Ցավակցական․ մահացել է Շչորս Դավթյանը

27 Մայիսի 2016

Մայիսի 26-ին, կյանքի 78-րդ տարում, վախճանվել է բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող, պետական-հասարակական գործիչ Շչորս Բագրատի Դավթյանը:

Ծնվել է 1938 թ. մարտի 12-ին Էջմիածին քաղաքում, զինվորականի ընտանիքում:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Խմբագրել է Սիսիանի «Որոտան» շրջանային թերթը: 1965-1988 թթ. եղել է Սիսիանի կուսշրջկոմի երկրորդ եւ առաջին քարտուղարը: 1988-1991թթ. ` «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր: 1980-1995 թվականներին`  Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Կատարել է լրագրողական, պետական ու հասարակական տարբեր աշխատանքներ: Պարգևատրվել է ԽՍՀՄ,  ՀՀ մի շարք շքանշաններով ու մեդալներով:

Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական, պատմագիտական, եկեղեցական և այլ գրքերի, ինչպես՝ «Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաքը» (1997), «Սիսիանի բնակավայրերի պատմությունը» (1997), «Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք» (1996), «Ականավոր սյունեցիներ» (Սիսիան-1998, Գորիս-2001), «Համո Սահյան բանաստեղծի հավատամքը» (2004), «Մովսես Գ Ամենայն հայոց կաթողիկոս» (2001), «Մարզպան Վասակը պատմիչների (և ոչ միայն նրանց) դատաստանի առջև» (2004), «Լոր. հնամենի գյուղ, 100-ամյա դպրոց» (2005), «Աշնան արահետ» (բանաստեղծություններ, 2000), «Վարպետ Անդրանիկ» (2001), «Համո Սահյան. կյանքը և գործը» (2007):

Խմբագրել, կազմել եւ հրատարակել է Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունների ժողովածուն (1999, 2003, 2005, 2014), «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը» (2001), «Համո Սահյան. գրչի, խոսքի, խղճի կշիռը» (2003) գրքերը, «Համո Սահյան. 60 և մեկ հայրեն» պատկերագիրքը (2003), «Համո Սահյան. Դաղձի ծաղիկ» ժողովածուն (2006), «Համո Սահյան. Արցունքով լվացված սերեր» (2007), «Ակսել Բակունց. Մթնաձոր-Կյորես» (2007), Համո Սահյանի, Եղիշե Չարենցի և Սայաթ-Նովայի պակերազարդ քառյակներ, Դանիել Վարուժանի «Հարճը» (2007), «Աշոտ Սաթյան-100» (2007), պատկերազարդ օրացույցներ:

Հիմնադրել և ղեկավարել է «Համո Սահյան. գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության գործունեությունը, կազմել Սահյանի բանաստեղծությունների տեքստերով գրված երգերի ձայնասկավառակներ ու նոտագրված ժողովածուներ:

Ամուսնացած էր, ունի երեք որդի, յոթ թոռ և երկու ծոռ:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: