ՀՀ Կոմկուսի հայտարարությունը

02 Մայիսի 2016

Ադրբեջանական  ագրեսիան հնարավորություն չտվեց հավուր պատշաճի նշել Մայիսի 1-ը` Աշխատավորների համերաշխության միջազգային օրը, որի նախապատրաստումը հսկայական կազմակերպչական աշխատանք, ջանքեր ու միջոցներ էր պահանջել: Մենք գլուխ ենք խոնարհում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված բոլոր մեր հայրենակիցների հիշատակի առաջ և մեկ անգամ ևս կոչ ենք անում անառիկ պահել Հայաստանի և Արցախի սահմանը:

Նկատի ունենալով, որ առաջիկայում Մայիսի 9 է` Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 71-ամյակի օրը, Հայաստանի կոմունիստական կուսակցության ստեղծած կազմ.հանձնաժողովը հայտարարում  է.

2016 թ․մայիսի 9-ին Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 71-րդ տարեդարձի տոնակատարությունը նվիրել այդ պատերազմում, Ղարաբաղի անկախության, Շուշիի ազատագրման համար իրենց կյանքը զոհած մեր հայրենակիցների հիշատակին` «Անմահ գունդ» անվանումով:

Կոչ ենք անում հանրապետության բոլոր շրջանների ազգաբնակչությանը` նախապատրաստվել և մասնակցություն ունենալ այդ օրը Երևանում կայանալիք վերոնշյալ միջոցառմանը։

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 54 19 17, 54 19 18, 54 37 88:

 

 Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմ.հանձնաժողով

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: