ՀՀ ԿԿ և ԼՂՀ ԿԿ կենտկոմների առաջին քարտուղարներ Տ․Սարգսյանը և Հ․Մելքումյանը կհանդիպեն Գ․ Զյուգանովի հետ

08 Ապրիլի 2016

Առաջիկայում Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Պետդումայում հանդիպում կունենա ՌԴԿԿ կենտկոմի նախագահ, ԽՄԿԿ-ԿԿՄ կենտրոնական խորհրդի ղեկավար, Պետդումայում կոմունիստների խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովի հետ:

Հանդիպմանը կհրավիրվեն նաև Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանը և Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուլեյման Կուլիևը:
Նրանք կքննարկեն վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական գծում առաջացած իրավիճակը և հակամարտության լուծման ուղիները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: