Ն․Ի․Ռիժկովի շնորհավորական հեռագիրը Վ․Սաֆարյանին

26 Հունվարի 2016

Հեռագիր ՌԴ կառավարությունից՝

Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան պրն Ի․Կ․Վոլինկինին

Հարգելի Իվան Կիրիլովիչ

Թույլ տվեք Ձեր միջոցով իմ անկեղծ և ջերմագին շնորհավորանքը հաղորդել Վազգեն Մեխակի Սաֆարյանին՝ ՌԴ ԱԳՆ «Միջազգային համագործակցության ասպարեզում մեծ ներդրում կատարելու համար» պատվո շքանշանով պարգևատրվելու առթիվ։

Վազգեն Սաֆարյանի հետ մենք կապված ենք երկարամյա համագործակցությամբ՝ սկսած 1999-2010 թթ․ Ապրանքարտադրողների միջազգային միության շրջանակների և 2010թ․-ից մինչ օրս ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում։

Ապրանքարտադրողների միջազգային միության (ԱՄՄ) գործունեության ժամանակաշրջանում (ավելի քան 10 տարի) Վ․Մ․Սաֆարյանը հանդես էր գալիս որպես ԱՄՄ անդամ երկրների (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Բուլղարիա, Ղրղզստան, Լեհաստան, Մոլդովա, Սերբիա, Ուզբեկստան, Չեխիա և այլն) ձեռնարկությունների միջև տնտեսական ինտեգրացման և կոոպերացիայի ակտիվ կողմնակից։

Մեր համագործակցության ողջ ընթացքում նա իրեն դրսևորել է որպես հայ-ռուսական բարեկամական, հասարակաքաղաքական և տնտեսական հարաբերությունների ամրապնդման անդավաճան ջատագով։

Ի խորոց հոգու կրկին անգամ շնորհավորում եմ Վազգեն Սաֆարյանին պարգևատրման առթիվ և մաղթում եմ նրան հետագայում ևս բեղմնավոր աշխատանք՝ մեր երկրների միջև բազմակողմանի կապերի ամրապնդման գործում։

Հարգանքով՝

ՌԴ Դաշնային ժողովի դաշնային խորհրդի անդամ,

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության գծով միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ ՆԻՌիժկով

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: