Գալդ բարի 2016 թ․

03 Հունվարի 2016

Սիրելի հայրենակիցնե՛ր,  բարեկամնե՛ր, մուտք գործեցինք 2016   թվականը՝  նոր կանխատեսումների, նոր  ծրագրերի մշակման ու իրականացման մի նոր ժամանակաշրջան, որի սպիտակ թերթերը դեռևս լրացվելու են:

Անցնող 2015 թ․ նախանիշն էր Հայոց  ցեղասպանության  ոճրագործությունը դատապարտող  100-րդ տարվա: 100 տարի պայքարի ու  արդարության վերականգնման համար խոնարհումը Մեծ եղեռնի անմեղ զոհերի ու նրանց սրբագործված  հիշատակի համար, ոճիրն ու եղեռնը  ենթակա չեն ժամանակային սահմանափակման:

Ցեղասպանության դատապարտման տարվա մեկնարկում հետևեց  թիկունքից հարվածը՝ Գյումրիում իրականացվեց Ավետիսյանների դաժան  ու հանելուկային սպանությունը: Սա չվհատեց, որպեսզի միասնական ու  համախումբ բռունցքվենք ու  աշխարհով մեկ բարձրաձայնենք մեր ցավի ու ցասումի մասին: Աշխարհի  քաղաքներում բարձրացված բողոքի հուժկու ցույցերը դրա վառ  ապացույցն էին, իսկ Հայոց ցեղասպանությունը դատապարտող  երկրների ու բնակավայրերի քանակը  շարունակեց ավելանալ:

2015 թվականին  Հայոց ցեղասպանությունը  դատապարտող երկրների թվում են՝  Բոլիվիան, Ավստրիան,  Լյուքսեմբուրգը, Բրազիլիան, Պարագվայը, Չիլին, Ռուսաստանը,  Գերմանիան, Չեխիան:  

Աշխարհի իրադրությունը,  աշխարհաքաղաքական զարգացումները  շեշտակի ու արագ տեմպերով  փոփոխության են ենթարկվում  և  պետք է պատրաստ լինել  դիմակայելու  դրան:  Մեր հայրենիքն ունի բազմաթիվ  կնճռոտ հարցեր ու խնդիրներ, որոնք  կարոտ են լուծման: Այս ամենի ֆոնին լավատես ենք  ապագայի հանդեպ, սպասումով ենք  նայում գալիք օրերին՝  արժևորելով ձեռքբերումները, հետևություններ անելով բացթողումների մասին:

Գալիք տարի  նշելու ենք մեր անկախ հայրենիքի  25-ամյակը: Կուզեինք Հայաստանը  տեսնել հզոր ու միասնական, իսկ նրա  բնակիչներին ուրախ, կենսախինդ ու  հպարտ: Կուզեինք Հայաստան-Արցախ-Սփյուռք կապն  անքակտելի ու ամրակուռ տեսնել,  իսկ Հայ Դատի արդարացի լուծումը իրականացված:

Ջերմորեն շնորհավորում ենք  բոլորի Ամանորը: Թող  2016 թվականը  հաջողություններ բերի, շատ  սեր և երջանկություն պարգևի, խաղաղության և կայունության տարի լինի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: