Միջոցառում՝ նվիրված Ստեփան Շահումյանի ծննդյան օրվան

01 Հոկտեմբերի 2015

1878 թ․ հոկտեմբերի 1-ին ծնվել է Կոմունիստական կուսակցության և միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ, մարքսիստ տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս Ստեփան Շահումյանը։

Մեծ քաղաքական գործչի ծննդյան օրվան նվիրված ՀՀ վետերանների միության տան դահլիճում միջոցառում էին կազմակերպել Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունն ու ՀՀ Կոմունիստական կուսակցությունը։  Ներկա էին նախկին կուսակցական աշխատողներ, Երկրորդ աշխարհամարտի վետերաններ։

Մեծ հայրենասերի, կոմունիստի և իր ժամանակի ականավոր քաղաքական գործչի կյանքի և գործունեության մասին ելույթներով հանդես եկան պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը, Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության առաջնորդ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը։ Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՀ Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։

 

Media

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: