Կլոր Սեղան "Հայաստանի վերջին անցուդարձերը"

06 Նոյեմբերի 2018

2018 թվականի նոյեմբերի 2-ին, ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցավ կլոր սեղան, որի թեման էր Հայաստանի Հանրապետության վերջին անցուդարձերը: Կլոր սեղանին հրավիրված էին ՀՀ դեսպանատունը, որտեղից մասնակցում էր դեսպանատան մշակությաին կցորդ պրն. Էդվարդ Խաչատրյանը, դեսպանը գտնվում էր Հայաստանում ու չեր կարողացել մասնակցել, ներկա էին որոշ միությունների ներկայացուցիչներ, Թեհրանի Հայոց Թեմի պատգամավորներ, հասարակական ու քաղաքական գործիչներ ու հետաքրքրվող հայրենացկիցներ: Նախատեսված էր, որ կլոր սեղանին լինեն երեք կողմեր՝ «Րաֆֆի» համալիրից, ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը և ՀՅԴ-ի ներկայացուցիչը: ՀՅԴ-ը մերժեց մասնակցելը և հայտնեց, որ իրենց կուսակցական ժողովում որոշում է կայացվել, որ չմասնակցեն, մեզ պարզ չդարձավ չմասնակցելու պատճառը: 
Համալիրի նախագահ պրն. Վիգեն Մանդանյանը բարի գալուստ մաղթելուց հետո ներկայացրեց օրվա բանախոսներին՝ պրն. Էդվարդ Խաչատրյան և դոկտ. Ռուբիկ Սարդարյան: Սկզբից դոկտ. Սարդարյանը անդրադարձավ հետևյալ հարցերին՝ 1-Ինչու ժողովուրդը և ավելի շուտ երիտասարդությունը դուրս եկավ փողոց, 2-Ինչ բնույթ էր կրում շարժումը, 3-Քաղաքական ու տնտեսական համակարգերի փոփոխությունները, 4-Միայն աջ ուժերով հնարավոր չէ զարգացում ապահովել Հայաստանում, 5-ԱՄՆ-ի և նրա դեսպանատան կարգավիճակը Հայաստանում, 6-Ինչպիսի դիրքորոշում պետք է որդեգրի սփյուքը Հայաստանի շարժման կապակցությամբ: 
Պրն. Էդվարդ Խաչատրյանը անդրադարձավ խաղաղ հեղափոխությանը Հայաստանում, պրն. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Դրական գնահատելով այդ շարժումը հույս հայտնեց, որ դա իր դրական ազդեցությունն է ունենալու Հայաստանի բնակչության կյանքի բարելավման ուղղությամբ: 
Երկու վերոհիշյալ բանախոսությունները տևեցին մոտ 40 րոպե, որից հետո սկսվեցին տարբեր կարծիքների արտահայտություններն ու հարց ու պատասխանները: Գնահատական հնչեցին տարբեր քաղաքական ուժերի աշխատանքների կապակցությամբ, կարևորվեց տնտեսական բարեփոխությունները և արդար տնտեսական համակրգի անհրաժեշտությունը: 
Վերոհիշյալ կլոր սեղանից մոտ ապագայում կպատրաստվի մի տեսաֆիլմ ու կներկայացվի տարբեր կայք էջերին ու այն լրատվամիջոցներին, որոնք կցանկանան իմանալ, թէ իրանահայության մի հատվածը ինչպիսի մոտեցումներ ունի Հայաստանի վերջին անցուդարձերի մասին:


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: