Հայաստանի քաղաքական կուսակցությունների բաշխումը «քաղաքական հարթության» վրա, ըստ իս, սխալ է: Հարթության վրա չի երևում կուսակցությունների գաղափարախոսությունն ու տնտեսական պլատֆորմը: Քաղաքականապես կայացած ու զարգացած երկրներում կուսակցությունները բաժանվում են կենտրոնից (ցենտեր) աջ և կենտրոնից ձախ, ուղիղ գծի սանդղակի վրա: Կենտրոնից աջ իրենց հաստատուն տեղն ունեն բուրժուական, փոքր ու մեծ կապիտալի շահերը պաշտպանող կուսակցությունները: Կենտրոնից ձախ նույնպես իրենց հաստատուն տեղն ունեն բանվորների, ծառայողների ու գյուղացիների շահերը պաշտպանող ձախ սոցիալիստական կուսակցությունները: Կուսակցությունների այս դասական բաշխումը, ապահովում է երկրի քաղաքական բալանսը… (օրինակ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա և այլն…)։ Հայաստանի կուսակցություններն իրենց գաղափարախոսությամբ ու ըստ տնտեսական պլատֆորմի, ազատ շուկայական կապիտալի դիկտատուրայի պաշտպաններ են: Հայաստանի քաղաքական սանդղակի…

Դեմոկրատական սոցիալիզմ

Դեմոկրատիայի և սոցիալիզմի միջև հետաքրքիր կապ գոյություն ունի: Փիլիսոփայորեն` երկուսի արմատներն էլ բխում են հավասարություն հասկացողությունից, սակայն հավասարություն՝ տարբեր առումներով: Դեմոկրատիան քաղաքական հավասարությունն է, դա բոլոր մարդկանց իրավունքն է մասնակցելու օրենքների մշակմանը, այն օրենքների, որոնց պետք է ենթարկվեն իրենք: Սոցիալիզմը մարդկանց նյութական հավասարությունն է, արտադրամիջոցների ճիշտ և հավասար օգտագործումը, ինչպես նաև եկամուտների և երկրի հարստության ճիշտ բաշխումը ժողովրդի միջև, որպեսզի հավասարությունը պահպանվի յուրաքանչյուր հասարակության մեջ: Կարող է լինել նյութական հավասարություն՝ առանց դեմոկրատիայի և դեմոկրատիա՝ առանց նյութական հավասարության: Բազմաթիվ կրոններ մարդուն հիմնականում խորհուրդ են տալիս ենթարկվել մեկի գերիշխանությանը և ընդունում են հարուստի և աղքատի գոյությունը: Ժամանակակից դեմոկրատական բազմաթիվ հասարակություններում նյութական անհավասարակշռություն…
Էջ 4, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: