Նոյեմբերի 28-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 95-րդ տարեդարձը ՀՀ Կոմկուսը նշեց առավոտյան այցելելով և ծաղիկներ դնելով Ալեքսանդր Մյասնիկյանի, Ստեփան Շահումյանի արձանների ու «Հավերժ փառք սովետական իշխանությունների համար մղված պայքարի մարտիկներին» հուշակոթողի մոտ։ Այնուհետև կուսակցության տոնական միջոցառումը շարունակվեց հանդիսավոր նիստում։ Հայ կոմունիստները Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը համարում են մեծ իրադարձություն, իսկ կեղեքված Հայաստանի համար՝ հիրավի փրկություն։ Մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը խորհրդային կարգերի հաստատումով վերապրեց, զարգացավ, աշխարհում իր դերն ու դիրքը հաստատեց, բարօրություն ձեռք բերեց։ Այսօր, թեև ժողովրդի առջև դժվարին խնդիրներ են դրված, սակայն ՀՀ Կոմկուսը լիահույս է, որ հայ մարդու կյանքը բարելավվելու է և խաղաղ հունի մեջ է ընկնելու։ Հայաստանի խորհրդայնացման…
1920 թ․ նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր։ 70 տարի շարունակ այս օրը Հայաստանում մեծ շուքով նշվում էր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը, քանզի այն ընթանում էր հայրենիքի փառաբանման, գիտության ու մշակույթի նվիրյալների հիշատակմամբ, յուրաքանչյուրիս հոգում ամրապնդելով հայրենասիրությունն ու հայրենիք-սրբություն անխախտելի ճշմարտությունը։ Այսօր այն չի էլ հիշվում, կարծես Հայաստանի պատմությունից կտրել հանել են այդ 70 տարին։ Սակայն հայ կոմունիստները հավատարիմ են մնացել իրենց պայքարին, իրենց նվիրումին։ Առաջադիմական կոմունիստական կուսակցությունն այսօր Մոսկվայի տանը կազմակերպել էր համաժողով՝ նվիրված Հայաստանի խորհրդայնացման 95-րդ տարեդարձին։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի զարգացման գործում մեծ ավանդ ներդրած կոմունիստները, ովքեր մինչ օրս հավատարիմ են իրենց կուսակցության գաղափարախոսությանն ու չեն դադարում…
ՌԴ Կոմկուսի կենտկոմի քարտուղար, Կոմունիստական կուսակցությունների միության կենտրոնական խորհրդի-Խորհրդային Միության Կոմկուսի նախագահի առաջին տեղակալ, ՌԴ Պետդումայի Անկախ պետությունների համագործակցության, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Կուցուկի Թայսաև․ «Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայանալու է հանրաքվե, որն օրենսդրական փոփոխություններ է մտցնելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման կառուցվածքում։ Միանգամայն օրինաչափ է, որ Հայաստանի համար այդ կարևորագույն քաղաքական իրադարձության նախօրեին հանրապետության նախագահը հանդիպում է հեղինակավոր և ազդեցիկ կուսակցությունների և շարժումների առաջնորդների, այդ թվում նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակության հետ։ ՌԴԿԿ և Հայաստանի Կոմկուսը ԿԿՄ-ԽՄԿԿ շրջանակներում արդեն երկար տարիներ սերտ հարաբերություններ են պահպանում․ Հայաստանի կոմունիստները ակտիվ մասնակցություն են ունենում այն բոլոր…
Նոյեմբերի 12-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանն ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, կենտկոմի քարտուղարներ Դոնարա Նալբանդյանը, Երջանիկ Ղազարյանը, կենտկոմի պլենումի անդամ Արմեն Եղիազարյանը և կենտկոմի բյուրոյի անդամ Դավիթ Հարությունյանը հանրապետության նախագահին ներկայացրեցին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Հայաստանի կոմունիստական կուսակցության մոտեցումները և սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ՝ կուսակցության դիրքորոշումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը ՀՀ նախագահին հանձնեց ՌԴ ԿԿ կողմից սահմանված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի հուշամեդալը` Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցության, ԵՏՄ կայացման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած…

Մովսիսյան Վլադիմիր Միհրանի

Այսօր լրանում է հայ քաղաքական գործիչ, պետական այր Վլադիմիր Մովսիսյանի 82 տարին։ Նրա աշխատանքային և կուսակցական ընկերները սիրով են հիշում վաստակաշատ և հայրենասեր գործչին, ցավում են, որ նա այլևս իրենց կողքին չէ։ Մեր կայքը նույնպես ցավով է արձանագրում, որ հայ նվիրյալ ամենափորձառու այրերից մեկի ծննդյան օրն ստիպված է շնորհավորել հետմահու, առանց նրա։ Վլադիմիր Մովսիսյանին երախտագիտությամբ և յուրահատուկ շնորհավորանքով է հիշում հայ կոմունիստ, բազմաբեղուն աշխատանքով հերոսացած, այսօր էլ մեր քաղաքական կյանքում իր ավանդն ունեցող Գեղամ Գալստյանը՝ նրան նվիրելով բանաստեղծություն․ Վլադիմիր Մովսիսյանի 82-ամյակին նվիրված ակրոստիքոս Վաղորդյան հովին դու աշխարհ եկար, որ դառնաս զինվորը մեծ հոկտեմբերի, Լենինյան հանճարի արևի ներքո դու հասակ առար…
Ընկերներ Այսօր մենք հավաքվել ենք նշելու Հոկտեմբերյան Սոցիալիստական մեծ հեղափոխության 98-ամյակը: Հեղափոխություն, որն արմատապես տարբերվում էր նախորդ բոլոր սոցիալական հեղափոխություններից այն բանով, որ վերջիններս ընդամենը փոխարինում էին շահագործման մի ձևը մյուսով, իսկ սոցիալիստական հեղափոխությունը մեկընդմիշտ վերացրեց շահագործումն ու շահագործողներին: Այդ հեղափոխությունը իրականացրեց բանվոր դասակարգը` ամենաաղքատ գյուղացիության հետ միասին, որը կազմում էր ընդհանուր գյուղական բնակչության 65 տոկոսը: Բոլշևիկների կուսակցության կողմից ղեկավարվող և մարքս-լենինյան գաղափարախոսությամբ զինված պրոլետարիատի ուժը և բուրժուազիայի թուլությունը, բուրժուական կուսակցությունների քայքայումը նպաստեցին հեղափոխության հաղթանակին: Միջազգային իմպերիալիզմը, ներքաշված լինելով համաշխարհային արյունահեղ պատերազմի մեջ, չէր կարող ակտիվ դիմադրություն ցույց տալ ռուսական հեղափոխությանը: Միևնույն ժամանակ Ռուսաստանի պրոլետարիատը, հանդես գալով բոլոր հալածյալ ժողովուրդների…

Հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին

Հայաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությունը` կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի գլխավորությամբ, նոյեմբերի 2-ին ծաղիկներ դրեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ` Եգիպտոսում ռուսական A-321 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հիշատակին:
1878 թ․ հոկտեմբերի 1-ին ծնվել է Կոմունիստական կուսակցության և միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ, մարքսիստ տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս Ստեփան Շահումյանը։ Մեծ քաղաքական գործչի ծննդյան օրվան նվիրված ՀՀ վետերանների միության տան դահլիճում միջոցառում էին կազմակերպել Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունն ու ՀՀ Կոմունիստական կուսակցությունը։ Ներկա էին նախկին կուսակցական աշխատողներ, Երկրորդ աշխարհամարտի վետերաններ։ Մեծ հայրենասերի, կոմունիստի և իր ժամանակի ականավոր քաղաքական գործչի կյանքի և գործունեության մասին ելույթներով հանդես եկան պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը, Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության առաջնորդ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը։ Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՀ Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ…
Մաս 2-րդ Հոդվածի առաջին մասում ասվեց, որ «Հայաստանի քաղաքական կուսակցությունների բաշխումը «քաղաքական հարթության» վրա , սխալ է:Հարթության վրա չի երևում կուսակցությունների գաղափարախոսությունն ու տնտեսական պլատֆորմը: Քաղաքականապես կայացած ու զարգացած երկրներում կուսակցությունները բաժանվում են կենտրոնից (ցենտեր) աջ և կենտրոնից ձախ, ուղիղ գծի սանդղակի վրա»։Մեկնաբանումները է՛լ ավելի պարզորոշ դարձնելու նպատակով, բերենք շվեդական քաղաքական կուսակցությունների աշխարհայացքային, գաղափարական ու տնտեսական կողմնորոշման բաշխման սանդղակը և կատարենք համապատասխան վերլուծություններ: Նկար 3. Շվեդիայի Րիքսդագի Riksdag (ազգային ժողով)-ի վերջին ընտրությունների աղյուսակը, ըստ պատգամավորների թվի: Շվեդիայի կուսակցությունների տեղաբաշխումը կենտրոնից աջ և կենտրոնից ձախ՝ քաղաքական սանդղակի վրա, երկարամյա քաղաքական ու սոցիալական անհաշտ պայքարի արդյունք է:Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական Բանվորական կուսակցությունը (ՍԴԲԿ)-ը հիմնադրվել…
Հայաստանի քաղաքական կուսակցությունների բաշխումը «քաղաքական հարթության» վրա, ըստ իս, սխալ է: Հարթության վրա չի երևում կուսակցությունների գաղափարախոսությունն ու տնտեսական պլատֆորմը: Քաղաքականապես կայացած ու զարգացած երկրներում կուսակցությունները բաժանվում են կենտրոնից (ցենտեր) աջ և կենտրոնից ձախ, ուղիղ գծի սանդղակի վրա: Կենտրոնից աջ իրենց հաստատուն տեղն ունեն բուրժուական, փոքր ու մեծ կապիտալի շահերը պաշտպանող կուսակցությունները: Կենտրոնից ձախ նույնպես իրենց հաստատուն տեղն ունեն բանվորների, ծառայողների ու գյուղացիների շահերը պաշտպանող ձախ սոցիալիստական կուսակցությունները: Կուսակցությունների այս դասական բաշխումը, ապահովում է երկրի քաղաքական բալանսը… (օրինակ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա և այլն…)։ Հայաստանի կուսակցություններն իրենց գաղափարախոսությամբ ու ըստ տնտեսական պլատֆորմի, ազատ շուկայական կապիտալի դիկտատուրայի պաշտպաններ են: Հայաստանի քաղաքական սանդղակի…

Դեմոկրատական սոցիալիզմ

Դեմոկրատիայի և սոցիալիզմի միջև հետաքրքիր կապ գոյություն ունի: Փիլիսոփայորեն` երկուսի արմատներն էլ բխում են հավասարություն հասկացողությունից, սակայն հավասարություն՝ տարբեր առումներով: Դեմոկրատիան քաղաքական հավասարությունն է, դա բոլոր մարդկանց իրավունքն է մասնակցելու օրենքների մշակմանը, այն օրենքների, որոնց պետք է ենթարկվեն իրենք: Սոցիալիզմը մարդկանց նյութական հավասարությունն է, արտադրամիջոցների ճիշտ և հավասար օգտագործումը, ինչպես նաև եկամուտների և երկրի հարստության ճիշտ բաշխումը ժողովրդի միջև, որպեսզի հավասարությունը պահպանվի յուրաքանչյուր հասարակության մեջ: Կարող է լինել նյութական հավասարություն՝ առանց դեմոկրատիայի և դեմոկրատիա՝ առանց նյութական հավասարության: Բազմաթիվ կրոններ մարդուն հիմնականում խորհուրդ են տալիս ենթարկվել մեկի գերիշխանությանը և ընդունում են հարուստի և աղքատի գոյությունը: Ժամանակակից դեմոկրատական բազմաթիվ հասարակություններում նյութական անհավասարակշռություն…
Էջ 2, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: