Գարնանը ժողովրդի ինքնաբուժության դեղատոմսը “Ելք” գտավ և իր քայլն արեց: Հավաքներ, երթեր, իշխանափոխություն և այս ամենը առանց շպագատի և դոպինգի: Ունեցանք Հանրապետության IV նախագահ և սրտանց ասացինք շնորհավոր: Անցում եղավ խորհրդարանական կառավարման նոր համակարգի, նոր սահմանադրային հասարակական պատկերացումներ. Եվ ուրեմն… Անիրավ և մակաբույծ “երիզորդների” միլիարդների հասնող ձվադրումները բնական զայրույթի էին հասցրել հասարակությանը: Ժողովրդի “Եղեգնյա գրիչների” եռերգությունները նոր պատմության մեջ թաթախված թանաքով, գծեցին (դուխով քայլերթի) ուղիները: Հաճախադեպ չէր նաև քաղաքական խաղերում (պարոն պոլիէթիլեննրի) անկումը: Լուսանցք բերվեց կաստայական, կլանային ուժերը: Կոռուպցիայի ինդեքսով բացահայտվեց (սայլի հինգերորդ անիվ) եղածներին: Ժողովրդի հուժկու ֆեդերալ ալիքը փլուզեց (Թաթոսանց-մաթոսների) չափառները, որտեղ գերեվարված էր Պլատոնի ուսմունքը, իսկ երբեմն էլ…

Ձախակողմյան ուժերը շարժվում են դեպի առաջ (մաս 2)

Այսօրվա ձախ ուժերը այն համոզմունքին են, որ անհրաժեշտ են լուրջ ծրագրեր, որոնք պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Կա նաև մի տեսակ աշխատանքի բաժանում ձախերի միջև, օրինակ մի մասը կենտրոնանում են Մարքսի կապիտալի վերակառուցման վրա, մյուս մասին հետաքրքրում են անցյալի քննարկումն ու քննադատությունները, մի մասն էլ աշխատում է կուսակցության իմաստի վրա, մի մասն էլ զբաղված է դասակարգի ու դրա հետ կապված հարցերի ուսումնասիրությամբ: Այսինքն ձախերը ամբողջ աշխարհում զբաղված են տեսական և գործնական աշխատանքներով: Նոր մարքսիստների մի մասը քննադատում է ներկայացուցչական դեմոկրատիան և տարված չեն այդ տեսակ կապիտալիստական դեմոկրատիայով և այնպես չեն մտածում, որ Սովետական Միության փլուզումից հետո պետք է խոնհարվել ու…
2018 Թվականի հուլիսի 18-ին, լրացավ Հարավային Աֆրիկայի Հանրապետության առաջնորդ՝ Նելսոն Մանդելայի 100 ամյակը: Նա ռասիզմի դեմ պայքարող հայտնի առաջնորդներից է համարվում: 27 տարի բանտում է եղել, հակաապարտայդի շարժումի հաղթանակից ու քաղաքական բանտարկյալների ազատումից հետո, Մանդելան ընտրվեց, որպես Աֆրիկայի ազգային կոնգրեսի նախագահ և երկրի նախագահական ընտրություններում ձեռք բերելով քվեների 62 տոկոսը՝ դարձավ երկրի նախագահ: Նա Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահն էր: Աֆրիկայում 1950 թվականին հաստատեցին մի օրենք, որը կոչվում էր «Կոմունիզմի ճնշումներ», անօրինական հայտարարվեցին կոմունիստական կուսակցության և Աֆրիկայի ազգային կոնգրեի աշխատանքները: Երկու տարի անց Մանդելան ձերբակալվեց ու բանտարկվեց կոմունիստական աշխատանք տանելու պատճառով:Մանդելան մեկ ժամանակաշրջան երկրի նախագահ լինելուց հետո, երկրորդ անգամ հրաժարվեց…
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ողջունում է Հայաստանում օրինականության վերականգնմանը, օրենքի առջեւ բոլորի հավասարությանը միտված այն գործընթացը, որը սկսվել է թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարության կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը: Հայտարարությունում ասվում է. «Հեղափոխության հիմքում սերն ու համերաշխությունն էր, ատելության բացառումը, ինչը մեզ թույլ տվեց առանց մեկ կաթիլ արյուն թափելու ազատագրել Հայաստանը։ Համոզված ենք, որ ՀՀ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ սկսված դատավարությունը կկայանա արդարադատության տառին համապատասխան։ Հոկտեմբերի 27-ի արյունալի սպանդով, պետականության հիմնասյուն հանդիսացող այրերի գնդակահարությամբ, մինչ օրս չբացահայտված քաղաքական սպանություններով, այլախոհների նկատմամբ ճնշումներ, հալածանքներ կիրառելով, ընտրությունների կեղծմամբ, կրիմինալի եւ օլիգարխիայի՝ պետական համակարգի հետ…
Ամիսներ առաջ Նեպալում, հանրապետության սահմանադրությունը հաստատելուց հետո տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններ, որտեղ պետք է ընտրվեին 275 պատգամավորներ: Նեպալի երկու կոմունիստական «Միացյալ Մարքսիստ Լենինիստական» (CPN-UML) և «Մաոիստական Կենտրոնացում» (CPN-MC) կուսակցությունները միասնական ձևով մասնակցեցին ընտրություններին ու ձեռք բերեցին աթոռների մեծամասնությունը: Նրանք միասին մասնակցեցին նաև թաղային ընտրություններին ու գրավեցին 401 տեղ, այսինքն տեղերի 53 տոկոսը, և ղեկավարում են այդ տեղամասերը: Այս երկու կոմունիստական կուսակցությունները աշխատում են համախմբվել ու մի ընդհանուր կոմունիստական կուսակցության դրոշի ներքո աշխատել: Ժողովուրդը ողջունում է այս միացումը և դա ձախ ուժերի ամրապնդման պատճառ է դառնում:
 Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմկուսի պատվիրակությունը ապրիլի 24-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց և ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:
Հարավային Աֆրիկայի իշխանությունը Ջակուբ Զումայի գլխավորությամբ տասնյակ տարիներ սխալ տնտեսական ու հասարակական քաղաքականությունների հետևանքով երկիրը այն վիճակին էր հասցրել, որ ընդիմադիր բոլոր կուսակցությունները հայտարարել էին, որ եթե նա նախագահությունից չհրաժարվի երկիրը կսնանկացնեն: Նա թերացել էր կառուցվածքային ու դեմոկրատիկ փոփոխությունների մեջ, տնտեսական ու հասարակական բնագավառներում՝ ի օգուտ աշխատավորների, շատ էր տեղ տվել մասնավորացմանը և պետական պաշտոնյանների համար կոռուպցիա էր առաջացել երկրում: Երեք տարի առաջ Աֆրիկայի կոմկուսը և առաջադիմական ուրիշ ուժեր այս հարցերի շուրջ զգուշացրել էին նախագահին, սակայն նախագահը ի պատասխան այս քննադատությանը՝ մի քանի կոմունիստ նախարաարների հեռացրեց իրենց պաշտոններից: Կոմկուսի ջանքերի շնորհիվ Ջակուբ Զումային հեռացավ Աֆրիկայի ազգային կոնգրեսից ու նրա փոխարեն…

Ջերմի Կորբինը Որոշ հարցերի շուրջ

Մենք երկու հետաքրքիր տարիներ անցկացրիքն: Անգլիայի բանվորական կուսակցության ղեկավարության ընտրությունները երկու անգամ տեղի ունեցան, որը մոբիլիզացրեց մեծ քանակությամբ մարդկանց: Սա ինձ համար կամ իմ պատճառով չէր, այլ գաղափարախոսության և ժողովրդի համար: Դրանից հետո ընդհանուր ընտրություններ տեղի ունեցան, որտեղ մենք համեմատ 2015 թվականին երեք միլիոն ավել ձայն բերեցինք, որը վերջին մի քանի տասնամյակներում բանվորական կուսակցության ամենաբարձր քվեն է եղել, սակայն այն չափին չէր, որ խորհրդարանում մեծամասնություն կազմեինք: Մենք ինքնավստահություն ենք նկատում մեր մեջ՝ վերջ տալու աշխատավարձերի չարաշահմանը պետական սեկտորում և կապիտալի ներդրմանը ընդհանուր ծառայողական բնագավառներում, դրա կողքին անվստահություն է տարածվում աջերի ու պահպանողականների հանդեպ: Մենք պարզորեն ասում ենք, թէ ինչպիսի աշխարհ…

Ես ազատությունն եմ ընտրում

Եթե չկարողանամ ազատությունն ու արդարությունը միատեղ ունենալ և ես ստիպված լինեմ այդ երկուսից մեկն ընտրել, ես ազատությունը կընտրեմ, որպեսզի կարողանամ բողոքել անարդարության դեմ: Ալբեր Քամյու
Պետք է համարձակություն ունենալ իրագործելու մեր գաղափարները: Աշխարհը լի է վախկոտ, լավ մտքեր ունեցող մարդկանցով: «Էստիվ Ջայզ»

Ճակատագիրը և մեր անելիքը

Այն ինչ մարդիկ «Ճակատագիր» են անվանում, հաճախ նրանց տխմար վարքի արդյունքն է: Մարդուն շահագործողները սիրում են մարդկանց տնտեսական վատ վիճակը և կենսական ցածր մակարդակը ներկայացնում են որպես ժողովրդի բնական ընթացք՝ ճակատագիր: Սա պատճառ է դառնում, որ ճնշված ժողովուրդը հաշտվի իր կարգավիճակի հետ ու չձգտի փոխել հասարակարգը և ստղեծել արդար տնտեսական հասարակարգ: Աշխատավոր ժողովրդի մտավորականների և գիտակից մարդկանց ազգային ու հասարակական պարտքն է, որ այս գիտակցությունը տարածեն իրենց ժողովրդի մեջ և նման անարդար տնտեսական համարգը չթողնեն ներկայացվի, որպես ճակատագիր և բնական մի ընթացք: Վարդան Ղազարյան
Էջ 1, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: