Արխիվ Մայիսի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Կիրակի, 26 Մայիսի 2019 19:19

Սուր անկյուն

Հեյ քաջ շներ՝ հանդի, չոլի,

Սահմաններում հողն հսկողի,

Շնագորույն, ազնվացեղ,

Ձեր զուզաներն  հասել են տեղ:

Թեև բներն դեռ կիսաքանդ,

Լակամաններն կիսով դատարկ,

 Անկախ ցեղից, տեսակներից,

Գելխեղտ շներն արգելոցում,

Շնագայլի հարցն են լուծում,

Որ որսի շան ավար, պաշար,

Բաշխեն արդար շնից անկախ:

Անհամության հաչոցն ավա՜ղ,

Չհասկացավ մեկ պարզ պատճառ.

Լավ՝ շունն հաչաց, քարվանն անցավ,

Բա սարերում, ձորում, կիրճում,

Քարվան տեսնող քոռ բուն, բազեն,

Ծերպից նայող արծիվն հզոր

Միշտ չէ տեսածին հանդուրժող:

Աուդիտն էլ կվերջանա…

Կերն ու ջուրն էլ կշատանա…

Շունն ու մարդն էլ ինչպես և միշտ,

Արդարություն կսիրեն միշտ…

 

Նաիրա Հայրապետյան

Լրագրող, մշակութաբան

Բաժին՝ Մշակույթ

Եվրոպայի 24 կոմունիստական կուսակցություններ, ձախ և կանաչների միավորներ, հրատարակելով մի հայտարարություն, հայտնել են իրենց քաղաքականությունը՝ եվրախորհրդի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: 

Եվրախորհրդի ընտրությունները, եվրախորհրդի անդամ երկրների աշխատավորներին ու ժողովրդին մեծ դժվարությունների ու փակուղու առջև է կանգնեցնում: Աշխատավորները բախվում են անկայունության, սոցիալական անապահովության, անհավասարության, չքավորության ու աշխատավարձերի, թոշակների իջեցման ու իրավունքների սահմանափակման հետ: Եվրոպայում բնակվող բնակչությունը՝ հատկապես երիտասարդությունը, բախվում են գործազրկության, պարտադիր տնտեսական արտագաղթի, սահմանափակումներ կրթության, առողջապահության և բնակարանային ոլորտներում: Այս բոլորը խոսում են եվրախորհրդում աղքատության ու շահագործման քաղաքականությունների խորացմանը: Եվրախորհրդի անդամ երկրների միջև մեծ ճեղք ու անհավասարակշություն գոյություն ունի: Եվրախորհուրդը ինքը գտնվում է ճգնաժամի մեջ և հանդիպել է լուրջ խռովությունների: Եվրախորհուրդը, իշխող դասակարգերը և այն ուժերը, որոնք ներկայացնում են եվրախորհրդին, արդեն էլ չեն կարողանում թաքցնել իրենց անկարողությունը հասարկական դժգոհությունների կապակցությամբ: Անհանգստությունները վերաբերում են նեոլիբերալական տնտեսությանը, ոչ դեմոկրատիկ կառույցի և վարչական աշխատանքների կենտրոնացման, միլիտարիզմի և միջազգային հարաբերություններում միջամտության հարցերին:
Շրջակա միջավայրի պաշտպանության փոխարեն, եվրախորհուրդը իր շրջակա միջավայրի քաղաքականությունները կապում է շուկայի օրենքներին: Բազմազգ արդյունաբերության խայտառակությունները, որոնք խախտում են շրջակա միջավայրի օրենքները և նրանց անկարողությունը անհրաժեշտ որոշումներ կայացնելու և գործնական քայլեր վերցնելու ուղղությամբ, խոսում են մեծ հակասությունների մասին, որոնք գոյություն ունեն նրանց գործի և խոսքի միջև:
Եվրոպայի մայրացամաքը լի է հեղափոխական ու պայքարների ժառանգությամբ: Սա փաստում է, որ ժողովուրդը՝ աշխատավորների ու երիտասարդության հետ որպես մի առաջադիմական ուժ, կարող են իրենց պայքարով վերջ տալ ներկայիս հարձակումներին ու բարբարոսական գործողություններին: Դեմն առնել ծայրահեղ աջի և ֆաշիզմի, ճանապարհը հարթեցնել հասարակական կարևոր փոփոխությունների ուղղությամբ, որոնք կունենան հակաիմպերիալիստական ու հակամոնոպոլիստական բնույթ: Հարթակ պատրաստել կապիտալիզմի ու նրա փակուղիների ալտերնատիվների համար: Ծրագրել ստեղծելու նոր և առաջադիմական հասրակություն, խաղաղություն ու հասարակական արդարություն:
Միավորենք մեր ուժերը, ամրապնդենք մեր պայքարը:
Կոմունիստական, առաջադիմական, հակակապիտալիստական, հականեոլիբերալիստական, ձախ և էկոլոգիստական ուժերը, որոնք ստորագրել են այս հայտարարությունը, այն համոզմունքին են, որ եվրախորհրդի ներկայացուցիչների խորհրդարանի ապագա ընտրությունները լավ առիթ են լինելու, որպեսզի ուժեղացնեն պայքարը մեր երկրների ներկայի ու ապագայի համար: Մենք գիտենք, որ ներկա պայմաններում, ծայրահեղ աջը լուրջ վտանգ է ներկայացնում եվրոպայի մայրացամաքի և նրա ժողովրդների համար և այս վտանգը ԱՄՆ-ում Թրամփի իշխանության կողմից խրախուսվում է: Եվրախորհրդում իշխող ուժերը իրենց շահերը պաշտպանելու նպատակով չեն կարող այդ սպառնալիքները չեզոքացնել, որովհետև այն նրանց քաղաքականությունն է, որ հարթակ է պատրաստում նրանց առաջացման ու զարգացման համար: Միևնույն ժամանակ իշխանությունում գտնվող մի շարք ուժերից բացահայտորեն համագործակցում են ծայրահեղականների հետ: Միայն առաջադիմական ուժերն են, որ կարող են պայքարել ժողովուրդների ազգային ինքնիշխանության և հասարակական ու աշխատանքի իրավունքների համար: Միայն այս ուժերն են, որ կարող են դիմադրել ծայրահեղ աջ և ֆաշիստական ուժերին: Այդ իսկ պատճառով, եվրոպական բոլոր երկրների առաջադիմական ուժերի հզորացումը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է:


16 Մայիս 2019 թ.

Այս կոչի կամ հայտարարության տակ ստորագրել են հետևյալ կուսակցությունները՝


1-Կիպրոսի առաջադիմական բանվորական կուսակցություն՝ AKEL
2-Պորտուգալիայի կոմունսիտական կուսակցություն՝ PCP
3-Գերմանիայի կոմունիստական կուսակցություն՝ DKP
4-Գերմանիայի ձախ կուսակցություն՝ Allemagne
5-Ավստրիայի կոմունիստական կուսակցություն՝ KPO
6-Բելգիայի աշխատանքի կուսակցություն՝ PTB-PVDA
7-Սլովակիայի կոմունիստական կուսակցություն՝ KSCM
8-Դանիայի կոմունսիտական կուսակցություն՝ DKP
9-Դանիայում կոմունիստական կուսակցություն՝ KpiD
10-Իսպանիայի կոմունիստական կուսակցություն՝ PCE
11-Իսպանիայի միացյալ ձախ՝ IU
12-Հանրապետական միացյալ կուսակցություն, Իսպանիա ալտերնատիվ՝ EuiA
13-Իսպանիայի նացիոնալիստ ձախ կուսակցություն՝ anova
14-Կատալոնիայի կոմունիստները՝ CdC
15-Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցություն՝ SKP
16-Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն՝ PCF
17-Իտալիայի կոմունիստական կուսակցություն՝ PCI
18-Իտալիայի վերակառուցման կոմունիստական կուսակցություն՝ PRC (Italie)
19-Իտալիայի սոցիալիստական միացում՝ կոնվերգենցիա՝ CSI
20-Լյուքսեմբուրգի կոմունիստական կուսակցություն՝ KPL
21-Մալթայի կոմունիստական կուսակցություն՝ PKM
22-Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն՝ CPB
23-Իռլանդիայի Շին Ֆին՝ SF (Irlande)
24-Դանիացիների կոմունիստական կուսակցություն PC danois

Պատրաստեց՝ Ռուբիկ Սարդարյանը

 

Բաժին՝ Անցուդարձ

Մարդու ուղեղը կարողացավ նախքան գյուղատնտեսության առաջացմանը, տեխնոլոգիական հեղափոխություններ իրականացնել, օրինակ կրակի ստեղծումը, հանքային քարերից մետաղների արտահանումը և այլն: Սակայն գյուղատնտեսության ավելցուկը, նոր տեխնոլոգիաների պահանջի հետ զուգահեռ, կենդանիների օգտագործումը գյուղատնտեսության մեջ, ոռոգման աշխատանքները և ռեսուրսների կենտրոնացումը փոքրաթիվ մարդկանց ձեռքում, տեխնոլոգիաների հսկա առաջադիմության պատճառ դարձան: Գյուղատնտսության հեղափոխությունը մարդկային տեխնոլոգիան այնքան զարգացրեց, որ հնարավոր եղավ կառուցել հսկա բուրգեր, Հունաստանի Աթենք քաղաքի պարտեոնը և տաճարներ: Իհարկե սրանք կառուցվեցին հազարավոր ստրուկների օգնությամբ: Սակայն միևնույն ժամանակ, ավելցուկը ստեղծում է մահացու վիրուսներ ու բակտերիաներ: Երբ մի քանի տոննա ցորենը պահվում էր համընդհանուր պահեստներում, որոնք շրջապատված էին փոքր և մեծ կենդանական ու մարդկային բնակչությամբ, որոնք չունեին աղբահանման համակարգ, արդյունքում մի հսկա բիոքիմիական «լաբարատորիա» է ստեղծվում, որտեղ աճում են բակտերիաները և վիրուսները, բազմանում և փոխանցվում են մի տեսակից ուրիշ տեսակի: Մարդկանց օրգանիզմները այնպես չէր զարգացել, որ կարողանար մահացու հիվանդությունների դեմ պայքարել, այդ իսկ պատճառով շատ մարդիկ էին մահանում: Սակայն աստիճանաբար, սերնդափոխության ընթացքում, այդ հասարակությունների բնակիչները կարողացան դիմակայել ու դիմադրություն ցուցաբերել խոլերայի, թիֆուսի և անֆլուանզայի հիվանդությունների դեմ: Իհարկե, երբ նրանք հանդիպում էին այնպիսի ցեղերի կամ հասարակությունների, որոնք դեռ չէին զարգացրել ու տարածել գյուղատնտեսությունը, և իրենց վրա կրելով միլիոնավոր մահացու միկրոօրգանիզմներ կարող էին մի անգամ շփվելով ցեղի մյուս անդամների հետ՝ բոլորի մահվան պատճառ դառնալ: Իրականում, Ավստրալիայում և Ամերիկայում, մարդիկ երբ շփվում էին ագրեսոր եվրոպացիաների հետ, որոնք վիրուսների ու բակտերիաների կրողներն էին, համեմատ ռմբակոծիչների, փամփուշտների ու դանակների, ավելի շատ, բնիկ մարդկանց մահվան պատճառ էին դառնում: Որոշ դեպքերում, եվրոպացի հարձակվողները նույնիսկ գիտակցաբար, բիոքիմիական պատերազմի մեջ էին մտնում: Օրինակ մի դեպքում, ամերիկյան տեղային մի ցեղում, եվրոպայի շահագործողների մի ներկայացուցչություն գիտակցաբար նրանց նվիրեց ադիալներ, որոնք աղտոտված էին խոլերայի վիրուսներով և նրանց «սև քարին նստացրին»:  

Բաժին՝ Հայաստանում

Շատ պարզ երևում է, որ նեոլիբերալիզմի նոր շրջանի սկիզբը և կապիտալի հեշտ փոխանցումը տարբեր երկրների միջև, առևտրական կանոնակարգի կազմակերպումը, աշխարհի տարբեր վայրերում կապիտալի ներդրման ու ընկերությունների կանոնակարգի միանման դարձնելու ընթացքը, փոխպարտականության ու մաքսային բնագավառում համաշխարհային ու շրջանային պայմանագրերի կազմակերպումը, հարմար հող են պատրաստում համաշխարհային հսկա կապիտալի ներդրումների համար: Մյուս կողմից բարենպաստ հարթակ են պատրաստում ծախսերի նվազեցման և շահույթի, օգուտի շատացման ուղղությամբ: Նրանք հարթակ են պատրաստում նաև հարկերից խուսափելու և վերջապես տարբեր երկրներում աշխատողների ու բանվորների համար և հանգեցնում են աշխատանքային անապահով մթնոլորտի, հատկապես զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում: Այս տեսակետից, կապիտալիստական համակարգի ճգնաժամերը ոչ միայն կապված են միմյանց հետ և արագ համաշխարհային բնույթ են ձեռք բերում, այլ նրանց մասշտաբը համեմատաբար ավելի է մեծանում և ուժեղանում, խորանում և ավելի երկարատև է դառնում: 2008 թվականի ճգնաժամի օրինակից հետո, ոչ միայն այս ճգնաժամը չլուծվեց, այլ նրա դեմ գործողությունները համաշխարհային մեծ կապիտալիզմի համակարգին դարձրեց հղի ավելի ուժեղ ապագա ճգնաժամերի համար:
Այն գործերը, որ համակարգը և իր կողքին պետությունները ճգնաժամը նվազեցնելու ուղղությամբ կարող էին կատարել, հետևյալներն էին՝ բանկերում ժողովրդի կողմից դրված ավանդների երաշխավորություն պետության կողմից, բանկային տոկոսների նվազեցում, կապիտալի ներդրումների խրախուսում, ժողովրդի գնողության ունակության բարձրացում՝ պետության ֆինանսական քաղաքականության միջոցով, օրինակ փողի շրջանառությունը ժողովրդի մեջ՝ աշխատատեղերի ավելացումով և այլն: Շատ երկրներ նման քաղաքականությունների կոմբինացված ձևը կիրառել են: Սակայն ամենամեծ գործը, որ կատարվեց՝ այս ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, գանձապետարանային բանկի կողմից եղավ, որը ձևականորեն կախված չէ պետությունից և անկախ է աշխատում:

Հանրային խորհուրդը մայիսի 20-ին արտահերթ նիստ է անցկացրել՝ քննարկելու Հայաստանի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը։ Խորհրդի անդամները նախ անդրադարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին։ Հնչել են տարբեր կարիծքներ ու դիրքորոշումներ, սակայն շատերը լուրջ մտահոգություն են հայտնել այդ երևույթի վերաբերյալ՝ նշելով, որ նման գործելաոճը չի բխում իրավական պետություն կառուցելու և խնդիրները բացառապես օրենքի շրջանակներում լուծելու սկզբունքներից։ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն, իր կարծիքը հայտնելով Փաշինյանի կոչի, ինչպես նաև դրան հաջորդող ելույթի մասին, մասնավորապես ասել է․ «Ստեղծված իրավիճակը կարող է շատ վտանգավոր լինել մեր երկրի համար։ Դատական համակարգն ամբողջ աշխարհում ծառայում է օրենքին, այն պետք է անկախ լինի թե՛ գործադիր իշխանությունից, թե՛ օրենսդիր իշխանությունից և թե՛ ժողովրդի մեծ կամ փոքր հատվածների ճնշումներից՝ առաջնորդվելով միայն օրենքով։ Որոշումների անհամաձայնության դեպքում կան բողոքարկման մեխանիզմներ, և ժողովուրդը չի կարող թելադրել, թե դատարանն ինչ որոշումներ կայացնի։ Այո, դատական համակարգը մեզ մոտ մտահոգիչ է, բայց այն իդեալական չի նաև ամբողջ աշխարհում, և բարեփոխումներ իհարկե պետք են։ Այս առումով Բարձրագույն դատական խորհուրդն ունի իրավական լայն լիազորություններ, և առանց վեթթինգի կամ անցումային արդարադատության իրականացման այդ խնդիրները կարելի է լուծել»։ Հանրային խորհրդի նախագահը, արտահայտելով իր տեսակետը անցումային արդարադատության վերաբերյալ, նաև նշել է, որ դրա անցկացման համար մեր երկրում չկան համապատասխան նախադրյալներ, և այն ավելի շատ բացասական հետևանքներ է թողնելու Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։ Վազգեն Մանուկյանը մտահոգություն է հայտնել վարչապետի ելույթում հնչած՝ Արցախ-Հայաստան փոխհարաբերությունների, «դավադիր պատերազմ հրահրելու», «որոշ տարածքներ հանձելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու» հայտարարությունների վերաբերյալ։ Նա վտանգավոր ու վնասակար է գնահատել նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը։ Հանրային խորհուրդը քննարկում է ծավալել դատական բարեփոխումների գործընթացի իրավական լուծումների շուրջ։ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանն այս հարցերի, մասնավորապես անցումային արդարադատության և վեթթինգի վերաբերյալ ներկայացրել է ծավալուն տեղեկատվություն, որից հետո խորհրդի տարբեր անդամներ արտահայտել են իրենց տեսակետները։ Ամփոփելով քննարկումը՝ Հանրային խորհուրդը որոշել է ամենայն ուշադրությամբ հետևել ՀՀ կառավարության և Ազգային ժողովի նախաձեռնած դատական բարեփոխումների գործընթացին և Հանրային խորհրդի հարթակն օգտագործել մասնագիտական, փորձագիտական քննարկումների կազմակերպման և այդ քննարկումների արդյունքում կառավարությանը դիրքորոշում և առաջարկներ ներկայացնելու նպատակով։

Աղբյուր՝  Ankakh.com

Բաժին՝ Հայաստանում

Արցախի վերջին երկու նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդելով կալանքից ազատել Ռուբերտ Քոչարյանին: Նման քայլից ստացած առաջին տպավորությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը այնպիսի սխալ ուղղություն է վերցրել, որ այդ նախագահները անհրաժեշտություն են նկատել միջամտելու և ճշտում կատարելու: Ի՞նչ դրդապատճառով են նրանք այդ քայլին գնացել, ըստ իրենց մեկնաբանության՝ ուզեցել են բոլորին և այդ թվում թշնամուն ցույց տալ, որ Ռոբերտ Քոչարյանի ազատումից հետո, Արցախի երեք ղեկավարներն էլ համախմբված են ու միասին են մասնակցում Մայիսի 9-ի տոնակատարություններին: Այդ տոնակատարությանը մասնակցում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արցախի ղեկավարներին գնահատելիս՝ մենք պետք է նրանց տեսնենք երկու ժամանակահատվածում՝
1-Պատերազմի ժամանակահատվածում և 2 - Խաղաղությունից հետո:

Աշխարհում ու հատկապես մեր տարածաշրջանում հայտնի փաստ է, որ յուրաքանչյուր պատերազմից հետո, պատերազմի ղեկավարներն ու ուժայինները ամեն կերպ օգտվելով իրենց հեղինակությունից և որպես պատեարզմի մասնակիցներ ձգտում են երկրի իշխանությունը և քաղաքատնտեսական բոլոր ռեսուրսները վերցնել իրենց ձեռքում, դա կարելի է նկատել Իրանում, Իրաքում, Սիրիայում և այլուր: Հայաստանը և Արցախը բացառություն չեն կազմում:
Արցախի պատերազմին մասնակցող ներկայիս ղեկավարների մոտ էլ դրսևորվել է այդ մոտիվները և նրանց մոտ ավելի հեշտ է ստացվել, քանի որ պատերազմի վտանգի պատրվակով՝ ընդիմադիրներին իրավունք չեն տվել գլուխ բարձրացնել կամ պահանջել, որ իրենց բոլոր գործողությունները թափանցիկ ձևով ներկայացնեն ժողովրդին:
Բարձր ենք գնահատում Արցախյան պատերազմում բոլոր մասնակիցների ջանքերը և զոհաբերությունները: Դժբախտաբար, խաղաղության ժամանակահատվածում, ուժայինները բաժանեցին Արցախի քաղաքական ղեկավարությունը իրենց միջև և օգտվելով ու չարաշահելով քաղաքական պաշտոնները վերածվեցին տնտեսական օլիգարխների, մեծահարուստների ու սահմանափակեցին Արցախի տնտեսական զարգացումները իրենց ձեռքերում: Երբ մարդը ձեռք է բերում մեծ հարստություն, նրա առաջին մտահոգությունը և կյանքի նպատակը լինում է ամեն կերպ ու ամեն գնով պահպանել իր հարստությունը, այդ իսկ պատճառով Արցախում առաջացավ ոչ ժողովրդական օլիգարխիկ իշխանություն, որը կարողանում էր հեշտ ու առանց որևէ խոչընդոտի համագործակցել Հայաստանի նախկին օլիգարխիկ իշխանավորների հետ:
Հայաստանի քաղաքական հեղափոխությունից հետո, նորմալ պայմաններում պետք է Արցախի ժողովուրդն էլ նման մի հեղափոխություն իրականացներ ու կոռուպացիայից հեռու հայրենասեր ղեկավարներ ընտրեին իրենց համար, նման մի շարժում սկսվեց, սակայն ոչ խաղաղություն ոչ պատերազմական կարգավիճակում, հարմար նկատվեց, որ Արցախում այդ պրոցեսը հանգիստ ընթանա առանց ցնցումների, այստեղ իր մեծ դերակատարությունը ունեցավ նաև Հայաստանի վարչապետը և Արցախի պատերազմի հերոսներն ու ողջամիտ հայրենասերները:
Արդեն պայմանները փոխվել են ու Արցախի կոռուպացված ղեկավարները զգում են, որ հնարավոր է հաջորդ ընտրություններում ժողովուրդը իրենց չընտրի և իրենք չերաշխավորվեն Հայաստանի պետության կողմից, նրանք մտածում են հնարավոր քայլեր վերցնելու ժամանակը հիմա է իրենց օլիգարխիկ թիմը փրկելու համար: Այստեղ նրանք մեծ հույսեր են փայփայում նախկին վարչապետ Արայիկ Հարութունյանի վրա, որպեսզի նրան դարձնեն Արցախի նախագահ և նրա հովանու ներքո ապահով մնա իրենց հարստությունը և ստանան նաև հնարավորություններ կամ պաշտոններ: Արայիկ Հարթունյանը թափանցիկ ձևով հայ լրագրողների հետ հարցազրույցում ասում է, որ Արցախում տնտեսական մեծ լծակներ գտնվում են իր և իր գործընկերների ձեռքում: Նա աշխատում է փողի ուժով համակիրների ճամբար ստեղծել և ամեն կերպ աշխատել ուրիշներին ու արժանի մարդկանց չթողնել մոտենալ իշխանության ապարատին, որը իրենց սեփականությունն են կարծում:
Կոչ ենք անում Արցախի ողջամիտ ու հպարտ ժողովրդին ու այդ թվում ձախակողմյան ու առաջադեմ հայրենասեր ուժերին, որ առանց ցնցումների, բացահայտելով տնտեսական օլիգարխների գործունեությունը (որին արդեն ծանոթ են արցախցիների մեծամասնությունը) առաջ քաշեն հայրենասեր ու մեծ մասսաների շահերը պաշտպանող արժանի ղեկավարների թեկնածությունը, հաջորդ ընտրություններին իրավունք չտալ ներկայիս օլիգարխիկ համակարգը կրկին ընտրվի Արցախում: Պետք է արցախցիներին վերադարձվի նրանցից գողացած բոլոր նյութական ու բարոյական ռեսուրսներն ու արժեքները:

Կացցե Արցախի խաղաղ հեղափոխությունը
Ոչ, օլիգարխիկ ու հակաժողովրդական ղեկավարներին
Կեցցե Արցախի ողջամիտ ու հզոր ժողովուրդը
Հայ Ձախ Ֆորում
19 Մայիս, 2019 թ.

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, ով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց սպասում էր Քոչարյանի դուրս գալուն և նշեց, որ նա դուրս է եկել մյուս դռնից՝ ավտոմեքենայով, և արդեն ազատության մեջ է:

Մայիսի 18-ին ավելի վաղ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝   անձնական երաշխավորությամբ: Կալանքը փոխելու հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը. նրանք դատարանի դահլիճ էին ժամանել մայիսի 16-ին: Նախագահները երաշխավորեցին, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք, կներկայանա դատարան և կկատարի դատավարական պարտականությունները:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների՝ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործով դատական նիստը մեկնարկել է մայիսի 13-ից: Քննվում էր Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս ԷսՍի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երեւանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

 

Աղբյուր՝ www.armenpress.am

 

 

Բաժին՝ Հայաստանում

Ֆրանցիսկոս Պապը ներկայացնում է քրիստոնեության, գթասրտության, հանդուրժողականության եւ եղբայրության համընդհանուր արժեքները՝ հատուկ հստակեցնելով: Այսօր ես Հռոմի՝ Պետրոսի հրապարակում հանդիպել եմ քահանայապետի հետ եւ առաջարկել նրան նախաձեռնել աղքատության հարցերով ՄԱԿ-ի գլոբալ խորհրդաժողովը ։

Վատիկանի պետքարտուղարության հետ ունեցած զրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել փախստականների խնդրի լուծման հարցում.պատերը լուծում չեն հանդիսանում:

Մարդու իրավունքները պետք է տրվեն միշտ և ցանկացած իրավիճակում, երբ ոչ կրոնը, ոչ մաշկի գույնը չեն կարող որևէ դեր խաղալ ։

Բացի հայտնի տարաձայնություններից, համաձայնություն է ձեռք բերվել նաեւ աշխարհում աղքատության դեմ պայքարի հարցում:

Աղբյուր՝ https://www.european-left.org/the-president-of-the-europea…/

Բաժին՝ Աշխարհում

Բյուրոկրատիա, Բանակ և Հոգևորականություն


Պարտք, փող, հավատք և պետություն, բոլորը ձեռք ձեռքի տված առաջ են գնում: Առանց պարտքի, գյուղատնտեսության ավելցուկի կառավարումը հնարավոր չէ: Փողը պարտքի առաջացմամբ զարգացավ: Սակայն, որպեսզի փողը արժեք ունենա, մի կառույց, այսինքն պետությունը պետք է դա վստահելի դարձներ: Երբ խոսում ենք տնտեսության մասին, այն ինչ նրա մասին ասում ենք սա է, որ ավելցուկ առաջացող հասարակությունում գոյություն են ունենում բարդ հարաբերություններ: Այս հարաբերությունների ուսումնասիրությամբ՝ հասկանում ենք, որ առանց ավելցուկի առաջացման՝ պետությունը երբեք չեր կարող գոյանա, որովհետև պետության համար պահանջվում են բյուրոկրատներ՝ ընդհանուր հարցերը կազմակերպելու, ոստիկանատուն, որը պետք է պահպանի սեփականություններն ու ապահովի կարգ ու կանոնը և լավ կամ վատ ղեկավարներ, որոնք իրենց համար բարձր մակարդակի կյանք են պահանջում: Այս բոլորը հնարավոր չի լինի, եթե չլինի հսկաավելցուկ՝ այս մարդկանց կյանքը ապահովելու համար, առանց հողագործություն կատարելու: Կազմակերպված բանակը նաև չէր կարող առանց ավելցուկի գոյություն ունենար, և առանց կազմակերպված բանակի հնարավոր չէր լինի իշխանության ուժը կամ պետությունը պարտադրվեր և հասարակության ավելցուկը խոցելի կդառնար արտաքին սպառանլիքների նկատմամբ: Բյուրոկրատիան և բանակի ստեղծումը հնարավոր եղավ գյուղատնտեսության ավելցուկով, և այս ավելցուկը իր հերթին բանակի և բյուրոկրատիայի գոյացման պահանջ առաջացրեց: Հոգևորականի հարցի նկատմամբ նույնպես նույն երևույթը տեղի ունեցավ: Հոգևորական՞, այո, ավելցուկը իր հերթին ստեղծեց կազմակերպված կրոնի առաջացման պահանջը: Արի տեսնենք ինչո՞ւ: Պատմական տեսանկյունից, գյուղատնտեսությունից առաջացած բոլոր պետությունները իրենց ավելցուկը անարդար ու անհավասար էին բաժանում, որպեսզի օգուտ հասցնեն ռազմական, քաղաքական ու հասարակական ղեկավարներին կամ ուժայիններին: Սակայն այդ իշխանավորները ինչքան էլ, որ հզոր լինեին, այնքան ուժ չունեին, որ կարողանային չքավոր հողագործների բացարձակ մեծամասնությանը ճնշեին, այն մեծամասնությանը, որ եթե միավորվեին կկարողանային մի քանի ժամվա ընթացքում շահագործող համակարգը տապալել: Ուրեմն այս իշխանավորները ինչպե՞ս կարողացան իրենց ուժը կամ իշխանությունը պահպանել ու միևնույն ժամանակ ավելցուկը իրենց ցանկությամբ բաժանել առանց մեծամասնության արգելքի: Դրա պատասխանը սա է՝ ստեղծելով մի գաղափարախոսություն, որը մեծամասնությանը խորը հավատք էր ներշնչում, որ միայն իշխանավորներն են, որոնք իշխելու իրավունք ունեն, որոնք ապրում են հնարավոր ամենալավ աշխարհում և հարցերը այնպես են առաջ գնում, որը որոշված է եղել և դա արտացոլումն է մի տեսակ Աստվածային համակարգի, և դրան որևէ ընդիմանալը համարվում է մի երկնքային ուժի կամքին չենթարկվելը և դրան ընդիմանալը կարող է հանգեցնել նրան, որ աշխարհը դուրս գա հսկողությունից: Առանց այս օրինականացնող գաղափարախոսության, պետության ուժի առաջացումը հնարավոր չէր լինի: Հենց այնպես, որ պետությունը պետք էր հավիտենական մնար, և իշխանի մահից հետո իշխանությունը շարունակվեր, պետական ուժի գաղափարական հիմքը նույնպես կարիք ուներ ինստիտուցիոնալացման: Այս նպատակ իրականացողները և հիմք դնողները հոգևորականներն էին: Առանց մեծ քանակությամբ ավելցուկի, կրոնական կառույցների ստեղծման իր հոգևորականների հիերարխիայով չէր կարող գոյություն ունենար, որովհետև «սուրբ» մարդիկ ու տղամարդիկ ոչ մի բան չէին արտադրում: Միևնույն ժամանակ, առանց կազմակերպված կրոնի իշխողների՝ իշխանությունը արտադրության ու ավելցուկի բաժանման հարցում շատ անկայուն կլիներ և միշտ ժողովրդի մեծամասնության կողմից պոռթկումի վտանգի առջև կկանգներ, որոնց բաժինը ավելցուկից շատ չնչին էր: Այդ իսկ պատճառով հազարավոր տարիներ պետությունը և հոգևորականությունը միասնական ու հավասար միավորներ էին:

 

Էջ 1, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: