Արխիվ Օգոստոսի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն օրհներգ

Haykakan Sovetakan Soc'ialistakan Hanrapetut'yun orhnerg

Гимн Армянской Советской Социалистической Республики

Gimn Armyanskoy Sovetskoy Sotsialisticheskoy Respubliki Anthem of the Armenian Soviet Socialist Republic --------

Սովետական ազատ աշխարհ Հայաստան՝

Բազում դարեր դաժան ճամփա դու անցար՝

Քաջ որդիք քո մաքառեցին քեզ համար՝

Որ դառնաս դու մայր հայրենիք հայության:

Փառք քեզ՝ միշտ փառք՝ Սովետական Հայաստան՝

Աշխատասեր՝ ճարտարագործ-շինարար՝

Ժողովրդոց սուրբ դաշինքով անսասան՝

Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ:

Լենինն անմահ մեզ հուրն անշեջ պարգևեց՝

Մեր դեմ շողաց երջանկաբեր այգաբաց՝

Հոկտեմբերը կործանումից մեզ փրկեց

և տվեց մեզ նոր՝ պայծառ կյանք փառապանծ:

Փառք քեզ՝ միշտ փառք՝ Սովետական Հայաստան՝

Աշխատասեր՝ ճարտարագործ-շինարար՝

Ժողովրդոց սուրբ դաշինքով անսասան՝

Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ:

Մեծ Ռուսիան մեզ եղբայրության ձեռք մեկնեց՝

Մենք կերտեցինք ամրակուռ նոր պետություն՝

Լենինյան մեր կուսակցությունն իմաստուն

Հաղթորեն մեզ դեպ կոմունիզմ է տանում:

Փառք քեզ՝ միշտ փառք՝ Սովետական Հայաստան՝

Աշխատասեր՝ ճարտարագործ-շինարար՝

Ժողովրդոց սուրբ դաշինքով անսասան՝

Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ: --------

Sovetakan azat ashkharh Hayastan,

Bazum darer dazhan champ’a du ants’ar,

K’aj vordik’ k’o mak’ar’ets’in k’ez hamar,

Vor dar’nas du mayr Hayrenik’ hayut’yan.

P’ar’k’ k’ez, misht p’ar’k’ Sovetakan Hayastan,

Ashkhataser, chartaragorts-shinarar,

Zhoghovrdots’ surb dashink’ov ansasan,

Du tsaghkum yes yev kertum luys apagad.

Leninn anmah mez hurn anshej pargevets’,

Mer dem shoghats’ yerjankaber aygabats’,

Hoktemberë kortsanumits’ mez p’rkets’

Yev tvets’ mez nor, paytsar’ kyank’ p’ar’apants.

P’ar’k’ k’ez, misht p’ar’k’ Sovetakan Hayastan,

Ashkhataser, chartaragorts-shinarar,

Zhoghovrdots’ surb dashink’ov ansasan,

Du tsaghkum yes yev kertum luys apagad.

Mets R’usian mez yeghbayrut’yan dzer’k’ meknets’,

Menk’ kertets’ink’ amrakur’ nor petut’yun,

Leninyan mer kusakts’ut’yunn imastun,

Haght’oren mez dep komunizm e tanum.

P’ar’k’ k’ez, misht p’ar’k’ Sovetakan Hayastan,

Ashkhataser, chartaragorts-shinarar,

Zhoghovrdots’ surb dashink’ov ansasan,

Du tsaghkum yes yev kertum luys apagad. --------

Soviet free world – Armenia!

You passed a severe path for centuries,

Your brave sons struggled for you,

For you to become the Armenians' motherland.

Glorious be, glorious always Soviet Armenia!

Work-loving and architect-building,

Unbreakable by peoples' holy alliance,

You are blooming and creating your bright future!

Immortal Lenin presented us with eternal fire,

The happiness-bringing dawn shone upon us,

The October rescued us from the destruction.

And gave us newly bright and glorious life.

Glorious be, glorious always Soviet Armenia!

Work-loving and architect-building,

Unbreakable by peoples' holy alliance,

You are blooming and creating your bright future!

Great Russia extended to us the hand of friendship,

We created a strong new state.

Our wise Party of Lenin,

Is victoriously leading us to Communism.

Glorious be, glorious always Soviet Armenia!

Work-loving and architect-building,

Unbreakable by peoples' holy alliance,

You are blooming and creating your bright future!

 

 

Բաժին՝ Մշակույթ
Երկուշաբթի, 20 Օգոստոսի 2018 12:42

Գաղտնի թղթապանակ, Յակով Զարոբյան

ԶԱՐՈԲՅԱՆԻ ԹՂԹԱՊԱՆԱԿԸ Գաղտնի թղթապանակում Խորհրդային Հայաստանի ամենանշանավոր ղեկավարներից մեկին՝ Յակով Զարոբյանին առնչվող նյութեր են: Յակով Զարոբյանը ժամանակակիցների հուշերում մնաց որպես անաչառ պետական գործիչ, հայրենանվեր մի ղեկավար, ով սակայն պալատական խարդավանքների արդյունքում ստիպված էր ընդհատել հայրենիքի հետ կապված հեռագնա ծրագրերն ու անչար հոգով հեռանալ հարազատ երկրից: Ինչո՞ւ էր Զարոբյանը պարտադրված հեռանալ հայրենիքից, ի՞նչ էր տեղի ունեցել իրականում: Զարոբյանի թղթապանակը հարուստ է արխիվային փաստաթղթերով, անձնական պահոցների հույժ կարևոր նյութերով: Զարոբյանի թղթապանակը ժամանակի դիմագիծը բնորոշող է, խորհրդավոր ու բացահայտումներով լի:

Երեւանի մետրոպոլիտենի նոր կայարանների անհրաժեշտության մասին վերջին տարիներին պարբերաբար բարձրաձայնվել է թե՛ հասարակության, թե՛ տարբեր իշխանությունների կողմից։ Բացառություն չեն նաեւ ներկայիս իշխանությունները։ Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ Ավետիք Էլոյանը հանդիպումներ է ունենում ոլորտի մասնագետների հետ՝ մետրոպոլիտենի զարգացման հեռանկարները հասկանալու համար։

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը «Մետրոշին», այժմ՝ «Արթուն» ընկերության ղեկավարի հետ օրեր առաջ հանդիպել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հետ եւ նրան ներկայացրել մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման հնարավոր տարբերակները։

Աջափնյակի կայարանի կառուցման համար «Արթուն» բաց բաժնետիրական ընկերությունը ներկայացրել է 4 տարբերակ, որոնք ելնում են կառավարության այսօրվա հնարավորություններից։ «Եվ այդ նոր կայարանի կառուցումը հիմնավորվում է նրանով, որ մինչեւ այժմ կատարված աշխատանքները «Բարեկամություն» կայարանից մինչեւ Հրազդանի կիրճը փորված են 1054 մետր երկարության թունելներ, եւ բետոնապատված է։ Մնում է կառուցել մետրոպոլիտենի կամուրջը, ապա եւս 330 մետր թունելային աշխատանքներ իրականացնել, թեք անցումը կառուցված է, մնում է կառուցել կայարանը՝ իր նախասրահով։ Այս աշխատանքների համար անհրաժեշտ է 75 մլն դոլար հատկացնել 3 տարվա ժամանակահատվածում, եւ մենք կունենանք մեկ կայարան եւս»,-ասաց Սաֆարյանը։

Նրա կարծիքով, այս նախագիծը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ընկալվել է որպես կառուցողական, ինչը բխում է նաեւ այսօրվա կառավարության ծրագրում տեղ գտած այն դրույթից, որ կառավարությունը գտնում է մետրոպոլիտենի զարգացման անհրաժեշտությունը։ «Հիմա մենք ելնում ենք այն բանից, որ կատարված աշխատանքները բարձիթողի վիճակում չթողնելու համար անհրաժեշտ է այն ավարտել, քան պահպանման վրա գումարներ ծախսել»։

Սաֆարյանը լիահույս է, որ կառավարությունն ընթացք կտա այս նախագծին, եւ կունենանք նոր կայարան, որը շատ իրատեսական է, որովհետեւ բավականին աշխատանքներ են կատարված, եւ, բացի դա, զգալի աշխատանք է կատարվել մինչեւ հաջորդ կայարանի ուղղությամբ։ Մինչդեռ անցած 26 տարիների ընթացքում մետրոպոլիտենի կայարանների զարգացման վրա գումար չի ծախսվել։

Հանրային խորհրդում այս հարցը նույնպես քննարկվել է, եւ ժամանակին այն ներկայացրել են նաեւ նախկին կառավարությանը, առաջարկով դիմել էին նախկին քաղաքաշինության նախարարությանը, իսկ տրանսպորտի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաեւ քաղաքապետարանը դրական եզրակացություն էին տվել նախագծին։ «Լավ է, որ այսօրվա կոմիտեի նախագահը նույնպես դրական է վերաբերվում նոր կայարանի կառուցմանը, դրա համար մենք անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացրել ենք եւ սպասում ենք, որ կառավարությունը համապատասխան որոշում կայացնի»,- ընդգծում է Սաֆարյանը։

Վերջերս քաղշինում քննարկվել է նաեւ նախկին պահածոների գործարանի տարածքում նախատեսվող մետրոպոլիտենի նոր՝ «Սուրմալու» կայարանի կառուցման մասին, որը կկապի «Սասունցի Դավիթ» եւ «Զորավար Անդրանիկ» կայարանները։

Պետության համար ավելի նպատակահարմար կլինի նո՞ր կայարան կառուցելը, այս դեպքում՝ «Սուրմալուն», թե՞ շարունակել ամրացնել հնի՝ «Աջափնյակ» կայարանի հիմքերը։ «Ես գտնում եմ՝ քանի որ «Աջափնյակ» կայարանի աշխատանքները 70 տոկոսով արդեն կատարված են, պետք է շարունակել դա ավարտել, իսկ տնտեսական, բնակչությանն օգուտ բերելու առումով, բնականաբար, «Աջափնյակ» կայարանն ավելի կարեւոր է, որովհետեւ Աջափնյակից մարդիկ 20-25 րոպեում կարող են հասնել 3-րդ մաս, եւ այս տրանսպորտային խցանումների պարագայում սա շատ կարեւոր լուծում կլիներ։ Ինչ վերաբերում է «Սուրմալու» կայարանին, ապա կարելի է կառուցել, եթե նման ցանկություն եւ ներդրողներ կան։ Բայց էլի եմ ասում՝ ռազմավարական տեսանկյունից կարեւոր է հատկապես «Աջափնյակ» կայարանը, որը պետք է այդ ուղղությամբ շարունակել, որովհետեւ երկուսուկես կմ երկարությամբ թունելներ են փորված, որոնք մնում են չօգտագործված։ Ուրեմն ավելի լավ կլինի այդ չիրացվածությունը դարձնել իրացվելի, ապա անցնել նոր կայարանների գաղափարին»։

Սաֆարյանն ասում է, որ կան ներդրողներ, որից հետո հիշում է՝ ժամանակին «Թումո» կենտրոնը ցանկություն ուներ որոշակի ներդրում անել, որովհետեւ «Աջափնյակ» կայարանը կնպաստեր, որպեսզի «Թումո» կենտրոն հաճախողներն ավելի հեշտ գնային-գային։ Չի բացառում, որ ուրիշ ներդրողներ էլ կգտնվեն արտասահմանից, որոնք կցանկանան օգնել․ «Այստեղ պետք է լինի պետություն-մասնավոր գործընկերության գործառույթ, պետությունն իր բաժնեմասը պետք է դնի ու մասնակցի եւ մյուսներին էլ հրավիրի մասնակցելու»։

Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը դրական է արձագանքում նոր կայարանների շուրջ քննարկումներին․ «Ով ուզում է կառուցի, որտեղ ուզում է կառուցի, դա արդեն առաջընթաց է ու ողջունելի, իսկ այն, որ 25 տարի ոչ մի կայարան չեն կառուցել, դա շատ վատ է»։

Յայլոյանը կարծում է, որ միանշանակ ճիշտ եւ նպատակահարմար կլինի նախեւառաջ «Աջափնյակ» կայարանը կառուցել, հետո նոր՝ մյուս ուղղությունները․ «Այն, որ ասում են 2 կայարանների մեջտեղը մի կայարան են կառուցելու, դա դեռ չի նշանակում, որ կայարան կառուցեցին։ Կայարան կառուցել՝ նշանակում է մի քանի կիլոմետր գիծ ավելացնել, կայարան տեղադրվի, որ այդ թաղամասի բնակչությունը բան հասկանա, թե չէ Սուրմալուի գծի մեջտեղը հազար մետրի վրա կանգառ անի, դա մետրոյին հարիր չէ։ Եթե կան միջոցներ, թող Աջափնյակի շինարարությունն ավարտին հասցնեն, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ են ապրում, քանի որ այդ թաղամասը կայարանի խիստ կարիք ունի»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մինչ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը կրճատում է ֆեդերալ հարկերը, Կալիֆորնիայի սոցիալիստ իշխանությունները փորձում են էլ ավելի բարձրացնել նահանգային հարկերն ու խլել ֆեդերալ հարկերի կրճատման արդյունքում խնայված գումարները։ Պարզվում է նաեւ Կալիֆորնիայում եւ ԱՄՆ մի շարք այլ նահանգներում ծաղկող սոցիալիստական այս գաղափարների կնքահայրը ազգությամբ հայ Բոբ (Ռոբերտ) Ավակյանն է, ով դեռեւս 1975 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել է Հեղափոխական Կոմունիստական Կուսակցություն։

Հայաստանի Հանրապետությունը կապիտալիստական երկիր է, կամ ավելի շուտ նրա տնտեսական համակարգը կապիտալիստական բնույթ ունի: «Համաշխարհային Բանկ»-ը և «Արժույթի Միջազգային Հիմնադրամը», վարկեր տրամադրելով և օգնություններ ցուցաբերելով ամեն կերպ աշխատում են Հայաստանում ձևավորել նեոլիբերալիստական մի համակարգ, որտեղ բոլոր տնտեսական քաղաքականությունը պիտի լինի ի օգուտ կապիտալիստների: Չգիտեմ որքանով են համոզված ներկայիս իշխանավորները այս հարցի իրականության մեջ, սակայն նրանք լինելով ժողովրդի կողքին պարտք են զգում պաշտպանել ու ապահովել ժողովրդի տնտեսական շահերը: Հուսով ենք՝ նորակազմ իշխանավորները այս իրողությունները լավ գիտակցելով կքայլեն ժողովրդի՝ միջին խավի, աշխատավորների ու լայն զանգվածների շահերի ուղղությամբ: Պետք է միջազգային պարտքերը մարելով դուրս գան նրանցից ազդեցություն կրելուց:
Իշխանության այս 100 օրվա ընթացքում կատարվել են մի շարք դրական քայլեր, որոնք պետք է ողջունվեն և խրախուսվեն: Այդ աշխատանքները ուղղակի թէ անուղղակի ազդելու է աշխատավորների կյանքի բարելավման վրա: Այդ դրական քայլերից և գոյություն ունեցող մտահոգություններից կարելի է նշել հետևյալները՝
1-Ուժեղ պայքար կոռուպցիայի դեմ: Հետևելով լուրերը նկատվում է, որ ամեն օր կոռուպցիայի մի քանի դեպքեր են հայտնաբերվում: Սա ուրախացնում է մարդկանց և հույս է ներշնչում, որ իշխանությունը ըստ իր էությամբ հեռու կմնա կոռուցիայից ու դրա դեմ պայքարը կհամարի իր մարտահրավերներից ամենակարևորը:
2-Աշխատավորների ու տարբեր բնագավառի աշխատողների անկախ և իրական կոնֆեդերացիաների կամ արհմիությունների կազմակերպվելը: Անցյալ երեք նախագահների օրոք ու իշխանավորների ժամանակ պահպանվել էր միայն այդ արհմիությունների ձևական կողմերը և դա իրականում չեր աշխատում ու մշակված բոլոր օրենքները, որոնք ի շահ մշակվել էին աշխատավորների օգտին կամ չէին գործադրվում կամ էլ գոյություն չունեին: Այս արհմիությունները կարող են լավ գիտակցելով աշխատավորների շահերը նոր օրենքներ առաջարկեն մշակվելու և հաստատվելու համար և բարձրացնելով աշխատավորների գիտակցության մակարդակը լավ պաշտպանել նրանց շահերը և համախմբվելով՝ հզորացնեն Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան: Նրանք իրենց միջազգային գործընկերների հետ հաստատած հարաբերությունները պետք է օգտագործեն ի օգուտ հայ աշխատավորի, միջազգային արհմիութենական արդի փորձը գործածելով՝ ի շահ աշխատանքային իրավունքների պաշտպանության և ՀՀ Աշխատանքային օրենսգրքում դրական փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, քանի որ այսօր ՀՀ Աշխատանքային օրենսգրքում գրեթե արհմիություն բառը չի շոշափվում:
3- «Նաիրիտ» գործարանի աշխատավորների չմուծված աշխատավարձերի հետևողական վճարումը: Բացի դա գոյություն ունի այն միտումը նորակազմ իշխանության բնագավառում, որ հնարավոր է կապիտալ ներդրումներով ու որոշ եղանակներով վերականգնել Նաիրիտի աշխատանքը՝ պետական հսկողության կամ պետական և մասնավոր սեկտորի համագործացությամբ:
4-Վարչապետը իր 100 օրվա իշխանության զեկույցում ժողովրդի առջև մեծարեց ժողովրդի դերը և նշեց, որ երկրի համար կարևոր հարցերի որոշումների տերը ժողովուրդն է: Նա ասաց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու հույսով ենք կարողանա այդ իմաստով այնպիսի տնտեսական գործողություններ իրականացնել, որ պաշտպանի ժողովրդի տնտեսական շահերը: Չնայած ժողովուրդը չէ, որ տերն է երկրի կապիտալի ու կապիտալիստներն են, որ իրենց փողերով ստեղծում են ուժ և մի գուցե էլ իշխանություն (Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու նկրտումները դրա մի օրինակն է, որը հիմնված են իր և իր գործընկերների կապիտալի վրա), սա մի իրականություն է, որ ժողովրդի իշխանությունը պետք է կարողանա չթողնել, որպեսզի ժողովուրդը չարաշահվի այդ կապիտալիստների կողմից:
5-Վարչապետը նշեց, որ տնտեսական կյանքը որոշվում է ժողովրդական հարթակում, եթե այդպես լինի իրականում մասնավոր սեփականությունը պետք է թույլատրվի, բայց սահմանափակվի և թույլ չտրվի, որպեսզի նրանք շահագործեն այդ բարձրագույն իշխանությանը, որը կոչվում է ըստ վարչապետի բարձրագույն իշխանություն:
6-Ըստ վարչապետի գոյություն ունի տնտեսական աճի մոդելներ, պետք է փոխվի հին մոդելը և նոր իշխանությունը չի ընդունում հին համակարգը և դա փոխարինվելու է նոր և առողջ տնտեսական համակարգով: Այստեղ հարցեր շատ կան, նախկին համակարգը կապիտալիստական համակարգ է եղել, մի գուցե անվանենք կոռուպացված և մենաշնորհված կապիտալիստական համակարգ: Ինձ թվում է, որ նոր իշխանությունը չունի այլընտրանքային կապիտալիզմի համար, այլ անհանգիստ է կոռուպացված ու ոչ առողջ կապիտալիզմից և ուզում է կապիտալիստական համակարգը պահել ու միայն վերացնել կոռուպցիան ու մենաշնորհությունը, բայց դժբախտաբար կարծես չի գիտակցվում, որ կապիտալիզմի էության մեջ ընդգրկված են շահագործումն ու մենաշնորհությունը: Այսինքն, մեծ կապիատալիստները փոքր և միջին բիզնեսներին կուլ են տալու և, եթե աշխատողների օգտին հստակ օրենքներ չլինեն գործատերերը ինչպես ցանկանան այնպես էլ կվարվեն աշխատողների հետ, կամ էլ իրենց օգտին օրենքներ կմտցնեն օրենսգրքում: Մյուս կողմից Հայաստանը ինչ-որ տեղ կախված մնալով ու պարտքերի մեջ լինելով Արժույթի միջազգային հմնադրամին ու Համաշխարհային բանկին դժվար կկարողանա նրանց կողմից թելադրած քաղաքականությունը շրջանցել: Հույսով նորակազմ իշխանությունը կկարողանա աստիճանաբար այդ կախվածությունից դուրս գալ ու դառնա սուվիրին պետություն:
7-Հայաստանում գոյություն ունի ազատություն և դեմոկրատիա և սրանք լավ հարթակներ և նախապայմաններ են ստեղծել Ֆինլանդիայի կամ Սկանդինավյան երկրների նման ունենալ տնտեսական համակարգ, որտեղ մեծ հսկողություններ են սահմանվում մասնավոր սեփականության վրա և մեծ հարկեր են դրվում մեծ սեփականատերերի վրա ու այդպիսով ունենալով հարուստ պետական բյուջե՝ ապահովելու են անվճար կրթություն, առողջապահություն, թոշակառուների բարձր վարձատրում, բնակարան ունենալու լավ հնարավորություններ, ցածր տոկսներով վարկեր և այլ հասարակական ծառայություններ մեծ մասշտաբի զանգվածների օգտին:


Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 18/08/2018 թ.

Երևանի Հանրապետության հրապարակում օգոստոսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը, որը նվիրված է եղել պաշտոնավարման 100 օրվան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը Հանրապետության հրապարակ է եկել հոծ բազմության ուղեկցությամբ՝ Արցախի փողոցից մեկնարկած երթով: Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի սղագրության երկրորդ մասն ամբողջությամբ.

«Սիրելի′ ժողովուրդ,

մեր կառավարության 100 օրվա ամենահիշարժան ձեռքբերումներից մեկը պայքարն է կոռուպցիայի դեմ: Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով բացահայտելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր թալանչիներին, և մենք հերթով բացահայտում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր թալանչիներին: Բայց ես ուզում եմ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կարևորագույն խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզնից գողացված գումարները լումա առ լումա ժողովրդին և պետությանը վերադարձնելը: Իհարկե, այսօր արդեն տասնյակ միլիոն գողացված դոլարներ վերադարձվել են պետությանը և վերադարձվում են պետությանը: Բայց այսօր մենք ունենք իրավիճակ, երբ իրավապահ մարմիններն աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ, և, բացի այդ, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հարց են առաջացնում, թե արդյոք մեր գործող դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես ի վիճակի է իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար: Այսօր ավելի ու ավելի բարձր են հնչում տեսակետներ, որ մեր հանրապետության դատավորների մի զգալի մասը երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին:

Այսօր ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են խոսում այն մասին, որ Հայաստանում բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, և այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է խորը մնալ: Սա, իհարկե, չափազանց նուրբ թեմա է, և մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու և միջամտելու գայթակղությանը: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ասել հետևյալը. առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, և ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից: Բայց, մյուս կողմից, ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ՝ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: Եվ ուզում եմ նախորդ իշխանության և նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ և կոնկրետ. խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ: Իսկ ընդհանուր առմամբ ես չափազանց կարևոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ, որովհետև անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ. օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017 թ. հունիսի 1-ից, երբ ֆորմալ առումով 2017-ի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել: Կա նաև մի ուրիշ խնդիր, ուզում եմ ձեզ կոնկրետ մի օրինակ բերել. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր անունը չեմ ուզում ասել, սակայն այստեղ ոչ հեռու գտնվող մի բանկում՝ միայն մեկ հաշվեհամարում, հայտնաբերվել է 30 մլն դոլար: Երեկ մեկը կար, չէ՞, որ ասում էր՝ բա չե՞ն հարցնելու՝ այդ ուր է չգիտեմ ում 10 տոկոսները: Հարցնելու ենք, մենք ենք հարցնելու և մենք էլ պատասխանելու ենք, իսկ դուք լինելու եք պատասխան տվողը, չկասկածեք: Ժողովրդից գողացվածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է մինչև վերջ, բայց ես ուրիշ բան էի ասում: Այդ հաշվեհամարում, որտեղ կա 30 մլն դոլարը, Հայաստանի այսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպել, որովհետև այդ մարդը ֆորմալ առումով երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար, հայտարարագիր չի ներկայացրել և ֆորմալ առումով այստեղ կան դժվարություններ՝ այդ գումարը հետաքննելու և օրենքով սահմանված կարգով առգրավվելու համար: Այս է պատճառը, որ կարծում եմ՝ մենք իսկապես պետք է լրջորեն մտածենք անցումային արդարադատության նոր մարմիններ ձևավորելու մասին: Բայց ուզում եմ ասել, որ հանկարծ դա չշփոթեք արտակարգ դատարանների հետ: Անցումային արդարադատության մարմինները միջազգային քաղաքակիրթ հանրությանը հայտնի մարմիններ են, և այդպիսով շատ երկրներ անցել են այդ ճանապարհը, և միջազգային հանրությունը ողջունում է այդ պրակտիկան: Ավելին ասեմ, սիրելի′ ժողովուրդ, այսօր բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և գործընկեր պետություններ պատրաստակամություն են հայտնում, որպեսզի մեզ աջակցեն օտարերկրյա պետություններում և օֆշորային գոտիներում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած ակտիվները բացահայտելու, սառեցնելու և Հայաստան վերադարձնելու հարցով: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք այդ գործիքից արդյունավետ օգտվելու համար, բայց ինքներդ եք հասկանում, որ հիմա շատերը, որոնք հասկանում են, որ իրենց ժամերը հաշված են, որ իրենց տեղը բանտում է, որ իրենք պատասխան են տալու ժողովրդի առաջ, սկսել են իրենք իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալներ, որպես քաղաքական հետապնդումների զոհ: Որևէ մեկը չի հարցնում, որ քաղաքական հետապնդումների զոհ եք՝ բա հիմա ի՞նչ գործ ունեք ազատության մեջ, թե՞ ձեզ թվում է՝ մենք դատավորներին զանգելու և հաթաթա տալու ձևերը չգիտենք, թե՞ ձեզ թվում է՝ մենք ձևերը չգիտենք, թե ինչպես են դատավորներին պարտադրում այս կամ այն որոշումը կայացնել: Բայց մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից, և ուզում եմ ասել, որ հպարտ եմ մեր կառավարության համար, որ մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից, բայց դա չի նշանակում, թե որևէ մեկին թույլ ենք տալու խուսափել պատասխանատվությունից: Առավել ևս ուզում եմ հստակ ընդգծել, որ բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի մարտի 1-ի 10 քաղաքացիներին սպանելու և ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից: Չի կարող լինել այդպիսի բան, և խնդրում եմ հաստատեք, որ թույլ չեք տա, որ որևէ ոճրագործ, Հայաստանի քաղաքացու արյունը հեղած որևէ մարդասպան խուսափի պատասխանատվությունից: Նստելու եք, բոլոր մարդասպաններով նստելու եք, և սա լիազորված եմ հայտարարել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից:  

Ժողովուրդ, կներեք, ես ստիպված ելույթս կրճատում եմ: Ասում եմ՝ պետք է շուտ-շուտ երթ-հանրահավաքներ անել, մանավանդ, որ տեսնում եք՝ մարդիկ կան, որոնք ակնհայտորեն ուզում են դա և կստանան: Պատկերացնո՞ւմ եք՝ փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Դուք պատկերացնում ե՞ք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել, և ես դա հիմա գիտեմ փատաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին, թե ով ինչ է խոսել՝ այ երկիր թալանածներ, այ բանակ թալանածներ, այ զինվորին թալանածներ, այ սերմացու գողացող մկներ...:

Ուզում եմ ասել հետևյալը. ես ասել եմ, որ պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: Բայց ուզում եմ ասել, հաստատեք իմ ասածը, որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում: Մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, մենք պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման, բայց նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, էլի եմ ասում, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ: Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝  մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն  իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել: Հիմա էլ մարդիկ դուրս են եկել ու սկսել խոսել, ասում  են՝ Հայաստանում քաղաքացիական պատերազմ կարող է լինել: Քաղաքացիական պատերազմ կարող է միայն ձեր օֆիսների ներսում լինել, ձեր օֆիսներից դուրս դուք քանի՞ քաղաքացու աջակցություն ունեք, որ քաղաքացիական պատերազմ լինի. 17 նախկին կոռուպցիոներ և 22 ֆեյք, սա է ձեր քաղաքացիական աջակցությունը: Ուրեմն եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնա, իրենով Ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվելու, լա′վ իմացեք: Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս բոլորին, խոսելուց առաջ մտածել, հետո էլ ասում են մեր խոսքի ազատությունը սահմանափակում եք: Դուք դեռ պետք է խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք:

Ժողովուրդ, ես ուզում եմ հիմա խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին, որովհետև վերջին շրջանում ինչ ասես հայ-ռուսական հարաբերությունների մասին չի ասվում: Այսօր Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկը համարյա արցունք էր թափում, թե այս ինչքան վատ են հայ-ռուսական հարաբերությունները: Ուզում եմ ասել հետևյալը. ես իմ խոսքի սկզբում ասացի, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, նաև Ռուսաստանի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել: Եվ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին ուղղակի ծիծաղելի է: Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ ունեցել եմ հեռախոսազրույց: Եվ կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերանսներ չեն լինելու, և մեր քաղաքականությունը, մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է և հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը: 3 ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ-ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, և այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո դուք՝ բոլորդ, կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է երրորդ հանրապետության և Խորհրդային Միության փլուզումից հետո մեր նորանկախ պատմության մեջ: Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել, և դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ մենք հետևողականորեն, այո′, գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Բայց ես ուզում եմ մի բան ասել, որ կուզենայի լսեն նաև Ռուսաստանում գործող այն փորձագետներին, ովքեր անընդհատ ահազանգում են, որ Հայաստանը գնում է Արևմուտք, Հայաստանը գնում է Արևելք, Հայաստանը չգիտեմ ուր է գնում: Հայաստանի Հանրապետությունը ոչ մի տեղ չի գնում: Հայաստանի Հանրապետությունն ամուր կանգնած է իր ոտքերի վրա, ուղիղ ողնաշարով, հպարտ քաղաքացիներով և արժանապատիվ կեցվածքով: Եվ հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու է և զարգանալու է:

Մենք զարգացնելու ենք նաև մեր հարաբերությունները Եվրամիության հետ: Բա ինչո՞ւ չեն ասում, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները վատ են: Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում այնտեղ նույնպես մենք որոշակի հարցեր ենք բարձրացրել: Մենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններում ենք մեր երկրի շահերը պաշտպանում, Իրանի հետ էլ: Մեր արտաքին քաղաքականության կարևորագույն էությունը մեր ազգային շահերի պաշտպանությունն է, և մենք հետևողականորեն գնում ենք այդ ճանապարհով, որովհետև դուք եք լիազորել մեզ այդպես վարվել: Խնդրում եմ հաստատեք, հաստատեք, որ դուք մեզ լիազորում եք շարունակել այսպիսի քաղաքականությունը:

Բայց ես ուզում եմ մի բան ասել. նախորդ տարիներին Հայաստանում տեղի է ունեցել մի այսպիսի բան: Օրինակ, իշխանություններն իրենց կեցվածքով այնպես են արել, որ Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ նեգատիվ երևույթներ այդ իշխանությունների նաև պասերով կապվել են Ռուսաստանի հետ: Ինչո՞ւ է այդպես եղել, որովհետև ուզեցել են կոռումպացված իշխանություններն իրենց գործողությունների պատասխանատվությունը դուրս քցել, իբր այդ իրենք չեն մեղավոր, դրսում ինչ-որ ուժեր կան, որ իրենց թույլ չեն տալիս կոռումպացված չլինել: Այստեղ է էությունը, և հիմա, երբ նրանք բանտի ճանապարհին են, զանգում են Ռուսաստան, ասում են՝ այ էս ձեր դեմ են անում, ձեր դեմ են կոռուպցիայի դեմ պայքարում: Իզուր մի զանգեք, այդ զանգերը ձեզ չեն փրկելու, որովհետև Մոսկվայում միամիտ մարդիկ չկան, Երևանում նույնպես միամիտ մարդիկ չկան, որ դուք պուլտով այստեղ-այնտեղ խոսեք ձեր օգնականների մոտ, հպարտ-հպարտ խոսեք ու մեզ վրա տպավորություն գործեք:

Ժողովուրդ ջան, ես, անկեղծ ասած, այսօր պլանավորել էի շատ մանրամասն խոսել տնտեսական զարգացման մոդելների մասին, թե մենք ինչ քայլեր ենք պատրաստվում անել, Հարկային օրենսգրքում ինչ փոփոխություններ ենք պատրաստվում անել,  պետական կառավարման համակարգում ինչ փոփոխություններ ենք պատրաստվում անել, բայց ես ուղղակի հասկանում եմ, որ այդ ճանապարհով չի ստացվի ձայնիս պատճառով:

Բայց ես ուզում եմ ձեզ ասել մի բան. ընդհանրապես պետական կառավարման համակարգի կառավարումը ստանձնելով՝ մենք համոզվեցինք, որ դա նման է այն սուտլիկ որսկանի 3 պղինձներին, 3 կաթսաներին, որ ասում է՝ 2-ը ծակ են, 1-ն էլ ընդհանրապես տակ չունի, որովհետև մեր պետությունն այնքան կոռումպացված է եղել, որ ինչքան վերևից մենք արդյունքը լցրել ենք այդ կաթսաների մեջ, տակերից փախել է դեպի մի քանի կամ մի քանի տասնյակ կոռումպացվածների գրպաններ: Բայց ես ուզում եմ ձեզ ասել պաշտոնապես, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա չկա: Սա չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ մի պաշտոնյա, որ կաշառք չի վերցնում: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված մարդիկ և չեն լինելու: Ես դա ձեզ երաշխավորում եմ անձամբ: Դուք կարող եք վստահ լինել, որ պետական բյուջեին վճարված ամեն մի դրամ, ամեն մի լումա պահպանվում է շատ աչալուրջ և ծախսվելու է ըստ նպատակի: Եվ ես ուզում եմ ասել, որ առաջիկայում շատ կարևոր խնդիրներ ենք մենք պատրաստվում լուծել: Այդ խնդիրներից մեկը, օրինակ, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է, որովհետև պետական կառավարման համակարգն այսօր, ըստ էության, անարդյունավետ կերպով ծախսում է պետական բյուջեի մի հսկայական  մասը: Մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է չլինի 17 նախարարություն, և նախարարությունների թիվը շոշափելիորեն պետք է կրճատվի: Նաև պետական կառավարման մարմինների թիվն էականորեն պետք է կրճատվի, որպեսզի մենք կարողանանք դա արդյունավետ անել: Իսկ այս փուլում, այնուամենայնիվ, մեր ամենակարևոր անելիքը նոր ներդրումների ներգրավումն է: Ես հույս ունեմ և կոչ եմ անում աշխարհի հայության ներկայացուցիչներին, բոլոր ներդրողներին՝ գալ Հայաստան և կատարել լրջագույն ներդրումներ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում հաստատված է օրենքի գերակայություն, Հայաստանի Հանրապետությունում հաստատված է օրենքի իշխանություն: Մենք այսքան կոռուպցիայի դեմ այսպիսի պայքար ենք մղել, բայց Հայաստանում սեփականության վերաբաշխում տեղի չի ունեցել, այսինքն՝ չի եղել նման բան, որ մի գործարան, մի բիզնես մեկի ձեռքից խլեն, տան մեկ ուրիշին: Սա չափազանց կարևոր բան է: Սա նշանակում է, որ մենք երաշխավորում ենք սեփականության անձեռնմխելիությունը: Մենք երաշխավորում ենք ներդրումների անձեռնմխելիությունը: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում բիզնեսով զբաղվող որևէ մեկն անհանգստանալու որևէ բան չունի, Հայաստանում անհանգստանալու բան ունեն միայն կոռումպացված չինովնիկները՝ լինեն նախկին չինովնիկ,  թե ներկա:

Ինչ վերաբերում է գործարարներին. մենք նրանց ասում ենք, որ նրանք ազատված են ցանկացած կոռուպցիոն պարտավորությունից: Եվ եթե նույնիսկ նրանք նախկինում հարկեր չեն վճարել, մենք անպայման արձանագրելու ենք և նրանց պարտավորեցնելու ենք վճարել այդ հարկերը:  Բայց ուզում եմ ասել, որ եթե նույնիսկ հարկեր չվճարելու առիթով քրեական գործեր են հարուցվում, այդ քրեական գործերը հենց այսօր գործող օրենքի ուժով կարճվում են այն ժամանակ, երբ այդ հարկերը վճարվում են: Եթե կլինեն դեպքեր, երբ նախկինում չվճարված հարկեր պահանջելը շատ ծանր կլինի որևէ բիզնեսի համար, այսինքն՝ կսպառնա նրա գոյությանը, մենք այդ պարագայում կգտնենք տարաժամկետման հնարավորություններ: Եվ ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում մեր կառավարման շրջանում ոչ մի բիզնես չի փակվելու, ոչ մեկի ձեռքից ոչ մի բիզնես չի խլվելու, ոչ մի գործարան և ունեցվածք չի խլվելու: Այսպիսի հեռանկար կարող է սպառնալ միայն կոռումպացված չինովնիկներին՝ ժողովրդից թալանված հարստությունների մասով անցումային արդարադատության մարմինների և դատարանների որոշմամբ: Այն բիզնեսմենները, ովքեր մարդ չեն սպանել, այն բիզնեսմենները, ովքեր պարզապես նախկինում գործել են հին կանոնների սահմաններում, նրանք հնարավորություն կունենան բարեհաջող գործել, զարգանալ և զարգացնել Հայաստանի Հանրապետությունը: Նրանք հնարավորություն կունենան նոր ներդրումներ անել, նոր ներդրողներն էլ հնարավորություն կունենան հավասար պայմաններում գործել նրանց հետ: Ընդ որում, ես հասկանում եմ, որ երբ ասում ենք մենաշնորհները վերացված են, քաղաքական խոչընդոտ չկա, հնարավոր է հին մենաշնորհների տերերը իրենց նախկին գերշահույթերն օգտագործեն՝ ուրիշներին շուկայից դուրս հանելու համար: Մենք այս իրավիճակին նույնպես հետևելու ենք և ստեղծելու ենք իրոք ոչ մենաշնորհային պայմաններ: Հիմա էլ ձեզ հայտնի ուժերը՝ հանրապետականները, հակահեղափոխականները լուրեր են տարածում, թե պոտենցիալ ներդրողները չեն գալիս, որ սպասում են, տեսնեն՝ ինչ է լինելու:

Սիրելի′ ժողովուրդ, եկեք միասնաբար նրանց ասենք, որ ոչ մի բան էլ չի լինելու, այն, ինչ լինելու էր, արդեն եղել է, և ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և նրա հաղթանակն այլևս անշրջելի են: Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ քաղաքացին հաղթել է, և այդ հաղթանակը որևէ մեկը չի կարող նրա ձեռքից հետ վերցնել: Եվ խնդրում եմ, հաստատեք, որ այն փոփոխությունը, որ ոմանք իրենց աշխատասենյակներում կուչ եկած հույս ունեն, թե լինելու է, հաստատեք, ասեք նրանց,  որ չի լինելու, որովհետև, այն, ինչ լինելու էր, արդեն եղել է: Սեպտեմբերին դուք դա հնարավորություն եք ունենալու ապացուցել Երևանի ավագանու ընտրություններում՝ ընտրելով Երևանի նոր քաղաքապետ՝ ի դեմս Հայկ Մարությանի:

Քանի որ դա շատ կարևոր թեմա է, ես ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ մարտի 1-ի գործին: Բոլորդ լսել եք Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները, և այդ հարցազրույցները լսելով՝ ես կարող եմ ասել հետևյալը, իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետևյալն է.  ըստ էության, մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է, և էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում, չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից, չկա այդպիսի տարբերակ:

Ուզում եմ նաև անդրադառնալ ներքաղաքական վիճակին: Դուք գիտեք, որ մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև հաջորդ մայիս, պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Տեսեք՝ ինչ է կատարվում. ըստ էության, Սահմանադրական հնարավորությունը հետևյալն է այս պահին, որ ես՝ որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ, և խորհրդարանը պետք է 2 անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց հիմա նրանք սկսել են մտածել հետևյալը. ասում են՝ դե թողնենք, հրաժարական տա, հետո արագ, թաքուն ուրիշ վարչապետ կընտրենք, կասենք, օրինակ՝ չասեմ ում: Նախ ես ասեմ, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, բայց քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, մենք կանենք հետևյալը. մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Եվ ուրեմն այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձևակերպեք ձեր կողմից որպես հստակ պահանջ: Երբ դուք ձևակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում: Հիշո՞ւմ եք՝ մի անգամ ես Հանրապետականներին և նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել «սատանի մայլում քյանդրբազություններ չանել» և էլի նույն խորհուրդն եմ տալիս:

Ես կանդրադառնամ իմ ելույթի բաց թողած հատվածին իմ մյուս ուղիղ եթերների ընթացքում, որովհետև այդ հատվածները շատ կարևոր են: Ես այսօր ուզում եմ, այնուամենայնիվ, ամփոփել նրանով, ինչով սկսեցի՝ մեր ազգային միասնության այս պահի բացառիկությունը գնահատելով: Ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք Հայոց բանակի բոլոր գեներալներին, սպաներին և զինվորներին, որոնք հեղափոխության օրերին շատ հստակ ցույց են տվել, որ իրենք չեն կատարի հրամաններ, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը բանակը նորից օգտագործեր ժողովրդի դեմ: Մեր բանակն արժանի է բուռն ծափերի և գովեստի: Մեր բանակը պիտի իմանա, որ մեր ժողովուրդը և մեր կառավարությունը, սփյուռքը, ամբողջ հայությունը կանգնած է իր մեջքին: Այո՛, բանակում դեռ շատ խնդիրներ կան, որ լուծված չեն, բայց եկեք խոստանանք, որ այդ բոլոր խնդիրները միասին լուծելու ենք:

Ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք մեր Ոստիկանությանը: Ժողովո՛ւրդ, այս հեղափոխությանը բացառիկ բան է տեղի ունեցել. այն, ինչ մենք ասել ենք, արել ենք, այն, ինչ ասել ենք, իրականություն է դարձել: Հիշում եք, որ ասում էինք՝ ոստիկանը մե՛րն է, ոստիկանը մե՛րն է, և այո՛, ոստիկանը մերն է և ծառայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օրենքին և ժողովրդին:

Ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք Ազգային անվտանգության ծառայությանը: Այսօր շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել: Գաղտնիքը պետք է ձեզ ասեմ: Այստեղ գալուց առաջ սիմվոլիկ երթն սկսեցի Արցախի փողոցից, որտեղ ինձ Ազգային անվտանգության ծառայության հատուկ խումբն ապրիլի 21-ին առևանգել էր: Եվ այսօր այդ օպերացիան իրականացրած բոլոր տղաներն իմ թիկունքից քայլում էին և մեր անվտանգությունն էին պաշտպանում: Սա ազգային համաձայնության, ազգային միասնության մի բացառիկ ժամ է:

Ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք Արցախի Հանրապետության մեր եղբայրներին, ովքեր հարկ են համարել այսքան երկար մի քանի ժամանոց ճանապարհը կտրել և այստեղ իրենց ներկայությամբ հավաստել հայ ժողովրդի բացառիկ միասնությունը:

Ես ուզում եմ, որ մեր բուռն ծափերով ողջունենք Սփյուռքից եկած մեր հայրենակիցներին, ովքեր նույնիսկ այսօրվա համար հատուկ եկել են տարբեր երկրներից, որ մասնակցեն մեր հանրահավաքին:

Եվ ես ուզում եմ, որ մենք ծափահարենք ՀՀ հպարտ արժանապատիվ և հաղթանակած քաղաքացուն, այսինքն՝ բոլորիդ, ողջ հայ ժողովրդին, ով, ի վերջո, ի հեճուկս բոլոր կասկածների, ապացուցեց, որ ինքը բացառիկ ժողովուրդ է, որ ինքը բացառիկ առաքելություն ունի, որ ինքն սկիզբ դրեց պատմական մի ժամանակաշրջանի, որտեղ 21-րդ դարում հաստատվեց ուղղակի ժողովրդական իշխանություն, ուղղակի անմիջական ժողովրդի իշխանություն:

Եվ, ուրեմն, կեցցե′ Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն կրողը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայ ժողովուրդը:

Եվ վերջում ուզում եմ ձեզ համար արտասանել «Իմ քայլը» բանաստեղծությունը, որը դարձավ մեր հաղթանակի սիմվոլը՝

Այսօր ես անում եմ իմ քայլը,

ես անում եմ իմ քայլը այսօր,

սա հույսի առկայծող ճանապարհ է,

սա գրվող պատմություն է մի նոր:

 

Ես պարտվել եմ, պարտվել եմ քանիցս,

Եվ տեսել քմծիծաղը ստի,

բայց իմ կամքը ամուր է քարից էլ,

իմ ոգին հանձնվել չգիտի:

 

Երբ տեսնում եմ երկրիս տառապանքը,

ստահոդ ճառողի փառքը սին,

համոզվում եմ կրկին, որ իմ ջանքն է

փակուղին ճեղքելու բանալին:

 

Նոր շունչ եմ ուզում ու նոր կյանք,

հին երկրիս համար հուսահատ,

ու դարձնել պիտ նրան կարենանք

երջանիկ ու հզոր ու ազատ:

 

Արդ ելել եմ, գտել եմ ժպիտս,

և ձեռքերս բաց պարզել վեր,

որ լույսի մարտնչող ասպետի պես,

կերտեմ ցնծության ժամը մեր:

 

Եվ մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ,

քայլում են, քայլում են, քայլում,

և մեր մեկտեղվող աչքերի մեջ

հույսի արեգակ է փայլում:

 

Այսօր մենք անում ենք մեր քայլը,

մենք անում ենք մեր քայլը այսօր,

սա պատվով քաղցրացած ճանապարհ է,

սա ծնվող հաղթանակ է մի նոր:

 

Եվ ուրեմն կեցցե′ ազատությունը, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′նք մենք և մեր երեխաները, որ ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում:

Շնորհակալ եմ»:

Աղբյուրը՝  Արմենպրես լրատվական

Բաժին՝ Հայաստանում

Արդյո՞ք ՄԱԿ-ն իրականում խոսում է ամենակարեւոր բուն  օրակարգերի մասին: Ոչ, գրում է  Իրզամնա Օլանտայը.

Այս տարվա օգոստոսի 9-ին ամբողջ աշխարհում հիշատակված ՄԱԿ-ի ինքնավար ազգերրի միջազգային օրն այս տարի նվիրված էր նրանց միգրացիայի խնդրին `« հասարակության իրազեկման բարձրացմանը »:

Բայց իսկապես դա ՄԱԿ-ի կարեւորագույն օրակարգն է: Իրականում ոչ,  օրը հիմնականում կենտրոնանում է մշակույթի վրա՝ կարեւորելով լեզուները, հագուստները, ծեսերը եւ սնունդը:

Տարածքների վերականգնումը եւ ժողովուրդների ինքնորոշումը պարտադիր կերպով ենթադրում է հաղթահարել ազգի պետության ձախողված մոդելը եւ համարձակվում առաջ շարժվել դեպի այնպիսի նախագծեր, ինչպիսիք են բնիկ ինքնավարությամբ լիազորված պետությունը:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք անգլերեն լեզվով հետևյալ հղումով՝ https://www.telesurtv.net/english/opinion/August-9-and-Indigenous-Folklorism-20180810-0017.html?utm_source=planisys&utm_medium=NewsletterIngles&utm_campaign=NewsletterIngles&utm_content=33

Աղբյուրը՝ TeleSUR լրատվական

 

Բաժին՝ Մշակույթ

Երևանի Հանրապետության հրապարակում օգոստոսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը, որը նվիրված է եղել պաշտոնավարման 100 օրվան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը Հանրապետության հրապարակ է եկել հոծ բազմության ուղեկցությամբ՝ Արցախի փողոցից մեկնարկած երթով: Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի սղագրության առաջին մասն ամբողջությամբ. 

«Սիրելի′ ժողովուրդ,

այսօր բացառիկ օր  է և բացառիկ իրադարձություն: Այսպիսի բան Հայաստանի Հանրապետության կյանքում առաջին անգամ է տեղի ունենում: Այսօր այս հրապարակում են գտնվում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ, այսօր այս հրապարակում են գտնվում  Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության 100-ավոր աշխատակիցներ,  այսօր այս հրապարակում են գտնվում Արցախի Հանրապետությունից ժամանած հազարավոր մեր հայրենակիցներ, այսօր այստեղ են գտնվում Ռուսաստանի հայության ներկայացուցիչներ, Ամերիկայի հայության ներկայացուցիչներ, Եվրոպայի հայության ներկայացուցիչներ, Իրանի հայության ներկայացուցիչներ, Սփյուռքի բազմաթիվ համայնքներից, Լիբանանի հայության ներկայացուցիչներ: Եվ այսօր սահմանին մեր խաղաղությունը պահպանում և պաշտպանում են  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի փառապանծ գեներալներ, սպաներ և զինվորներ, և նրանք հոգով և մտքով այստեղ են: Եվ այսօր այս ամենը, շեշտում եմ, այստեղ են հայրենակիցներ Սյունիքի մարզից, Վայոց ձորի մարզից, Արարատի մարզից, Արմավիրի մարզից, Արագածոտնի մարզից, Շիրակի մարզից, Լոռու մարզից, Տավուշի մարզից, Գեղարքունիքի մարզից, Կոտայքի մարզից,  մայրաքաղաք Երևանի բոլոր վարչական շրջաններից, բոլոր թաղերից, բոլոր փողոցներից:  Եվ այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ, և այսօր հայ ժողովրդի միասնության և միասնական հաղթանակի օրն է:  Եվ քանի որ այսօր միասնության օր է, ես խնդրում եմ իջեցրեք բոլոր այն պաստառները, որ ուղղված են ընդդեմ որևէ մեկի, որովհետև այս հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի: Սա հայ ժողովրդի հաղթանակի հանրահավաքն է, սա հայ ժողովրդի միասնության հանրահավաքն է: 

Սիրելի′ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, 

ուղիղ 100 օր առաջ ձեր հզոր և միասնական կամքը հաղթանակեց:  100 օր առաջ և ձեր կամքով, ձեր որոշմամբ ես ընտրվեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ես եկա և ասացի ձեզ, որ դուք հաղթեցիք, և ձեր հաղթանակը այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ: Հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ,  և սրանից հետո ընդմիշտ դուք և միայն դուք եք որոշելու, թե ով լինի ՀՀ վարչապետ: 100 օր առաջ ձեր կամքը հաղթեց, և միջազգային հանրությունը մինչև օրս էլ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչպես և ինչու: Աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, որ Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ այսպիսի ժողովրդական զարթոնք: Բոլորը ելնում էին այն կանխավարկածից, թե Հայաստանը վերջնականապես հանձնվել է հուսահատության առաջ: Նաև այս պատճառով է տեղի ունեցածը բացառիկ: Համաշխարհային պատմության մեջ դեռ չի եղել նախադեպ, երբ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց երկրի վարչապետ ընտրվի մեկը, ով խորհրդարանում ունի ընդամենը մի քանի վստահելի ձայն, և այս ամենն իրականություն դառնա առանց մի կրակոցի, առանց մի բռնության, առանց մի զոհի: Եվ հիմա աշխարհի վերլուծաբանները ջանք չեն խնայում՝ գտնելու համար, թե որն է այն գործոնը, այն հզոր ուժը, որ հնարավոր դարձրեց իրադարձությունների նման զարգացումը: Ոմանք այդ գործոնները փնտրում են արևմուտքում, ոմանք այդ գործոնները փնտրում են  հյուսիսում, բայց հիմա այս ամբիոնից ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ և հզոր այն ուժը, որը հնարավոր դարձրեց այդ աննախադեպ իրադարձությունը, հայ ժողովուրդն է, ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացին, Սփյուռքի հայությունը, աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ, ով հնարավոր դարձրեց աննախադեպ այդ իրադարձությունը: Այս ֆոնին, սակայն, ուզում եմ նշել, որ մեր ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը բացառիկ է ոչ միայն իր ձևով, այլ նաև իր բովանդակությամբ, որովհետև ոմանք գուցե չեն նկատել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ թե խորհրդարանական ուժերի բաշխվածության կամ որևէ խորհրդարանական ուժի ներկայացուցիչ է կամ որևէ խորհրդարանական կոմբինացիայի ներկայացուցիչ, այլ ՀՀ վարչապետը Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի ուղիղ և անմիջական կամքի ներկայացուցիչն է: Եվ  սա է պատճառը, որ մենք տեղի ունեցածն անվանում ենք հեղափոխություն, որովհետև Հայաստանի Հանարապետությունում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն, և ՀՀ-ում հիմա հաստատվել է մի իրավակարգ, մի կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն: Եվ այս քաղաքական իրավիճակի չհասկացվածության պատճառն է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում դեռևս ոմանք խոսելիս օգտագործում են կոալիցիա, կոալիցիոն իշխանություն, խորհրդարանական մեծամասնություն հասկացությունները: Հայաստանի Հանրապետությունում չկա կոալիցիա, ՀՀ-ում չկա կոալիցիոն իշխանություն, ՀՀ-ում չկա խորհրդարանական մեծամասնություն: ՀՀ-ում կա ժողովուրդ, ՀՀ-ում բարձրագույն իշխանությունը պատկանում է ուղիղ ժողովրդին, և ժողովուրդն իրականացնում է ուղիղ կառավարում: Հենց սրանում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առանցքային իմաստը:

Եվ հիմա ուզում եմ ասել, թե դա ինչ է նշանակում. գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձևավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է  այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք  իրականացնել այս կամ այն գործողությունը: Եվ ուրեմն դուք եք Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և միակ իշխանությունը: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ձեզ: Բայց սա մեր քաղաքական կյանքի միակ նորությունը չէ: Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով մենք պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, և բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով: Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին, և ուրեմն առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը և ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով: Սա է հիմնական փոփոխությունը, որ պիտի դառնա մեր հեղափոխության երկրորդ ալիքը:

Ժողովո՛ւրդ, այս առումով թույլ տվեք համարձակվել պնդել, որ այն իրադարձությունը, որ տեղի է ունեցել այս հրապարակում, պատմագիտական առումով կարող է հիշատակվել հետագայում նույն մակարդակի վրա, ինչպես հին Աթենքում՝ ժողովրդավարության, դեմոկրատիայի հաստատումը, և, ուրեմն, Հայաստանի Հանրապետությունը պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիմա հիշատակվում է հին Հունաստանը: Երևանը կարող է հիշատակվել այնպես, ինչպես հին Աթենքը, և Հանրապետության հրապարակը կարող է դառնալ 21-րդ դարի մարդկության նորագույն ժամանակների ագորան, որտեղ ստեղծվել է ժամանակակից քաղաքակրթությունը: Ահա այսպիսինն է մեր իրադարձության պատմական և պատմագիտական նշանակությունը, և այդ իրադարձությունը դուք եք ստեղծել:

Ժողովո՛ւրդ, սովորաբար հեղափոխություններից հետո հեղափոխություններ վերապրած երկրներում տեղի են ունենում տնտեսական ցնցումներ: Սա գրեթե աքսիոմա է, և մեր հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ վերլուծական բոլոր կենտրոնները կանխատեսում էին, թե Հայաստանն անխուսափելիորեն մտնելու է տնտեսական անկման մի փուլ, որովհետև այդպես է ցույց տալիս հեղափոխությունների պատմությունը: Թեև կանխատեսում էին, որ սկզբից կլինի անկում, բայց եթե հեղափոխական կառավարությունը հաջողի, դրանից հետո հնարավոր է լինի տնտեսական աճ և ակտիվություն: Մեր հեղափոխությունը բացառիկ է նաև այն պատճառով, որ մեր հեղափոխությանը չհետևեց տնտեսական անկում: Ընդհակառակը, հեղափոխությունից հետո արձանագրվում են տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշներ: Հունիս ամիսը հետհեղափոխական առաջին ամիսն է. գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.9 տոկոս է, և կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել:

Իմ վարչապետ ընտրվելուց հետո, սիրելի՛ ժողովուրդ, ամենակարևոր արդյունքը՝ Հայաստանի Հանրապետություն ավելի շատ գալիս են, քան ՀՀ-ից հեռանում են, ինչը կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին և շատ կարևոր փուլ: Հրապարակում եմ պաշտոնական տվյալներ. այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ժամանել 29 հազար 986-ով ավելի շատ մարդ, քան մեկնածները. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավելի էր շուրջ 6 հազարով: Այս տարի եկածների թիվը ավելի է 29 հազար 986-ով: Վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 34 հազարով ավելի օտարերկրացի: Սա, ըստ էության, նշանակում է  ներդրումային և զբոսաշրջության հետաքրքրության աճ: Իհարկե, ֆորմալ, օտարերկրացիների մեջ բազմաթիվ են նաև մեր հայրենակիցները և այն, որ Երևանում ու հանրապետության բազմաթիվ քաղաքներում վերջին 3 ամսվա ընթացքում անշարժ գույքի գներն աճել են շուրջ 20 տոկոսով, այսինքն՝ մեր հայրենակիցները ոչ միայն գալիս են որպես տուրիստ, այլ նաև բնակարաններ են գնում Երևանում և հանրապետության այլ քաղաքներում:

Դուք գիտեք, որ հեղափոխության օրերին շատ էր խոսվում, որ հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ Հայաստանից արտահոսում են, և դա համապատասխանում էր իրականությանը, իրոք, կար այդպիսի բան: Բայց այսօր միանշանակ և պաշտոնապես ասում եմ, որ դուրս գնացած գումարների համեմատ երկիր է եկել մոտավորապես 116 միլիարդով ավելի շատ գումար, 116 միլիարդ, այսինքն՝ դուրս եկած գումարների չափով գումար է եկել, իսկ Հայաստանի բանկերում ավանդներն ավելացել են 116 միլիարդ դրամով, այսինքն՝ մոտ 250 միլիոն դոլարով: Ընդ որում, սա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բանկերում թողած ավանդներն են, ինչը նշանակում է, որ Հայաստանի քաղաքացինեըը և սփյուռքի մեր հայրենակիցներն ապագայի նկատմամբ ունեն բացառիկ վստահություն, և սա տնտեսական հետագա առաջընթացի ու աճի ամենակարևոր երաշխիքն է: Վերջին 3 ամսում հայաստանյան բանկերի վարկային պորտֆելն աճել է շուրջ 99 մլրդ դրամով, այսինքն՝ այսքան ավելի վարկ են վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ներդրել են բիզնեսի մեջ:

2018 թ. օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է այնքան միրգ և բանջարեղեն, որքան նախորդ տարին ամբողջը միասին վերցրած: Եվ ուզում եմ ձեզ զեկուցել, որ 3 ամսվա ընթացքում Հայաստանի կառավարությունը, հարկային մարմինները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի են հավաքագրել 28.8 մլրդ դրամ: Ընդ որում, գերավճարների թիվը պակասեցվել է 26 մլրդ դրամով: Սրանք թվեր են, ես երևի թե թվերով ձեզ ավելի շատ չծանրաբեռնեմ, բայց ընդհանուր առմամբ հարկ եմ համարում ընդգծել, որ այս թվերը միասին մի բան են նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո մոտենում է, այսինքն՝ մենք թևակոխել ենք տնտեսական հաղթանակների մի ժամանակաշրջան: Եվ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ տնտեսությունում մենք իսկապես լրջագույն հաջողություններ ենք ունենալու: Տնտեսական աճի այն մոդելը, որ մենք այսօր ունենք, իհարկե, մեզ ձեռնտու չէ: Մենք ուզում ենք, որ տնտեսական աճի մոդելը փոխվի, որովհետև հասկանում ենք, որ դեռ շարունակում ենք մնալ այն հին մոդելի մեջ, երբ տնտեսական աճը քաղաքացիներն առանձնապես չեն զգում: Բայց ուզում եմ ասել, որ մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում: Մենք հին տնտեսական համակարգը, որը բացառող, դուրս մղող տնտեսական համակարգ էր, փոխարինելու ենք ներառող տնտեսական համակարգով: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միևնույն հնարավորությունները, միևնույն հասանելիությունը, միևնույն ազատությունները, և բոլորը հավասար են լինելու օրենքի և հարկային մարմինների առաջ: Եվ ուզում եմ ասել. հիշում եք՝ 2017 թ. աշնանը, ընդդիմադիր լինելով, ես հայտարարեցի, որ Հայաստանում շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե: Եվ այո′, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում ես վերացրել եմ բանանի և շաքարավազի մենաշնորհը: Եվ ասում եմ՝ այսօր Հայաստանում չկա′ բանանի մենաշնորհ, չկա′ բենզինի մենաշնորհ, չկա′ ոչ մի բանի մենաշնորհ, կա′ միայն իշխանության մենաշնորհ, և այդ իշխանության մենաշնորհի տերը դո′ւք եք՝ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը:

Սիրելի′ ժողովուրդ,

ես ուզում եմ ասել նաև, թե ինչպես ենք պատրաստվում ճեղքումով, մեծ քայլերով զարգացնել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը: Մենք դա անելու ենք այն նույն մոդելով, ինչ մոդելով արեցինք թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը: Այդ մոդելի էությունը հետևյալն է. ինչո՞ւ երկար տարիներ Հայաստանում հեղափոխություն տեղի չէր ունենում, որովհետև մենք բոլորս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մտածում էին, որ ահա, ընդդիմությունը, ընդդիմադիր առաջնորդները և ընդդիմադիր թիմերը պետք է անեն այդ հեղափոխությունը: Բայց մեր հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դուք բոլորդ հասկացաք, որ ոչ միայն ընդդիմությունը, ոչ միայն քաղաքական լիդերները, այլև դուք, ձեզնից յուրաքանչյուրը պիտի անի հեղափոխությունը, և այդ ժամանակ հեղափոխությունը տեղի ունեցավ: Եվ ինչո՞ւ եմ սա ասում հիմա, որովհետև մենք վերացրել ենք Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մենաշնորհները, և հիմա ձեզնից յուրաքանչյուրն ազատ է աշխատել, ներդրումներ անել, ստեղծագործել, հայրենիքը ծաղկեցնել, իր ստեղծագործական միտքը ներդնել և Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հեղափոխության նման իրականացնել տնտեսական հեղափոխություն: Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է, որ դուք այս հնարավորությունը ոչ միայն ունենաք, այլև կարողանաք կիրառել կյանքում: Սա է մեր հեղափոխության կարևոր իմաստը, և քաղաքական հեղափոխությանը գալիս է հաջորդելու տնտեսական հեղափոխությունը: Եվ այդ տնտեսական հեղափոխության մեջ դուք անպայմանորեն պիտի հաղթեք, պիտի նորից հաղթեք, պիտի անընդհատ հաղթեք»:

Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

Բաժին՝ Հայաստանում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին, թեև առանց ձևաչափի հստակեցման, միևնույն ժամանակ պաշտոնաթող նախագահը կոչ է անում հանել նախաքննական գաղտնիքը Մարտի 1-ի գործի դատաքննության ընթացքում: Այս հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանն արել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հարցին՝ քաղաքականություն վերադառնալո՞ւ է որպես անհատ, թե փորձելու է քաղաքական ուժի ձևավորման մասին մտածել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Այդ վերադարձը կարող է լինել տարբեր ձևաչափերով»: Նրա խոսքով՝ դա պայմանավորած է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով: «Նայեք՝ ո՞ւր է Հայաստանը, և ինչ երկրներով ենք շրջապատված, նաև՝ մեր հարաբերություններին

 այդ երկրների հետ»,- ասաց Քոչարյանը՝ պարզաբանելով, որ ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերությունները ամենացածր

մակարդակի վրա են, ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ նույնպես, իսկ Թուրքիան ընդհանարապես ագրեսիվ կեցվածք է ընդունել:

ՀՀ երկրորդ նախագահը կոչ է անում հանել նախաքննական գաղտնիքը Մարտի 1-ի գործի դատաքննության ընթացքում: Իր կարծիքով՝ փաստաբանների թիմը «ջախջախել» է մեղադրանքը, որն, ըստ Քոչարյանի, կառուցված է կեղծ եզրակացությունների վրա: «Օրենքը ենթադրում է, որ սա նախաքննական գաղտնիք է, և իրավունք չունես բարձրաձայնել շատ 

դրվագների մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը՝ հավելելով. «Մենք դիմում ենք բոլորին պնդել, որ ամբողջ գործընթացը լինի թափանցիկ՝ հանել նախաքննության

 գաղտնիքը և հնարավորություն տալ պաշտպանող կողմին խոսել ամեն ինչի մասին»:

Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև այն մասին, թե 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ինչ իրավիճակում է ստիպված եղել արտակարգ դրություն մտցնելու հրաման ստորագրել: Նա նշեց, որ արտակարգ դրությունը մտցվել է այն ժամանակ, երբ արդեն զոհ կար. «Ոստիկանության կապիտան էր զոհվել, և մի քանի տասնյակ մեքենա արդեն հրկիզված էր, բարիկադները

 կառուցված էին, իսկ ներքին զորքերի վրա արդեն հարձակվում էին տարբեր պարագաներով: Սա է վիճակը, 

և արտակարգ դրություն չհայտարարելը այսօր կդիտվեր իբրև անգործություն նախագահի կողմից»,- ասաց Քոչարյանը՝

նշելով, որ պատմությունն իրեն կմեղադրեր անգործության համար: Ռոբերտ Քոչարյանը հավելեց, որ 2008թ. մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարը և անվտանգության ծառայության պետը զեկուցել են, որ բանակը որևէ բախում ցուցարարների հետ չի ունեցել: «Այն փաստը, որ որևէ զինծառայող որևէ մարմնական վնասվածք չի ստացել, վկայում է նրա մասին, որ 

բախում չի եղել»,- շեշտեց Քոչարյանը:

 

Աղբյուրը՝  Արմենպրես լրատվական

Հարգելի խմբագրություն. Այսօր ստացել եմ Սփյուռքի նշանավոր ազգային և հասարակական գործիչ Նազարեթ Սրմաքեշի բավականաչափ հետաքրքիր և խոր իմաստ ունեցող երկտողը:

         Իմ համոզմամբ այդ երկտողն արտահայտում է Սփյուռքում բնակվող հայության մեծագույն մասի տեսակետը և, այս առումով անչափ օգտակար կլինի, եթե կամենաք հրապարակել Ձեր էլեկտրոնային լրագրի էջերում:

         Հարգանքներով՝ Վլադիմիր Պետրոսյան

 

            "ՈՂՋՈՅՆ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ" 

  Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով:

         Հայ ազգն իր պատմական անցեալին ունեցած համաշխարհային համբաւաւոր պանծալի զաւակներու կողքին, ծնեց Նիկոլ Փաշինեան մը առաքինի, քաջարի, սրամիտ և համեստ, համաշխարհային առումով կրցաւ առանց արիւն թափելու ժողովուրդային յեղափոխութիւն իրագործել, ամբողջ աշխարհի առջեւ պանցացուց փառքը հայ ժողովուրդին:

1991 ի վէր յաջորդաբար իշխող կառավարութիւններն իրենց համակիրներու անխիղճ, վայրակ, նոյն իսկ մարդասպան դասակարգը տապալեց, անշուշտ թէ ամէն յանցաւոր իր պատիժին պիտի ենթարկուի իբր ապագայի օրինակ:

         ՄԻայն թէ չի մոռնանք նոր վարչապէտի ընտրութեան ժամանակ մաս մը հանրապետական երեսփոխաններ ի նպաստ Նիկոլ Փաշինեանին քուարկեցին:

Աշխարհի մէջ կան շատ երկիրներ, բոլորն իրենց ազգային էութեան և ազգային շահերու համապառասխան սահմանադրութիւններ ունին, նոր Հայաստանն ալ, անշուշտ, իր նոր սահմանադրութիւնը պիտի ունենայ:

Աշխարհի մէջ էական ըլլալով երկու դասակարգ կայ՝ հարուստ և աղքատ չքաւոր, ինչպէս բնութեան մէջ խելացի, յասարակ ծնողներ, ուրէմն, պէտք է պետական նոր սահմանադրութիւնն այնպէս յորինուի, որ հարուստը չի իշխէ աղքատին, չքաւորին վրայ:

Սահմանադրութիւնը պէտք է պաշտպանէ աշխատաւորը և ազատ ձգէ խելացին, որ յառաջադիմէ , նորութիւններ ստեղծէ, հնարէ 40 տոկոս պաշտպանողական և 60 տոկոս յառաջադիմական:

         Այսպէս, սահմանադրութիւնն ալ պիտի ըլլայ յեղափոխութեան նման աշխարհի համար օրինակելի:

         Հայ օրենսդիրները, տնտեսագետները, իրաւաբանները, քաղաքագետները ամիսներ, նույնիսկ տարիներու ճգնաժամ աշխատութեամբ այնպիսի սահմանադրութիւն ստեղծեն, որ յեղափոխութեան նման համաշխարհային առումով գնահատելի ըլլայ, որպէսզի ժողովուրդի բարոյականը բարձրանայ, բարեկեցիկ և երջանիկ ըլլայ, ներգաղթն իրականանայ, երկիրը տնտեսաբար և զինւորականութիւնը զօրանայ, որպէսզի դարերով տառապող, ճնշուող, ցեղասպանութեան նշաւակ հայը, Մէծն Տիգրանի տարածքին տիրանալու համար պէտք է քանի մը սերունդ այս նպատակով և անսխալ աշխտիլ և տքնիլ:

 Այս՝ նահատակուած սուրբերու հրամայականն է:

Հաւատք և ուժ, և կամք: Այս երազ չէ: Իրականալի է:

Նազարէթ Սրմաքեշ

15.08.2018. Զուիցէրիա, Ժնեւ

Բաժին՝ Հայաստանում
Էջ 2, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: