Արխիվ Հուլիսի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Պետությունը ստեղծվում է ոչ միայն,
որ մարդիկ լավ ապրեն, այլ ապրեն երջանիկ:
Արիստոտել

Խորհրդային Միությունից անջատվելոււց հետո, անցած տարիներին, Հայաստանում ձևավորվեց այնպիսի քաղաքական համակարգ, որը նպաստում է պետությունից, նրա ինստիտուտներից և պաշտոնատար անձնանցից հասարակության լայն խավերի օտարացմանը: Անկախության տարիներին պետականաշինության կառուցողական գործը թողնվել է տարերքի քմահաճույքին, ընդհատվում է սերունդների միջև շարունակական կապը, անտեսվում է բազում դարերի ստեղծագործ մտքի և հոգու վիթխարի ժառանգությունը, հայը մոռանում է իր հարազատ անցյալը, կյանքի պատմությունը իրական արժեքները համաշխարհային ազգ չենք դառնում, այլ տարաշխարհիկ գնչու:
Հարգելի վարչապետ, նախ փորձենք ճշտել թե անկախության 28 տարիներին ինչ պետություն ենք ձևավորել, որն է հայ տեսակին բնորոշ աշխարհաընկալման պետական մոդելը, հիշենք, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակույթը ամենացայտուն ձեռքբերումը նրա կառուցած, հյուսած հասարակական, սոցիալական կառուցվածքին:
Երրորդ հանրապետության առաջին Սահմանադրությունը որպես պետական գլխավոր փաստաթուղթ իր գործունեությամ իրական կյանքում չառարկայացավ, չնյութականացվեց սեփական երկրին տեր լինելու գերագույն արժեքը: Այդպես էլ չպարզվեց մեր պետոթյան մոդելը, նրա իրավաստեղծագործական, իրավակիրառական կարգի ժողովրդավարական զարգացման ու կատարելագործման ավանդույթը: Այն չդարձավ ձևով ազգային բովանդակությամբ համամարդկային արժեքներին համահունչ: Սահմանադրությամբ ամրագրված չէր “Պետություն և օրենք” պլատոնյան մոտեցումները, “Արդարության և օրենսդրության” արիստոտելյան մտահղացումները: Անկախության ժամանակի առաջին նախագահ՝ դիսիդենտ ԼՏՊ, դրսից հրաժարվեց Ժ. Լիպարիտյանին, Ս. Թաշչյանին, Վ. Օսկանյանին և հավաքեց իր արհեստավարժ տղերքին՝ կոչ անելով սեփական ժողովրդին, որ Կոմունիստների կառուցած երկրին է, պետք է քանդել և սկսեցին պատրաստի ծաղկած երկրի քանդման աշխատանքը: Սկսվեց պետական գույքի մասնավորեցում, որը համաժողովրդական արժեքների պետականորեն թալանի թույլտվություն էր: Այնպիսի տպավորություն էր՝ կարծես մանկապարտեզի երեխաներին բաց են թողել խաղաիքների խանութ: Արհեստավարժ տղերքը միմյանց հրմշտելով, թե ով իր ճաշակին վայել և ինչ հզորության գործարան կամ պետական կառույցի շենք կվերցնի: 1995-96թթ. մասնավորեցված 15 միլիարդ դոլարին համարժեք գույք, որի միայն 07% է մուտք եղել պետբյուջե: Գույքը վաճառվել է իր շուկայական արժեքից 1800-2000 անգամ պակաս թղթյա վաուչերներով: երկիրը թալանելու միջնադարյան ձև: Առաջին նախագահը իր աշխատաոճով աճուրդի հանեց, դարերով խաղաքարերի վրա լերդացած ազգի արյունը: այսպես իր աշխատասենյակում զոհվում է երիկրի դատախազը, զբոսնելիս զոհվում է նախկին անվտանգության պետը, երկաթգծի կառավարիչ Ղանդիլյանին սպանում են նրա համար, որ նա հրաժարվեց ստորագրել նավթամթերքների կեղծ փաստաթղթերը, երկու երիտասարդ ոստիկանների կենդանի թաղեցին, որոնք հրաժարվեցին Սերժ Ջիլալյանի սպանությունը իրակացնելուց իր սեփական տան առջև սպանվեց գրողների միությաննախագահը, պաշտպանության նախարարության երկու փոխնախարարների սպանեցին, դա պետական չինովնիկներից մեկի պահանջն է: Զինված հանցախումբ մտնում է Խորհրդարան, սպանում է ԱԺ նախագահին, վարչապետի և մի քանի պատգամավորների Ռեստորանում ծեծելով սպանում է են զինվորական բժիշկին. “Պապլավոկ” ռեստորանի զուգարանում ծեծելով սպանվում է Արցախում կռված մի ընկեր, որը հանդիպելով Ռ. Քոչարյանին որպես հին մարտական ծանոթների, բարևում է, ասելով,- բարև Ռոբ և այլն: Այսպես անկախ Հայաստանի ձևավորման հիմքը դրվեց, նախագահի պաշտոնը նոր ընտրված նախագահին չհանձնելու, միմյանցից ստիպողաբար խլելու իր նախագահին վարկաբեկելու, դավադրություններ կազմակերպելու, ինչպես դա ընդունված էր միջնադարի մուսուլմանական երկնքում թալանվեց անգամ ազգային ազգային Ավիացիան, ԼՏՄ իր մտերիմներով վաճառեց 96 մարդատար ինքնաթիռներ, այն պարագայում, որ հայկական Ավիացիան Անդրկովկասում ամենահզորն էր: Ինչպես բացատրել, Վրաստանը և Ադրբեջանը ունի ազգային ավիացիա, իսկ մենք չունենք փոխարենը ունենք թալանչի առաջին նախագահ, իսկ մեր հարևանները չունեն նման մարդկային ցեղի զարդարանք: Երկրորդ նախագահը ձևավորված թալանի բազայի վրա հարստացավ և երկրում ձևավորվեց թալանով հարստացող ազգային բուրժուազիա՝ քերխուդաներ, կալվածատերեր, իսկ երրորդ նախագահին շատ հոգեհարազատ է երկրի թալանը, նա էլ իր բարեկամների ու շրջապատի համար պետությունը դարձրեց փակ բաժնետիրական ընկերություն և օրենքով ամրագրեց, ով մինչև հիմա թալանել է հալալ լինի այսուհետ թալանողին կպատժենք:
Ամեն անգամ նոր Վարչապետ ունենալով հայ հասարակությունը երազում է իր կյանքի վերակառուցման նոր սկիզբ դնել, բայց շարան-շարան վարչապետերը գալիս են հարստանում, թալանչիներին հովանավորում, ազգային արժեքների թալանը պետականորեն հիմնավորում, Միջերկրականի ափին դղյակներ գնում և հանգիստ խղճով թալանը վայելում, չմտածելով, որ ժողովրդին պատկանող ազգային արժեքների թալանը և գողությունը վաղեմության ժամկետ չունի: ժամանակների հետ գալիս են նոր քաղաքական գործիչներ, ծնվում են ժամանակի հերոսներ, որոնք երկիրը, տնտեսակարգը փոխելու շուրջ հայտ են ներկայացնում, իմ պատկերացմամբ դա բնական օրինաչափություն է, նրանց երիտասարդ, անփորձ լինելը երբեք էլ ստվեր չի գցում նրանց կերարի վրա, հիշենք Գյոթեին թևավոր խոսքերը "Ինձ ավելի սիրելի է իր սեփական ճանապարհը մոլորվող, որոնող պատանին, քան այն մարդիկ, որոնք վստահ գնում են ուրիշ ճանապարհով": Այսօր երկրի ղեկավար երիտասարդ նախարարներ, քաղաքական գործիչներըհազար անգամ գերադասելի են, քան քաղաքական խաչմերուկներում հմտացած մի քանի պետւթյունների գործակալ դարձած՝ Պարույր Հայրիկյանը, Ստեփան Սաֆարյանը, Վարդան Օսկանյանը և շատ ուրիշները: Երկրում գիտության և արդյունաբերության նկատմամբ լուրջ վերաբերմունք ունենալը պետական ինտելեկտի հարց է: Հայաստանի միմյանց հաջորդող նախագահներից ոչ մեկը չհասկացավ, որ 21-րդ դարում գիտություն և արդյունաբերություն չունենալը՝ նշանակում է ոչինչ չունես: Սովետական տարիներինմենք այդ փորձը ունեինք, Մեր ազգային Ակադեմիան Միության առաջնակարգ կառույցներից էր, ունեինք հզոր արդյունաբերություն և պատահական չէր այդ գերհզոր պետության ռազմաարդյունաբերական տեխնոլոգիան մշակվել էր Հայաստանում և արդյունաբերական ձենարկությունների 40% արտադրում էր զինվորական արդյունաբերության ճշգրիտ սարքեր և արտադրաքներ:
Հայ ժողովուրդը ապրեց նաև ողբերգական մի ժամանակահատված, երբ մի կիսագրագետ վարչապետ, որ փորձեց Ազգային Ակադեմիան դարձնել հասարակական կառույց, քանի որ տարածքը և շենքը մասնավորեցնելու ցանկություն ուներ, բայց հանդիպելով մտավորականների ընդիմությանը, նույնիսկ մի նորաթուխ փորձեց ֆինանսավորել Ազգային Ակադեմիան:
Ազգային հպարտությունը վերազգային երևույթ է, երաշխիք է վերածնության նույիսկ ամենածանր վիճակում: Ավելորդ չեմ համարում, հայ կոմունիստս, մտահոգությունները կիսել նոր վարչապետի հետ: Պետրոսյանը ղեկավարելու էստաֆետը ընդունել է, նոր Հայաստան կառուցողները պետք է իմանան, որ երկրին, ժողովրդին ծառայելը մի գոյավիճակ է, որին միայն չպետք է ենթարկվես՝ ակամայից ծնվելու և աշխարհ գալու իրավունքով, այլ դա մի կոչում է, որին տիրում են գերմարդկային մաքառումներով: Հիշենք, որ ապրող սերնդի վրա է դրվում այդ պատվիրանը, ինչ էլ լինի չբեկել դարերի խորքից ձգվող, բազմահազար անգամ մահ ու մաքառումներ կրած, անհամար անգամ խաբված ու խարդախված, բայց այնուամենայնիվ իր հավաքական ուժին վստահող, աշխարհի նկատմամբ իր հավատը չկորցրած, աշխարհի արարողությանը իր բաժինը բերած, մեր ժողովրդի հարատևման անխափան շղթան: Մեզէ վիճակված ապահովել մեր ժողովրդի, տեղատարափ գնդակների տակ և գերտերությունների դիվանագիտական խաղերին ճկունորեն դիմակայելու այդ բարդ խնդիրը և ուղորդելու հայ ժողովրդին դեպի գալիք հազարամյակներ: Իրավունքի տված հարցազրույցում "Ծառուկյան" դաշինքի խմբակցության ղեկավար Ն. Զոհրաբյանը պահանջում է, մեջբերեմ "Ուզում եմ 1937թ. էջը մեր երկրում անդառնալիորեն փակվի, եթե տեսանելի չի երկրի նախագահների, օլիգարխների հետ չափել են ազգային արժեքները, այսօր ունենք թալանված երկիր, շարունակվող արտագաղթ, չաշխատող արդյունաբերություն, 7 միլիոն արտաքին պարտք, բանկերի տոկոսների տակ տառապող ժողովուրդ": Տիկին Զոհրաբյան, եթե այդ թալանից մի բեկոր քեզ չի հասել, բայց երկրից թալանվածը՝ 30 միլիարդ դոլարըգտնվում է արտասահմանյան ոլորտներում, այն պետք է ետ բերվի, Նոր Հայաստան կառուցող երկրորդ սերունդը պետք է մաքրի 28 տարի թալանով զբաղվող հայաստանյան 21-րդ դարի "Ավգյան Ախոռները" իրենց ախոռապետերի հետ միասին, այնպես ինչպես դիցաբանության հերոս Ալփեոս և Պինոս գետերի հունը փոխեց և այդ անբանի թագավորությունը մաքրեց:


Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

 

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր գումարել է նիստ՝ քննարկելու Եղեգիս գետի շահառու ՓՀԷԿ-երի գործունեությանն ու դրանց իրավունքներին առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ հարցը քննարկման է դրվում «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Հանրային խորհուրդ ուղղված դիմումի հիման վրա, որտեղ դիմումատուները բարձրացրել են Հայաստանում բիզնես ներդրողների (այս դեպքում՝ ՓՀԷԿ-երի) շահերի խաթարման, ջրօգտագործողների իրավունքների խախտման, Եղեգիս գետի ջրերն «ապօրինաբար սխալ բաշխելու» վերաբերյալ հարցեր: Հարցի քննարկմանը ներկա են գտնվել «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի» գործադիր տնօրենն ու իրավաբանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ: «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը, բարձրացնելով իրենց հուզող խնդիրները, նշել է, որ վերջին 10 տարիներին Եղեգիս գետի վրա գտնվող 14 հիդրոկայանները էներգետիկ ոլորտում կատարել են առնվազն 50 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, բայց այսօր գետի սակավաջրության պատճառով դրանցից 7-ը գտնվում են տնտեսական ծանր վիճակում և գնում են սնանկացման: Ստեղծված իրավիճակը Մելիքյանը բացատրել է արհեստածին և սուբյեկտիվ գործոններով՝ իբրև ջրերի անխնա, անկանոն և ինքնիրավչական գործունեության հետևանք: «Ավելի քան 5-6 տարի Եղեգիս գետի հունն ապօրինի շրջել են իր բնական հոսքից՝ առանց քննարկելու, տեղեկացնելու և հաշվի առնելու գետի շահառուների իրավունքները, շահերն ու խնդիրները, մինչդեռ հենց պետությունն է օրենքով նախատեսված կարգով տրամադրել այդ իրավունքները: Գետի հոսքն ուղղվել է դեպի Սևան, ինչը նաև օրենքով նախատեսված չէ»,-պարզաբանել է Մելիքյանը: Դիմումատուները բարձրացրել են նաև խնդրի հետ կապված կոռուպցիոն ռիսկերի և չարաշահումների հավանականությունը՝ ակնկալելով, որ դրանք կլուծվեն հանրային լայն քննարկումների, խնդիրների բարձրաձայնման, դրանց խորամուխ լինելու և օբյեկտիվ գնահատականներ հնչեցնելու արդյունքում: «Փաստորեն, ժամանակին պետությունը տրամադրել է ջրօգտագործման թույլտվություններ, գործունեություն ծավալելու լիցենզիաներ և համապատասխան այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա տնտեսվարողները ներդրումներ են իրականացրել այդ ոլորտում, սակայն Եղեգիս գետի հունը փոխվել է և տարվել դեպի Սևան, արդյունքում հիդրոկայանները, չունենալով ջրի համապատասխան պաշարներ, սկսել են գործել անարդյունավետ կամ ընդհանրապես դադարել են գործել»,-ասել է Մելիքյանը: Պատկան մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ 2019 թվականի ապրիլից Եղեգիս գետն ամբողջությամբ կտրվելու է իր բնական հոսքից և ուղղվելու է դեպի Արփա-Սևան թունել: Հիդրոկայանների շահերը պաշտպանող կազմակերպության տնօրենը պնդել է, որ այս պահին դրա համար իրավական հիմքեր չկան, իսկ եթե պետությունը Եղեգիսը Սևանա լիճ լցնելու մտադրություն ունի, պետք է հաշվի առնի նաև հիդրոկայաններին տված իրավունքները և փոխհատուցի դրանց կրած վնասները: Ամփոփելով քննարկումը՝ որոշվել է, որ Հանրային խորհուրդը կդիմի ՀՀ կառավարություն՝ ներկայացնելով նիստի արդյունքները և հորդորելով կառավարությանը խնդրի լուծման ժամանակ կազմակերպվել քննարկումներ հիդրոկայանների սեփականատերերի հետ և հաշվի առնել նրանց իրավունքներն ու դիրքորոշումը: Տեգեր: Վազգեն Սաֆարյան, Հանրային խորհուրդ, «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա», Հայաստան, Եղեգիս գետ, խմբագրի ընտրանի, հիդրոկայաններ Կարդացեք նաև` Հանրային խորհրդում քննարկել են «Նաիրիտի» վերագործարկման հարցը Հանրային խորհուրդը քննարկել է Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման հարցը «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները հանդիպել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և Վազգեն Սաֆարյանի հետ 2017-ին ի​՞նչ կարևոր հարցեր են քննարկվել Հանրային խորհրդի ամենաակտիվ հանձնաժողովում Հանրային խորհրդում քննարկել են "Զբոսաշրջության մասին" ՀՀ օրենքի նախագիծը

Աղբյուրը՝ Ankakh.com

Վայ հայերին, եթե նրանք երբևիցե
ներքաշվեն եվրոպական քաղաքականության մեջ,
շատ ավելի լավ կլինի նրանց համար, եթե Հայաստանի անունը
երբևիցե չհիշատակվի եվրոպական որևէ դիվանագետի կողմից:
Ֆ. Նանսեն

  Հայաստանի նորընտիր վարչապետը մեկ ամսում երկու անգամ, պաշտոնական այցով եղավ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հանդիպելու, Ն. Փաշինյանը նշեց, որ “Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները իրականում զարգանում են շատ լավ և շատ դինամիկ՝ ի հեճուկս այն վերլուծությունների, որոնք Հայաստանում հայտնի քաղաքական փոփոխությունների ժամանակ եղել են ռուսական, հայկական և միջազգային մամուլում: Այժմ կարող եմ վստահորեն ասել, որ մեր հարաբերությունները եղել են հատուկ, կա հատուկ և կլինի հատուկ: Դրանում չեմ կասկածում և հույս ունեմ ու վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն առավել արդյունավետ և՜ տնտեսության և այլ ոլորտներում”:
Ն. Փաշինյանի մոսկովյան հանդիպումը Հայաստանի քաղաքական դաշտում որոշ ընկերներին մտահոգություն պատճառեց: Եվրամիության դեսպան՝ պարոն Պյոտր Սվիտալսկին իր մտահոգությամբ բարձրաձայնեց թե “Փաշինյանը մեկ ամսում երկու անգամ եղավ Մոսկվայում”: Զարմանալի է եվրոդեսպանի տրամաբանությունը, իսկ որտեղ պետք է լինի, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը թեքված է դեպի հյուսիս և Հայաստանի բոլոր քաղաքական, տնտեսական և միջազգային դիվանագիտաական հարցերը լուծվում են Մոսկվայում: Նա պետք է հաճախակի այցելի Մոսկվա, ձեռի հետ մեկ-մեկ էլ հանդիպի Բրյուսել:
  Հարգարժան դեսպան, մարդկային աշխարհը կառուցված է բազմաթիվ սերունդների միջև եղած կապի, միասնության ու հարատևման շնորհիվ: Առանց նախնիների պատմությունը շարունակելու, մարդիկ դատապարտված են մոլորության: Մեզ հայտնի է, Դուք՝ ԱՄՆ-ի և մի քանի եվրոպական պետությունների հայաստանյան դեսպաններդ, միջամտում եք մեր պետական ներքին գործերին, հրավիրում եք գերմանական փորձագետներ, որոնք վերահսկողություններ են իրականացնում, հանդիպում եք կուսակցությունների հետ, Վենետիկի հանձնաժողովի որոշումների կատարումն եք պարտադրում: Արևմուտքի կենցաղավարական այդ “աղբը” տեղափոխում եք Հայաստան, համասեռամոլների, միասեականների ամուսնություն, Յուվենալ արդարություն, Կոնչիտաբուծարաններ, պահանջում եք, որ այն մտնի հայկական կենցաղ և հայի հոգեբանության մեջ: Տգեղ է, որ Ձեր հիմնական դիվանագիտաական գործունեությունը թողած՝ զբաղվում եք ուրիշ խնդիրներով: Մեզ հայտնի է Ձեր հեռուն տանող ծրագրերը: Արևմտյան դիվանագետների և քաղաքական գործիչների յուրաքանչյուր խոսքի տողատակում ես տեսնում եմ անգլերեն լեզվի “humbug” բառը, որը նշանակում է սուտը ճարպկորեն քողարկված ճշմարտությամբ, այն եվրոպական դիվանագիտության գլխավոր սկզբունքն է, որտեղ կեղծիքն ու խաբեբայությունը միահյուսված են վարպետորեն: Որքան ճշմարիտ էր աշխարհի ամենամարդասե, հումանիստ եվրոպայի Ֆ. Նանսենը “Շատ ավելի լավ կլինի, եթե Հայաստանի անունը չշոշափվի եվրոպական որևէ դիվանագետի կողմից”: Ինչպիսի վարպետությամբ արևմուտքին ծառայող հայ գործիչներին ընդգրկեցիք նոր անկախացած Հայաստանի քայքայման գործին: Աճպարարի վարպետությամբ հիմաացրիք Հայսաստանի աաջին նախագահին և նրա արհեստավարժ տղերքին, որոնք էլ ազգային արժեքների մասնավորեցման քողի տակ երկրում օրինականացված թալանի հիմքը դրեցին: Կործանեցին Անդրկովկասում ամենահզոր հայկական ազգային Ավիացիան վաճառելու 96 մարդատար ինքնաթիռներ:
Հարգարժան դեսպան, Ձեր հիշողությունը թարմացնելու նպատակով առաջարկում եմ միասին մի էքսկուրսիա կատարենք 20-րդ դարի սկզբից, դեն նետեք մշուշաքողը, բացենք ճշմարտության վարագույրը, բացահայտենք իրական պատկերները նաև դերակատարների բացասական նկարագիրըև զուգահեներ տանենք մեր օրերում Ձեր դիվանագիտական միասիան կատարելիս: 1915թ. Թուրքիան ըստ վիլայեթների կազմակերպեցին հայոց Եղեռնը: 1914թ. ԱՄՆ-ի դեսպան “Մանչեսթոն” Թուրքիայից պարբերաբար իր երկրի պետական ղեկավարությունը ներկայացնում էր զեկուցագրեր հայկական ջարդերի մասին, բայց ոչ ամերիկյան Կոնգրեսը, ոչ էլ պրեզիդենտ Բ. Վիլսոնը չփորձեցին կանխել, նույնիսկ չհաստատեցին հայկական մանդատը: Հայ բանաստեղծ Հ. Թումանյանը իր նամակում նշում է “ինձ համար Անգլիան, Ֆրանսիան այնքան դաժան չգտնվեցին, ինչպես Գերմանիան, քրիստոնեություն, քաղաքակրթություն, մարդասիրություն, դրանք լոկ հնչյուններ են Եվրոպայի աչքում, պետք է երես դարձնեն այդ ավազակներից և մոտենակ ռուսներին”:
  1918թ. հուլիսին անգլիացիները մտան Հայաստան, նրանց հետաքրքրում էր Ալավերդու պղինձը և բաքվի նավթը: հայաստանից անջատեցին Ղարաբաղը և քուրդ հասանովին նշանակեցին Լեռնային Ղարաբաղի Գեներալ Գուբերնատոր: Նրան միացրին Շուշին և Նախիջևանը, Զանգեզուրը, Ղարալագյազը՝ թողնելով իրեն տիրապետության տակ և պահանջեցին հայկական զորքերը տեղափոխել Արարրատյան դաշտ: Քաջազնունու և Ռոկերի հանդիպումից պարզվեց, որ անգլիացիները ցանկանում են գաղութային ռեժիմ տարածել Հայաստանում: Անգլիացիների հեռանալուց հետո 1919թ. Հայաստան մտան ամերիկացիները, պ. Վիլսոնի հրապարակած “14” կետերում, ինչպես նաև խաղաղության ծրագրերում Հայաստանի մասին ոչինչ չկար: Գեներալ Հարբուրգին նշանակեց Հայաստանում Անտանտի վերահսկողության ներկայացուցիչ, որը պետք է աշխատի, ամերիկյան դիվանագիտական միսիան Հայաստանում և ներկայացնի Ամերիկային հետաքրքրություն ներկայացնող տնտեսական և քաղաքական հարցեր:
   Գեներալ Հարբուրգի և Մուստաֆա Քեմալի հանդիպումից պարզվեց, որ ամրիկացիները շահագրռված չեն այս տարածքում Հայաստան ինքնուրույն պետություն ունենալև Հայաստանում գերագույն կոմիսար նշանակվեց գնդապետ Հասկերը, որը 4 ամիս հետո պարտադրեց Հայաստանին Ղարաբաղը ժամանակավոր հանձնել Ադրբեջանին: Մեկ դար հետ գնանք և վերհիշենք, թե ինչպես Գերմանիայի կայսր Վիլհելմ II Թալիաթ Փաշային պարգևատրեց սև արծիվ շքանշանով, իսկ Վարչապետ Բեթման Հոլվերգը Ռայխստագում իր արտասանած ճառում շնորհավորեց, ասելով, որ գերմանացիները իրենց կողքին ունեն վերածնված սքանչելի Թուրքիա, իսկ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Վանգենհայմը իրենց դեսպանատանը 1914թ. ամռանը հայ պաշտոնիային կոպտորեն ասում է "Մենք՝ գերմանացիներս, ատում ենք հայերին, պատճառաբանելով, որ հայերը ռուսասեր են, որ իրենց հայկական բարձրավանդակում ծառայում են ռուսների առաջխաղացմանը, որի միջոցով հայերը ձգտում են ինքնուրույն պետություն ունենալ": Դեսպանը եզրակացնում է, որ Հայաստանը ցրվում է Գերմանիայի տնտեսական և քաղաքական ծավալման ճանապարհին, դրա համար հայը պետք է անհետանա և մեջտեղից վերանա: Հարգելի եվրոդեսպան պարոն Պյոտր Ստալիսկին, բայց խղճուկ դեսպանը չէր էլ մտածել, որ 50 տարի հետո հայկական ազգային Թամանյան դիվիզիան հաղթանակով կմտներ Բեռլին Ռաստագի կամարների առջև կպարեր իր ազգային ավանդական քոչարին:
Միջազգային իրավունքի նորմերի բացահայտ խախտումով ստորագրվեցին 1918թ. հունիսի 4-ի Բաթումի և 1920թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի հայ-թուրքական պայմանագրերը, մի դեպքում՝ 9,5 հ. քկմ մյուս դեպքում՝ 12 հ. քկմ տարածք: Այս բոլորի կնքահայրը Եվրոպան է:
  Հետխորհրդային տարիներին հետևողական աշխատանքի արդյունքում Դուք կարողացաք Հայաստանում գունավոր հեղափոխություն անել, դա ընդամենը դժբախտ պատահականություն էր երջանիկ ելքով, ոչնչացվեց այն շղթան, որը ամուր պահում է պետության ղեկավարի աթոռը զբաղեցնող ընչաքաղցների շարունակական պահող պետությունը ղեկավարելու միջնադարյան մուսուլմանական աշխատաոճը: Ի հակադրություն Ձեր ծրագրերի, հայերը ապացուցեցին աշխարհին, որ անգամ արևմուտքի պահանջով կարող ենք անել ցանկացած գույնի հեղափոխություն, և մեր երկիր չմխրճել քաոսի և ավերածությունների հորձանոտը և չենք հանդուրժելու Հայաստանում տարբեր տեսակի մայդաններ ձևավորել, և մեր հողի վրա Յացենուկներ, Դմիտրի Յարոշներ,Սաշկո Բելիներ չեն աճելու, ինչպես բարեկամ Ուկրաինայում ձեր կողմից հետխորհրդային պետությունների համար մշակած սինդրոմըմեզ համար չի: Մենք կարող ենք երազել, խորհել, գիտական միտքը արարել, երկնքում աստղեր որոնել, հողի մշակին հավատալ, նրա զավակին ճանաչել, բարիք արտադրողին մեծարել, օտարի կարծիքը լսել, մեր ազգին բնորոշօրինակելի երկիր կառուցել, անհրաժեշտության դեպքում վերափոխումներ կատարել, շինարարի մուրճի ձայնը լսել: Ունակ ենք նաև թշնամու սիրտը մխրճվել, թալանչի, դավաճան սեփական որդուն տրորել, մոլորված զավակի համար ճիշտ ուղի բացել:
  Հարգարժան Պ. Սվիտալսկի, ուզում եմ հարցադրե դիվանագիտական Ձեր աշխատանքը սկսվում է և ավարտվում Գեյերի, այլանդակ Կոնչիտաների, մանկապիղծների, համասեռամոլների իրավունքների պաշտպանությամբ, դրա համար եք եկել Հայաստան, Դուք ուրիշ խնդիրներ չունե՞ք: Ինչու է Եվրոպան մարդու ավանդական հոգևիվաճակը բզկտում, ընանիքը ոչնչացնելու կուրս է վերցրել և իր հետ աշխարհը տանում է կործանման, այն ինչ դարերով համարվել է պոռնկություն, այսօր այն փորձում եք քողարկել փոքրամասնությունների օրենքների պաշտպանություն խցկել հայ ընտանիք, անկողին ու դպրոց, հայոց ընտանիքներում ծնողները մեռնում են իրենց բնակարաններում և ոչ թե ծերանոցներում, ինչպես ընդունված է եվրոպայում: Հարգելի դեսպան, Դուք մտահոգվեք այն բացահայտ ողբերգությամբ, որ եվրոպան իր ծերացած ազգաբնակչությամբ, ծնելիության անկմամբ, պետական պարտքը ուսերին՝ բաց աչքերով գնում է կործանման: Ինչու Շվեյցարիան և ևս 9 եվրոպական պետություններ Եվրամիության անդամ չեն, ինչու է Անգիան փորձում դուրս գալ եվրամիությունից: Ժամանակը պատում է դիմակները, բայց չի ոչնչացնում, մի փորձեք մեր գալիք սերունդներից խլել հայրենիքի, իրական ազգային արժեքների հարազատ պատմական անցյալի, կյանքի պատմության ճշմարիտ ընկալման իրավունքը:


Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

Ամիսներ առաջ Նեպալում, հանրապետության սահմանադրությունը հաստատելուց հետո տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններ, որտեղ պետք է ընտրվեին 275 պատգամավորներ: Նեպալի երկու կոմունիստական «Միացյալ Մարքսիստ Լենինիստական» (CPN-UML) և «Մաոիստական Կենտրոնացում» (CPN-MC) կուսակցությունները միասնական ձևով մասնակցեցին ընտրություններին ու ձեռք բերեցին աթոռների մեծամասնությունը:
Նրանք միասին մասնակցեցին նաև թաղային ընտրություններին ու գրավեցին 401 տեղ, այսինքն տեղերի 53 տոկոսը, և ղեկավարում են այդ տեղամասերը: Այս երկու կոմունիստական կուսակցությունները աշխատում են համախմբվել ու մի ընդհանուր կոմունիստական կուսակցության դրոշի ներքո աշխատել: Ժողովուրդը ողջունում է այս միացումը և դա ձախ ուժերի ամրապնդման պատճառ է դառնում:

Բաժին՝ Անցուդարձ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է ներկայացրել: Հրաժարականի մասին Տարոն Մարգարյանը տեղեկացրել է երեւանցիներին հղված ուղերձում:

Ինչպես  հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասվում է. 

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, 

խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։

Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։

Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար » ։

 

Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

Բաժին՝ Հայաստանում

ВВС -ն անդրադարձել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի 2 եղբայրների թեմային, նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով, որ հենց Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ Մարտի 1-ի գործը մինչև հիմա չի բացահայտվել:

Վերջերս հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով գրեթե դուրս են եկել Ռոբերտ Քոչարյանի հետքի վրա, և ՀՀ 2-րդ նախագահը, փաստորեն, ձերբակալման շեմին է, սակայն շարունակում է թաքնվել հասարակությունից:

Այս գործի բացահայտումը ВВС-ն անվանել է Նիկոլ Փաշինյանի պատվի հարց, քանի որ նա ևս ժամանակին  այս գործով վնասներ է կրել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման:

 

Բաժին՝ Հայաստանում

Հայաստանում քաղաքականապես ինչ որ բավարար չափով գոյություն ունի քաղաքական դեմոկրատիա, կան ընդիմադիր ուժեր, որոնք չեն հետապնդվում, կա ընդիմադիր մամուլ, որը կարողանում է իր տեսակետները արտացոլել և տարբեր քաղաքական կուսակցություններ, որոնցից յուրաքանչյուրը իր հատուկ տնտեսական ու քաղաքական համակարգի կողմնակից է և պրոպագանդում է դա: Ժողովուրդը քաղաքական դեմոկրատիայից շատ դժգոհ չէ:
Ժողովուրդը դժգոհ է աշխատանք չունենալուց, կաշառակերությունից, խտրականություններից, տնտեսական ցածր մակարդակից, տնտեսապես անապահովությունից, սոցիալական, առողջաբժշկական, կրթական ու բնակարանային պայմաններից ու կյանքի պահանջներին չհամապատասխանող անբավարար աշխատավարձերից ու թոշակներից:
Շարժման ղեկավարների առաջնային պարտականությունը պետք է լինի վերոհիշյալ տնտեսական պահանջների բավարարելը: Դա պահանջում է ժողովրդի ու աշխատավորների օգտին տնտեսական ծրագրեր ունենալու հետ: Պրն. Նիկոլ Փաշինյանը հայտատարեց, որ չի հավատում իզմերին, ուրեմն չպետք է համարենք, որ նա և իր թիմը կկանգնեն կապիտալիստների կողքին ու կմշակեն ու կծրագրեն այնպիսի ծրագրեր ի օգուտ կապիտալիստների ու մեծահարուստների: Երկրում դասակարգերի գոյությունը փաստ է և հույսով ենք, որ շարժման ղեկավարները լավ կհասկանան դա և կկանգնեն սովորական մարդկանց կողքին ու հանկարծ իրենց գործը հեշտացնելու համար չանտեսեն դասակարգային մեր հասարակության գոյությունը:
Շարժման ղեկավարների ու ապագա իշխանության գոյատևումը կախված է հենց վերոհիշյալ իրականության ըմբռնումից և ժողովրդի կողքին կանգնելու հետ, որը շատ դժվար գործ է, իսկ կարելի է, որովհետև իրենց թիկունքում կունենան ժողովրդի մեծամասնությանը: Բայց պետք է ուժ գտնեն իրենց մեջ դիմադրելու հայ կապիտալիստների ու մեծահարուստների թելադրանքներին, որոնք անպայման կկատարեն՝ հենվելով իրենց նյութական, դիրքային ու իշխանության գործոնների վրա:
Հուսով ենք՝ շարժման ղեկավարությունը չեն խաբվի արևմտյան երկրների գեղեցիկ նեոլիբերալիստական ու համաշխարհային ու միջազգային արժույթի թելադրանքներին, որոնք ամեն կերպ աշխատելու են Հայաստանին մխրճել պարտքերի մեջ ու ենթարկեն իրենց նեոլիբերալական քաղաքականությանը, որի հետևանքով Հայաստանը պետք է լինի սպառողական ու ենթակա մի երկիր: Նրանք իրենց տնտեսական լծակներով թելադրելու են նաև Ղարաբաղի հարցի լուծում ըստ իրենց շահերի, քաղաքական համակարգն էլ պիտի լինի իրենց հայեցողությամբ, որտեղ հակառուսաստան լինելը կարևոր կետերից է համարվելու:
Հույսով ենք ապագա իշխանությունը գիտակցելով, որ Հայաստանում գոյություն ունի ինչ որ չափով բավարար քաղաքական դեմոկրատիա, ձգտի ստեղծել ու առաջացնել տնտեսական դեմոկրատիա, որտեղ հարստությունը արդար ձևով կբախշվի ժողովրդի միջև և ժողովուրդը կունենա աշխատանք ունենալու իրավունք և բավարար աշխատավարձ ու երկրում կապահովվեն սոցիալ-տնտեսական պահանջները ու մարդավայել կյանքի մակարդակ:


Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 06/05/2018

Նկատելի է, որ Հայաստանում բանվորական շարժումը երկրի վերջին տասնամյակներում տեղի ունեցած անցուդարձերում չի կարողացել հեգեմոնիկ և ճանապարհ ցույց տվող դիրքում լինել: Չնայած, որ աշխատավոր դասակարգը միշտ այդ անցուդարձերի բեմահարթակում է եղել և մեծ պոտենցիալի ուժ ունի որոշիչ դեր ունենալու համար, սակայն դեռ այն աստիճանի չի աճել կամ չունի այն լծակները, որ կարողանա ուղորդել այդ շարժումները: Աշխատավոր դասակարգը դեռ տառապում է մասսայական անկախ կազմակերպություններ ունենալուց: Այս դասակարգում դեռ թույլ են իր կուսակցություն ստեղծելու կամ եղածը ուժեղացնելու գաղափարը:
Նման պայմաններում առաջին հարցը, որ առաջանում է բանվորական ուժերում, կամ բանվոր դասակարգի կողմնակից ուժերում, այն է, որ ի՞նչ պիտի անել: Ամենաճիշտ պատասխանը, որ այս հարցին տրվում է, հետևյալն է՝ գիտակցությունը պետք է տանել աշխատավոր կամ բանվոր դասակարգի մեջ, բանվորական ղեկավարներին ու առաջնորդներին պետք է խրախուսել ստեղծելու իրենց կազմակերպությունները և հովանավորել նրանց: Այս խոսքերի ասելը բավարար չէ միայն ու դրանց իրականացման համար քայլեր պետք է անել:
Վերոհիշյալ հարցը իրականություն դարձնելու համար, կոմունիստական ու ձախ ուժերի համար այս հարցն է առաջանում, թէ ինչ ճանապարհով հնարավոր կլինի բանվոր դասակարգի մեջ ուժեղացնել համագործակցությունը, ինտեգրացումը և համատեղ աշխատանքները: Սրա պատասխանը այն է, որ պետք է ցուցադրել գիտական սիմվոլներ: Այսինքն երբ ձախ ուժերը պահանջում են բանվոր դասակարգի համագործակցությունը, նախ իրենք պետք է օրինակ ծառայեն այս կապակցությամբ, այսինքն ձախ ուժերը նախ պետք է համախմբվեն հետո բանվորներին համախմբվելու անհրաժեշտություն ներկայացնեն:
Ընդհանուր մի մեծ շարժման մեջ աշխատավոր դասակարգի հեգեմոնիա ունենալու համար անհրաժեշտ է դասակարգային ու հասարակական հարթակ պատրաստել դրա համար, որը ոչ մի քաղաքական կամ ձախ հոսանքի միայնակ ուժի (ինչքան էլ որ ուժեղ լինի) կարողությունների մեջ չէ և համընդհանուր ջանքեր ու համադրություն է պահանջում սովորական ժողովրդի շահերը պաշտպանող ուժերի միջև:
Որևէ կասկած չպետք է ունենալ, որ ձախ ուժերի և կոմունիստների համագործակցությունը և միասնական գործողությունները կարող են հասարակական հարցերի ու քաղաքական անցուդարձերի կապակցությամբ լավ լուծման ելքեր ցույց տան ու միասնական քաղաքական դիրքորոշումներով քաղաքական տարբեր երևույթների նկատմամբ դեպի իրենց գրավեն սովորական ժողովրդին, աշխատավոր դասակարգին և որպես քաղաքական ուժեր կամ կուսակցություններ գտնվեն ավելի լավ դիրքերում ժողովրդին կազմակերպելու նպատակով:
Եթե ձախ կուսակցությունները և ուժերը կարողանան համախմբվել ու համագործակցել իրար հետ, այդ դեպքում բանվորները և աշխատավորները կվստահեն նրանց ու նրանցից մի մասը կմիանան այդ կուսակցությունների կամ ուժերի շարքերը:
Հայաստանի հասարակության առջևում է ծառացած «կախված կապիտալիստական» հարաբերությունների զարգացման մի շրջան: Կապիտալիզմը իր առաջխաղացման ընթացքում իր բնական օրենքներին է ենթարկվում ու կախված չէ որևէ խմբակցության կամ անհատների բարի ցանկություններին: Այս կապիտալիզմը և հատկապես ֆինանսական կապիտալիզմը աշխարհի բոլոր վայրերում ու երկրներում ունի իր միանման օրենքները: Այն մարդիկ, ովքեր Հայաստանում գումարներ են կուտակել, որպես կապիտալ, այդ կապիտալը շրջանառության մեջ դնելու և ավելացնելու նպատակով ուզեն թէ չուզեն հենց նույն գործելակերպն են կիրառելու, որ կապիտալը կիրառում է ԱՄՆ-ում, Եվրոպայում կամ Ժապոնիայում:
Հայաստանի բանվորները մինչև այն ժամանակ, որ չունեն իսկական ընդհանուր երկրի մասշտաբով կազմակերպություն և կառույց լավ օրեր չեն ունենալու: Նման պայմաններում բանվորներից օգտվելու են կապիտալիստական ու նեոլիբերալիստական կուսակցություններն ու կազմակերպություններն: Նեոլիբերալները կարողանում են ազգայնամոլական, կեղծ հայրենասիրական ու կրոնական լոզունգներով խափել աշխատավորներին և օգտագործել նրանց հենց բանվորների շահերի դեմ:
Կյանքից հասած բանվորների բաժինը, նրանց մտահոգությունները, ապագան ու նրանց ընտանիքները ոչ մի նմանություն և ընդհանրություն չունեն իշխանավորների ու կապիտալիստների հետ: Ուրեմն կապիտալիստները չեն կարող աշխատավորների համար ապագա որոշեն և բանվորների համար ճանապարհ ցույց տան: Աշխատավորները իրենք պետք է որոշեն ու արտացոլեն իրենց շահերը, պահանջները, լոզունգներն ու հեռանկարը: Հարցերին տարբեր տեսանկյունից նայելու աղբյուրը և անհրաժեշտությունը հենց այստեղից է բխում, որը իրականում պահանջում է անկախ մի հավաքական ուժ բանվորների համար: Ամենաբնական և տեղ ընկած ձևը աշխատանքներն են փոքրիկ խմբերում ըստ շրջանների, քաղաքների, թաղամասերի ու փողոցների:
Ներկայիս գոյություն ունեցող բանվորական խմբերն ու կազմակերպությունները դուրս են գտնվում բանվորների առօրյա կյանքից ու մտահոգույուններից և հիմնականում նրանք ներկայացնում են ոչ բանվորական քաղաքական խմբերին, որոնք մեծ և լուրջ դերակատարություն չունեն Հայաստանում: Եթե հենց բանվորների ներսից կազմվի իրենց լուրջ բանվորական շարժումը, կառաջանա իսկական ներկայացուցիչներ, որոնք խոսելու են հենց բանվորների լեզվով:


Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 5/07/2018

 

Քաղաքական գաղափարախոսությունը մեծ դերակատարություն ունի երկրի հասարակական ու քաղաքական զարգացման գործում: Դրա բացակայությունը և անուշադրությունը կուսակցությունների ու հասարակական ու քաղաքական ուժերի կողմից նվազեցնում է որևէ ժողովրդավարական երկրում, իշխանությունների, իշխող կուսակցության ու քաղաքական ուժերի պատասխանատվությունը և պարտականությունը ժողովրդի հանդեպ:
Քաղաքական գաղափարախոսությունը ունի երկու կողմ՝ 1-Նպատակ, որտեղ ճշտվում է թէ ինչպես պետք է հասարակությունը կազմակերպվի և 2-Մեթոդներ, որտեղ ճշտվում են ամենահարմար եղանակները այդ նպատակներին հասնելու համար:
Ի՞նչ բան է քաղաքական գաղափարախոսությունը և ի՞նչ նշանակություն ունի հասարակական ու քաղաքական զարգացման գործում: Քաղաքական գաղափարախոսությունը որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման կամ հավաքի համոզմունքների հավաքածու է քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային հարցերի շուրջ: Դրանով է ճշտվում այդ ուժերի գործնական քայլերը և դիրքորոշումները:
Քաղաքական գաղափարախոսությունը մի ճկուն երևույթ է, որը ազդվում է և փոխազդեցության մեջ է մտնում հիմնական հոսանքների, միջավայրի և հասարակական պայմանների հետ: Այսինքն քաղաքական գաղափարախոսության հավաքածուն մի կողմից ազդում է հասարակական ու քաղաքական շարժումների ձևավորմանը և մյուս կողմից ազդվում է նրանցից և մարդու ապրելու պայմաններից: Ուրիշ խոսքով քաղաքական գաղափարախոսությունը դինամիկ կամ զարգացող կենդանի մի մարմին է: Դա ձևավորվում է ստանդարտ քաղաքական կառույցների և կուսակցությունների մտային տնակներում, որոնք ձևավորվում և զարգանում են գործնական փորձառության և տեսական գիտության հիման վրա:
Քաղաքական գործնական բնագավառը ինքնուրույն չի կարող իր ընթացքը վերածել որևէ տեսության, մյուս կողմից ակադեմիկ կամ տեսական բնագավառը նաև առանց գործողությունների և կատարված աշխատանքների վերլուծության չի կարող որևէ նոր տեսություն ստեղծել: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր գաղափարախոսություն, երբ վերածվում է գործի, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է վերլուծի իր տեսությունը և գործունեությունը և երկու բնագավառներն էլ զարգացնի ու դարձնի ժամանակակից: Սոցիալիստական կամ կոմունիստական գաղափարախոսությունը և սոցիալիստական երկրներում կիրառված քաղաքականությունը և գործունեությունը, եթե ժամանակին վերլուծվեին մի գուցե հնարավոր լիներ խուսափել անցյալի թույլ տված որոշ սխալներից: Սովետական Միությունում ու Չինաստանում այս երևույթը արժանի էր ուսումնասիրության և վստահ շատ տեսակետներ են արտացոլվել այդ կապակցությամբ, որոնք կարող էին օգտավետ լինել ապագա սոցիալսիտական հասարակություն ստեղծելու գործում Հայաստանում և ցանկացած որևէ կապիտալիստական երկրներում: Սա մի գործընթաց է, որ շարունակվելու է զարգացման պրոցեսում:
Յուրաքանչյուր երկրում ժողովուրդը նայում է կուսակցությունների քաղաքական գաղափարախոսություններին ու նրանց գործողություններին և դատում է այդ կուսակցությունների մասին: Այս պրոցեսը ժողովրդավարական երկրներում հանգիստ է կատարվում, սակայն ոչ դեմոկրատիկ երկրներում դժվար է ընթանում: Ժողովրդի դատողությունը մարմնավորվում է իր քվեով որևէ ընտրության ժամանակ:
Բնական է, որ քաղաքական գաղափարախոսության ունենալու նախապայմանը իսկական, անկախ և քաղաքական հասարակության մեջ, գործունեություն ունեցող կուսկցությունների ունենալն է, որոնք բացի գործունեությունից միշտ զբաղվում են իրենց տեսությունը և գաղափարախոսությունը զարգացնելու մասին և այդ նպատակով կապի մեջ են լինում փիլիսոփաների, համալսարանականների ու այլ գիտնականների հետ: Կուսակցությունները միայն այս եղանակով են կարող պատրաստել իրենց կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը և ուղղորդվեն ըստ դրա: Այդ ծրագրերը և գաղափարախոսությունն հատկապես ընտրությունների ժամանակ են ներկայացնելու ժողովրդի դատին ու քվեարկությանը:
Վերոհիշյալ իսկական կուսակցությունների բացակայության դեպքում երկրում կառաջանա հասարակական շփոթվածություն և անարխիա, որոնք հենված են լինում ոչ կայուն լոզունգների, պոպուլիստականության ու եղանակային ոգևորվածության վրա: Նման երկրներում կողմնորոշում և դատողությունը հենված է անհատների և անձնավորությունների վրա և ոչ թէ գաղափարախոսության և ծրագրերի հիման վրա: Այս երկրներում կուսակցությունների կողմից տրված խոստումները որևէ արժեք ու պատասխանատվություն իրենցից չեն ներկայացնում: Դժբախտաբար Հայաստանը դասվում է այս շարքի երկրների ցանկում, որտեղ կուսակցությունների մեծ մասը հենված են անձերի վրա և չունեն քաղաքական գաղափարախոսություն և իրենց տրված խոստումները որևէ արժեք իրենցից չի ներկայացնում և իրենց պատասխանատու չեն զգում ժողովրդի հանդեպ: Սա վերաբերում է ոչ միայն իշխանամետ այլ նաև ընդիմադիր կուսակցություններին:

Եթե որևէ կուսակցություն կամ քաղաքական հոսանք ունենա քաղաքական գաղափարախոսություն, նրանք կարող են քաղաքականություն ստեղծել և ոչ թէ լոզունգներ տալ, օրինակ եթե որևէ սոցիալիստական կուսակցություն իր գաղափարախոսության շրջանակներում քաղաքականություն է մշակում երկրի համար, բոլորը կարող են գիտակցել և նախագուշակել, որ այս կուսակցությունը կգործի իր գաղափարախոսության սահմաններում, այսինքն անվճար կրթություն, անվճար առողջաբժշկական ծառայություն, աշխատանքի և բնակարանի ապահովում բոլորի համար և այլն: Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ մյուս կուսակցությունները, որոնք չունեն որևէ քաղաքական գաղափարախոսություն չեն էլ կարող ունենալ հստակ քաղաքական ծրագրեր ու որքան էլ, որ նրանք լավ ու կիրթ մարդիկ լինեն ու որքան էլ, որ լավ խոստումներ տան, չեն կարող իրականացնել որևէ քաղաքական ծրագեր ու չեն կարող պատասխանատու լինել ժողովրդին:
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որ մասնակցում է ընտրություններին պետք է հասկանա, որ յուրաքանչյուր կուսակցություն իչպես է մտածում և որոնք են այդ կուսակցության քաղաքականությունը տարբեր բնագավառներում, օրինակ տնտեսական, քաղաքական, հասարակական, ռազմական, ներքին ու արտաքին քաղաքականության, աշխատանք և բնակարան ունենալու իրավունքի, առողջաբժշկական, կրթական և այլ բնագավառներում:
Ներկայումս հիմնականում խոսվում է 5 ընդհանուր քաղաքական գաղափարախոսության մասին՝ 1-Անարխիզմ, 2- Բացարձակություն կամ բացարձակ իշխանություն (Absolutism), 3-Լիբերալիզմ, 4-Պահպանողականություն (Conservatism) և 5-Սոցիալիզմ: Սրանցից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ենթատեսակները:
Հայաստանի կուսակցությունների մեծ մասը կարծես ազգային ու անհատական (Individualism) լիբերալական գաղափարին են համակրում, սակայն բացարձակ ու թափանցիկ ձևով չեն խոսում իրենց քաղաքական գաղափարախոսության մասին, կարծում եմ դրա հիմնական պատճառը այն է, որ իրենք էլ դեռ չեն ձևավորել հստակ քաղաքական գաղափարախոսություն: Լավ ու զարգացած երկիր ունենալու համար պետք է ունենանք կուսակցություններ իրենց պարզ և հասկանալի քաղաքական գաղափարախոսությամբ:


Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան Հուլիս 2017

Էջ 3, 4-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: