Արխիվ Նոյեմբերի 2017 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը ս/թ նոյեմբերի 29-ին նշեց Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 97-ամյակը, կոմկուսի նախագահ` Վ. Սաֆարյանը և նախագահության մի խումբ անդամներ հարգանքի տուրք մատուցեցին և ծաղկե զամբյուղներ և թարմ ծաղիկներ դրեցին Ալ. Միասնիկյանի, Ս. Շահումյանի և Սովետական իշխանության հաստատման համար զոհվածների հուշարձաններին: Որից հետո Պատերազմի և աշխատանքի վետերանների հանրապետական միության դահլիճում անցկացվեց Գիտաժողով` նվիրված Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 97-ամյակին, Խորհրդային Հայաստան. “Պատմություն և Արդիականություն” խորագրով: Գիտաժողովում բացման խոսք ասաց ՀԱՄԿԿ նախագահ` Վ. Սաֆարյանը (բացման խոսքը բերվում է ստորև), այնուհետև զեկուցումներ հանդես եկան` ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, Պատմ. գիտ.դոկտ.պրոֆ., Հանրային Խորհրդի անդամ` Էդիկ Մինասյանը “Խորհրդային Հայաստանի ձեռքբերումները” թեմայով, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար ֆակուլտ.դեկան, Պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր` Աշոտ Ներսիսյանը, “Խորհրդային իշխանության հաստատման նախադրյալները” թեմայով, այնուհետև ելույթներ ունեցան` հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս` Նորիկ Պետրոսյանը, ՀԱՄԿԿ կենտգործկոմի անդամ` Վահան Հակոբյանը, ով խոսեց Խորհրդային համակարգի հանրակրթական դպրոցի առանձնահատկությունների մասին, Պատերազմի և աշխատանքի վետերանների միավորման հանրապետական խորհրդի նախագահ` Սիմոն Եսայանը, խոսեց “Ռազմահայրենասիրական դաստիարակությունը Խորհրդային համակարգում: թեմայով, ելույթներ ունեցան ՀԱՄԿԿ նախագահության անդամներ` Դմիտրի Աթբաշյանը, Սիրեն Եղիազարյանը, Ռոբերտ Հովսեփյանը: Ելույթները ընդմիջվեցին երաշժտական կատարումներով ՀՀ վաստակավոր արտիստ` Ռուբեն Սահակյանի և երաժիշտ` Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ:

 

- Հարգելի կոմունիստներ, հյուրեր
Այսօր նոյեմբերի 29 է, դա մեր ժողովրդի պատմության մեջ հիշարժան ու պատմական օր է: 97 տարի առաջ Հայաստանում հաստատվեցին Խորհրդային կարգեր: Մեր ժողովուրդը Խորհրդային կարգերի օրոք ապրեց 70 տարի: Այդ տարիները, հիրավի, դարձան մեր ժողովրդի հինգ հազարից ավելի տարվա պատմության ոսկե դարը:
Վերջին 100 տարում, հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդը ունեցել է 3 հանրապետություն.
I Հանրապետությունը` 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. նոյեմբերի 29-ը (2,5 տարի),
II Հանրապետությունը` 1920թ. նոյեմբերի 29-ից մինչև 1990թ. օգոստոսի 23-ը (70 տարի),
III Հանրապետությունը` 1990թ. օգոստոսի 23-ից մինչև օրս (27 տարի):
Ցավով, պետք է նշեմ, թե ինչու է Հայաստանում պետականորեն նշվում I Հանրապետության հիմնադրման օրը, նրան վերագրվող այլ հիշարժան օրեր, ինչպես նաև III հանրապետության բոլոր հիշարժան օրերը` օգոստոսի 23-ը` Հայաստանի անվանափոխության հռչակագրի ընդունման օր, սեպտեմբերի 21-ը` անկախության հռչակման օր, հուլիսի 5-ը` սահմանադրության ընդունման օր և այլն:
Սակայն չեն նշվում II հանրապետության հիշարժան օրերը` նոյեմբերի 29-ը, ՀԽՍՀ Սահմանադրության ընդունման օրերը և այլն: Ստացվում է, որ մեր ժողովրդի պատմության մեջ բացակայել են Խորհրդային 70 տարիները:
Մենք` Հայաստանի կոմունիստներս, մեզ համարում ենք Խորհրդային Հայաստանի արժեքների կրողները և պայքարում ենք, որ այդ արժեքները` սոցիալական ապահովության, արդարության, պաշտպանվածության, կրկին վերադառնան հանրային կյանք: Մենք հպարտանում ենք մեր ավագ սերնդի` մեր պապերի ու հայրերի սխրանքներով` ցուցաբերած Հայրենական Մեծ պատերազմում, ինչպես նաև հայրենանվեր աշխատանքով` ժողովրդական տնտեսության, սոցիալական, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի, և այլ բնագավառներում: Բայց և ընդունում ենք նաև այն բոլոր տեղատվություններն ու սխալները, որոնք տեղ են գտել մեր հանրային կյանքում: Յուրաքանչյուր հայիս շուրթերին առանձնակի հպարտությամբ են հնչում մեր պանծալի 5 մարշալների անունները, 90-ից ավելի գեներալների, Սովետական Միության 106 հերոսների, փառքի 3 աստիճանի 27 ասպետների անունները: Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած 600 հազար հայերից 70 հազարի կուրծքը զարդարվել են մեդալներով ու շքանշաններով: Սակայն այս ամենի մասին խոսում են միայն կիսաձայն կամ շշուկով: Միթե այսօրվա սերունդը կհաղթեր Արցախում, եթե նրանց չոգեշնչեր Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Արմենակ Խամփերյանցի, Հովհաննես Իսակովի, Օգանովի, Նելսոն Ստեփանյանի և մեր ժողովրդի հազարավոր այլ փառաբանված զավակների անուններն ու սխրանքները:
Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատելուց հետո, հարյուրավոր հայրենասեր հայ մտավորականներ` Հայաստանի Հեղկոմի առաջին նախագահ` Ալ. Մյասնիկյան հրավերով եկան Հայաստան և անմիջապես լծվեցին Խորհրդային Հայաստանի կերտմանն ու նրա շենացմանը: Նրանց թվում էին Մարտիրոս Սարյանը, Շուշանիկ Կուրղինյանը, Հովհ. Թումանյանը, Ալ. Սպենդարյանը, Ալ. Թամանյանը և շատ ու շատ ուրիշներ: Հիրավի տեղին էր մեծն Չարենցի խոսքերը` ուղղված Ալ. Մյասնիկյանին` “Նաիրյան արևն է քո մեջ, Լենինյան հրով ճառագած: Կործանվող Հայաստանի համար դու դարձար փրկության առագաստ…”:
Առաջին քայլերը Խորհրդային իշխանության, պայքարն էր տարափոխիկ հիվանդությունների դեմ, արդյունաբերական ձեռնարկությունների հիմնումը, աշխատատեղերի ստեղծումը, կրթամշակութային կյանքին զարկ տալը և այլն:
Խորհրդային Հայաստանի մասին շատ է խոսվել ու գրվել, բավարարվենք միայն Անգլիացի հայագետներ` Քրիստոֆեր Ուոքերի ու Մարշալ Լանգի 1967թ. հրատարակած “Հայերը” գրքույկում բերված գնահատականով, որ “60-ական թվականներին յուրաքանչյուր հայ ընտանիքին բաժին է ընկնում $500 համարժեք եկամուտ, այն դեպքում, երբ Իսպանիայում այդ ցուցանիշը 276 դոլար էր, Հունաստանում 292 դոլար, Թուրքիայում 149 դոլար:
Կարծում եմ, որ այս գիտաժողովի մասնակիցները իրենց ելույթներով` արժանվույնս կգնահատեն Խորհրդային Հայաստանի պատմական տեղն ու կենարար դերը մեր ժողովրդի կյանքի զարգացման և առաջընթացի գործում: Անհրաժեշտ եմ համարում նշել ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի` մի քանի անգամ սեպտեմբերի 21-ին հնչեցրած միտքը . “Խորհրդային Հայաստանի ձեռքբերումները հիմք հանդիսացան Հայաստանի 3-րդ Հանրապետության ստեղծման և կայացման համար”:
Հարգելի ներկաներ, այսօրվա մեր միջոցառումը բաղկացած է 2 մասից, առաջինը` դա Գիտաժողով է` նվիրված Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման 97-ամյակին. Խորհրդային Հայաստան. “Պատմություն և Արդիականություն” խորագրով:
Երկրորդ մասում կանցկացնենք կուսակցության հետհամագումարյան առաջին պլենումը, որտեղ կքննարկենք մեր կուսակցության կազմակերպական և աշխատանքային մի շարք հարցեր, կձևավորենք մշտական գործող հանձնաժողովներ, որոնք կներառեն հանրային և կուսակցական կյանքի կարևոր ոլորտները:

Բաժին՝ Հայաստանում
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 19:40

Ներդաշնակություն

Ներդաշնակությունը անտիկ աշխարհի մեծ մտածողներից մեկի՝ Հերակլիտես Էֆեսացու (544-483 ք.ծ.ա.) հայտնագործություններից ու հայեցակարգերից մեկն է, որը հետագայում ճանաչեցին և ընդունեցին Պլատոնը և Արիստոտելը և այլ հույն մտածողներ, ինչպես նաև Հեգելն ու Նիշցեն, Մարքսն ու Լենինը, ուսական ծագում ունեցող ամերիկյան մեծ սոցիոլոգ Պիտերիմ Սորոկինը և այլք:
Հերակլիտեսը արիստոկրատ էր և գտնում էր, որ հասարակական կյանքում պետք է կառավարեն լավագույնները: Ժողովրդավարության պայմաններում տեղի է ունենում հավասարեցում, որտեղ լավագույնները տեղ չունեն: “Մեկը ինձ համար,-ասում է Հերակլիտեսը,-տասը հազարի արժեք ունի, եթե նա լավագույնն է”:
Պետության օրենքները, նշում էր մտածողը, պետք է համապատասխանեն աստվածային օրենքին՝ Լոգոսին, որն ընկած է աշխարհի և հասարակության զարգացման հիմքում: Այդպիսի օրենքների համար, ասում էր Հերակլիտեսը, ժողովուրդը պետք է պայքարի՝ ինչպես իր տան պատերի համար:
Աշխարհի մասին Հերակլիտեսի ուսմունքը հիմնված է այն հիմնադրույթի վրա, որ գոյություն ունեցող ամեն ինչ անցողիկ է, փոփոխական: Սառը վեր է ածվում տաքի, տաքը՝ սառի, խոնավը՝ չորի, չորը՝ խոնավի: Արևն ինքը, յուրաքանչյուր ակնթարթ փոփոխվում է, նորանում: Անհնարին է երկու անգամ մտնել նույն գետը, քանզի երկրորդ անգամ մտնողին՝ հին ջրերը չեն ողողի, այլ կողողեն նոր ջրերը:
Հերակլիտեսը հավատում էր, որ տիեզերքը, որը միակն է բոլոր գոյություն ունեցողներից, չի ստեղծվել ոչ աստվածների, ոչ էլ որևէ մարդու կողմից: Նա միշտ էլ եղել է, կա և կմնա հավերժ կենդանի կրակ՝ աստիճանաբար բոցավառվող և աստիճանաբար հանգչող: Դա հենց դիալեկտիկական մատերալիզմն է, ըստ որի գոյություն ունեցող ամեն ինչ մշտապես փոփոխվում է՝ հակասությունների պայքարի շնորհիվ, որը այդ փոփոխությունների շարժիչ ուժն է:
Հակասությունների պայքարի մեջ են գտնվում յուրաքանչյուր իր և երևույթ, փոփոխվում են, նույնիսկ վեր են ածվում իրենց հակադրությանը:
Ըստ Հերակլիտեսի՝ հասարակության զարգացման շատ քիչ ուժը ևս հակասությունների պայքարն է: Նա համընդհանուր է “ամեն ինչի թագավորը”: Հակասությունների պայքարում, այն ինչ հին է և ավելորդ՝ բացասվում է, բայց ընդունվում է այն, ինչը նոր է և կենսական: Հակասությունների պայքարում բացահայտվում է կողմերի նույնականությունը, նրանց ներքին կապը: “Անմահները դառնում են մահկանացուներ, մահկանացուները՝ անմահներ:”
Միմյանց դեմ պայքարող հակադրությունները նաև միախառնվում են, թափանցում են միմյանց մեջ: Երկու կողմերի համար էլ պահպանվում է միասնական հիմքը: Այդ հավերժական շարժման մեջ բարին կարող է վեր ածվել չարության, չարությունը՝ բարության, սակայն, ամեն ինչում կա նաև ներքին կապ՝ թաքնված հարմոնիա՝ ներդաշնակություն, որով էլ շատ դեպքերում, վերջանում է հակասությունների պայքարը:


Իսկ ինչու է ասվում “շատ դեպքերում”, որովհետև հակասությունները երկու տեսակի են՝ անտոգոնիստական (անհաշտ), որոնք վերջանում են կողմերի կամ նրանց որևէ մեկի ոչնչացմամբ: Ոչ անտագոնիստական հակասությունները որպես կանոն, ավարտվում են հաշտությամբ, խաղաղությամբ և ներդաշնակությամբ:
Ներդաշնակության առհավատչյան՝ միասնական դարձած շահերի և փոխվստահության առկայությունն է:
Փորձենք ներդաշնակությունը դիտարկել նաև գործողության մեջ: XX դարի երկրորդ կեսից, հին արդյունաբերական ագրարային հասարակությունը խոշոր թռիչք ապրեց և վերածվեց ինդուստրիալ հասարակության: Այս հասարակությունը 1970-ական թվականներից նոր թռիչք ապրեց և վերածվեց հետինդուստրիալ հասարակության, ապա դարավերջում հաստատվեց տեղեկատվական հասարակարգը:
Այս փոփոխությունների շնորհիվ հասունացավ աշխարհի միասնության գաղափարը, որը կոչվեց կոնվերգենցիա՝ մերձեցում (կապիտալիզմի և սոցիալիզմի միջև):
Այդ ուսմունքի հիմնադիր հանդիսացան ամերիկացիներ՝ Գելբրայթը, Ռոստոնը, Սորոկինը, ֆրանսիացի՝ Արոնը և ռուս խոշոր ֆիզիկոս և այլախոհ՝ Սախարովը: Այդ ուսմունքին այժմ հետամուտ են Չինաստանը և Արևելյան Ասիայի այլ երկրներ: Դրա լիակատար իրականացմանը մեծապես խանգարեց աշխարհի միակ գերտերություն հանդիսացող ԱՄՆ-ը, որն ամենուրեք թշնամիներ է տեսնում և դարեր շարունակ գոյություն ունեցող պետություններ է խորտակում: Սակայն դա էլ, թեկուզ ուշացումով, իր վերջն ու վախճանը կունենա:
Ներդաշնակությունը միանգամայն անհրաժեշտ է նաև մեր Հայաստան աշխարհին, նրա երիտասարդ ու անկատար պետությանը: Նա խիստ անհրաժեշտ է մեր երկու երիտասարդ պետությունների ամրապնդման և նրանց անվտանգության ապահովման գործում: Նա մեզ խիստ անհրաժեշտ է Հայոց ազգային գաղափարախոսության մշակման, մեր մայր հայրենիքի և սփյուռքի միասնության ապահովման գործում, առանց որի մենք չենք կարող ունենալ հուսալի ապագա: Նա մեզ անհրաժեշտ է նաև մեր օլիգարխիական, կոռումպացված, ոստիկանական պետությունը վերափոխելու, լիարժեք իրավական և իրավական –սոցիալական պետություն կառուցելու գործում, ինչը նախատեսված է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածով, և որից մենք դեռևս շատ ենք հեռու:

Սարգիս Խաչատրյան

Իրավագետ, քաղաքագետ, փիլիսոփա
29.11.2017թ.

Բաժին՝ Գիտություն

2017 թվականի հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցավ Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարը, որը ունենալով մոտ 90 միլիոն անդամ` աշխարհի ամենամեծ կուսակցությունն է: Չինաստանի կոմկուսը իր հյուրահատուկ դերն է կատարում երկրի զարգացման գործում: Այդ համագումարի համար ընտրվել էին 2287 ներկայացուցիչ: Համագումարը ճշտեց կուսակցության քաղաքականության ուղղվածությունը:
Համագումարին կից տեղի ունեցան բազմաբնույթ ցուցահանդեսներ ու սեմինարներ: Հրատարակվել է մի գիրք՝ «Չինաստանի ռեկորդները՝ Records» անվան տակ, որտեղ ցույց է տրված 2012-2017 թվականների  ընթացքում, Չինաստանի ձեռքբերումները տարբեր բնագավառներում՝ քաղաքականից ու տնտեսականից մինչև պաշտպանություն և դիվանագիտություն: Կոմկուսի շատ անդամներ պնդում են, որ ստեղծել են «սոցիալիզմ իր չինական հատկություններով» մի հասարակարգ: Նրանք գտնում են, որ այս տեսակ սոցիալիզմը փաստել է իր ճիշտ լինելը Չինաստանում:
Չինաստանի ժողովրդական Հանրապետությունը ոչ մի երկրի չի պարտադրում կատարելու կամ կրկնօրինակելու իր փորձառությունը և մոդելը: Նրանք մեծ հաջողությամբ կարողացել են իրագործել ոչ Եվրոպական մոդելը, որտեղ շուկայական տնտեսությունը և ոչ արևմտյան քաղաքական-հասարակական կառուցվածքի մոդելը կարողացել են հաջողությամբ իրագործել, այդ մոդելը համընկնում է պետական ղեկավարման ու զարգացած խորհրդային կարգերի հետ:
Չինացիների կյանքի միջին տևողությունը 67 տարեկանից բարձրացել է 76 տարեկանի, մոր մահացության չափսը յուրաքանչյուր 100000 հոգու մոտ 88.9 –ից նվազել է 19.9 –ի, նորածիների մահացությունը՝ 1000 հոգու մեջ 34.7-ից նվազել է 7.5-ի:

 

Վերջին շրջանում մեկը մյուսի հետևից ասպարեզ են նետվում աղմկահարույց նախագծեր, որոշումներ, որոնք հասարակության շրջանում մեծ իրարանցում են առաջացնում: Նախ` հանրությանը ցնցեց ընտանեկան բռնության մասին նախագիծը, հետո պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլի» պատվաստումը, օրերս էլ հայտարարվեց, որ գյուղատնտեսություն է փորձում ներխուժել ԳՄՕ-ի օգտագործմամբ հայտնի «Մոնսանտո» ընկերությունը: Ի՞նչ է կատարվում, ու՞մ են պետք այսքան հակասական որոշումները և ի՞նչ նպատակով են հասարակությանը մշտապես տագնապների մեջ պահում: Այս հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:

 

-Ինչու՞ են հորդառատ անձրևի նման այսքան հակասական որոշումներ մեր գլխին թափվում:
-Իրողությունը երկու հանգամանքների զուգորդման հետևանք է: Մեկն այն է, որ Հայաստանն արտաքին կառավարման ներքո է: Եթե մեզնով լիներ, ապա Հայաստանում ես որևէ մարդու չգիտեմ, որ թվարկված որոշումներից գոնե մեկն անգամ քննարկման դներ: Այսինքն, դրանք բացարձակ օտարածին երևույթներ են: Այն ուժգնությունը, որով դրանք ներմուծվում են, վկայում է, թե ինչ մակարդակի է հասել արտաքին կառավարումը Հայաստանում: Որպես մխիթարանք, պետք է ասել, որ այս հարցում մյուս երկրներից էականորեն չենք տարբերվում: Նույնը համատարած կատարվում է հետխորհրդային երկրներում, Եվրոպայում: Այն երկրները, որոնք իրենք են կառավարում իրենց հասարակությանը, ինչպես Չինաստանը, Իրանը, նման բան թույլ չեն տալիս: Այս բոլոր օրինագծերը ծնվում են մեկ տեղում, որը կոչվում է համաշխարհային կառավարման համակարգ: Այն ստեղծել է աշխարհում իշխող օլիգարխիան: Մենք նրանց տարբեր անուններով գիտենք, մեկն ասում է` մասոն, մյուսը` եռակողմ հանձնաժողով, Բիլդերբերգյան ակումբ և այլն, և այլն։ Փաստն այն է, որ նման կառույցներ գոյություն ունեն, իսկ էությունը` կորիզը, այն տոտալ փողն է, որը կենտրոնացել է փոքրաթիվ մարդկանց ձեռքում: Օրինակ, ես չգիտեմ մի մարդու, որն ունի տասնյակ տրիլիոն դոլարներ, «Ֆորբսը» կանգնում է հիսուն միլիարդի վրա, ավելին չի ասվում, բայց պատկերացրեք` կան մարդիկ, որ դրանից հազար անգամ ավելին ունեն: Նրանք կարող են գնել ոչ թե Հայաստանի նման փոքր, այլ խոշոր երկրներ և ճգնաժամեր ստեղծել:
-Ո՞րն է նրանց նպատակը, ի՞նչ են փորձում անել: 
-Համաշխարհային կառավարման համակարգը հայտնվել է ճգնաժամի մեջ: Մինչև այսօր օգտագործվում էին ֆինանսաբանկային համակարգը, տրանսնացիոնալ մոնոպոլիաները, որոնց միակ նպատակը փոքրաթիվ մարդկանց ձեռքում իշխանությունն ու փողը կենտրոնացնելն է: Նրանք առայժմ հաջողակ են: Այսօր մեկ տոկոսի ձեռքում կենտրոնացված է համաշխարհային կապիտալի հիսուն տոկոսից ավելին: Բայց սա այն է, ինչ մենք տեսնում ենք, շատ բաներ մեզ պարզապես տեսանելի չեն: Աշխարհում փողն էապես ավելին է, քան դրա հետևում եղած նյութը: 
-Այդքան փողեր ունեցող համակարգն ինչու՞ է ճգնաժամի մեջ:
-Մարդիկ գլխի են ընկել, թե ինչ համակարգ է դա: Եթե հարյուր տարի առաջ մի քանի մարդ կարող էր իմանալ, թե աշխարհում ինչ համակարգեր կան, այսօր իրազեկների թիվը հարյուր միլիոնի է հասնում: Այս մասին որոշ երկրներում խոսում են բաց, անգամ մամուլով, իսկ որոշ տեղերում, օրինակ, Եվրոպայում` քչփչոցով: Չնայած մենք Եվրոպան համարում ենք ազատ, բայց այս առումով ամենատոտալիտարն է, որովհետև եվրոպական իրական էլիտաներն այսօր ընդհատակում են: Եթե բերանները բացեն, կորակվեն ֆաշիստ, ռասիստ, որովհետև նրանք խոսում են մարդկային էության, ազգերի ինքնության, մշակույթի մասին: Եթե մարդիկ իմանան, թե ովքեր են այդ ճգնաժամեր ստեղծողները, կհասկանան նաև, թե ովքեր են պատերազմներ հրահրողները: Այս ամենից հետո հարվածները կուղղվեն նրանց կողմը, այս ամենից խուսափելու համար նրանք ընտրել են երկու ուղի. նախ երկրների փոքրացում (օրինակ, Թուրքիան պիտի բաժանվի տասը պետության, նույնը Իրանը, Իրաքում արդեն բաժանել են, Սիրայում` նույնպես): Իսկ փոքրերն էլ պետք է իրար ուտեն, այսինքն` լինեն պատերազմական գործողությունների, թշնամանքի մեջ: Երկրորդն էլ այն է, որ ամեն երկրի ներսում մարդիկ պետք է իրար չհասկանան, միավորող, ընդհանրացնող ոչ մի բան չպետք է լինի: Չպետք է լինեն հեղինակավոր գործիչներ, կուսակցություններ: Դատեք Հայաստանի օրինակով. Հայաստանում մտավորականության կամ հասարակական-քաղաքական դաշտում կա՞ մի հեղինակություն: Նույնն է նաև Եվրոպայում, որտեղի գործիչներից կարող եք հաճախ լսել, թե մանրացել են քաղաքական գործիչները: Չկան այլևս Դը Գոլի, Ադենաուերի նման գործիչներ, որովհետև ամեն ինչ մանրացրել են ու վարկաբեկել: Այս գործընթացի մի մասն է նաև խառնարաններ ստեղծելը: Եվրոպան լցնում են Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ներգաղթյալներով, որպեսզի մեծ խառնարան ստեղծեն: Մակրոնն արդեն հայտարարեց, որ այսուհետ չկա ֆրանսիական մշակույթ, կա Ֆրանսիայի մշակույթ: Իսկ աշխարհին և մարդկությանը պետք են մշակույթներ, ոչ թե խառնարաններ, որովհետև վերջիններս մշակույթ չեն ստեղծում: Մշակույթը ծնվում է ազգայինի հիմքից: Եթե երկու բան խառնում ես, դրանք ոչինչ ծնել չեն կարող, իսկ դրանք առանձին-առանձին աշխարհին պետք են:
-Գանք մասնավոր դեպքերին, ընտանեկան բռնության մասին օրենքի անունը փոխվեց, հեղինակների պնդմամբ, բովանդակությունը ևս էականորեն տարբերվում է: Ինչպես նշեցիք, ամեն ինչ է «մանրացել» և այս դեպքում էլ արձանագրվել է, որ ամուսնություն կարելի է համարել տղամարդու և կնոջ միությունը: Հիմա համարենք, որ վտանգները վերացե՞լ են:
-Սա օտարածին օրենքի տիպիկ օրինակ է: Մեծագույն խաբկանք է, որ օրենքում գրել են, թե ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև է լինելու: Սա ցույց է տալիս, թե որքան ճիզվիտական է այս համակարգը, և որքան միամտորեն մենք կարող ենք որևէ բան չհասկանալ: Բայց մեր սահմանադրության մեջ այլ բան կա: Ի դեպ, բոլոր փաստաթղթերի հետևում, որ ընդունում ենք, կամ աշխարհի այդ կառավարողներն են, կամ իրենց գործիքները: Մի ՀԿ կամ ԾԻԳ են ստեղծում, մի երկու մասնագետ են բերում, իբր գործ են անում: Բոլորն անխտիր հանրապետություն քայքայող են, մարդկանց բզկտել են, երկիրը բերել շահագործման համար հարմար վիճակի: Հիշյալ օրենքում այս ամենը բյուրեղացված է: Իսկ ի՞նչ է ասում սահմանադրությունը, որի փոփոխությունները էլի Վենետիկի հանձնաժողովն էր հաստատել. եթե մեր օրենքներում վիճելի հարցեր կան, պարտավոր ենք դիմել ՄԻԵԴ, որ այդ հարցը կարգավորի: Բայց այդ դատարանը չանվանենք եվրոպական, որովհետև դա եվրոպականին խորթ է: Դրանք ֆինանսական օլիգարխիայի ստեղծած ատյաններն են` Վենետիկի հանձնաժողովից սկսած, որոնք Եվրոպայի հետ կապ չունեն: (Մի քանի անգամ օգտագործել եմ «Վենետիկյան պոռնիկներ» արտահայտությունը, քանի որ Վենետիկը ինչպես վաշխառուական եղել, այդպիսին էլ մնացել է): Այո, գրված է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև է, բայց պատկերացրեք, երկու տղամարդ մտնում են զագս, և նրանցից մեկը հայտարարում է` ես կին եմ: Դատավորը հակադարձում է, թե տեսնում է, որ նա տղամարդ է: Տղամարդն ասում է. «Ոչ, մարդու սեռը որոշում է ինքը»: Այդ միջազգային կանոններում այդպես է գրված: Երբ նրանք դիմեն մեր, ապա Եվրոպական դատարան, այդ ամուսնությունը կհամարվի օրինական, իսկ մեր զագսն էլ, պետությունն էլ կտուգանվեն: Այսպիսի թակարդներ անսահման քանակով այս նախագծի մեջ կան, որովհետև հեղինակները շատ խորամանկ են: Մենք պարզապես ի վիճակի չենք այդքան սողանցքերը հասկանալու, միակ ձևը նրանց հետ գործ չունենալն է: Մեր պետական ապարատում չկա մի փաստաթուղթ ստեղծող, որը չլինի արտաքին այդ ուժերի վերահսկողության տակ: Սովորաբար հայ ընտանիքներում խնդիրները (բացառությամբ եզակի դեպքերի, երբ սպանություններ են լինում կամ այլ ողբերգություններ) կարգավորվում են ոչ թե օրենքով, այլ ավանդական համակարգով, այսինքն` եկեղեցու, ընտանիքի մեծի, ընկերների, հարազատների միջամտությամբ, որոնք ընտանիքը փայփայողներն են: Ինչո՞վ է ավանդական համակարգը տարբերվում օրենքից. այն մեղմ, շատ ավելի մարդկային գործիք է: Իսկ եթե այդ հարաբերություններում օրենքը մտցնենք... գիտենք ինչ է լինում, երբ որևէ տեղ օրենքի մարդուն ենք մտցնում: Պատկերացրեք մի հայր, որը որդուն ապտակել է, իսկ դրա համար զանգել են օրենքի մարդուն կամ այլ ծառայություն: Այն ճեղքվածքը, որ հոր և որդու միջև առաջանում է, հարյուր տարի այլևս հնարավոր չէ վերացնել: Այս համակարգն էապես վատացնելու է ընտանիքների վիճակը` նպաստելու է նրանց քայքայմանը: Հիմա այս օրենքի կողմ արտահայտվող գործիչներին, լրատվամիջոցներին թվում է, թե իրենք եվրոպական են։ Հավաստիացնում եմ, նրանք Եվրոպայի հետ որևէ կապ չունեն: Եվրոպայում չի եղել ավելի թշնամական երևույթ, քան իրենք են: Հիտլերի ֆաշիզմն ավելի մեղմ համակարգ էր, քան սա:
-Արժեհամակարգերի՞ ոչնչացման գործընթաց է սկսվել: 
-Այդ Վենետիկի հանձնաժողովը, ԵՄ-ն ջարդում-բզկտում են մեր արժեքները, կոտրում ինքնությունը, կյանքի այն հյուսվածքը, որին մենք սովոր ենք, և որը կատարելության է հասցված հազարամյակների ընթացքում: Պետք է իմանանք, որ, ըստ քրիստոնեական ավանդույթի, օրենքը քրիստոնյա մարդու համար չի ստեղծվել, այն ստեղծվել է գողի, պոռնիկի, մարդասպանի համար: Իսկական մարդուն օրենք պետք չէ, նա ավելին է անում, քան օրենքն է պահանջում: Եթե ասված է, որ հացը հավասար պետք է կիսել մարդկանց միջև, իսկական հայ մարդը, երբ տեսնում է, որ դիմացինը սոված է, մեծ մասը նրան է տալու, և պետք չէ, որ այդ օրենքը գոյություն ունենա: Վաշխառուական, վայրագ, մարդասպան համակարգերը օրենքով հարցեր կարգավորելու մեթոդը բերում են այստեղ: Օրենքները պետք է լինեն շատ քիչ, ծայրահեղ դեպքերի համար, մնացած դեպքերում մարդիկ իրավիճակները պարտավոր են կարգավորել իրենց կյանքով, բարոյականությամբ:
-Այնպիսի տպավորություն է, որ մեզանում բոլոր հարաբերություններն ու խնդիրները կարգավորված էին, մնում էր միայն ընտանիքի, որը մեզանում, թերևս, բավական ամուր է, բռնությունները վերացնել: Եթե, Ձեր դիտարկմամբ, սա օտարածին երևույթ է, արտաքին ուժերը ինչու՞ հենց հայ ընտանիքը «թիրախ» ընտրեցին:
-Համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի ամենամեծ թշնամին այն համակարգերն են, որոնք մարդու մեջ պահպանում են մարդկայնությունը: Դա ընտանիքն է, հավատը, հայրենիքը (դրա համար ստեղծվում են խառնարաններ, տարածքներ, ոչ թե երկրներ), իսկ գաղափարականություն չպետք է լինի: Դա է պատճառը, որ մարդկության իննսուն տոկոսը մի գաղափար է ընտրել` փողը Աստվածս է, փող կուտակիր և հաճույք ստացիր: Ասել է` մարդուն զրկել են վեհ գաղափարներից:
-Ոչ միայն գաղափարներից, այլև բնական, աստվածատուր սննդից էլ են փորձում զրկել: Նախօրեին «Մոնսանտո» ընկերության մասին տեղեկությունը կրկին ալեկոծեց հանրային տրամադրությունները: Այս ընկերությունը հայտնի է ԳՄՕ սերմերի ստեղծմամբ, ինչը, ըստ որոշ մասնագետների, մարդու գենի վրա է ազդում: Արժեքներից անցանք սննդի՞ն:
-ԳՄՕ-ն ստեղծում են, կարծելով, թե մարդուն սնունդը չի բավարարելու, բայց ինչ ազդեցություն է այն թողնում մարդու վրա, ոչ մեկն այդ մասին չի մտածում: Եթե տասը կամ տասնհինգ տարի փորձել են մարդու վրա ու բան չի եղել, դա դեռ ոչինչ չի նշանակում: Նախ հայտնի չէ, թե ինչ պարամետրերով են դա հաշվել, եթե քաղցկեղ չի առաջացնում, ապա մարդկային էության մեջ է շատ բաներ փոխում: Ավելի պարզունակ ասեմ. դարձել են ջղագրգիռ կամ ավելի քիչ ունակ զբաղվելու գործունեության բարձրագույն ձևերով: Դուք չեք կարող սրանք հաշվի չառնել: Այդպես հանգիստ մտնել բնության ֆունդամենտալ երևույթների մեջ ու փոխել չի կարելի: Հիմա երկրների միջև պայքար է գնում, թե ով կարող է առաջինը կատարյալ մարդու ստեղծման ծրագրերը կյանքի կոչել, բայց դրանց մեջ մարդկայնությունը չկա: Ստեղծվում են կատարյալ ռոբոտներ, որոնք կարող են փոխարինել ինժեներին, ճարտարապետին, անգամ ատամնաբույժների, բայց ոչ երբեք Մոցարտին, Շիրակացուն, Բուդդային, Քրիստոսին, որովհետև վերջիններիս համար ռոբոտն ընդամենը գործիք է, անկարևոր գործեր կատարող: Այս հեռանկարը տեսնում է նաև համաշխարհային ֆինանսական օլիգարխիան, որի պատասխանը ֆանտաստիկ է` մարդուն դարձնել սուպերմեն` կիսառոբոտ, կիսամարդ: Այսինքն, հաշվիչ մեքենաներով ուժեղացնում են նրա ուղեղը, կարող են մարմնի ինչ-որ մասեր փոխել ու այս ամենը կարող են անել գենային փոփոխություններով: Այլ խոսքով, մարդուն կարող են մոդիֆիկացնել ցանկացած ձևով, սարքել նրանց արհեստական էակներ, որոնց բնութագրերը մեզ պարզ չեն: 
-Մենք, որպես ժողովուրդ, չունե՞նք այս երևույթներին դիմակայելու ներքին պաշտպանական մեխանիզմ, թե՞ արտաքին այդ ուժերի «գործիքներն» են շատ:
-Հայաստանի ողջ պետական ապարատում աշխատողները արտաքին վերահսկողության գործիք են, որոնք լավ աշխատավարձ են ստանում, գնում են դուրս վերապատրաստվում, որը նրանց ավելի պրիմիտիվ է դարձնում: Այս ամենը լրիվ գռեհկացնում է մարդկային զարգացումը, թեև սա զարգացում չէ, այլ մեռյալ ճյուղ, որը ծառայում է իշխանության պահպանմանը: Այս համակարգը պահպանողների թիվը քիչ է, երկու կամ երեք հազար, բայց նրանք ունեն լծակներ, լրատվամիջոցներ, ՀԿ-ներ, քաղաքական դաշտ:

Աղբյուրը` "Իրատես.am" լրատվական

Հարգելի ընկերներ, հյուրեր, տիկնայք և պարոնայք

 

     Այսօր նոյեմբերի 7-ն է: Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխության 100-րդ տարեդարձի օրը: Աշխարհի առաջադեմ մարդկությունը  նշում է այս տարետարձը`  որպես աշխարհի վերափոխման, նոր ժամանակների ազդարարման օր: Այո, ”Ավրորա” հածանավի համազարկը 1917թ. հոկտեմբերի 25-ին ազդարարեց նոր ժամանակների սկիզբը:

   Անցել է 100 տարի այդ պատմական, հիրավի դարակազմիկ, պլանետար իրադարձությունից: Աշխարհի բոլոր ծագերում մարդիկ զգացին այդ համամարդկային հեղափոխության ազդեցությունը իրենց կյանքի վրա: ԽՍՀՄ–ը գործնականում սկիզբ դրեց Սոցիալիզմի քաղաքակրթության հիմքը: Երկիր մոլորակի 1/6-ի վրա ստեղծվեց որակապես նոր պետություն, որտեղ քաղաքական իշխանությունը պատկանում էր ժողովրդին`     բանվորներին և գյուղացիներին: Ծանր ու փորձություններով լի էր նորաստեղծ Խորհրդային Ռուսաստանի պետականաշինության առաջին քայլերը: Ներքին ռեակցիան, դիվանագիտական մեկուսացումն ու տնտեսական շրջափակումը, քաղաքացիական պատերազմը, արտաքին աշխարհի թշնամական վերաբերմունքն ու հակահեղափոխական ուժերին զինելն ու օգնելը` խորհրդային իշխանության դեմ պայքարում: Սակայն հեղափոխության նվաճումները բոլշևիկյան կառավարությունը` Վ.Ի. Լենինի գլխավորությամբ, կարողացավ պաշտպանել և ընթանալ զարգացման ճանապարհով: Աշխարհի ժողովուրդները սթափվեցին և սկսեցին պայքարել իրենց իրավունքների համար: Գրեթե բոլոր երկրներում ստեղծվեցին կոմունիստական ու բանվորական կուսակցություններ: Հունգարիայում և Բավարիայում իշխանությունը իրենց ձեռքը վերցրեցին բանվորները, սակայն, ցավոք, դրանք կարճ կյանք ունեցան:

        Ոմանք հարց են տալիս. ինչու Ռուսաստանում հաղթանակեց Սոցիալիստական Հեղափոխությունը: Չէ որ մարքսիզմի հիմնադիրները` Կ. Մարքսն ու Ֆ. Էնգելսը գտնում էին, որ հեղափոխությունը կհաղթանակի եվրոպայի տնտեսապես զարգացած կապիտալիստական երկրներում միաժամանակ: Գիտական կոմունիզմի հիմնադիրները  գտնում էին, որ կապիտալիզմի` որպես  հասարակական ֆորմացիայի, զարգացման  արդյունքում` արտադրական հարաբերությունների և արտադրողական ուժերի միջև առաջացող հակասությունները հանգուցալուծվելու են նոր հասարակարգի ձևավորման օգտին: Սակայն, Վ.Ի. Լենինը, պատմական նոր իրողություններում, զարգացնելով մարքսիզմի տեսությունը, ապացուցեց, որ հեղափոխությունը կարող է հաղթանակել նաև և կապիտալիստական երկրների շղթայի ամենաթույլ օղակում` այն է, թե  Ռուսաստանում: Ինչու:  Այդ հարցադրման պատասխանը տվել են շատ գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ: Փորձենք հիշել Ցարական Ռուսաստանում ինքնակալության դեմ պայքարի ընթացքը:

     Ցարական Ռուսաստանում ինքնակալության դեմ պայքարը ուներ երեք հարյուր տարվա պատմություն: Այն սկսվել էր գյուղացիական շարժումներով` Իվան Բոլոտնիկով /1606-07թթ./ Ստեփան Ռազին /1670-1671թթ./,  Եմելյան  Պուգաչով /1773-76թթ./, դրանից  հետո դեկաբրիստները  /14 декабря 1825/, որը հակաֆեոդալական շարժում էր,  ապստամբության մասնակիցներից 579 ենթարկվեցին դատական քննության, 5 հոգու կախեցին / Պ. Պեստել, Ս. Ի. Մուրավյով Ապոստոլ, Կ. Ռիլեեվ, Բեստուժև Ռյումին, Կախովսկի, 121 հոգու հոգու աքսորեցին, 3 հազար զինվորների նկատմամբ կիրառվեցին տարբեր բռնարարքներ: Հիշարժան է հեղափոխական պատմության մեջ դեկաբրիստների  կանանց արարքը` իրենց  ամուսինների մոտ` Սիբիր “ Ներշինյան հանքեր” ինքնակամ գնալը, Ե. Տրուբեցկայան, Մ. Վալկոնսկայան, Մուրովյովան, Դավիդովան, Ենտալցևան, Նարիշկինան: Այս հերոսական արարքը հիմք է հանդիսացել  Ն. Ներկրասովի “Ռուս կանայք” պոեմը  գրելու համար: Հիշենք նաև, որ ռուս մեծ բանաստեղծ` Ա. Պուշկինի Ցարի դեմ գրած տողերը– Պիտի տեսնեմ, ես քո որդոց ու քո մահը անպայման” : Ռուսաստանում / 1860-1895/ գործում էր  “Նարոդնիկության” որպես բուրժուա-դեմոկրատական շարժումը: Ա. Գերցեն, Չերշնիշևսկի, Մ. Բակունին, Լավրով: Տկաչով , “Դեպի ժողովուրդ գնալը “ , “Նարոդնայա վոլյա”, “Մոսկվիչի” , “Զեմլյա ի վոլյա” , “Չորնիյ պերեդել”  և այլն,  1895 թվականից սկիզբ առավ ռուսական հեղափոխության բանվորական  շարժման շրջանը, որը տևեց 22  տարի, ունեցավ 1905 թ. հեղափոխությունը, 1917, փետրվարյան բուրժուա հեղափոխությունը, որն ավարտվեց  ցարի տապալմամբ  և  ապա 1917թ. Հոկտեմբերյան  Սոցիալիստական Մեծ Հեղափոխությունը: 

Ցարական Ռուսաստանում ապրում էին 100-ից ավելի  ազգեր, ռուսաստանյան բանվոր-դասակարգը շահագործվում էր ավելի  շատ` աշխատելով 12-14 ժամ, վաստակում էր ավելի քիչ, քան նրա կարգավիճակում գտնվողները` Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում և ԱՄՆ-ում:  Ուսաստանյան բանվոր դասակարգը կրկնակի էր շահագործվում, ինչպես սեփական բուրժուազիայի, այնպես էլ միջազգային կապիտալի կողմից: Ինչ էին ասում բոլշևիկները իրենց հեղափոխական կոչերում` 8 ժամյա աշխատանքային օր, հողը` գյուղացուն, գործարանը` բանվորին: Ցարական Ռուսաստանը ներքաշված էր 1914թ. սկսած Առաջին Համաշխարհային պատերազմի մեջ և 3 տարի արդեն կռվում էր ինչպես Եվրոպական ճակատում, այնպես էլ Արևմտյան Հայաստանում:  Դրա համար էլ բոլշևիկները առաջ քաշեցին խաղաղության մասին դեկրետի հարցը: Այսօր շատերը տեսական անպտուղ մտավարժանքներ են անում, բոլշևիկների 100 տարի առաջ կատարած քայլերի մասին, գիտական թեզեր են գրում, ճգնում են ապացուցել նրանց սխալները: Բայց արդյոք դա չի նմանվում  ընթացող գնացքի հետևից փոքրիկ քարեր շպրտելուն:

Այն, որ Հոկտմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխությունը հաղթել է և դրա արդյունքում ձևավորվել է ԽՍՀՄ, և այն  գոյություն է ունեցել 70 տարի, դա այլևս պատմական փաստ է:

   Մեր այօրվա կոնֆերանսի նպատակն է խոսել այդ հեղափոխության մասին և դրա դերը հայ ժողովրդի կյանքում:  Հարգելի ընկերներ, հայ ժողովուրդը  իր բազմադարյան պատմության մեջ անցել է հերոսացումների  ու դաժան մաքառումների, վերելքների ու վայրէջքների բազում դարեր:  1639թ. հերթական անգամ  Հայաստանը բաժանվեց Թուրքիայի և Պարսկաստանի միջև և այդ ժամանակից  հայ ժողովուրդը ապրում էր Արևելյան և Արևմտյան Հայաստաններում: Մեր ժողովրդի համար այս երկու երկրների քաղաքակրթական, կենցաղային սովորույթներն ու բարքերը խորթ էին: Եվ բաժանված ժողովրդի մտավորականներն ու ազգային գործիչները մտածում էին մեր ժողովրդի միավորման և ազատագրման մասին: Շահամիր Շահամիրյանի “ՙՈրոգայթ փառաց՚”-ը (1760-70թթ),  հայկական ազատագրական ազգային գործիչ` Հովսեփ Էմինը (1726-1809թ.), Ստեփանոս Նազարյանցը (1812-1879թթ.),  Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.), Միքայել Նալբանդյանը (1829-1866թթ.), Ստեփան Շահումյանը (1878-1918թթ.), Արևելյան Հայաստանի մտավորականությունը` Հարություն Ալամդարյանը, Ներսես Աշտարակեցին, Խաչատուր Աբովյանը և շատ ու շատ այլ ազգային գործիչներ, թե արևմտահայերի “Ազգային սահմանադրությունը” (1860թ.) թիֆլիսահայ մտավորականությունը` Հովհ. Թումանյանի  հիմնադրած ՙՎերնատան՚ հավաքներում մտածել են և գործել մեր ժողովրդի ազգային ազատագրական իղձերի իրականացման մասին:  

Մեր ժողովրդի քաղաքական կողմնորոշման հարցում կարևոր իրադարձություն էր 1699թ. Սյունիքի Անգեղակոթ գյուղում 7 մելիքների գումարած գաղտնի ժողովը, որը որոշեց ապավինել նախ Եվրոպային, ապա Ռուսաստանին, օգնություն հայցելով ազատագրվել երկու ֆեոդալական պետությունների` Պարսկաստանի և Թուրքիայի  լծից: Ազգային գործիչ Իսրայել Օրին Կայզերական Գերմանիայում անօգուտ փորձում էր  օգնություն հայցել: Դրանից հետո նա ուղևորվում է Ռուսաստան, հանդիպում Ռուսաստանի ցար Պետրոս Մեծին ներկայացնում մեր մելիքների խնդրանքը: Պետրոս Մեծը խոստանում է  ՙՀյուսիսային ատերազմի ՚ ավարտից հետո կազմակերպել արշավանք դեպի Կովկաս:    Այդպես էլ նա հավատարիմ իր խոստմանը 1722թ. շարժվում է մինչև Դերբենտ, սակայն քաղաքական իրադարձությունները նրան կանգնեցնում են: Հետագայում Ռուսաստանի մյուս տիրակալները՝ Եկատերինա Կայսրուհին, Ալեքսանդր I-ը, Նիկոլայ I-ը Ալեքսանդր II-ը շարունակում են արշավանքներ կազմակերպել Պարսկաստանի և Թուրքիայի դեմ: Մեզ քաջ հայտնի են դրանք և ուշագրավ են 1804թ. և 1827թ. Ռուս- պարսկական պատերազմները, որոնց արդյունքում նախ Արցախը, Շիրակը, Ուտիքը, Գուգարքը, Լոռին միացան Ցարական Ռուրսաստանին` Գյուլիստանի պայմանագրով, ապա 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով` Երևանի, Նախիջևանի նահանգները: 1829թ. Ռուս-թուրքական պատերազմը` Ադրիանապոլի, 1877-78թթ. պատերազմը` Սան Ստեֆանոյի հաշտագրերով, Ցարական Ռուսաստանը չկարողացավ պատերազմների արդյունքում ձեռք բերած հաջողությունները ամրագրել և ազատագրել Արևմտյան Հայաստանը Թուրքական տիրապետությունից:  Կովկասյան ճակատի հրամանատար, գեներալ Պասկևիչը դառնությամբ գրում էր Ռուսաստանի Ցարին` Նիկոլայ I-ին, որ Ադրիանապոլում 1829թ. սեպտեմբերի 2-ին Թուրքիայի հետ կնքած պայմանագրի  արդյունքում  հայերը կհայտնվեն անելանելի վիճակում, մինչդեռ հայերը ամեն ինչով նպաստել էին ռուսական զորքերի հաջողությանը: Հետագայում, 1877-78թթ. ռուս-թուրքաական  հերթական պատերազմում դարձյալ ռուսական կողմը հաղթանակ տարավ և կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրով դարձյալ չլուծվեցին Արևմտահայերի ազգային հարցերը, ավելին` բարեփոխումներ նախատեսող 16-րդ դրույթը ըստ էության ի չիք դարձավ Բեռլինի կոնգրեսում հայկական հարցը 61-րդը դառնալով:    Բեռլինի կոնգրեսի մասին հայոց  կաթողիկոս Խրիմյան Հայրիկը հիասթափությամբ գրել էր կոնգրեսին իրենց  մասնակցությունը չթուլյատրելու և  “թղթե շերեփի” մասին: Արևմտյան Հայաստանը դարձել էր Արևտմյան տերությունների քաղաքական  մանիպուլիացիաների սուբյեկտ Ռուսաստանի և Թուրքիայի հետ ունեցած իրենց հարաբերություններում: Իսկ թե ինչով ավարտվեցին այդ “բանակցություններն ու բարեփոխումները” հայտնի է  Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված մեծ եղեռնով: Եվ այսպես, Արևելյան Հայաստանը, Կարսի մարզով 1828թ.փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրով անցավ Ռուսաստանի տիրապետության տակ: Այդ ժամանակից ի վեր սկսվեց մեր ժողովրդի մի հատվածի կյանքը Ցարական Ռուսաստանում: Հայ ժողովրդի շատ զավակներ իրենց տեղը գտան ռուսական արքունիքում, առաջին մինիստր` Լորիս Մելիքով, ունեցանք տասնյակ գեներալներ` Բեյբութով, Սերեբրյակով, Շելկովնիկով, Տեր-Ղուկասով, Ալխազով, Մադաթով, Փիրումով, հայտնի  մտավորականներ, մշակութային գործիչներ` Գրաֆ Դելյանովը, Լազարև եղբայրները, նկարիչներ`  Հ. Հովնաթանյանը, Հ. Այվազովսկին, Մ. Մելիքյանը, Մ. Սարյանը, Վ. Սուրենյանցը, նավթարդյունաբերողներ` Ղուկասովները, Միրզոևը, Մանթաշովը, Լիանոզովը և շատ ուրիշներ, գրողներ` Ռաֆայել Պատկանյանը, Րաֆֆին, Ալ. Շիրվանզադեն, Նար-Դոսը, Հ. Թումանյանը, Գ. Սունդուկյանը, Ղ. Աղայանը,  երաժիշտներ` Ալ. Սպենդիարովը, Արմեն Տիգրանյանը, դերասաններ` Պ. Ադամյանը, Հասմիկը,  հեղափոխականներ` Մ. Նալբանդյանից մինչև Ստ. Շահումյան, Ս. Սպանդարյան, Իս. Լալայանց, Պռ. Պռոշյան, Զուրաբյան: Հայ ժողովրդի մտավորականության մշակութային շերտը հիմնականում բնակվում և ստեղծագործում և աշխատում էին  Թիֆլիսում,  արդյունաբերական խավը՝ Բաքվում: Մեծ էր Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրդում բնակվող հայ մտավորականների դերը` հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման պահպանման և խորացման գործում: Հայ ժողովրդի կրթամշակութային կենտրոններն էին Մոսկվայի Լազարյան Ճեմարանը, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը:

Ինչպիսին էր նահանգային կենտրոն, նախահեղափոխական  Երևանը, բնակչությունը` 18 հազար էր, իսկ Հայաստանում ապրում էին 720 հազար մարդ, որից 300 հազարը ցեղասպանությունից մազապուրծ փախստականներ, հազարավոր հայեր տառապում էին տարափոխիկ հիվանդություններով,  օրական տասնյակ մարդիկ մեռնում էին սովից ու հիվանդություններից: Որպեսզի ավելի պատկերավոր նկարագրենք  այդ իրավիճակը, հիշենք Վահան Տերյանի  դառնությամբ գրված տողերը՝

                        Միթե՞ վերջին պոետն եմ ես,

                        Վերջին երգիչն իմ երկրի ,

                         Մահն է արդյո՞ք, թե նինջը քեզ

                         Պատել պայծառ Նաիրի:

Հայ ժողովրդի պայծառ զավակների մի ամբողջ  համաստեղություն /փաղանգ/  զինվորագրվեց հեղափոխության  գործին՝ գիտակցելով, որ այդ հեղափոխությունը զարթոնք կառաջացնի հայ ժողովրդի մեջ, և նա կկարողանա իր ողջ ներուժը բացահայտել, գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության, քաղաքաշինության և հանրային կյանքի  բոլոր ոլորտներում:

Այո՛, չենք կարող երախտագիտությամբ ու խոնարհումով չհիշել Ստ. Շահումյանի, Ալ. Մյասնիկյանի, Ս. Սպանդարյանի, Բ. Կնունյանցի, Ս. Կասյանի. Վ. Տերյանի, Ի.Լալայանցի և շատ ու շատ ուրիշների անունները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայ ժողովրդի սոցիալիստական ապագայի: Առաջին մարքսիստական խմբակը Հայաստանում ստեղծել է Ստ. Շահումյանը` Ստեփանավանում /նախկին Ջալալօղլի/ 1899թ., իսկ 1902թ.` հայ սոցիալ-դեմոկրատների միությունը Թիֆլիսում:  Մեր ժողովրդի այդ պայծառ զավակը ապրեց  ընդամենը 40 տարի: Բայց հսկայական ավանդ ունի Կովկասում` խորհրդային կարգերի հաստատման գործում`  լինելով Բաքվի Կոմունայի  ղեկավարը և Կովկասի գործերի Արտակարգ Կոմիսարը: Ստ. Շահումյանը կերպարը ուրույն է բնութագրել   պրոլետարական բանաստեղծ Հ. Հակոբյանը :

Աչքերդ կապույտ եթերի նման և հոգիդ շուշան,

Սիրտդ խորունկ ծով, ազնիվ աննման` ընկեր Շահումյան:

Անմոռաց տողեր է գրել նաև Վահան Տերյանը Ստ. Շահումյանին.

Սիրտդ որպես վառ ատրուշան, պահիր վառ,   Որպես դրոշ արնանման պահիր վառ:

Սիրտդ խանդոտ, հրաբորբոք, պահիր վառ:      Սիրտդ հրկեզ, մթնում դաժան, պահիր վառ,

Չար աշխարհի խավարի դեմ պահիր վառ,        Խինդդ  տենդոտ սերդ վահան, պահիր վառ:

 

Հիշենք մեծն Եղիշե Չարենցի  խոսքերը` ձոնած Հոկտեմբերյան Հողափոխությանը և նրա ազդեցությունը համայն աշխարհի ժողովուրդների վրա:

Ինչպես աշխարհի ճորտերին բոլոր,     Երկինք մի մաքուր, արև մի բոսոր,

Այնպես էլ գերի աշխարհին իմ հին-      Լոկ Հոկտեմբորյան հողմերը տվին

 

Խորհրդային Հայաստանի շատ քնարերգուներ իրենց սրտի խոսքը բանաստեղծական շնչով ձոնել են Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխությանն ու նրա առաջնորդներին,  մեջբերենք  մի հատված Համո Սահյանի` “Երգ Հայաստանի” բանաստեղծությունից`

Թե Հոկտեմբերյան դրոշի փայլից        Բոլոր կողմերից սրարշավ եկող

Չշիկներ  ճակատն  Արագածի ,             Վայրի ցեղերին կուլ կգնար

Իր մութ այրերում շունչը  կփչեր          Դարերից եկած, դարեր վաստակած

Այրերի  երկիր Հայաստանս:                 Դարերի երկիր Հայաստանս

 

Այո՛, հայրենասեր և հայրենանվեր հայ մտավորականները անմիջապես լծվեցին Խորհրդային Հայաստանի կերտմանն ու նրա շենացմանը: Հայաստանի Հեղկոմի նախագահը Ալ. Մյասնիկյանը, Հայաստան հրավիրեց Մարտիրոս Սարյանին, Շուշանիկ Կուրղինյանին, Հովհ. Թումանյանին, Ալ. Սպենդարյանին, Ալ. Թամանյանին և շատ ու շատ մտավորականների, ովքեր լծվեցին մեր նորոգ կյանքի կերտմանը: Հիշենք Չարենցի խոսքերը ուղղված Ալ. Մյասնիկյանին` “Նաիրյան արևն է քո մեջ, Լենինյան հրով ճառագած: Կործանվող Հայաստանի համար դու դարձար փրկության առագաստ…”:

 Առաջին քայլերը Խորհրդային իշխանության, պայքարն էր տարափոխիկ հիվանդությունների դեմ, արդյունաբերական ձեռնարկությունների հիմնումը, աշխատատեղերի ստեղծումը, մշակութային կյանքին զարկ տալը:

Մինչ հեղափոխությունը Հայաստանը ուներ ՝ Թաիրովի և  Շուստովի հիմնած կոնյակի, կաշվի արտադրություն և պահածոյի արտադրություն:

Ցավով պետք է նշենք, որ 1918-1920 թվականներին Հայաստանի Առաջին հանրաետության ղեկավարությունը պատմական դրամատիկ ժամանակաշրջանում, ճիշտ չկարողացավ կողմնորոշվել և դեպի Ռուսաստան գնալու փոխարեն ապավինեց Անտանտայի երկրներին, որից էլ շատ հմուտ կերպով օգտվեց մեր դարավոր թշնամի Թուրքիան` Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ: Նրանք իրենց համերաշխությունը հայտնեցին Լենինին, Ստալինին և Ադրբեջանին սովետականացնելով (1920թ, ապրիլի 28) առավել մեծ վստահություն նվաճեցին Ռուսաստանի ղեկավարության մոտ: Փոխարենը`Հայաստանի իշխանությունները դաժանորեն ճնշեցին 1920թ. մայիսյան ապստամբությունը, դրանով իսկ էլ ավելի վատթարացրեցին իրենց հարաբերությունը Ռուսաստանի բոլշևիկյան ղեկավարության հետ: Շատ պատմաբաններ, նույնիսկ դաշնակցական ղեկավարներ, Հովհաննես Քաջազնունին, Սիմոն Վրացյանը  գրել են, որ եթե իշխանությունը մայիսին հանձնվեր բոլշևիկներին, ապա մենք չէինք կորցնի Նախիջևանն ու Արցախը: Պատմական գիտ. դոկտոր` Աշոտ Ներսիսյանը գրել է, որ եթե իշխանությունը հանձնվեր բոլշևկների 1920 օգոստոսին` մինչև Սևրի պայմանագրի կնքումը, ապա Թուրքիան չէր համարձակվի հարձակվել  Հայաստանի վրա 1920 թվականի սեպտեմբերի 23-ին, և չէր գրավվի Կարսը, չէր գրավվի Ալեքսանդրապոլը և Հայաստանը կունենար այլ աշխարհագրական դիրք: Սակայն սխալները սխալների հետևից են կրկնվել: Դրանցից մեկն էլ 1921թ. փետրվարի 18-ին դաշնակցական ուժերի կողմից խռովություն կազմակերպելն էր և իշխանությունը փետրվարի 18- ից մինչև ապրիլի 2-ը` 44 օրով ետ վերցնելը եղավ, որից դարձյալ հմտորեն օգտվեցին թուրքերը 1921 թ. մարտի 16-ին, Մոսկվայում կնքելով ռուս-թուրքական պայմանագիրը, որով Կարսի մարզը, Սուրմալուն և Արդահանը անցան թուրքերի տիրապետության տակ, իսկ Նախիջևանը  դարձավ Ադրբեջանի պրոտեկտորատ` առանց երրորդ կողմին հանձնելու պայմանով: Մենք, որպես Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ քաղաքական ուժ, պետք է բարձրաձայնենք, որ այդ պայմանագիրը կորցրել է իր իրավական հիմքերը, քանի որ Ադրբեջանը խորհրդային չէ, և չի էլ ընդունում, որ ինքը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդն է:  Նշանակում է, որ միայն Ռուսաստանն է իրավասու խոսելու այդ պայմանագրի իրավարարության մասին, քանի որ ինքը հայտարարել է, որ Խորհրդային Միության իրավահաջորդն է: Բայց արդյոք այսօրվա Ռուսաստանը, երբ քաղաքական  մեղրամիս է անցկացնում Թուրքիայի հետ, կխոսի այդ մասին…  2016թ. մայիսի 16-ին  < политанализ.com> լրատվական համացանցում տպագրվել է իմ հարցազրույցը, որտեղ ես արծարծել եմ նաև այդ հարցը: Մասնավորապես   խոսել եմ Ադրբեջանին զենք վաճառելու մասին և ընդգծել, որ Ռուսաստանը որքան էլ Ադրբեջանին  սիրաշահի, միևնույնն է  նա մնալու է Թուրքիայի բնական դաշնակիցը: Ռուսաստանյան ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրել, որ ՌԴ ղեկավարությունը  շատ շուտ  մոռացավ ռուսական    կործանիչի խոյահարումը  Թուրքիայի կողմից: Հերթական անգամ Ռուսաստանը սխալվելու  և զղջալու է Թուրքիայի հարցում: Ինչպես ասում են կապրենք կտեսնենք:  ԼՂՀ-ի հարցը նույնպես մեզ համար մնում էր “աքիլեսյան գարշապար”  Կովբյուրոյի 1923թ. հուլիսի 5-ի որոշումը ճակատագրական     եղավ,  որին ի դեպ Ալ. Միասնիկյանը դեմ է քվեարկել, և ով գիտե, գուցե այս համարձակ արարքն էլ է պատճառ դարձել նրա ողբերգական մահվանը` 1925թ.:  Բայց շնորհիվ ԼՂՀ  հայ ժողովրդի, նրանք պայքարեցին իրենց ինքնությունը պահպանելու համար, հասան մեր օրերը և ստացան իրենց բաղձալի անկախությունը: Մենք` Հայաստանի կոմունիստներս, շարունակ պայքարում ենք, որ ազգերի ինքնորոշման սկզբունքի  հիման վրա,   ճանաչվի  ԼՂՀ-ի  անկախության իրավունքը, և ապա վերամիավորվի մայր հայրենիքի հետ:

Մեր ունեցած հնարավորությունների սահմաններում այդ մասին մենք բարձրաձայնել ենք երկու անգամ Բրյուսելում` Միջազգային կոմունիստական և բանվորական կուսակցությունների   սեմինարում` 2009, 2010թ. Բաքվում 1998թ. մայիսի 18-20-ին` ՄԱԿ-ի հովանու տակ անցկացված  միջտարածաշրջանային կոնֆերանսում, որին մասնակցում էին 13 երկրների պատվիրակություններ: ԼՂՀ-ի  կարգավիճակի ճանաչման  մասին մեր կողմից խոսվել է նաև 1996թ.  Փարիզում Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` 45 սենատորների մասնակցությամբ նիստում, որը ղեկավարում էր այդ ժամանակվա հանձնաժողովի նախագահ` Խավիեր Վելապիենը: Այդ հանդիպումը կազմակերպել էր Ֆրանսիայի Սենատի անդամ կոմունիստ Բոդուան:

Բոլորովին վերջերս, 2017թ. հոկտեմբերի 25-ին Ռուսաստանի կոմունիստներ կոմունիստական կուսակցության կողմից Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխության 100-ամյակի կապակցությամբ հրավիրած կոնֆերանսում խոսք ենք ասել 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի, ինչպես նաև ԽՍՀՄ-ի կազմավորման ժամանակ, տարբեր արհեստածին  կազմավորումների ստեղծման և  դրանց այլ հանրապետությունների վարչական ենթակայության տակ դնելու մասին: Այդ իրողությունը մենք ներկայացրել ենք  որպես ԽՍՀՄ-ի փլուզմանն աջակցող կատալիզատոր:

Հարգելի ընկերներ, մենք իրավամբ համարում ենք, որ Խորհրդային Հայաստանի 70 տարին մեր ժողովրդի 5 հազարամյա պատմության ոսկե դարն է եղել, այդ մասին են վկայել ամերիկյան նկարիչ Ռոքուել Քենթը:

-Եթե ուզում ես հրաշքների հանդիպել, այցելիր Հայաստան:

- Երևանի Լենինի հրապարակը կարելի է դասել աշխարհի 7 հրաշալիքների շարքը:

Ռոմեն Ռոլանը ասել է, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Անգլիացի հայագետներ` Քրիստոֆեր Ուոքերն ու Մարշալ Լանգը 1967թ. իրենց  հրատարակած “Հայերը” գրքույկում գրել են, որ “60-ական թվականներին  յուրաքանչյուր հայ ընտանիքին բաժին է ընկնում  $500  համարժեք եկամուտ, այն դեպքում, երբ Իսպանիայում այդ ցուցանիշը 276 դոլար էր, Հունաստանում 292 դոլար, Թուրքիայում  149 դոլար:

Հայ ժողովուրդը Խորհրդային մյուս ժողովուրդների հետ ոտքի կանգնեց պայքարելու ֆաշիստական գերմանիայի դեմ: 600 հազար հայեր մարտնչեցին դաշնակիցների բանակներում, որից 500 հազար ԽՍՀՄ-ում  ապրող հայեր էին: Բանակ են զորակոչվել նաև 10.000 հայ կանայք: 104 հայաստանցի հայեր և 14 Հայաստանում ապրող այլ ազգերի ներկայացուցիչներ արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման, 27 զինվորներ` փառքի երեք աստիճանի  ասպետներ, 70 հազար հայեր պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով: Մեր ժողովրդի ռազմական արվեստի փառքն է դարձել Հայրենական մեծ պատերազմում 90-ից ավելի գեներալներ, որոնցից  5-ը մարշալներ: Մենք հպարտությամբ ենք արտաբերում նրանց անունները: Հիշենք և արժանին մատուցենք նրանց պայծառ  հիշատակին: Նրանք են Հովհաննես  Բաղրամյանը` ԽՍՀՄ մարշալ, Հովհաննես Իսակովը` ԽՍՀՄ նավատորմի ծովակալ, Համազասպ Բաբաջանյանը,  Զրահատանկային  զորքերի  գլխավոր մարշալ` Իվան Խուդյակովը /Հովհաննես Խամփերյանցը/- Ավիացիայի մարշալ, ինչպես նաև Սերգեյ Օգանովը /Սարգիս Քրիստափորի Օհանյան /` Ինժիներական զորքերի մարշալ:  Մեր ժողովրդի պատմության համար ճակատագրական կարող էր լինել   Ստալինգրադի ճակատամարտը /1943թ. փետրվար/: Այդ ճակատամարտին  ուշադիր հետևում էր ֆաշիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիան, որը Հայաստանի սահմանի երկայնքով   կենտրոնացրել է 26 դիվիզիա` 700 հազարից ավելի զորքով և սպասում էր ներխուժման, եթե Ստալինգրադը  ընկներ: Բարեբախտաբար դա տեղի չունեցավ: Այդ ճակատամարտում  մասնակցում էին նաև 30 հազար հայ զինվորներ, որոնցից 10-հազարը զոհվեցին և իրենց կյանքի գնով կասեցրեցին Թուրքիային հերթական հանցավոր արկածախնդրությունից: Սփյուռքահայերը մեծ օգնություն են ցուցաբերել Հայրենական պատերազմին, գումարներ են հայթայթել “Գեներալ Բաղրամյան” և “Սասունցի Դավիթ” տանկային շարասյուների պատրաստման համար և նվիրել Խորհրդային  բանակին: Ճակատագրի ինչպիսի հեգնանք: Այսպես կոչված  Գերմանիայի “դաշնակից” Թուրքիան սեփական կաշին փրկելու համար պատերազմի վերջում ինքը պատերազմ հայտարարեց Գերմանիային և Պոտսդամի կոնֆերանսում ապավինեց ԱՄՆ-ի և Անգլիայի  աջակցությանը` հայկական հողերը ետ չվերադարձնելու գործում, հարց է առաջանում… մինչև երբ կհաջողվի Թուրքիային ժամանակավոր դաշնակիցներին ապավինելով լուծելու իր արհեստածին տարածքային ամբողջականության պահպանումն ու պանթուրքիստական նկրտումները: Լլոյդ Ջորջի խոսքերը` “ճակատագրի մեծ ժամացույցի վրա …”:

Հարգելի ընկերներ, Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխությունը, իրոք որ, ուներ համաշխարհային պատմական նշանակություն: Այն վերափոխեց աշխարհը: Ազգերի ինքնորոշման իրավունքը որդեգրած Սովետական Ռուսաստանը ինքնորոշման իրավունք տվեց Ֆինլանդիային, Լեհաստանին, Մերձբալթյան հանրապետություններին, ինչպես նաև Լենինի կողմից ստորագրվեց դեկրետ` Թուրքահայաստանի մասին (30.12.1917թ.), որը հրապարակվեց 1917թ. դեկտեմբերի 31-ին “Правда” և  “Известия” թերթերում: Այս սկզբունքը հետագայում դարձավ ճակատագրական, ազգային ազատագրական պայքարի արդյունքում  անկախության ձգտող տասնյակ ժողովուրդների համար: Սա Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխության գլխավոր դասերից մեկն էր:  Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Ասիաում, 100-ից ավելի երկրներ անկախություն ստացան` ազգային ազատագրական պայքարի` ազգերի ինքնորոշման սկզբունքի  արդյունքում: Մեր կարծիքով ԼՂՀ  խնդիրը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության  սկզբունքի հիման վրա: ԵՎ մենք մեր բոլոր հնարավոր միջոցներով, միջազգային կապերով  նպաստելու ենք այդ խնդրի լուծմանը:

Սոցիալիզմի ընթացքը Ռուսաստանում փորձեցին կասեցնել քաղաքացիական պատերազմով, որը տևեց 7 տարի` մինչև 1924թ., դրանից 17 տարի անց ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, այս փորձությունն էլ Խորհրդային Ժողովուրդները ծանր կորուստների գնով կարողացան հաղթահարել:  Զարգացման նոր ուղի բռնած Ռուսաստանում ապրող ժողովուրդների 80% գյուղացիներ էին: Նրանց ճնշող մասը անգրագետ էր, արդյունաբերական բանվորությունը բնակչության մեջ  կազմում էր 5%, մտավորականության որոշակի մասը արտագաղթել էր երկրից: Այս պայմաններում  1970-ական թվականներին, հեղափոխությունից 50 -60 տարի անց, ԽՍՀՄ-ը դարձել էր զարգացման բարձր աստիճան ունեցող երկիր: Նա իր արտադրական ծավալներով, ռազմական, գիտական, կրթական ներուժով գերազանցում էր բոլոր պետություններին, զիջելով միայն ԱՄՆ-ին: ԽՍՀՄ-ը համագործակցում էր աշխարհի ժողովուրդների 1/3 հետ, որոնք նույնպես սոցիալիզմ էին կառուցում:

Մենք իրավամբ հպարտանում էինք, որ առաջինը խորհրդային մարդն էր` Յուրի Գագարինը, որ թռիչք գործեց դեպի տիեզերք: Երկիր, որի ժողովրդի  ճնշող մեծամասնությունը դեռ 50 տարի առաջ բացարձակ  անգրագետ էր, առաջինը բացեց տիեզերքի դռները մարդկության առջև և զբաղեցնում էր աշխարհում առաջնային տեղերից մեկը իր գիտակրթական մակարդակով:  ԽՍՀՄ-ը ուներ ամենազարգացած, ֆունդամենտալ գիտությունը, կրթությունն ու մշակույթը: Թվում էր, թե  պարադոքս  է, մի կողմից  ԽՍՀՄ-ը առաջինը նվաճում էր տիեզերը,  պատրաստում էր հրթիռներ, գերձայնային ինքնաթիռներ, սուզանավեր, ատոմային սառցահատեր և յուրահատուկ գերսարքավորումներ, մյուս կողմից ժողովուրդը նախապատվություն էր տալիս Ճապոնական  կենցաղային տեխնիկային, գերմանական ավտոմեքենաներին  և ամերիկյան ջինսերին:  Գիտակցելով այս իրողությունը, ԽՍՀՄ կառավարությունը գերզարգացած ռազմական արդյունաբերությանը  հանձնարարել էր զբաղվել նաև կոնվերսիոն գործառույթով`  լայն սպառման ապրանքների արտադրությամբ, որպես հարակից արտադրություն: Այո, ամեն ոլորտում չէր, որ ԽՍՀՄ կարողանում էր առաջնային տեղեր զբաղեցնել և քանի որ կար մշտական վտանգ Արևմտյան տերությունների կողմից իր վրա հարձակվելու, ուստի մեծ ուշադրություն էր դարձնում ռազմաարդյունաբերական համալիրին:

 Այստեղ  տեղին է ասել, որ պետք է որգրվեր հետևյալ կարգախոսը` “Առաջ անցնել ետ չմնալով” :  Սոցիալիզմի  զարգացմանը խոչընդոտող  խնդիրներից էր նաև շուկայական տնտեսության և պլանայնության չհամադրման   հարցերը: ԽՍՀՄ-ը ցույց տվեց, թե ինչպիսի առավելություն ունի պլանավորումը և հենց այս մեխանիզմն էր, որ հնարավորություն ստեղծեց կարճ ժամկետում զարգացնելու և հսկայական թռիչք գործելու հիմնարար գիտության, ռազմաարդյունաբերական համալիրում և այլ բնագավառներում: ԽՍՀՄ-ի սկզբնավորման շրջանում որոշակի դրական դեր էր խաղում ՆԵՊ-ի քաղաքականությունը, որը մինչև 30-ական թվականնները ապահովեց  տնտեսության զարգացման կենսական խնդիրները   այդ ժամանակահատվածում: Հետագայում, 30-ական թվականներից հետո դուրս մղվեցին տնտեսության զարգացման շուկայական էլեմենտները, որը կարծում ենք ոչ այդքան արդյունավետ եղան:  Տնտեսության գերկենտրոնացումը, եթե արդյունավետ էր խոշոր արտադրական համալիրների համար, ապա ոչ այդքան արդյունավետ էր կենցաղ սպասարկման և առևտրի ոլորտներում, որտեղ կարիք կար մասնավոր շուկայական գործառույթների ներդրման : Այդ հարցում ուսանելի է չինական փորձը` Դեն Սյաոպինի  կիրառած տնտեսական բարեփոխումները, որով Չինաստանը դարձավ աշխարհի երկրորդ տնտեսությունը և  վերջին 5 տարում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելացավ գրեթե 3 անգամ:  Հիշենք Դեն  Սյաոպինի հայտնի  խոսքերը “կարևոր չէ, թե ինչ գույն ունի կատվի աչքերը, կարևոր  է, որ նա մուկ բռնի”: Մեր կարծիքով, պետք է որդեգրել շուկան այնքան, որքան հնարավոր է, պլանայնությունն այնքան, որքան անհրաժեշտ է, սկզբունքը:  Այսօրվա շուկայական հարաբերությունները կարիք ունեն աստիճանական վերանայման, ուղղորդման, շուկան պետք է մղել գիտակցված կարգավորման, որը կբերի զարգացում, դեպի սոցիալիզմ:

Հաջորդ  խմբին վերաբերվող խնդիրները առնչվում են սեփականության հետ  կապված հարցերին: Սոցիալիզմի պայմաններում սեփականությունը, դա պետական, կոլեկտիվ, կոոպերատիվ և անձնական սեփականություն էր: Հողը պատկանում էր պետությանը և կոլեկտիվ գյուղացիական տնտեսություններին: Արտադրության միջոցները պետական սեփականությունն էր:     Գյուղացիներին հողը տրվում էր անհատույց  և անժամկետ օգտատործման, առանց օտարման  իրավունքի:  Նոր պայմաններում, երբ կարող էին ներմուծվել շուկայական որոշակի էլեմենտներ, պետք է նախատեսվեր մասնավոր  սեփականության որոշ տարրեր:

Հաջորդ ոլորտը սոցիալական ոլորտն էր, անվճար կրթության և բուժում, երաշխավորված աշխատանքի իրավունք, հանգստի, բնակարան ստանալու  իրավունք, մոր և մանկանը տրվող սոցիալական  երաշխիքներ և այլն:

Ոչ սոցիալիստական համակարգում` դիցուկ մեզ մոտ, սահմանադրորեն չի երաշխավորված մարդուն աշխատանք տալու իրավունքը, այլ ընդամենը գրառված է, որ մարդն ունի աշխատանքի ընտրության ազատություն, առողջապահությունը լավագույն դեպքում իրականացվում է համաֆինանսավորմամբ, իսկ երկարատև բուժում ունեցող հիվանդությունների պետական ֆինանսավորումը իրականացվում է մասնակի` առաջին փուլում, էլ չենք խոսում բնակարան ստանալու հնարավորության բացակայության մասին: 

Սոցիալիզմի նվաճումներից էր հասարակական մեծ հղացումների նկատմամբ կողմնորոշված  մարդու կերպարի ձևավորումը:  ԽՍՀՄ-ում մեծ էր մարդկանց խանդավառությունը, էնտուզիազմը, մարդկանց ստեղծագործական մղումները, հասարակական ակտիվությունը: Բայց դրա կողքին կար նաև բյուրոկրատական ապարատը, որը հետզհետե հեռանում էր մասսաներից, վերարտադրվում էր և մնում էր անհասանելի շատերի համար:  Անվանակարգում /նոմենկլատուրա/ հայտնված մարդիկ շատ արագ վեր էին բարձրանում, թեև անցնելով աշխատանքային տարբեր աստիճաններ` արտադրական- կոմերիտական, կուսակցական, տնտեսական: Այս երևույթը նույնպես ուներ իր բացասական կողմերը:

Քաղաքական ոլորտ.

ԽՍՀՄ-ը առաջինն էր, որ սկիզբ դրեց աշխատավորների տեղական խորհուրդների ինստիտուտի ձևավորմանը` որպես քաղաքական իշխանության հիմք, ժողովրդավարության նոր ձև: Դրանք ձևավորվում էին ներքևից, սկզբնական շրջանում կազմված բանվորներից, գյուղացիներից, զինվորներից, սակայն հետագայում այդ խորհուրդները կուսակցական վերահսկողության տակ անցան: Այստեղ էր, որ պետք է մտցվեր բազմակուսակցական համակարգ, ինչպես դա արվեց Չինաստանում: Այսօր Չինաստանում գործում են 8  կուսակցություններ և 9 հասարակական կազմակերպություններ, որոնք միավորված են ժողովրդական, քաղաքական ,  խորհրդատվական կոմիտեի մեջ: Այսպիսով սոցիալիզմը կարող է զարգանալ միայն ժողովրդավարության զարգացման ճանապարհով: Այստեղ օրինակ չի կարող ծառայել ոչ  ԱՄՆ-ի  ոչ էլ ներկայիս Ռուսաստանի փորձը:

Արտաքին քաղաքական խնդիրներ .

ԽՍՀՄ-ը մեծ հեղինակություն ուներ աշխարհում և դա միայն նրանով չէր պայմանավորված, որ ուներ ատոմային ռումբ և մեծ բանակ, այլ իր գիտական պոտենցիալով, մշակույթով, կրթությամբ և սոցիալիզմի գաղափարներով: ԽՍՀՄ ղեկավարները սոցիալիզմի համակարգի ղեկավարներին դիտում էին որպես կրտսեր գործընկերների և դա առաջացնում էր որոշակի դժգոհություն, որոնք երբեմն իրենց զգացնել էին տալիս, օրինակ` Հունգարիայում` 1956թ., Չեխոսլովակիայում` 1968թ., Լեհաստանում` 1980թ. և այլն: Բացի դա, ԽՍՀՄ-ը “երկաթյա վարագույրով” սահմանազատված էր Արևմուտքից, անհրաժեշտ էր ետ քաշել վարագույրը, մտցնել բազմակուսակցական համակարգ և թույլատրել ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու:  Սոցիալիզմի երկրները պետք է բաց լինեն երկխոսության համար:

Գաղափարախոսություն

Սոցիալիզմի գաղափարները հոգեհարազատ են աշխատավոր մարդուն, հասարակ մարդը ձգտում է ապրել մի հասարակարգում, որտեղ ինքը պաշտպանված է Սահմանադրությամբ և օրենքներով, որտեղ ամրագրված են իր աշխատանք ունենալու իրավունքը, կրթվելու իրավունքը, բուժվելու իրավունքը, բնակարան ստանալու իրավունքը և այլ սոցիալական երաշխիքներ: Կրթությունը ԽՍՀՄ-ում ոչ միայն անվճար էր, այլև հասանելի էր յուրաքանչյուր մարդու ունակություններին համարժեք: Դաստիարակության համար կարևոր էին պիոներական տները,  ճամբարները, որտեղ մարդիկ կարող էին անվճար սովորել տարբեր խմբակներում` գրականությունից մինչև տեխնիկական հմտություններ:

Խորհրդային Հայաստանը Սոցիալիզմի ժամանակահատվածում չնայած իր ունեցած հսկայական կորուստներին` 19-20-րդ դարերում, կարողացավ ոտքի կանգնել, վեր հառնել մոխիրներից և իրականացնել կտրուկ թռիչք համաշխարհային չափանիշներին համարժեք գիտության, տեխնիկայի, մշակույթի, արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ենթակառուցվածքների և հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Կառուցվեցին  հարյուրավոր գործարաններ, ֆաբրիկաներ, գիտահետազոտական  ինստիտուտներ: Համաշխարհաին հռչակ ձեռք բերեցին հայ գիտնականների փաղանգը` Օրբելի և Ալիխանյան եղբայրները, Իոսիֆյանը, Համբարձումյանը, Բուռնազյանը, Միքայելյանը, Միկոյանը, Քոչարյանցը, Սիսակյանը, Գուրզադյանը, Հերունին, Մերգելյանը, Ենիկոլոպովը և շատ ու շատ ուրիշներ:

Կարծում ենք, որ համամիտ կլինեք, որ հայ ժողովրդի հինգ հազար տարուց  ավելի պատմության մեջ սոցիալիստական ժամանակահատվածը, իր 70 տարիներով,  իրավամբ մեր ոսկե դարն է եղել, և նրա արժեքները ներկայացնելն ու դրվատելը մեզանից յուրանքաչյուրի գործն է: Բայց ոչ միայն այն դրվատելու, այլ նաև այդ արժեքները ամրագրող նոր հասարակարգ ստեղծելու պայքարում մեր ջանքերի համախմբումն ու համադրումը: Տեղին է այստեղ հիշել Անդրե Մորուայի խոսքերը` “Քանի դեռ Հռոմը հերոսների քաղաք էր, ծաղկում էր, հենց որ դադարեց մեծարել իրեն ծնած արժեքները` կործանվեց”:

Փառք Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխությունը, Կեցցե հայ ժողովուրդը, որ  70 տարի Սոցիալիզմի դրոշի ներքո ստեղծել է ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական հասարակարգ և  նախադրյալներ է ստեղծել այսօրվա անկախ Հայաստանի համար: Մեր խնդիրն է հավատարիմ մնալով սոցիալիզմի արժեքներին, պայքարել հասարակության մեջ դրանք արմատավորելու և նոր սոցիալիստական  հասարակարգ ստեղծելու համար:

Հարգելի ընկերներ, կրկին շնորհավորում եմ մեզ բոլորիս, Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխության 100-րդ տարեդարձի առթիվ, և հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով, անձնուրաց ու ստեղծագործ աշխատանքով կերտեցին Սովետական Սոցիալիստական Հայաստանը:

Շնորհակալություն ուշադրության համար:

Представляем вашему вниманию интервью с общественно-политическим деятелем Армении, председателем Союза отечественных товаропроизводителей Армении, председателем Комиссии по финансово-экономическим и бюджетным вопросам Общественного совета Армении – Вазгеном Сафаряном.

Немного истории

«Философия веками закрепленной дружбы и взаимоподдержки изначально подразумевает главенство общественно-нравственных отношений над коммерческими»
В.Сафарян

Касаясь исторических основ армяно-российских союзнических отношений, г-н Сафарян отметил, что при участии Союза отечественных товаропроизводителей Армении, совместно с Международным университетом «Содружество», был подготовлен энциклопедический труд – «Россия – Армения. Регионы России и марзы Армении (география, недра, история, население, религия, власть, экономика, социальная сфера, достопримечательности, стратегия развития)». В издании международным академическим сообществом обнародованы малоизвестные исторические факты армяно-российских отношений.

К примеру, письменные свидетельства о сотрудничестве наших праотцов восходят еще к эпохе Византии, когда киевский князь Владимир (Красное Солнышко, 972-1015 гг.) взял в жены сестру византийского императора Василия II Анну из армянской (Македонской) династии с условием принятия Владимиром христианства. На византийских принцессах из армянских династий также были женаты Всеволод Ярославович (1030-1098 гг.), Владимир Мономах (1053-1125 гг.), Юрий Долгорукий (1090-1157 гг.) и др. Подобные браки способствовали образованию на Руси значимых армянских диаспор, а русские и армянские ратники плечом к плечу отстаивали свое право на жизнь в войнах с половцами, поляками, тевтонцами и пр.

«Романовский» период правления в России ознаменовал очередной виток развития дружбы народов. Еще при Алексее Михайловиче Армянской торговой компании Новой Джульфы были предоставлены таможенные льготы и монополии на торговлю в Московском государстве. Впоследствии указами Петра I, Екатерины II и других русских императоров армянам даровались многочисленные привилегии.

Интересы российского государства требовали создания надежного кавказского плацдарма для обороны южных границ, развития торговли с Ближним и Средним Востоком. Интересы же армянского народа требовали установления и укрепления дружественных отношений с Россией с целью получения помощи в борьбе против многовекового ига турецких султанов и других стран региона.

Дальнейший ход времени подтвердил правильность избранного пути. В ходе национально-освободительной борьбы армянского народа, по Туркменчайскому договору (1828 г.) Восточная Армения вошла в состав Российской Империи.

Возрождение Восточной Армении наиболее ярко проявляется при сопоставлении исторических путей, по которым шло развитие двух частей армянского народа – восточных и западных армян.

В Восточной Армении уважение к армянам со стороны Российской Империи проявлялось в многочисленных льготах и привилегиях: беспрепятственном вхождении армян в российское дворянство и праве служить на государственных должностях в любом ранге. Тысячи имен армянских сынов золотыми буквами вписаны в историю Российского государства: государственный деятель, министр внутренних дел князь М. Лорис-Меликов, директор-преобразователь Румянцевской билблиотеки, министр образования граф Делянов, генералы Бейбутов, Серебряков, Лазарев, Мадатов, Шелковников, Тер-Гукасов, Алхазов, Пирумов и др., основатели новых отраслей производства и образования меценаты Лазаревы, маринист И. Айвазовский и многие другие. В начале ХХ века сотни армянских нефтепромышленников (Гукасовы, Мирзоев, Манташев, Лианозов и др.) вместе с русскими нефтепромышленниками основали и контролировали нефтяную промышленность Закавказья. Добыча нефти, в 1901 г. достигшая 667 млн пудов, обеспечила им мировое лидерство в этой отрасли.

Таким образом, в ХIХ-ХХ веках Восточная Армения стала центром консолидации армян Закавказья, приютом для армянских беженцев. Именно здесь сформировалось современное армянское государство. А Западная Армения стала ареной политических махинаций западных держав, изо всех сил, препятствовавших продвижению России на Юг.

После 1917 года Совнарком Народных Комиссаров Советской России провозгласил декрет «О турецкой Армении», главным содержанием которого было право на провозглашение независимого государства Западной Армении. Однако, под военным давлением международного сообщества (интервенция западных стран) и для удержания власти молодая советская республика была вынуждена заключить Брест-Литовский договор и уступить Германии и Турции огромные территории, в том числе и часть освобожденной Западной Армении.

В 20-е годы Кемалистская Турция воспользовалась сложной международной обстановкой и добилась передачи себе некоторых областей Армении. В те же годы в рамках внутригосударственного строительства часть исконно армянских земель были ошибочно переданы Советскому Азербайджану.

По окончании Великой Отечественной войны Советский Союз вновь вернулся к вопросу о несправедливом отношении ведущих держав к отданным Турции армянским территориям и 17 декабря 1945 года денонсировал мирный договор с Турцией от 1921 года. Однако западная дипломатия, следуя своему политическому курсу, мешала выходу СССР к южным морям, и очередной раз нанесла удар по вековым чаяниям армян.

Так, во время Потсдамской конференции английский премьер-министр У. Черчиль заявил И. Сталину, чтобы он не пугал Турцию поднятием вопроса о территориях, а пару лет спустя добавил, что претензии на армянские земли в Турции – это «посягательство на целостность Турции». Ему, впрочем, вторил и президент США Трумэн, заявивший, что восточная граница Турции – это границы США.

В советский период взаимопроникновение культур и выстраивание нового формата общественных отношений позволило расширить границы развития науки и техники Армянской ССР в соответствии с мировыми стандартами. Стал возможен научно-технический рывок в области космических технологий, астрофизических исследований и в других областях общественно-экономической жизни республики.

Как подчеркнул г-н В.Сафарян, сегодня, уже после распада СССР армяно-российские отношения развиваются в новых реалиях и имеют тенденцию к расширению во всех сферах. В.Сафарян заверил, что Республика Армения является надежным стратегическим союзником России в Закавказье и высказал надежду, что российско-армянское сотрудничество и в дальнейшем будет играть весомую роль в межгосударственных отношениях.

Карабахский вопрос

«Необходимо четко разделять вопросы экономических отношений от вопросов стратегического партнерства»
В.Сафарян

Комментируя проблему нагорно-карабахского урегулирования и обострение военной обстановки в начале апреля т.г. (так называемая «четырехдневная война»), В. Сафарян передал обеспокоенность армянской общественности рядом заявлений российских государственных и политических деятелей по вопросам поставки вооружений в Азербайджан.

По мнению г-на Сафаряна, исходя из сложившихся геополитических реалий, Азербайджан является стратегическим и экономическим партнером Турции, которая через Баку распространяет свое влияние в регионе.

История со сбитым российским боевым самолетом лишний раз показала истинное лицо Анкары, что она, подогреваемая странами запада, продолжит открытые антироссийские действия и, возможно, предпримет очередные провокационные шаги.

В этом створе следует рассматривать и региональную политику Азербайджана, который, получив максимальные преференции от Москвы, несомненно, в нужный момент, примет сторону Турции и тогда Россия получит хорошо вооруженного ею же врага у своих непосредственных границ.

«Никакие сиюминутные экономические интересы не могут быть выше долгосрочных стратегических отношений» — подчеркнул В.Сафарян. Армения в свою очередь неоднократно доказывала свою приверженность пророссийскому вектору развития (ОДКБ, ЕАЭС, размещение военной базы, создание единых резервов по линии МЧС и пр.).

Как отметил В.Сафарян, общественность как никогда объединена темой Нагорного Карабаха и остро реагирует на ситуацию в приграничных районах. В отсутствие ясной и понятной позиции российских властей в этом вопросе, не исключаются народные выступления, осуждающие внешнеполитические шаги России. По утверждению В. Сафаряна, Москва имеет множество рычагов воздействия на Азербайджан (поставки вооружений, торговые контракты, приостановка транспортного сообщения, азербайджанская диаспора России и пр.), которыми необходимо воспользоваться для стабилизации ситуации сейчас, не дожидаясь очередного удара азербайджано-турецкого альянса.

Экономика

«Торгово-экономические отношения Армении и России имеют огромный потенциал, несмотря на существенные колебания рынка и неблагоприятную международную экономическую конъюнктуру»
В.Сафарян

Касаясь вопросов торгово-экономических отношений Армении с Россией г-н Сафарян отметил, что в последнее время они замедлили свое развитие в связи с девальвацией российского рубля. В этих условиях, глава Союза отечественных товаропроизводителей Армении подчеркнул важность координирования экономической политики стран ЕАЭС.

По мнению В.Сафаряна, необходимо выделить наиболее ликвидные отрасли и организовать привлечение в них российского капитала. Российскую сторону могут заинтересовать проекты, связанные с цветной металлургией, (в т.ч. переработкой хвостохранилищ), эксплуатацией неметаллических рудников (туф, гранит, мрамор, перлит) для производства цветного стекла и фильтров, которые можно использовать в нефтехимической и пищевой промышленности.

Также, важным стратегическим проектом может стать восстановление производственных линий завода «Наирит», который при сравнительно небольших вложениях может обеспечить высокую доходность производства.

Отдельным вопросом В.Сафарян выделил тему снижения цены на российский газ. «Не секрет, что газ и электричество в некоторых производствах составляют 50% себестоимости. Соответственно — чем ниже цена на них, тем более конкурентоспособной будет производимая продукция. Однако в условиях, когда расчеты за российский газ производятся в долларах, а армянский драм зависит от ослабления рубля, многие армянские товаропроизводители работают себе в убыток, что не способствует повышению товарооборота. Поэтому вопрос снижения цены за российский газ является основным в повестке армяно-российских отношений» — отметил В.Сафарян.

Не остался без внимания и вопрос развития транспортной инфраструктуры – необходимость возобновления железнодорожного сообщения с Россией через территорию Грузии и Абхазии, строительства ж/д ветки Ванадзор-Фиолетово, развития железнодорожного сообщения в сторону Ирана и пр. По мнению В.Сафаряна, решение этих вопросов несомненно подстегнет производственные силы и даст мощный толчок развитию экономических отношений двух стран, способствуя популяризации российских инвестиционных проектов в регионе.

Политика

Относительно внутриполитической ситуации перед выборами в Национальное собрание Республики Армения, В.Сафарян отметил, что уровень поддержки Президента Армении населением значителен, поэтому правящая национально-консервативная «Республиканская партия Армении» в коалиции с АРФД наберет необходимые 54-56% голосов. С большой вероятностью в парламент войдут «Армянский национальный конгресс» Л.Тер-Петросяна, «Армянское возрождение» А.Багдасаряна, переформатированная «Процветающая Армения» Н.Зограбян. Минимальный процент по словам эксперта, возможно получит оппозиционное «Наследие» Р.Ованнесяна.

Вместе с тем, В.Сафарян подчеркнул, что армянское политическое поле находится в стадии формирования и ясность появится ближе к 2017 году. Одновременно В.Сафарян высказал уверенность, что в армянском парламенте должна присутствовать партия, выражающая интересы трудящегося населения, трудовых коллективов, крупных производственников. Наличие такой партии в Национальном собрании РА позволило бы наладить более плотный диалог с такими промышленными странами как Китай, Северная Корея, Вьетнам, Лаос, Камбоджа и пр., а также выстроить перспективные и взаимовыгодные отношения с коммунистическими странами Латинской Америки и Юго-Восточной Азии.

Биографическая справка

Сафарян Вазген Мехакович, родился в 1950 г. в Ереване. После службы в рядах вооруженных сил, в 1976 г. защитил диплом Ереванского политехнического института по специальности инженер-строитель. В 1990 г. окончил аспирантуру ЦНИИЭП учебных зданий (г.Москва) по специальности «Строительные конструкции, здания и сооружения».

С 1976 по 1982 г. работал инженером-конструктором в проектных институтах «Армкоммунпроект» и «Армпромпроект». В 1982-2000 гг. – начальник отдела, заместитель исполнительного директора треста «Армтрансстрой». С 1998 г. – председатель Союза отечественных товаропроизводителей Армении.

В активную политическую деятельность В. Сафарян вступил в 1990 г. став депутатом Эребунийского районного совета Еревана. С 1995-1999 гг. – депутат Национального собрания Республики Армения, с 1999 г. – председатель Прогрессивной объединенной компартии Армении. С 2009 г. – председатель Комиссии по финансово-экономическим и бюджетным вопросам Общественного совета Армении
Автор многих научных статей и публикаций.Женат имеет двоих сыновей и троих внуков.

 

Աղբյուրը`  Политанализ.com

Այս տարի 1917 թվականի Ռուսաստանում Հոկտեմբերյան Հեղափոխության 100 ամյակի առիթով, աշխարհի բոլոր երկրներում տեղի ունեցավ բազմապիսի կոնֆերանսներ, որոնցից նշում ենք միայն երկուսի մասին՝

1-«Պատմության միջազգային սեմպոզիում», սոցիալիզմի իրականություններն ու ապագան:
Այս սիպոզիումի նախաձեռնողը Պեկինի համալսարանի «Մարքսիզմի բարձրագույն դպրոց»-ն էր: Հրավիրվածները հիմնականում տարբեր երկրների (օրինակ Ռուսաստանից, Իտալիայից, Հնդկաստանից, Անգլիայից, Ամերիկայից, Կանադայից, Ավստրիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Տայվանից, Չինաստանից և այլ երկրներից) չինագետներ, ռուսաստանագետներ, փիլիսոփաներ, սոցիոլոգներ, քաղաքական տնտեսագետներ ու մարքսիստական տարբեր թերթերի խմբագիրներ էին: Ներկայացվեց և քնարկվեց 44 հոդված Հոկտեմբերյան Հեղափոխության տարբեր կողմերի ու դրա դերի ու բարձր ազդեցության մասին Ռուսաստանի, Չինաստանի ու աշխարհի վրա: Դրական քննարկումներ են տեղի ունեցել ժամանակակից կոմունիզմի և կոմունիզմի վերականգնման, հեղափոխության դասերի մասին և այլը:
Հետաքրքիր հոդվածներց մեկը Նյու Եորք համալսարանի դասախոս և «Սայենս անդ սոսայթի» մարքսիստական ամենահին գիտական թերթի խմբագիր Դեյվիդ Լեյբման՝ David Laibman –ի հոդվածն էր, անգլերեն լեզվով, որտեղ նա ուսումնասիրել էր «Ռուսաստանի հեղափոխության 100 ամյակը և տարբեր հասկացողություններ նրա մասին» վերնագրով հարցը: Մյուս հետաքրքիր նյութերից մեկը «Պրոբրաժինսկու սոցիալիստական զարգացման տեսություն»-ն էր, որի հեղինակն էր անգլիացի քաղաքական ակտիվիստ և ժուրնալիստ ու չինագետ Հիկո Բերնարդկոն:
Չինացիները ներկայացրին 12 հոդվածներ, որոնք հիմնականում պատրաստվել էր Չինաստանի համալսարանի դասախոսների ու ակադեմիայի գիտնականների կողմից: Նրանք հավակնում էին, որ իրենց հասարակությունը սոցիալիզմի ուղղիով է ընդառաջվում և զարգանում:

2- Մոսկվայի Կոնֆերանսները: «Հոկտեմբերյան հեղափոխությունը և ապագան»:
2017 թվականի Նոյեմբերի 2-5-ը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսական ինստիտուտի, Մոսկվայի իրավաբանական ու ֆինանսական համալսարանի, Ռոզա Լուգզամբուրգի հիմնադրամի և քաղաքական տնտեսության համաշխարհային միության հրավերով, միևնույն ժամանակ տեղի ունեցավ երեք իրար հետ կապված կոնֆերանսներ, Մոսկվայում: Սա նվիրված էր Հոկտեմբերյան Հեղափոխության 100 ամյակին: 19 երկրներից մասնակցում էին մոտ 300 հոգի: Ամենամեծ կոնֆերանսը «հեղափոխություն, փիլիսոփայական ու պատմական հասկացողություն»-ն էր, որտեղ ներկայացվեց 143 հոդված և դասախոսություն 30 նիստերում: Վիճակահարույց նյութերից մեկը մի դասախոսություն էր «Լենինի ու Մարքսի սխալները և 5 նախապատճառ, որոնք Սովետական կարգերի փլուզման պատճառ դարձան»-ն էր: Այս դասախոսությունը ներկայացվեց ռուս բարձրագույն տնտեսագետի կողմից:

 

 

Բաժին՝ Աշխարհում
Էջ 1, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: