Արխիվ Ապրիլի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Շուկան մի բան է, իսկ տնտեսությունը մի ուրիշ բան

Արևմտյան ապահով փուչիկում, որի մեջ դու մեծանում ես, մեծերի մեծ մասը քեզ կասեն, որ աղքատ երկրները իրենց թույլ տնտեսության պատճառով են աղքատ, որը հայտնի չի ի՞նչ է նշանակում: Նրանք նույնպես կասեն աղքատ են, որովհետև ոչ մի բան չունեն վաճառելու համար, այսինքն ոչ մի բան չունեն շուկային ներկայացնելու համար: 

Այդ իսկ պատճառով, որոշել եմ քեզ հետ խոսեմ այն բանի մասին, որը կոչվում է տնտեսություն: Քո և իմ աշխարհում, բոլոր այն վեճերը, այն մասին, թէ ինչո՞ւ են որոշները աղքատ ու որոշներն էլ զզվելի ձևով հարուստ են, կամ ինչո՞ւ է մարդը ոչնչացնում մեր մոլորակը, կապված են այն բանի հետ, որը կոչվում է տնտեսություն: Տնտեսությունը կապված է մի ուրիշ բանի հետ, որը կոչվում է շուկա: Եթե ուզում ես մարդկության ապագայի վրա որևէ ազդեցություն թողնել, չես կարող խուսափել այս երկու բաներից:
Թող սկսեմ մի սխալից, որը շատերը են թույլ տալիս, նրանք կարծում են, որ շուկան ու տնտեսությունը մի բան են, սակայն այդպես չէ: Ի՞նչ է շուկան, փոխադրման տեղ, սուպերմարկետ, փողի դիմաց կարի մեքենա գնել, աշխատողը իր աշխատանքի դիմաց ստացած գումարը, որը փոխում է այն բանի հետ, որ ինքն է ուզում: Փողի հայտնաբերումից առաջ փոխանակումները ուղղակի էին կատարվում, օրինակ մեկ հատ բանանը փոխանակում էին մեկ կամ երկու հատ խնձորի հետ: Այսօր ինտերնետի առկայության դեպքում շուկան պարտադիր չէ ֆիզիկական մի տեղ լինի: Պարզ է, որ մենք՝ մարդիկ, այն ժամանակվանից, երբ անտառում էինք ապրում, նախքան սնունդ պատրաստելու հմտություն ձեռք բերելը, շուկա ենք ունեցել: Առաջին անգամ, երբ մեր նախահայրերից մեկը առաջարկեց բանանի դիմաց մի ուրիշ միրգ ստանալ, առաջացավ մի տեսակ շուկայական փոխանակում կամ հարաբերություն: Սակայն սա իրական տնտեսություն չէր: Տնտեսության առաջացման համար ուրիշ մի բան է անհրաժեշտ, ունակություն ունենալ ծառերից բանաների հավաքելու կամ անասուների որսալը կամ միջոցներ ստեղծել սնունդ պատրաստելու նպատակով:

Շարունակելի...

Այսօր հզոր հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ հենց այս պահին այրվում է Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Աստվածամոր տաճարը՝ Նոտղը Դամ դը Պաղի-ն (Notre Dame de Paris):

Հրդեհի պատճառը և հասցրած վնասի չափն այս պահին հայտնի չէ: Հաղորդվում է, որ չքնաղ տաճարի տարածքում վերջին շրջանում շինարարական աշխատանքներ են իրականացվել, սակայն պարզ չէ, թե արդյոք դա է դարձել հրդեհի պատճառը:

Տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասն արդեն փլուզվել է: Ոստիկանները փակել են թաղամասը և մարդկանց հորդորում են չմոտենալ հրդեհի գոտուն:

Անգնահատելի արժեք ունեն ոչ միայն Նոտղը Դամի բուն շինությունը, այլև դրանում պահվող գանձերն ու արվեստի ստեղծագործությունները: Տաճարի կառուցումը սկսվել է 1163 թվականին և երկու դար է տևել:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, զոհեր և տուժածներ չկան:

Իրավապահները հետաքննություն են սկսել: Փարիզի քաղաքապետն ասել է, որ «տեղի է ունեցել սարսափելի հրդեհ»:

Լրատվական գործակալությունները փոխանցում են, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և տառացիորեն հեկեկում են՝ դիտելով սարսափելի տեսարանը:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջների մարտական հաշվարկներ: Հաղորդվում է, որ նախագահ Էմանյուել Մակրոնը չեղյալ է հայտարարել մեկ այլ միջոցառման առիթով ծրագրած ուղերձը և պետք է ժամանի հրդեհի գոտի:

 

Աղբյուր՝ www.azatutyun.am

Բաժին՝ Մշակույթ

100 նանոմետրից պակաս փոշու գերճշգրիտ մասնիկները կարող են խորը թափանցել մեր թոքերը եւ առաջացնել շնչառական հիվանդություններ: Սակայն ներկայումս շրջակա միջավայրի մոնիտորինգի լավագույն մեթոդները չեն կիրառվում 240 նմ-ից պակաս մասնիկների նկատմամբ ։  Այժմ հետազոտողները ցույց են տվել 34 Նմ չափի միայնակ մասնիկների հայտնաբերման մեթոդը, նախորդ սահմանից գրեթե 10 անգամ պակաս: Այն ձեռք է բերվել հստակեցնելով մեթոդը, որը կոչվում է մակերեսային-ուժեղացված ինֆրակարմիր կլանման սպեկտրոսկոպիա, որը ներառում է ինտենսիվ ինֆրակարմիր լազերային ճառագայթների կենտրոնացումը այն տարածքում, որտեղ մասնիկը կարող է ներկա լինել: Ըստ Դիտարկման՝ էներգիան կլանված մասնիկի վրա կոնկրետ ալիքի երկարության, նրա կազմը բխում է, ձեռք բերված կլանումը ուժեղանում է, եթե լույսը կենտրոնանում է նանոմերացված կառուցվածքի մեջ, ինչպիսիք են մետաղական փայլաթիթեղի նեղ ճեղքը, ուստի օգտագործվում է "մակերեսային ուժեղացում" տերմինը: Օգտագործելով այս մեթոդը, 240 նմ տրամագծով մասնիկների հայտնաբերումը ձեռք է բերվել:

Քրիստիան Գյոկը և Հայդելբերգի համալսարանի այլ աշխատակիցներ, Գերմանիա, կատարելագործել են այս մեթոդը և հասել զգայունության գրեթե տասնապատիկի բարելավման ։  Գիտնականները օգտագործել են մոտ 50 նմ հաստությամբ ոսկու շերտով պատված բյուրեղային ափսե, որի վրա թիթեռի տեսքով նանոմաչափ փոս է փորվել ։  Ոսկին մեծապես փոխազդում է ինֆրակարմիր լույսի հետ, իսկ թիթեռ-փողկապի երկրաչափությունը մեծացնում է ընկնելու ճառագայթների ինտենսիվությունը երկու եռանկյունիների հանդիպման կետում:

Մեթոդը կարեւոր կլինի շրջակա միջավայրում փոքր փոշու մասնիկների գործնական մոնիտորինգի եւ քիմիական նույնականացման համար, ասել են գիտնականները: - Ուլտրապիսի մասնիկները Մասնիկների հիմնական բաղադրիչներն են, - ասել է Գյոկը ։  "Այս մեթոդի օգնությամբ, - ասել է նա, - նյութերի նույնականացման ժամանակ կարելի է օգտագործել էտալոնային սպեկտրների աներեւակայելի մեծ գրադարան, ինչը շատ այլ մեթոդներով հնարավոր չէ:"Մեթոդը կարող է բազմաթիվ կիրառություններ ունենալ առողջության եւ անվտանգության մոնիտորինգի տարբեր ոլորտներում, ներառյալ մեկ վիրուսի նույնականացումը, կարծում են գիտնականները:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք աղբյուրից՝ https://frontline.thehindu.com/science-and-technology/article26372582.ece

Բաժին՝ Գիտություն

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ,

Թեմա՝ ներքին և արտաքին քաղաքական զարգացումներ. Երկրի Հարցը 

 

Լիբերալական դեմոկրատիաները, որոնք որոշակի ժամանակ համարվում էին պետությունների ղեկավարման ամենալավ ձևերը, այսօր պաշտպանողական դիրքում են գտնվում: Աջակողմյա ազգային ուժերը գլուխ են բարձրացրել, նրանք հայտարարում են, որ հավատարիմ են ավանդական արժեքներին, որով իրականում կատարում են մշակութային հակահեղափոխական քայլ: Չնայած երկու ուժերի՝ լիբերալների կամ նեոլիբերալների ու աջակողմյա ազգայնականների տնտեսական ծրագրերը նույնն են, նրանց տարաձայնությունների չափից ավել մեծացնելը զանգվածային լրատվամիջոցներում խոսում է այն փաստի մասին, որ նրանց նպատակն է ժողովրդին պարտադրել ընտրություն կատարել նրանցից որևէ մեկի՝ վատի ու վատագունի միջև: «Եվրոպայի Գարուն» շարժումը, աշխարհի բոլոր կոմունսիտները, սոցիալիստները, սոցիալ դեմոկրատներն ու առաջադիմական ուժերը մերժում են այդ երկու ուժերին միատեղ, նրանք առաջարկում են արդար տնտեսական համակարգ, որը կձգտի մարդուն հեռու պահել շահագործումից:
Հայաստանում էլ մենք կարող ենք ականատեսը լինել այս երևույթին, որտեղ իրար հետ մրցում են պոպուլիստները, աջակողմյա ազգայիններն ու նեոլիբերալները: Նրանցից ոչ մի տնտեսական լավ բաներ չենք կարող սպասել: Ներկայիս իշխանությունը իր ջանքերն է գործադրում, հուսով ենք այս երիտասարդ իշխանությունը կըմբռնի նեոլիբերալիստական տնտեսական քայքայիչ էությունը և կփորձի իրականացնել ազգային տնտեսական քաղաքականություն, որը կբխի ժողովրդի շահերից: Այստեղ չենք խոսում և չենք սպասում ներկայիս իշխանությունից իրագործելու ձախակողմյա տնտեսական քաղաքականություն, որովհետև դա նրա գաղափարախոսության ու կարողության մեջ չի տեղավորվում: Ձախերը պետք է օգնեն ու ցույց տան ճիշտ ուղին:


Դոկտ. Ռուբիկ Սարդարյան

Թեհրան, ապրիլ 2019թ.

 

 

Շաբաթ, 13 Ապրիլի 2019 17:23

Նիկոլենց իզմ-ի հետքերով

«Իզմ»երու ժամանակաշրջանը անցած է, յայտարած էր Փաշինեան, ու խուսափած ինքզինք ու իր ղեկավարած ուժը գաղափարական առումով դասակարգելէ։ Անցումային շրջանի շեմին՝ գուցէ կարելի էր ժամանակաւորապէս անտեսել այդ անհեթեթ խուսանաւումը. քաղաքական կեանքի բնականոնացման եւ մօտալուտ ամբողջական իշխանափոխութեան լոյսին տակ, սակայն, էապէս կարեւոր է պարզել առաջատար ուժի գաղափարական ու արժէհամակարգային ընկալումները։

Արդէն քիչ-քիչ կ՚ուրուագծուի նոր կառավարող խումբի իզմ-ը, առնուազն սոցիալ-տնտեսական ոլորտէն ներս։ Անցումային (եւ հաւանական հետագայ) կառավարութեան առանձքային ներկայացուցիչներու հնչեցուցած մտքերն ու դաւանած արժէքները յաճախ կատարելապէս կը տեղաւորուին նոր-ազատական (նէոլիբերալ — neoliberal) տրամաբանութեան եւ արժէհամակարգի մէջ։

Այլ առիթով պէտք է երկար գրել նոր-ազատականութեան մասին։ Առայժմ, սակայն, ամփոփ կերպով համրենք որոշ հիմնական սկզբունքները միայն. Եւ այսպէս, գործնական նախապատւութիւն՝ բիզնեսին, շուկայի ազատականացում ու ազատագրում հանրային վերահսկողութենէ, պետութեան սոցիալական պարտաւորութիւններու կրճատում եւ արդար բաշխում ապահովելու պատասխանատւութեան թօթափում. «ամէն ինչ շուկան թող ընէ»… հոգ չէ թէ փոքրամասնութեան իշխանութեանն է ան ենթակայ, եւ ուրեմն ապաժողովրդավարական է հիմնովին։

Լուսարձակներէ հեռու մնացած հետեւեալ երեք յայտարարութիւնները բաւարար են, կը կարծեմ, արձանագրելու համար թէ նորայայտ քաղաքական վերնախաւը այսպիսի արժէքներու կրողն է։

Առաջինի հեղինակը Փաշինյանն է։ Դեռ Օգոստոսին, սփիւռքահայ պատանիներու հետ հանդիպման ընթացքին, ան փորձած էր սահմանել «սոցիալական արդարութիւն» եզրոյթը, երբ Հայաստանի մէջ արդարութեան հաստատման մասին հարց ուղղուած էր իրեն։

Փաշինեանն ըսած էր. «Տեսեք, պետք է մենք հասկանանք թէ ինչ է նշանակում սոցիալական արդարություն. մենք չենք կարող ակընկալել, որ բոլորը, բոլոր քաղաքացիները բարեկեցության նույն մակարդակը ունենան։ Ընդհանրապես ընդունված է մոդել, որ պետք է մարդկանց սոցիալական օգնություններ տրամադրել, որպեսզի փորձ արվի նրանց բոլորին սոցիալական հավասարության նույն մակարդակի վրա դնել. անկեղծ ասած ես կարծում եմ որ սա անիրականանալի է և ճիշտ չէ։» (տես այստեղ՝ 31:41էն)

Բայց սա «սոցիալական արդարության» ոչ թէ սահմանում, այլ ապասահմանում, նոյնիսկ հակասահմանում է։ «Չենք կարող ակնկալել»-ով Փաշինյան կարծես կը թելադրէ չպահանջել սոցիալական արդարություն, քանի որ «անիրականանալի» է այն… չարժէ ձգտիլը նոյնիսկ։ Աւելին, Փաշինյան անկեղծօրէն կը կարծէ որ ճիշդ չէպետութեան կողմէ տրամադրելի սոցիալական օգնութիւններով գոնէ փորձել մեղմել գոյացած ու աճող անհաւասարութիւնը։ Ի՞նչ է սա, եթէ ոչ սոցիալական անարդարութեան վաւերականացում (լեգիտիմացում/legitimization) եւ բնականոնացում (normalization)։

Գիտակցելով անշուշտ, որ պէտք է ինչ որ լուծումանման բան առաջարկել, Փաշինյան կը դիմէ Նեոլիբերալիզմի դասական ու մաշած հեքիաթներուն. «Մենք պէտք է մարդկանց համար հնարավորություն ստեղծենք, որ յուրաքանչյուրը ինքը իր աշխատասիրությամբ, իր եռանդի համաձայն գտնի իր սոցիալական նիշան և հնարավորություն ունենա, ինքը իմանա, որ այդ իր նիշան իր համար դատավճիռ չէ։ Եթէ էսօր ինքը այս նիշայում է, ուզում է ավելի բարձր ավելի լավ սոցիալական վիճակում լինել, ինքը կարող է դրան հասնել աշխատանքով։ Մեզ համար ամենակարևոր խնդիրը աշխատանքի համար, աշխատանքով զարգանալու, աշխատանքով առաջընթաց ունենալու, աշխատանքով բարեկեցության հասնելու պայմաններ ստեղծելն է…» (տես դարձեալ այստեղ՝ 32:19)։

Ասոնք նոյն այդ «հնարաւորութիւն»ներն են, երեւի, որոնց շնորհիւ նոյնիսկ զարգացած համարուող երկիրներու մէջ մարդիկ մասսայաբար հասեր են այնքա՜ն բարձր սոցիալական վիճակի, ինչքան ուզեր են. Եւ կանգ են առեր միայն երբ այլեւս չեն ուզեր, կամ երբ ծուլացեր են։ Միլիոնաւոր անտունները, ծայրահեղ աղքատները, աշխատանքային գաղթականները, կամ օրը օրին, պարտքերու տակ հազիւ գոյատեւողները՝ չցանկացող-ծուլացողները ըլլալու են անպայման։ Սա անարգանք է, թէկուզ անգիտակից, նոյն այդ «հաւասար հնարաւորութիւններ» խոստացող հասարակարգերու մէջ գործազրկութենէ մաշող կամ աշխատանքային ծանր պայմաններու մէջ մաշեցուող ու աղքատ բազմահազարներու հանդէպ։

Պետութենէն ակնկալիքները նուազեցնելու եւ փոխարէնը աշխատելու Փաշինյանի այս հռետորաբանութիւնը, վերջերս արդէն հասեր է աղքատներուն ուղղակի կշտամբելու, դատապարտելու, եւ ձրիակերութեան ու ծուլութեան մէջ մեղադրելու աստիճանի (օրինակ՝Հոկտ. 17ին, որուն արձագանք եղաւ Սեւ Բիբարի նախորդ յօդուածով եւ Նոյ. 8ին, որը սոց-ցանցերու վրայ բուռն հակազդեցութիւններու տեղիք տուաւ)։ Բայց անցնինք առաջ։

Յաջորդը, ավտովարկային ընկերության ընդհանուր տնօրէն, Արդշինբանկ դրամատան նախկին բարձրաստիճան պաշտօնյա ու ներկայիս Վարչապետի խորհրդական, Մեսրոպ Առաքելյանի համոզմունքներն են, հնչեցուած նախատեսուող նոր-ազատական ու հակա-սոցիալական համահարթ հարկային համակարգի (flat tax) շուրջ քննարկման ժամանակ (ուր, ի դէպ, Վրացի մասնագէտը կը ներկայացնէ յետ-յեղափոխական Վրաստանի նէօլիբերալ դառը փորձը՝ աճող աղքատութեամբ ու արտագաղթով յատկանշուած — այստեղ)։ Ահա առաջարկուող հարկային տարբերակի արդարացումը, ըստ վարչապետի խորհրդականի.

«…ընդհանրապես եկամտային հարկի դրույքաչափը չի կարելի համարել պետության կողմից քաղաքացուն օժանդակություն եկամտի տեսքով։ Այսինքն այնպես չէ, որ մենք եկամտահարկը իջեցնենք, որ մարդը հազար դրամ ավել ստանա, երբ որ ինքը աշխատում է մասնավոր ոլորտում. դա բացառապես քաղաքացու և գործատուի հարաբերությունն է, և քաղաքացին և գործատուն են որոշում իրենք ինչքան եկամուտ են ստանումև ոչ թէ պետությունը պետք է եկամտային հարկի 2% դրույքաչափը նվազեցնելով փորձի սոցիալական աջակցություն [ցուցաբերել]» (տես այստեղ՝ 50:49էն)։

Դարձեալ՝ նէոլիբերալիզմի դասագրքային ներկայացում, որտեղ կ՚երեւին հետեւեալ միտումները. պետութեան սոցիալական պարտաւորութիւններու աստիճանական յանձնում եւ տնտեսական բեւեռացումը մեղմելու գործիքակազմէ ձերբազատում, պետութեան նահանջ՝ գործատու-աշխատաւոր խիստ անհաւասար յարաբերութիւններէն, այսինքն աշխատաւորի փաստացի լքում ՝ իր շահագործման աստիճանի որոշման գործընթացին մէջ։

Այս մօտեցման համահունչ են, թէեւ աւելի անկաշկանդ ու կոպիտ, փոխվարչապետի պաշտօնակատար եւ Փաշինյանի թիմի տնտեսական հարցերով առաջարատար թերակատարներէն [գործարար] Ավինյանի վերջերս հնչեցուցած մտքերը։ Հանրային հեռուստաընկերության տուած հարցազրոյցէն հատուած մըն է մէջբերուածը։

Հաղորդավար.- …ամեն դեպքում հաջորդ տարվա բյուջեում, կարծեք թե, աշխատավարձերի փոփոխություն նախատեսված չէ։

Ավինյան.- ինձ միշտ հետաքրքրել է, երբ խոսում են աշխատավարձերի բարձրացումից, կոնկրետ ինչ ի նկատի ունեն, որովհետեւ…

Հաղորդավար.- առնվազն նվազագույն աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացում…
Ավինյան.- ըմ..լավ… էդ պարագայում մենք..ըհ..
ու՞մ ենք օգուտ տալիս։

Ավինյանը աշխատավարձերու նուազագոյն շեմի բարձրացման մէջ ոչ ոքի ոչ մէկ օգուտ չի տեսներ. Աշխատավարձը վճարող գործարարներու հասնելիք վնասն է, հաւանաբար, իր տեսածը։

Շարունակենք.

Ավինյան.- ըմ..լավ… էդ պարագայում մենք..ըհ..ու՞մ ենք օգուտ տալիս։

Հաղորդավար.- դուք պետք է ասեք

Ավինյան.- ես կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք ՀՀում տնտեսական զարգացման համար, որպեսզի շուկան ինքը աստիճանաբար բարձրացնի աշխատավարձերը… պետությունը ինքը ընդհանուր առմամբ նման կարգավորիչ դեր չունի շուկայում, պետությունը երբևէ չի կարող մասնավոր ոլորտում աշխատավարձ բարձրացնի։ (տես այստեղ՝ 16:28էն)

Կարճ ըսած՝ Ավինյանը բաց տեքստով կ՚անտեսէ աննշան աշխատավարձով գոյատեւել փորձող մեծամասնութեան շահը, մասնաւոր ոլորտի աշխատաւորները կը ձգէ իրենց բախտին ու շուկայի քմահաճոյքին։ Նուազագոյն աշխատավարձի շեմը ինչու՞ բարձրացնել. Ինչու՞ նոյնիսկ մտածել այդ մասին, կամ ծրագիր մշակել այդ ուղղութեամբ։ Ազատ շուկան թող ընէ, եթէ, ինչքան, երբ եւ մինչեւ այն ատեն որ շահ-ագրգռուած ըլլայ…

Նոր վերնախաւի իզմ-ը նեոլիբերալիզմն է։

Այն ինքզինք կը մատնէ ոչ միայն յայտարարութիւններու մակարդակով, այլ նաեւ արդէն գործնապէս։ Համահարթ հարկային համակարգի անկոտրում առաջարկը, եւ վերջերս Ծառուկյան խմբակցութեան կողմէ առաջարկուած եւ Փաշինյանի կառավարութեան կողմէ հաւանութիւն ստացած արհեստակցական միութիւններու համակարգը ականապատող օրէնքի փոփոխութիւնը առաջին նախանշանները կարելի է համարել։

Կը մնայ տալ հետեւեալ հարցը.

Ինչքա՞ն աղերս ունի այս «աներեւոյթ» -իզմ-ը յեղափոխութեան յոյսով փողոցները հեղեղած բազմահազարներու պահանջներուն ու շահերուն հետ։

Աղբյուր՝ https://medium.com/sev-bibar/%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A5%D5%B6%D6%81-%D5%AB%D5%A6%D5%B4-%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF%D6%84%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE-789ae8318d68 

Նոյեմբերի 13-ին Ազգային Ժողովում 2019թ․ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանում մտահոգիչ է եկամուտների աճող անհավասարությունը։ Իսկ նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը e-draft.am կայքում հրապարակեց Համահարթ 23 տոկոսանոց եկամտահարկի մասին փոփոխությունների նախագիծը, ինչի արդյունքում էլ ավելի կխորանա ճեղքվածքը հարուստների և աղքատների միջև։
 
 Ես որոշել էի լռել մինչև ընտրությունների ավարտը, սակայն այս պայմաններում դա այլևս անհնար է և հետո կարող է ուշ լինել։ Հեղափոխության ձախողումը կլինի բոլորիս՝ հեղափոխական ուժերի ձախողումը։ Այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անել, որպեսզի նոր կառավարությունը չսպառի ստեղծված ռեսուրսը։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր քննադատել են ներկայիս կառավարող ՔՊ-ին, երբ դա խիստ օգտակար և անհրաժեշտ է եղել հենց ՔՊ-ին, և բոլոր ուժերով աջակցել ՔՊ-ին, երբ դա նույնպես շատ անհրաժեշտ է եղել թե մեզ, թե ՔՊ-ին։

Դրսից դրամական փոխանցումների հարկման գաղափար, համահարթ եկամտահարկ, սպառման հարկերի բարձրացում (ԱԱՀ և ակցիզային հարկ). սրանք բոլորը նույն շղթայի օղակներն են և արտացոլում են այն մասնագիտական ու գաղափարական կաղապարը, որի մեջ ընկել է նոր կառավարությունը։ Հեղափոխության լայն համերաշխությունը սասանելու և այդ ռեսուրսը միայն մի շերտի շահերի համար յուրացնելու` ժողովրդական, սոցիալական արդարության օրակարգը որոշակի ուղղությամբ շուռ տալու փորձերն անթույլատրելի են։

Հիմա հանրային քննարկման է դրվել համահարթ եկամտային հարկի օրինագիծը (բոլորի համար 23 տոկոս), որին ես «ոչ» եմ ասում հետևյալ պատճառներով՝

1․ Հարցրեք ցանկացած մարդու, արդյոք մեծ և փոքր եկամուտ ստացողները նույն տոկոսը պետք է մուծեն և կստանաք «ոչ» պատասխանը։ Դա արդարության բնազդային ու նաև ռացիոնալ ընկալումն է։ Ռեֆորմի արդյունքում չի նվազի ցածր ստացողների զգալի մասի հարկային բեռը և գլխավորապես կնվազի բարձր աշխատավարձ ստացողների հարկային բեռը։

2․ Կառավարությունն ասում է, որ երբեմն եկամտային հարկը ավելի բարձր է, քան շահութահարկն ու դիվիդենտի հարկումը, ինչի պատճառով գործատուն չի վճարում առաջինը և գերադասում է վճարել երկրորդը, որի արդյունքում ստվեր է առաջանում։ Ուստի կառավարությունը առաջարկում է իջեցնել բարձր աշխատավարձերի եկամտային հարկը, որպեսզի այն ավելի բարձր չլինի շահութահարկի ու դիվիդենտի գումարից, և այդպես լուծվի նշված խնդիրը։ Նույնիսկ եթե ընդունենք այս տրամաբանությունը, ապա այստեղ եւս պարտադիր չի համահարթեցումը։ Կարելի էր իջեցնել ոչ միայն եկամտահարկի վերին շեմը, այլ նաև ստորին շեմը։

Չնայած, հայտնի չէ, թե ինչու պետք է տնտեսվարողը համահարթ տոկոսադրույքի դեպքում օրինականացնի ստվերային աշխատավարձը։ Տնտեսագետները պնդում են, որ տոկոսադրույքի մեծության և ստվերի հաղթահարման միջև գոյություն չունի պատճառահետևանքային կապ։ Ստվերի հաղթահարման համար անցած 6 ամիսների ընթացքում էական են եղել տնտեսական և քաղաքական միջավայրի փոփոխությունը, բայց ավելի էական է հարկային վարչարարության բարելավումը, առանց որի հնարավոր չէ գնահատել նշված ցուցանիշները։

3․ Կառավարությունն ասում է, որ շեմի վերացման և համահարթեցման արդյունքում աշխատավարձեր կբարձրանան։ Այդ նպատակին կարելի է հասնել նաև ստորին շեմը 150․000-ից բարձրացնելու և ստորին տոկոսադրույքը 23-ից իջեցնելու արդյունքում, այսինքն դարձյալ՝ առանց համահարթեցման։ Բացի այդ, պարզ չէ, թե ինչու պետք է խնայված գումարը գործատուն ուղղի աշխատավարձի բարձրացմանը, եթե պարզապես կարող է խնայել այդ գումարը և մեծացնել իր կապիտալը։
 Որոշ մարդկանց որակավորման կամ կրթության դեպքում գործատուն պարզապես պատրաստ չէ ավելին վճարել այդ աշխատողին։ Բացի այդ, խիստ էական է նաև արտադրողականության մակարդակի և տնտեսական այլ գործոնների դերը։
 
 4․ Կառավարությունն ասում է, որ համահարթ տոկոսադրույքը կարող է բերել ներդրումների աճի։ Այլ երկրների, մասնավորապես Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ համահարթ եկամտահարկի ներմուծման արդյունքում ներդրումների էական աճ տեղի չի ունենում։ Վրաստանում ներդրումների առյուծի բաժինը կատարվել է հանքարդյունաբերության, շինարարության և ցածր աշխատավարձով ոլորտներում և հիմնականում կասկածելի ու ֆինանսական արկածներ փնտրող ընկերությունների կողմից։

5․ Հեղափոխությունն արվել է համերաշխության՝ արդարության և հավասարության դրոշի տակ և որդեգրվող քաղաքականությունները չեն կարող լինել դրանից կտրված։ Իզուր չէ, որ աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունն ունի պրոգրեսիվ եկամտահարկային համակարգ՝ շատ վաստակողները շատ են վճարում, քիչ վաստակողները՝ քիչ։ Սա հանրային համերաշխության բանաձև է, որը թույլ է տալիս սկսնակներին ավելի նպաստավոր պայմաններում լինել և օգուտ ստանալ մյուսների վճարած ավելի բարձր հարկերից ձևավորվող պետական բյուջեի եկամուտներից։

Կառավարող կուսակցության սիրելի ընկերներ, լավ մտածեք ձեր քայլերը կատարելիս։ Մարդիկ ուշի ուշով հետևում են այդ քայլերին։ Իրավիճակն իսկապես փոխվել է։

Աղբյուր՝ medium.com

Եանիս Վարուֆաքիսը Հունաստանի հայտնի տնտեսագետներից ու քաղաքական գործիչներից է, ծնվել է 1961 թվականին, 2015 թվականի հուլիս ամսից եղել է Հունաստանի ֆինանսների նախարար, եղել է Հունաստանի «Սերիզա» շարժման և խորհրդարանի անդամ: Ֆինանսների նախարարությունից հրաժարվել է և ներկայումս մեծ դերակատարություն ունի նեոլիբերալիստական ու մարդու կողմից շահագործման քաղաքականության դեմ տարվող պայքարում, հատկապես «Եվրոպական Գարուն» շարժման շրջանակներում: Նա դեմ է Եվրոխորհրդի շահադիտական ու կոշտ տնտեսական խնայողության քաղաքականությանը:
Վերջերս մի գիրք է հրատարակել, որի վերնագիրն է "Խոսք աղջկաս հետ տնտեսության մասին", որտեղ հասարակ լեզվով աշխատել է բացատրել ժողովուրդների անհավասարությունը և տնտեսության դերը այդ ուղղությամբ: Կաշխատենք կարճ նյութերով ներկայացնել այդ գրքում տեղ գտած նրա մոտեցումների մի մասը, որը կարծում ենք անհրաժեշտ է մեր հայ ժողովրդին ապագայի համար ճիշտ ու մարդկային տնտեսական ու հասրակական ուղի ընտրելու գործում:

Բոլոր նորածիները մերկ են ծնվում, սակայն շուտով որոշները հագնում են թանկագին հագուստներ, որոնք գնվում են ամենալավ բուտիկներից և մեծամասնությունը հին հագուստներ են հագնում: Երբ որ մի քիչ մեծանում են, որոշները պահանջում են իրենց համար ամենավերջին այֆոնը նվեր բերել կամ գնել իրենց համար, մինչդեռ ուրիշները երազում են, որ առանց ծակված կոշիկներով դպրոց գնան: Մեր աշխարհը բնորոշվում է նման անհավասարություններով: Թվում է, թէ փոքր տարիքից դու տեղյակ ես նման հարցերից: Աշխարհի երեխաների մեծ մասը այն դպրոցը, որ քեզ ուղարկել ենք չեն կարող գնալ: Հաճախ հարցնում են «ինչու այսքան անհավասարություն, արդյո՞ք մարդը այսքան հիմար է»: Իմ պատասխանը քո համար և նույնիսկ իմ համար համոզիչ չէր: Ուրեմն թող ուրիշ ջանք գործադրեմ այս ուղղությամբ, այս անգամ առաջ քաշելով տարբեր տեսակի հարցեր:
Ինչո՞ւ Ավստրալիայի բնիկները չհարձակվեցին Անգլիայի վրա: Ավստրալիայում քո կյանքը և աճը պատճառ է դարձել, որ քո ուսուցիչները մեծ թվով առարկաններ ու ժամեր են տրամադրում քո և քո դասընկերների գիտակցության վրա: Կարելի է խոսել այն մեծ անարդարությունների մասին, որ Ավստրալիայի սպիտակամոթները թույլ են տվել բնիկ ժողովրդի հանդեպ, այս երկրում ոտնահարել են այն հարուստ մշակույթը, որը ունեցել է բնիկ ժողովուրդը, այն ահեղ աղքատությունը, որը տանջել է բնիկներին ու որի հետևանքով դեռ տանջվում են նրանք: Արդյո՞ք մինչև հիմա ձեզանից հարց տվել եք թէ ինչո՞ւ են բրիտանացիները գրավել Ավստրալիան, գրավել են բնիկների ապերալավայրերը և երկիրը և այս պրոցեսի ընթացքում գրեթե դուրս են արել իրենց երկրից:
Ինչո՞ւ սրա հակառակը չկատարվեց, ինչո՞ւ Ավստրալիացի բնիկ մարտիկները չգնացին դեպի Լոնդոն և որևէ անգլիացի, որ համարձակվեր դիմադրելու՝ սպանեին, հատկապես նրանց թագուհուն, վստահ եմ դպրոցների ուսուցիչներից ոչ մեկը չեն համարձակվի նման հարց առաջ քաշել: Սակայն սա կարևոր հարց է, և եթե ճշգրիտ նրան չպատասխանենք, կույրորեն, իբրև թէ ընդունելու ենք, որ եվրոպացիները ավելի հուշիմ և կարողության տեր են, վստահ շահագործողների տեսակետներն էլ այն ժամանակ հենց սա է եղել: Ավստրիալացի բնիկները բարի և ավելի լավ մարդիկ են եղել ու այդ պատճառով իրենք վայրի շահագործման չեն գնացել:

 

Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարեց, որ Ապրիլի 8-ին, երկուշաբթի օրվանից սկսել է իր փորձնական ուղղակի թռիչքը դեպի Վենեսուելա: Այդ թռիչքը Թեհրանից դեպի Վենեսուելայի մայրաքաղաք՝ Կարակաս տևելու է 16 ժամ: Առաջին թռիչքում էին գտնվում Իրանի արտգործ նախարարության օգնությունները և Իրանի արտգործ նախարարության ամերիկյան բաժնի տնօրեն՝ Մոհսեն Բահարվանդը և նրա արտասահմանյան պատվիրակությունը: Նրանք հանդիպելու են Վենեսուելայի տարբեր պաշտոնյանների հետ քննարկելու Կարակասի վիճակը՝ որպես Լատին Ամերիկյան  երկիր:

Բաժին՝ Աշխարհում
Երկուշաբթի, 08 Ապրիլի 2019 17:41

Ամերիկայի նոր դարը

Ամերիկան ցանկանում է իր իշխանությունը տարածել ամբողջ աշխարհով մեկ ու դառնալ աշխարհի տերը՝ համաշխարհային ազատ շուկան ապահովելու նպատակով: Այս շուկայում
համակարգերի ձևերը կարևոր չեն, այլ կարևորն այն է, որ պետք է ենթակա լինել համաշխարհային կապիտալիզմին և ենթարկվելու պայմանը միայն լիբերալիստական լինելն է: Ամերիկայի խնդիրը այս կամ այն երկրի և տարածաշրջանի հետ համաձայնության հասնելը չէ, այլ գեր իշխանությունն է ամբողջ աշխարհում:

Բաժին՝ Աշխարհում
Էջ 1, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: