Արխիվ Նոյեմբերի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

2018 թվականի նոյեմբերի 2-ին, ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցավ կլոր սեղան, որի թեման էր Հայաստանի Հանրապետության վերջին անցուդարձերը: Կլոր սեղանին հրավիրված էին ՀՀ դեսպանատունը, որտեղից մասնակցում էր դեսպանատան մշակությաին կցորդ պրն. Էդվարդ Խաչատրյանը, դեսպանը գտնվում էր Հայաստանում ու չեր կարողացել մասնակցել, ներկա էին որոշ միությունների ներկայացուցիչներ, Թեհրանի Հայոց Թեմի պատգամավորներ, հասարակական ու քաղաքական գործիչներ ու հետաքրքրվող հայրենացկիցներ: Նախատեսված էր, որ կլոր սեղանին լինեն երեք կողմեր՝ «Րաֆֆի» համալիրից, ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը և ՀՅԴ-ի ներկայացուցիչը: ՀՅԴ-ը մերժեց մասնակցելը և հայտնեց, որ իրենց կուսակցական ժողովում որոշում է կայացվել, որ չմասնակցեն, մեզ պարզ չդարձավ չմասնակցելու պատճառը: 
Համալիրի նախագահ պրն. Վիգեն Մանդանյանը բարի գալուստ մաղթելուց հետո ներկայացրեց օրվա բանախոսներին՝ պրն. Էդվարդ Խաչատրյան և դոկտ. Ռուբիկ Սարդարյան: Սկզբից դոկտ. Սարդարյանը անդրադարձավ հետևյալ հարցերին՝ 1-Ինչու ժողովուրդը և ավելի շուտ երիտասարդությունը դուրս եկավ փողոց, 2-Ինչ բնույթ էր կրում շարժումը, 3-Քաղաքական ու տնտեսական համակարգերի փոփոխությունները, 4-Միայն աջ ուժերով հնարավոր չէ զարգացում ապահովել Հայաստանում, 5-ԱՄՆ-ի և նրա դեսպանատան կարգավիճակը Հայաստանում, 6-Ինչպիսի դիրքորոշում պետք է որդեգրի սփյուքը Հայաստանի շարժման կապակցությամբ: 
Պրն. Էդվարդ Խաչատրյանը անդրադարձավ խաղաղ հեղափոխությանը Հայաստանում, պրն. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Դրական գնահատելով այդ շարժումը հույս հայտնեց, որ դա իր դրական ազդեցությունն է ունենալու Հայաստանի բնակչության կյանքի բարելավման ուղղությամբ: 
Երկու վերոհիշյալ բանախոսությունները տևեցին մոտ 40 րոպե, որից հետո սկսվեցին տարբեր կարծիքների արտահայտություններն ու հարց ու պատասխանները: Գնահատական հնչեցին տարբեր քաղաքական ուժերի աշխատանքների կապակցությամբ, կարևորվեց տնտեսական բարեփոխությունները և արդար տնտեսական համակրգի անհրաժեշտությունը: 
Վերոհիշյալ կլոր սեղանից մոտ ապագայում կպատրաստվի մի տեսաֆիլմ ու կներկայացվի տարբեր կայք էջերին ու այն լրատվամիջոցներին, որոնք կցանկանան իմանալ, թէ իրանահայության մի հատվածը ինչպիսի մոտեցումներ ունի Հայաստանի վերջին անցուդարձերի մասին:


Բաժին՝ Անցուդարձ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության առաջնորդ Վազգեն Սաֆարյանը թեև հույս ուներ, որ նոր Ընտրական օրեսգիրքը կընդունվի և կուսակցությունների համար ավելի շահեկան պայմաններ կստեղծվեն ընտրություններին մասնակցելու համար, սակայն իրենց սպասումները նույնպես չարդարացան: Ուստի այս պայմաններում կուսակցությունում քննարկվող թիվ մեկ հարցը՝ ո՞ւմ հետ և ի՞նչ ձևաչափով մասնակցելն է առաջնայինը դարձել:

«Ցանկություն ունենք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց մեզ համար ավելի շահեկան կլիներ, եթե ընտրություններն անցկացվեին զուտ կուսակցական ցուցակներով և բացառվեր ռեյտինգային համակարգը: Փաստորեն այն չի փոխվելու, և արտահերթ ընտրություններն անցկացվելու են հին օրենսգրքով, և մենք պետք է փորձենք այս պայմաններում հանդես գալ»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Կուսակցության ղեկավարի խոսքով՝ իրենց շանսերն ավելի մեծ կլինեին, եթե իջեցվեր և՛ գրավի չափը, և՛ անցողիկ շեմը: Նախորդ ընտրություններից 15 օր առաջ «Գելափի» հարցման տվյալներով, իրենք մոտ 3 % ձայն հավաքելու հնարավորություն են ունեցել:

Ընտրության օրն անցկացված «էքզիթ–փոլի» տվյալներով, կուսակցության վարկանիշը թեև նվազել է, սակայն կազմել է 2 %, ինչը, ըստ Սաֆարյանի, նույնպես վատ ցուցանիշ չէ:

«Նախորդ ընտրության օրը 30 հազար մարդու շրջանում էր անցկացվել «էքզիթ– փոլը», բայց արդյունքները խեղաթյուրվեցին, և ունեցանք այն, ինչ ունեցանք: Ընտրություններից հետո մեր հավաքած ձայները 0,75 % էին գրել: Այսինքն՝ արդյունքները խեղաթյուրվել էին: Չնայած մենք «Գելափի» տվյաներին էլ էինք դեմ, քանի որ մենք բոլոր մարզերում էլ ունենք շրջանային կառույցներ, կուսակիցներ, համախոհներ: Այնպես որ ձայներ ստանալու հարցում մենք խնդիր չենք տեսնում: Ուզում ենք հավատալ, որ իշխանությունները կկազմակերպեն թափանցիկ և արդար ընտրություններ: Այսինքն՝ առանց ընտրակաշառքի ընտրություններ կունենանք: Եվ այս պարագայում ակնկալում ենք, որ կարող ենք բավականին ձայներ ստանալ և հաջողություն ունենալ»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Դաշինք կազմել–չկազմելու հարցը դեռ քննարկման փուլում է: Կուսակցության առաջնորդն ավելի հակված է առանց կոալիցիա կազմելու մասնակցել ընտրության: Բայց եթե լինեն ուժեր, որոնք կցանկանան միավորվել, ապա կմտածեն: Մեկ բան հստակ է, որ ո՛չ կոալիցիա կազմելը, ո՛չ էլ խորհրդարանում հայտնվելը կոմունիստների համար ինքնանպատակ հարց չէ:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ուժեր ցանկություն կունենան միավորվելու: Եվ եթե այդ համախմբումը ձայների էական ավելացման կարող է հանգեցնել, ապա այդ դեպքում, բնականաբար կարող ենք դաշինքով գնալ ընտրությունների: Իսկ եթե այս ուժերն իրենց կշռով այնքան էլ ազդեցիկ չլինեն, ապա նման ուժերի հետ դաշինք կազմելու իմաստ չի լինի»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության առաջնորդն այնքան էլ համաձայն չէ այս օրերին քաղաքագիտական շրջանակների կողմից հնչեցվող դիտարկումների հետ: Վ.Սաֆարյանի կարծիքով, դժվար է իմանալ, թե հաջորդ խորհրդարանում ո՞ր ուժերի ներկայացված լինելու հավանականությունն է ավելի մեծ: Այդ առումով կոմունիստներն իրենց մոտեցումներն ու գաղափարախոսությունն ունեն և առաջնորդվում են այդ հստակ գաղափարներով, ինչը կիսողներն, ըստ կուսակցության առաջնորդի, այնքան էլ քիչ չեն: «Մենք գաղափարական կուսակցություն ենք, և մենք ունենք անցյալ: Մեր անցյալը հայ ժողովրդի անցած 5000 տարվա պատմության լավագույն ժամանակներ են՝ Խորհրդային Հայաստանի 70 տարիները: Եվ մենք դա ենք ի ցույց դնելու՝ մեր ժողովրդի կրթության, առողջապահության, սոցիալական, տնտեսական ոլորտներում ձեռք բերված արդյունքները, և պայքարելու ենք այդ ամենը օրենսդրական նորմերի վերածելով, այսօր նույնպես հանրային կյանքում ներդնելով: Եվ եթե մեր ժողովուրդը կցանկանա հանրային կյանքում տեսնել այդ դրույթները որպես օրենքով ամրագրված նորմեր, ապա կգա, մեզ կընտրի: Եթե ոչ, ապա դա արդեն ժողովրդի որոշելու խնդիրն է: Ի տարբերություն այլ կուսակցությունների, մենք ունենք անցյալ և ասելիք: Եվ սա է մեր առավելությունը»,– ասաց Վ. Սաֆարյանը:


Բաժին՝ Անցուդարձ
Էջ 3, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: