Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (www.acgrc.am) կողմից ներկայացված հարցերին Վ. Սաֆարյանի տված պատասխանները:

15 Սեպտեմբերի 2017

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (www.acgrc.am) կողմից ներկայացված հարցերին` Հայաստանի Աառաջադիմական Միացյալ Կոմունիստական կուսակցության նախագահ` Վ. Սաֆարյանի տված պատասխանները:

 

    1. Ինչպիս՞ի  դերակատարություն ունի Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում :

 - Ռուսաստանի Դաշնությունը հանդիսացել է միջնորդ կողմ` 1994 թ. մայիսի 5-ին Բիշքեքում Հայաստանի , Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև կնքված հրադադարի արձանագրության կազմման և պայմանագրի կնքման մեջ, որի արդյունքում 1994թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից դադարեցվեն ռազմական գործողությունները: (Պայմանագիրը համապատասխանաբար ստորագրել են Հայաստանի կողմից` ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Սարգսյան, /1994թ. մայիսի 10-ին / Ադրբեջանի կողմից Մ. Մամեդովը, /1994թ. մայիսի 9-ին/ ԼՂՀ-ի կողմից ` Ս. Բաբայանը /1994թ. մայիսի 11-ին/):

   2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում ևս Ռուսաստանի Դաշնությանը Ադրբեջանի խնդրանքով, դարձյալ հանդես է եկել որպես միջնորդ կողմ` Հրադադարի վերականգնման հարցում:

  Ռուսաստանը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Ռուսաստանի կարծիքը ԼՂՀ-ի կարգավորման հարցում հնչել է բազմիցս` ՌԴ-ն երաշխավոր կդառնա Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև փոխհամաձայնեցված ցանկացած որոշման:

  Ռուսաստանը տարածաշրջանում ունի պատմական շահեր, առկա են Ռուս- Պարսկական, Ռուս- Թուրքական և այլ պատերազմների արդյունքում կնքված պայմանագրեր, որոնց արդյունքում ձևավորվել են սահմաններ: Արդի Ռուսաստանը իրավահաջորդն է Ցարական Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի: Այս ամենը նկատի ունենալով , մեր կարծիքով, Ռուսաստանի միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում էական է:

  Մեր հանրապետության պատկան մարմինները պետք է կարողանան ճիշտ օգտագործել ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայությունը տարածքային ամբողջականության նկատմամբ. օրինակ ունենալով Ղրիմի, Աբխազիայի, Օսեթիայի, Կոսովոյի, Էրիտրիայի և այլ երկրների ինքնորոշման իրավունքի ամրագրումը:

  1. Հավատու՞մ ենք, որ Ռուսաստանը ապահովում է Հայաստանի անվտանգությունը :

- Հայաստանի և Ռուսաստանի միջև  1997թ. կնքվել է <Բարեկամության համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր > : Այդ պայմանագրի և միջպետական այլ համաձայնություների արդյունքում Հայաստանի և Թուրքիայի սահմանը պահպանվում է հայ-ռուսական սահմանապահ զինուժով, Գյումրիում է գտնվում ռուսական 102-րդ ռազմական բազան, որը ունի ժամանակակից ռազմական տեխնիկա և անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել մեր ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար:

  1. Հավաքական Անվտանգության Պայմանագիր Կազմակերպությունը (ՀԱՊԿ) ապահովու՞մ է Հայաստանի անվտանգությունը:

-  ՀԱՊԿ-ի պայմանագրով նախատեսված է, որ Ռուսաստանը և Հայաստանը պետք է ապահովեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հարավային ուղղության սահմանների անվտանգությունը, ինչպես Բելառուսի հետ` Արևմտյան, այնպես Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ` Հարավ – Արևելյան ուղղությունները: Մենք գտնում ենք, որ այո, ՀԱՊԿ-ի առանցքային անդամ Ռուսաստանի հետ մենք կարող ենք ապահովել մեր պետության անվտանգությունը արտաքին թշնամիների հնարավոր ոտնձգություններից:

  1. Հավաքական Անվտանգության Պայմանագիր Կազմակերպությունը կաջակց՞ի Հայաստանին ` Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում:

- ՀԱՊԿ-ի կանոնադրությունը նախատեսում է արտաքին / ոչ նախկին ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող/ երկրների ոտնձգությունից պաշտպանելը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողություններում պաշտպանելուն, ապա կարծում ենք, որ ամեն ջանք ՀԱՊԿ-ը կգործադրի , որ բացառվեն պատերազմական գործողությունները:

  1. Ի՞նչ հետևանքների է բերել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական Տնտեսական Միությունում:

- Հայաստանի անդամակցությւնը ԵԱՏՄ-ին, մեր կարծիքով, ճիշտ որոշում էր: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015թ. հունվար- դեկտեմբեր կազմել է $4,724 մլրդ, որի մեջ ՌԴ մասնաբաժինը կազմել է 1,187 մլրդ դոլլար կամ 25,1%: 2015թ. ԵՄ երկրների հետ համապատասխանաբար $1,193 մլրդ կամ 25,3%: 2016թ. արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է $5,075 մլրդ, որից Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է $ 1,366 մլրդ կամ 26,9%: ԵՄ երկրների հետ համապատասխանաբար  $1,218 մլրդ  կամ 24,0%:

Արտահանման և ներմուծման ծավալները Ռուսաստանի Դաշնություն և ԵՄ երկրների /թվով 20/ ունեցել է հետևյալ պատկերը.

արտահանում`

2015թ, հունվար- դեկտեմբեր                                                2016թ. հունվար- դեկտենբեր

Ընդամենը  $ 1,485 մլրդ                                                       ընդամենը`$ 1,783 մլրդ  աճի տեմպը`115,5%

Որից` ՌԴ $ 244,892 մլն  կամ 16,5%                                     որից  ՌԴ $ 371,003 մլն կամ 20,8%  աճը` 151,5%

          ԵՄ /20 երկիր/ $ 413,233  մլն  կամ  27,8%                   ԵՄ  $ 478,789 մլն կամ 26,8%, աճը` 115,9 %

 

Ներմուծում

2015թ, հունվար- դեկտեմբեր                               2016թ. հունվար- դեկտենբեր

ընդամենը`$ 3,239 մլրդ                                       $ 3,292 մլրդ - աճի տեմպը` 101,6%  

որից ՌԴ $ 942,384 -29,1%                                   $ 995,971 մլրդ -30,2%  աճը` 105,7%

ԵՄ $780,301- 24,1%                                             $739.956 մլրդ -22,5% աճը`  94,8%

    Ինչպես տեսնում ենք Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանված ապրանքների 51,5% աճ է գրանցվել 2016թ. 2015թ-ի  նկատմամբ, իսկ ԵՄ/20/ երկրների մասով աճը կազմել է 15,9%

Ներմուծման ծավալներում Ռուսաստանից 2015-2016թ ներմուծվել է ողջ  ներմուծված ապրանքների 29-30% , իսկ ԵՄ երկրներից` 2015թ. 24,1%,  2016թ.` 22,5%:

   Բացի այդ ՌԴ է արտահանվում Հայաստանից պատրաստի արտադրանք և գյուղ մթերքներ, իսկ ԵՄ երկրներ`  հանքահումքային արտադրանք. այսպես 2015թ. արտահանվել է $476,9 մլն ապրանքներ կամ ամբողջ արտահանված արտադրանքի 32,1%, իսկ 2016թ.` $470,87մլն  արտադրանք կամ ամբողջ արտահանված արտադրանքի  26,4%,  աճի տեմպը նվազել է 1,3%-ով:

  ԵԱՏՄ –ի երկրների հետ Հայաստանի արդյունաբերական համալիրը ԽՍՀՄ-ի պայմաններում, ունեցել է սերտ տնտեսական կապեր, որոնց վերականգման համար ԵԱՏՄ-ի արդյունաբերական դեպարտամենտը մշակում է միասնական արդյունաբերական քաղաքականություն վարելու հայեցակարգ: Մեր արդյունաբերական արտադրանքը դեռ երկար տարիներ պահանջված կմնա Ռուսաստանում, քանի որ մենք, ոչ վաղ անցյալում,  գտնվել ենք միասնական արդյունաբերական տարածքում, որում արդյունաբերական համալիրը զինված է եղել միատեսակ սարքավորումներով: Մեր կարծիքով ԵԱՏՄ-ի շրջանակներում մեզ կհաջողվի զարգացնել մեր արդյունաբերության այնպիսի ճյուղերը ինչպիսիք են` մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, մետալուրգիան, սարքաշինությունը: ԵՄ երկրների հետ մենք չենք ունեցել միասնական արդյունաբերական ձեռնարկություններ, ուստի մեզ այդ միության հետ համագործակցելիս դեռ երկար ժամանակ մնալու ենք միայն հումքի մատակարար:

  1. Պետ՞ք է դուրս գալ Եվրասիական Տնտեսական Միությունից:

- Սխալ կլինի դուրս գալ ԵԱՏՄ-ց, նախ տնտեսական բաղադրիչով պայմանավորված, և երկրորդ, ինչպես ասվել է, “չի կարելի անվտանգության հարցերը լուծել մի համակարգում` ՀԱՊԿ-ոմ, տնտեսականը` մեկ ուրիշ (ԵՄ)”:

  1. Ինչպես ե՞ք գնահատում Հայաստանի կողմից 2013թ-ի սեպտեմբերին ԵՄ հետ Ասոցացման Պայմանագրից հրաժարումը:

- Մենք գտնում ենք, որ այդ գործառույթը պայմանավորված է եղել ԵՄ-ի կողմից առաջարկված կտրուկ պահանջով` <կամ- կամ> և ճիշտ են  վարվել երկրի ղեկավարները,  որը նախընտրել են ԵԱՏՄ:

  1. Արդյո՞ք ԵՄ-ն օգնում է Հայաստանում քաղաքական և տնտեսական բարեփոխումներին:

- Քաղաքական բարեփոխումների ԵՄ որոշ մոտեցումներ և տարատեսակ <Արևմտյան> նորահայտ երևույթներ մեր հանրային կյանքում օրենսդրորեն ամրագրելու մտադրությունները  բացարձակապես ընդունելի չեն, դրանք դեմ են մեր ժողովրդի հոգեկերտվացքին ու դարերով արմատավորված ավանդույթներին: Ինչ վերաբերում է տնտեսական բարեփոխումներին , ապա ՀԲ,ԱՄԿ, ՎԶԵԲ և այլ ֆինասական կառույցների վարկերը նախատեսված չեն տնտեսության հիմնական հատվածի` արդյունաբերության զարգացմանը , ուստի դրանք արդյունավետ վարկեր չեն եղել  և վատթարացրել են մեր երկրի վարկունակության գործոնը, և հասցրել արտաքին պարտքի և ՀՆԱ հարաբերության վտանգավոր սահմանին:

     9. Կապում ե՞ք Հայաստանի ապագան ԵՄ անդամակցության հետ:

- ԵՄ-ի հետ կարելի է համագործակցել, սակայն ոչ հումքային կցորդի կարգավիճակով, այլ պատրաստի արտադրանքի արտահանման, նոր տեխնոլոգիաների ներմուծման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ:

  1. Ինչպես ե՞ք վերաբերվում ապագայում Հայաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

-  Հայաստանը պետք է լինի մեկ ռազմական դաշինքում /ՀԱՊԿ/ , ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, ապա առանձին հարցերում կարող է համագործակցել` խաղարար, հումանիտար ոլորտներում,  եթե դա չի հակասում ՀԱՊԿ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին :

  1. Կարծում եք սերտ համագործակցությունը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ կարո՞ղ է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

- ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում կարելի է համագործակցել ցանկացած ուժի կամ կառույցի հետ, ովքեր գտնում են, որ ազգերի ինքնորոշման իրավունքը առաջնային է, որով անկախություն են ստացել Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Հնդկաչինի և այլ տարածաշրջանների բազմաթիվ երկրներ: Աշխարհը վաղուց թոթափել է գաղութային լուծը: Պետք է առաջ նայել, այլ ոչ թե ետ:

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: