Ազգային գաղափարախոսություն (Մաս II)

15 Օգոստոսի 2017

Կարելի է ասել, որ ազգային գաղափարախոսությունը կարող է փոփոխություններ առաջացնել կամ էլ փոփոխությունների դեմ կանգնել, սա փաստորեն գաղափարախոության ինքնության հատկություններից է, որը միևնույն ժամանակ և համախմբող է և տարանջատող: Առաջինի դեպքում ազգային գաղափարախոսությունը մարդկանց հրավիրում է միանալու և միասնականության «Մենք»-ի հետ, պահանջում է ընդհանուրի շահերը և ընդհանուր դիրքորոշումներ է առաջարկում: Այդ դրդապատճառը մեծ մասամբ բխում է նրանից, որ գաղափարախոսությունը կապված է շահերի հետ:

Ազգային գաղափարախոսությունը երբեմն տարբեր խմբերի իսկական հակասություններն ու բախումները վարագույրի ետևում է թաքցնում կամ էլ առաջարկում է, որ առնվազն դրանք ժամանակավոր մոռացության տալ: Սա շատ նկատելի է մի հասարակության կամ երկրի գաղափարախոսության մեջ կամ մի ազգում, օրինակ` ֆեդերալիզմում կամ ինտերնացիոնալիզմի ժամանակ:

Ազգային գաղափարախոսությունը տարբերություն է դնում նրանց միջև, որոնք կարողանում են «Մենք»-ի հետ լինել ու ովքեր չեն կարողանում դա անել:

Գաղափարախոսությունը կապված է մի շարք սիմվոլների, արժեքների ու դրվածքների համակարգի հետ:

Որոշ գաղափարներ առանց որևէ ազդեցության ծնվում են ու շուտ էլ մարման ընթացք են ունենում և մեռնում են, մինչ դեռ որոշ գաղափարախոսություն իր խորը ազդեցությունն է թողնում պատմության վրա:

Գաղափարախոսության ազդեցիկ լինելու վրա ազդում են տարբեր հարմար և ոչ հարմար գործոններ, սրանցից մի մասը անտեսանելի են ու հասկանալը շատ դժվար է ու պահանջում է բարձր գիտակցություն, տեղեկություն` հետազոտությունների և ուսումնասիրությունների: 

Ազգային Գաղափարախոսությունը հիմքերի ու մտքերի մի համակարգ է մյուս գաղափարախոսությունների նման, որին հետևում կանգնած  են մի խումբ մարդիկ:

Ազգային Գաղափարախոսության նպատակը պետք է լինի այն, թե ինչպես  պետք է ազգը ապրի և ինչպիսի գաղափարների պետք է հետևի, որպեսզի հասնի ընդհանուր ինքնառեալիզացիայի կամ ինքնաիրացման:

Ազգային Գաղափարախոսությանը անհրաժեշտ է ազգի կողմից արժեքների համակարգը համապատասխանեցնել ժողովրդի ազգային հատկությունների հետ:

Հաճախ ազգային գաղափարախոսությունը ուղղակի կապի մեջ են տեսնում ազգային շահերի հետ, այստեղ հարց է առաջանում, որ արդյո՞ք ազգային շահ ասելով հասկանում ենք պետության շահ, արդյո՞ք ինչ որ պետությունը գնահատեց, որպես ազգային շահ, իրոք ազգային շահ է համարվելու: Յուրաքանչյուր իշխանություն իր իշխանության շահերը ներկայացնում է որպես ազգային շահ: Ազգային գաղափարախոսության ներքո, իշխանությունը երբեմն իր ուժայինի շահը ներկայացնում է որպես ազգային շահ և արդարացնում է իր իշխանության պահպանումը: Այսինքն կարծես պետությունը կամ ավելի շուտ իշխանությունը ազգային շահի որոշողը և խոսնակն է:  Արդյո՞ք նման մոտեցում ճիշտ է, թէ սխալ, որոշները այն կարծիքին են, որ եթե պետությունը դեմոկրատիկ է` կարող է ճիշտ լինել:

 Ռեալիստները այն կարծիքին են, որ ազգային շահը անկախ է ուժային կառույցներից ու իշխանությունից: Օրինակ Հայաստանում վերջին երեք շրջանի իշխանությունները գործնականում ստիպված են որդեգրել Սովետական Հայաստանի որոշ քաղաքական գծեր, որոնք բխում են ազգային շահերից: Սակայն երբեմն շահադիտական իշխանությունները ազգային շահը զոհում են հանուն իրենց իշխանության շահերի: Այս օրինակը լավ տեսանելի է Հայաստանի վերջին երեք իշխանությունների քաղաքականության մեջ:

Շարունակելի...

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: