Արխիվ Մայիսի 2020 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Վենեզուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դատապարտեց Տրամպի և նրա արտգործնախարար Մայք Պոմպեոի կազմակերպված հեղաշրջման փորձը իրենց երկրում:

Ամերիկան մի խումբ գործակալների, որտեղ կային նաև ամերիկացիներ Ամերիկայի անվտանգության կազմակերպությունից, Կոլոմբիայի սահմանից անցնելով Վենեզուելա մտադիր էին պետական հեղաշրջում իրականացնել և սպանել երկրի նախագահ Մադորոյին:

Վենեզուելայի ժողովրդական բանակը չեզոքացրեց ու ձերբակալեցեց բոլոր այդ գործակալներին: Վենեզուելան պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ:

Պետք է հիշեցնենք, որ անգամներ Ամերիկան ու իր գործակալները հեղաշրջման փորձեր են կատարել Վենեզուելայի դեմ ու դեռ կրկին կփորձեն, որովհետև նրանց դյուր չի գալիս իրենց հարևանությամբ տեսնել նրանց կամքից անկախ ու ինքնիշխան մի պետություն: Սակայն քանի դեռ Վենեզուելայի իշխանությունը վայելում է ժողովրդի մեծամասնության ու բանակի վստահությունը, երբեք Ամերիկայի գերիշխանավորներին չի հաջողվի տապալելու Վենեզուելայի օրինական պետությանը:

Ամերիկայի նկրտումները որպես գեր պետություն և իր կամքը թելադրող աշխարհի բոլոր երկրներին օրինակներից է ու դժբախտաբար չի ուզում ընդունի, որ երկրները իրավունք ունեն դառնան ինքնուորւյն անկախ և ինքիշխան ու ստիպված չեն ենթարկվելու Ամերիկայի քաղաքականությանն ու կանքին:

Հայ Ձախ Ֆորումը դատապարտում է Ամերիկայի նման ոչ ժողովրդական ու անկախ երկրների դեմ փորձերը:

Հայ Ձախ Ֆորում

 Երևան, 08/05/2020

 

 

Բաժին՝ Աշխարհում
Իրանում սպասում են աշնանային պիկին, իսկ Շվեդիան հաղթահարել է բոլոր վախերը
«Ռադիոլուրի հյուրասրահում» իրանահայ բժիշկն ու Շվեդիայի հիվանդանոցներից մեկում աշխատող բուժքույրն է։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բաժին՝ Հայաստանում

Իրանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ձևաչափի մասին՝ նրանք քաղաքները բաժանելու են երեք տարբեր գույների: Գույները բնորոշելու են առավել շատ և քիչ վտանգված քաղաքները: Այս մասին է զրույցը իրանահայ բժիշկ Ռուբիկ Սարդարյանի հետ:

 
 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժին՝ Աշխարհում

Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է․ վարչապետի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով, որում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։

Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է, և մարդկային ու ազգային արժանապատվության տրամաբանությամբ, մեր առաջ ծառացած բոլոր հարցերը պետք է լուծենք մեր աշխատանքով:

Աշխատանքը նաև մարդկանց համագործակցության ամենաստեղծարար հարթակն է, և այդ համագործակցության շնորհիվ է ստեղծվել ժամանակակից քաղաքակրթությունը: Եվ ուրեմն, աշխատանքի կարևորագույն էությունը ոչ միայն առկա հնարավորություններից օգտվելն է, այլև ուրիշների համար հնարավորություն ստեղծելը:

Իմ ցանկությունն է, որ բոլորս հենց այսպես ընկալենք աշխատանքը, որովհետև շարունակում եմ համոզված մնալ, որ անհատական ջանքը և այդ ջանքի արգասիք աշխատանքն է մեր բոլոր խնդիրների լուծման բանաձևը:

Առանձնապես կարևոր է աշխատանքի արդյունավետությունը, իսկ դա անհնար է առանց կրթության՝ իմացությունների, հմտությունների, գիտելիքների անընդհատ զարգացման: Կրթությունն էլ իր հերթին աշխատանք է, և ուրեմն մեր բոլոր հարցերի լուծումը տեսնում եմ կրթություն-աշխատանք-կրթություն բանաձևով:

Սիրելի՛ ժողովուրդ,

Այս տարի, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, շատերն աշխատում են հեռավար, շատերը՝ ավելի ծանրաբեռնված և ռիսկային պայմաններում:

Մեծ գնահատանքի են արժանի առողջապահության, իրավակարգի պահպանության, պետության անվտանգության, սննդամթերքի, բժշկական պարագաների և դեղամիջոցների արտադրության և ներկրման ոլորտներում աշխատողները, որոնց գործունեության արդյունքում ապահովվում է երկրի կենսագործունեությունը՝ ճգնաժամային պայմաններում:

Մեծ գնահատանքի են արժանի նաև այն բոլոր գործատուները, ովքեր ի հեճուկս տնտեսական դժվարությունների՝ շարունակում են պահպանել աշխատատեղերը, չեն գնում կրճատումների ու նաև օգտվելով կառավարության հակաճգնաժամային ծրագրերից՝ աշխատանքներ են տանում վնասները նվազագույնի հասցնելու և հետագա զարգացման ուղղությամբ:

Հայաստանի կառավարությունը, չնայած պատուհասած ճգնաժամին, շարունակելու է տնտեսության զարգացման իր հետևողական քաղաքականությունը՝ խրախուսելով աշխատանքն ու աշխատավոր մարդկանց:

Մեր հակաճգնաժամային ծրագրերն ուղղված են առաջին հերթին այն մարդկանց և ընկերություններին, ովքեր աշխատել են Հայաստանի Հանրապետության աշխատանքային, հարկային օրենսդրության ճշգրիտ պահպանմամբ: Սրանով մենք ոչ միայն մեր գնահատանքի տուրքը մատուցեցինք այդպես աշխատող մարդկանց, այլև օգտվեցինք այն պատեհությունից, որ գրանցված աշխատողին շատ ավելի հեշտ է նույնականացնել, հասցեավորել այն պարագայում, երբ նա ճգնաժամի պայմաններում կորցնում է աշխատանքը և աջակցության կարիք ունի: Գրանցված աշխատանք ունենալն աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է, և բոլոր աշխատողներին կոչ եմ անում գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը և աջակցել կառավարությանն իրենց իսկ աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովուրդը հայտնի է որպես աշխատող, ստեղծարար, տաղանդավոր ժողովուրդ: Եվ հայ ժողովուրդն իր աշխատանքով ու ստեղծարար տաղանդով կառուցելու է իր երազած հայրենիքը: Այդ գործընթացը սկսվել է, շարունակվելու և հասնելու է հաղթական ավարտի՝ ի հեճուկս ճգնաժամի բերած դժվարությունների:

Շնորհավոր Մայիսի 1, և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը»:

 

Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է

Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890 թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:

1886 թ. ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց  են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով:

Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին:

1889 թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի դեպքերի, որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Սակայն առաջին անգամ այն նշվել է միայն 1890 թ.: 

Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը սկսել է նշվել 1919 թվականից։

1lurer.am

 

 

Բաժին՝ Աշխարհում

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը աշխատավորների համերաշխության միջազգային օրվա`Մայիսի 1-ի նախօրեին, իր խորը մտահոգությունն է հայտնում երկրում  համաճարակի  պատճառով շարունակվող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի կապակցությամբ:

Կոմկուսի հայտարարության մեջ ասվում է.

«Աջակցում ենք ողջ բուժանձնակազմին, կամավորներին և ստեղծված պայմաններում ժողովրդին օգտակար լինելու համար իրենց աջակցությունն ու պատրաստակամությունը հայտնած քաղաքացիներին և կազմակերպություններին:Այս ամենի հետ մեկտեղ մատնանշում և դատապարտում ենք առողջապահական համակարգի հսկայական թերությունները, որն արդյունքն է համակարգի սեփականաշնորհման և օպտիմալացման, խոշոր կապիտալի ու մոնոպոլ խմբերի շահերի սպասարկման։Համաճարակի հետևանքով առաջացող անխուսափելի ճգնաժամը հերթական անգամ ի ցույց է դնում կապիտալիզմի հակաժողովրդական բնույթը և սոցիալիստական համակարգի արդյունավետությունն ու գերակայությունը։

Այս իրավիճակում իշխանությունների ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներն իրենց  չեն արդարացնում, քանի որ աջակցության ծավալները անբավարար են և ոչ ամբողջական։ Առաջարկում ենք կառավարությանը անհապաղ ընդունել որոշում և մարտից սկսած երեք ամսվա կտրվածքով փոխհատուցել բոլոր բաժանորդների կոմունալ վճարները։

Փաթեթների տեսքով տրամադրվող օգնությունը պետք է առաջնահերթ հասանելի լինի սոցիալապես անապահով խավին և աշխատավոր ժողովրդին, այլ ոչ թե խոշոր կապիտալի խմբերին։ Հակառակ դեպքում ճգնաժամի ողջ բեռը կնկնի առանց այդ էլ տուժած քաղաքացիների վրա, իսկ ժողովուրդը չի կարող և չպետք է վճարի ավելին։

Չպետք է նաև տարբերակվի, համապատասխանում են փաթեթի, վարկի, պայմաններին թե ոչ, քանի որ ժողովրդի մի ստվար հատված չունի խնայողություններ և կանգնած է օրվա հացի խնդրի առաջ։ Գտնում ենք, որ համաճարակի պայմաններում ընդհանրապես անթույլատրելի ճոխություն է պարգևավճարների ստացումը։ Կոչ ենք անում այն ուղղել սոցիալապես անապահով խավերի կարիքների հոգմանը, գործազրկության նվազեցմանը ու հետագայում էլ աշխատատեղերի ստեղծմանը։

Այս ընթացքում պետք է պահպանվի նաև աշխատողների եկամուտները և իրավունքները կապիտալի կամայականություններից,որպեսզի համաճարակի պատրվակով  չփորձեն իրականացնել զանգվածային կրճատումներ և չխախտեն Աշխատանքային օրենսգիրքը։

Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը, ելնելով ամբողջ աշխարհում, ինչպես  նաև մեր հանրապետությունում ստեղծված իրավիճակից, այս Մայիսի 1ին  չի  կազմակերպի ավանդական բողոքի երթը, բայց իշխանություններին  մեկ անգամ ևս հորդորում ենք անվերապահորեն պաշտպանել աշխատավորների իրավունքները։ Սիրելի հայրենակիցներ, հուսով ենք,որ այս մահացու համավարակը կնահանջի և մեր աշխատասեր և շինարար ժողովուրդը կվերադառնա իր բնականոն կյանքին։

 
Բաժին՝ Հայաստանում

Մայիսի մեկը եղել է և կլինի աշխատավոր դասակարգի միասնական, համախմբման պայքարի օր՝ հանուն բարեկեցիկ մարդկային կյանքի:
Աշխարհի բոլոր ժողովրդները ականատես են կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամի, իսկ կորոնավիրուսը էլ ավելի ընդգծեց այն: Մարդիկ պարզորեն հասկացան, որ չի կարելի ամեն ինչը զոհել հանուն շուկայի և շահույթի: Անմարդկային և անարդար է շուկայական հարաբերությունների համակարգի թելադրումը ժողովրդին: Ժողովուրդը աստիճանաբար գիտակցում է, որ հասարակության պահանջները չեն բավարարվի շուկայական հարաբերություններով: Աշխարհը տեսնում է, որ ճգնաժամի ժամանակ նեոլիբերալ քաղաքականությունը անարդյունավետ է և պետական ապարատների փոքրացումը որևէ դրական ազդեցություն չի թողնում հասարակության կյանքի մակարդակի բարձրացման վրա և բոլոր ասպարեզները աղետալի վիճակի է հասցնում և որի ականատեսն պիտի դեռ լինենք:
Բոլոր երկրները ճգնաժամի դեմ պայքարում միայն այն ժամանակ են կարող որևէ արդյունքի հասնել, երբ իրենց պետությունները ամենաբարձր մակարդակի միջամտություն ցուցաբերեն բոլոր հարցերում ու լուծման եղանակները վերցնեն իրենց ձեռքը, որովհետև մասնավոր սեկտորը բառի բուն իմաստով ունակ չի եղել ու չի լինելու ճգնաժամը լուծելու հարցում և ստիպված է ենթարկվել կառավարության հրահանգներին:
Կորոնան ամենա շատ հարվածն է հասցրել ու հասցնելու է այն երկրներին, որտեղ առողջապահության համակարգը բիզնես է համարվել նեոլիբերալ տնտեսական քաղաքականության համար: Այդ երկրներում հասարատնտեսական համակարգը ազգայնացված և հանրայնացված չէ և սեփականատերերին չի հետաքրքրում ժողովրդի կամ մասաների առողջության ու մահացության մակարդակը, նրանք որպես նեոլիբերալիստներ, հետաքրքրված են միայն իրենց շահույթով:
Շատ է խոսվում, թե ինչպիսի աշխարհ ենք ունենալու կորոնայից հետո: Մի բան որ հստակ է՝ ճգնաժամերը ինքնստինքյան համակարգերին փոփոխության չեն հանգեցնի, իսկ որոշիչ դերը հիմնականում կախված է կապիտալիստական հասարակության երկու խավերից՝,մեկը իշխողն որը իր ձեռքում ունի բոլոր լծակները պաշտպանելու ներկա համակարգը, սակայն չունի մասսաների հովանավորությունը և մյուսն աշխատավոր և աշխատավարձ ստացող խավն է որը միայն իր կազմակերվածությամբ է կարող հասարակական փոփոխություններ առաջացնել: Վերջինս էլ միայն կազմակերպվածության ու իր դասակարգաի շահերը գիտակցելով է ունակ պայքարելու, առանց դասակարգային գիտակցության ոչ մի փոփոխություն չի կարող առաջացնել, այլ կարող է անգիտակցաբար կամ անուղղակի ծառայել նեոլիբերալական ու աջակողմյան ուժերի շահերի օգտին և իր դասակարգի շահերի դեմ: Այս առումով Մայիսի մեկը ունի հսկայական նշանակություն՝ գիտակցելու վերոհիշյալ փաստը և հասկանալու միասնականության նշանակությունը, որը կնպաստի յուրաքանչյուր աշխատողի ու աշխատավարձ ստացողի ավելի կազմակերպված ու անկախ լինելուն՝ այլ ոչ թե ֆորմալ ձևով պետական արhմիություններում կամ միավորներում: Գրանցվել է Մայիս 1-ը մարդկության աշխատող ուժի օր, որն իր ֆիզիկական ու մտային աշխատանքով ստեղծում է բարիքներ, սակայն երկրների շահագործական, քաղաքական ու տնտեսական համակարգերի պատճառով այդ բարիքներից օգտվում են մեծ մասամբ կապիտալիստները, ուժայիններն ու էլիտար խավը:
Հայաստանում նույնպես անհրաժեշտ է ստեղծել ու զարգացնել աշխատողների ու աշխատավարձ ստացողների անկախ արհմիություններն ու կազմակերպությունները, որոնք կաշխատեն ու կը գործեն անկախ իշխանությունից ու գործատուներից: Նրանք համագործակցելով իշխանության առաջադեմ խավի հետ կարող են օգտավետ լինել հականեոլիբերալական ու հակաաշխատավորական տնտեսաքաղաքական ուղի ընտրելու գործում:
Մայիս 1-ը պայքար է այդ անարդարության դեմ և պայքար հանուն մարդկային արժեքների, բնության ու կենսոլորտի պահպանման:
ԿԵՑՑԵ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ
Կեցցե ազատ ու արդար ինքնիշխան Հայաստանը,
ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄ
Մայիս 1, 2020 թ. Երևան

Բաժին՝ Աշխարհում
Էջ 2, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: