Արխիվ Հունիսի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Զարեհ Սինանյանին նշանակելով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,- նշված է որոշման տեքստում:

Զարեհ Սինանյանը ծնվել է Երևանում, կրթությունը ստացել է նախ Երևանում, ապա ԱՄՆ Բըրբանք քաղաքում: 1997թ. նա քաղաքագիտության և պատմության բակալավրի աստիճան է ստացել UCLA-ից, այնուհետև ավարտել է USC-ի իրավագիտության դպրոցը: 2001թ-ից զբաղվել է փաստաբանական գործունեությամբ: 2014-2015 թվականներին զբաղեցրել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը, օրերս դադարեցրել էր լիազորությունները Գլենդելի քաղաքային խորհրդում: Զարեհ Սինանյանն ամուսնացած է, ունի չորս երեխա:

 Աղբյուր՝ Արմենպրես լրատվական

Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու համարՀայաստան ժամանած համաշխարհային ռոքի լեգենդ, Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանը հունիսի 7-ին այցելեց Արագածի լանջին՝ Օրգով եւ Տեղեր գյուղերի մոտակայքում կառուցված Ռադիոօպտիկական աստղադիտակ: Իէն Գիլանը մինչ այցը ծանոթացել էր ակադեմիկոս Պարիս Հերունու գիտական աշխատություններին եւ ցանկություն հայտնել տեսնել նրա ջանքերով կառուցված եզակի աստղադիտակը:

Ճանապարհ դեպի «զարմանահրաշը>

Արագածի գիտական կենտրոն տանող նեղ ճանապարհն անցնում է սարերի արանքով: Մեքենան դանդաղ ընթանում է ճիշտ ժայռի եզրով: Ռոքի լեգենդը ողջ ճանապարհին ուշադիր ինչ-որ բան է կարդում է՝ երբեմն, ընդհատելով եւ զրուցելով մեքենայում նստած մարդկանց հետ:

Ընթերցանությունից նրան, երբեմն էլ, «կտրում են» բնության տեսարանները, եւ ամեն անգամ պատուհանից դուրս նայելիս նա շշնջում է՝ «զարմանահրաշ»:

Իէն Գիլանի ձեռքի թղթին Պարիս Հերունու եւ նրա կառուցած աստղադիտակի մասին է գրված: Թեեւ դեռ ամիսներ առաջ գիտնական ընկերոջ միջոցով այդ պատմությանը  ծանոթացած եւ Հերունու ուսումնասիրություններում «խորասուզված» ռոք լեգենդը հրաշալի գիտի ամեն մանրամասնություն, բայց մինչ տեղ հասնելը եւս մեկ անգամ է կարդում դրանց մասին։

Հանդիպում գիտական հսկայի հետ

Հսկայական դիտակը տեսնելուց հետո՝ «մոգական» բառն ամենից հաճախն է հնչում Իէն Գիլանի շուրթերից: «Հերունու ազգային տիեզերական կենտրոնի» ձևավորման ծրագրի ղեկավար, տ.գ.թ., ՀԱՊՀ պրոֆեսոր Արեւիկ Սարգսյանը ռոքի լեգենդին պատմում է Ռադիոօպտիկական դիտակ ՌՕԴ-54/2.6-ի նախագծման ու շինարարության աշխատանքների մասին՝ նշելով, որ շուրջ 17 տարի տեւած պայքարի արդյունքում կառուցված դիտակը եզակի է ամբողջ աշխարհում:

Նա նշում է, որ աշխարհում առաջին անգամ այս ռադիոդիտակի անտենան համատեղվել է համառանցք մեծ աստղադիտակի հետ. ՌՕԴ-ի ռադիոհայելին ունի 70/100 μ մակերեսի ճշտություն եւ ի վիճակի է աշխատել 200-ից 1 մմ երկարություն ունեցող ալիքների տիրույթում։ Անտենայի զգայունությունը չափազանց բարձր է, ուժեղացման գործակիցը հսկայական թիվ է կազմում, ճառագայթը շատ նեղ է։

«Դա նորմա՞լ է, թե բացառիկ»,- հարցնում է Գիլանը եւ լսում պատասխանը. «Բացառիկ է»:

 «Ռադիոդիտակի անշարժ սֆերիկ ռադիոհայելին, որն ունի ամեն ուղղությամբ 32մ գործարկվող բացվածքով 54մ տրամագիծ, բարձր ճշգրտությամբ հավաքվել է 3800-ից ավելի ալյումինե սալիկներից: Սալիկների ձուլումը Հերունին պատվիրել էր մետաղագործական գործարանին, Սովետական Միության խոշոր  գործարանները հրաժարվել էին այդ պատվերից, քանի որ համոզված չէին, որ կարող են  դա անել՝ նշելով, որ դա շատ բարդ է: Բանն այն է, որ սալիկները պետք է շատ ամուր լինեին ոչ մի այլ նյութի, օրինակ՝ օդի փչակներ չունենային:

Հերունին գտել էր վարպետ Գրիգորին, ով Երեւանի ալյումինի գործարանի նախկին աշխատակից էր: Վարպետը խոստացել էր, որ կարող է ձուլել անտենայի հայելու մակերեսի թիթեղները ձեռքով՝ օգտագործելով հնագույն տեխնոլոգիաները: Նա խնդրել էր Հարավային Ռուսաստանից բերել հատուկ կարմիր կավ, որից պատրաստած կաղապարներում՝ հենց տեղում կառուցած հատուկ ձուլարանում, հետագայում ձուլել է անտենայի թիթեղներից յուրաքանչյուրը»,- պատմում է Արեւիկ Սարգսյանը::

 «Զարմանալի է, այս ամենը մոգական է»,- արձագանքում է Իէն Գիլանը:

 Անտենայի կառավարման վահանակների շենքում արդեն, որտեղից ժամանակին իրականացվել է ռադիոդիտակի աշխատանքի կառավարումը, Արեւիկ Սարգսյանը ռոք աստղին պատմում է Պարիս Հերունու հետազոտությունների եւ առաջին փորձարկումների ընթացքում գրանցված աստղի ռադիոպայթյունի, ինչպես նաեւ ռադիոդիտակին երկրորդ կյանք տալու իրենց ջանքերի մասին: 

Կառավարման վահանակների շենքի  մուտքի մոտ Իէն Գիլանի համար փոքրիկ «ակուստիկ» համերգ են տալիս, իսկ հետո Արեւիկ Սարգսյանը ներկայացնում է Հերունու նախագծմամբ կառուցված Գիտցող ստվերաչափ արեւային ժամացույցը։ 

 Ապա` հյուրերն ուղեւորվում են ռադիոդիտակի անտենայի տակ կառուցված թունելը տեսնելու։

Գիտական աշխարհի լռությունն ու Գիլանի ձայնը

Համաշխարհային ռոք լեգենդին հատկապես հետաքրքրում է Պարիս Հերունու արած հետազոտությունը, որով գիտնականը առաջ է քաշել թեզ՝ հերքելով տեսությունը, թե Տիեզերքն առաջացել է «Մեծ պայթյունի» հետեւանքով։

 «Մեծ պայթյունի» տեսության համաձայն՝ Տիեզերքում այժմ պետք է գոյություն ունենա մնացորդային ճառագայթում, իսկ  ՌՕԴ դիտակով Հերունու կատարած չափումները ցույց են տվել, որ այդ մնացորդային ճառագայթումը չկա, ինչն իր հերթին, ըստ գիտնականի, ապացուցել է, որ «ոչ մի Մեծ Պայթյուն չի եղել»:

Աղբյուր՝ mediamax.am

Բաժին՝ Գիտություն

Բրազիլիայի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Todo Noticias հեռուստաալիքը հայտնում է, որ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երկրի 300 քաղաքներում: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կառավարման պահից սկսած՝ դրանք դարձել են առաջին խոշոր ակցիաները, որոնք միավորել են խոշորագույն արհմիություններին:

Ընդհանուր առմամբ տարբեր քաղաքներում  ցույցերին մասնակցել է շուրջ 45 միլիոն մարդ, որոնց մեծ մասը փողոց է դուրս եկել երկրի 27 նահանգում: Տեղի են ունեցել քայլերթեր, փակվել են փողոցներ, մասնակիորեն չի աշխատել հասարակական տրանսպորտը:

Տեղի են ունեցել առանձին բախումներ Սան-Պաուլու, Ռիո-դե-Ժանեյրո, Ֆոս-դու-Իգուասու քաղաքներում: Նիտերոյ բնակավայրում քայլերթի ընթացքում ավտոմեքենան մտել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է:

Ամենամարդաշատ բողոքի ակցիան տեղի է ունեցել Սան-Պաուլու քաղաքում, որտեղ ուրբաթ երեկոյան Բրազիլիա-Բոլիվիա ֆուտբոլային խաղով տրվել է Ամերիկայի գավաթի մեկնարկը:

Աղբյուր՝ Արմենպրես լրատվական

Բաժին՝ Աշխարհում

(Արիել Դորֆմանը ամերիկաբնակ, հայտնի չիլիացի գրող է և եղել է Սալվադոր Ալենդեյի մշակութային խորհրդատուներից)
2019 թվականի հունվարի 10-ին, «Ֆաշեն» թերթում լույս է տեսել ամերիկաբնակ, հայտնի չիլիացի գրող և Սալվադոր Ալենդեյի մշակութային խորհրդատուներից՝ Արիել Դորֆմանի հոդվածն՝ ուղղված Վենեսուելայի նախագահ Մադուրոյին: Ստորև ներկայացնում ենք շատ համառոտ պատասխանն ուղղված Արիելին, որը ներկայացրել է Մադուրոն:
- Ձեր ենթադրական նամակում, որն ուղղված է եղել նախագահ Մադուրոյին, նշել եք, որ Չիլիի փորձը խաղաղ ճանապարհներով՝ սոցիալիզմին հասնելու համար, պարտության ենթարկվեց և հանդիպեց ահեղ տնտեսական դժվարությունների: Դրանք ոչինչ են Վենեսուելայի այսօրվա մարդկային աղետի հետ: Զարմանում եմ, որ Ձեր նման ուշադիր մարդը որևէ անդրադարձ չի կատարել Վենեսուելայի տնտեսական դժվարությունների արմատներին և ավելի շուտ տպավորված է այս երկրի դեմ քայքայիչ և շեղող պրոպագանդայից: Դրանք պատճառ են դարձել, որ քեզանից չհարցնես, թե արդյո՞ք այս երկիրն է ցանկացել հասնել նման մարդկային աղետի, ինչպես իմպերիալիստների հնազանդ լրատվամիջոցներն են ներկայացնում:
Ձեր արտահայտված միտքն արտացոլում է և իր մեջ պարունակում է քաղաքական վնասակար միտում, որը հիշեցնում է այն ցավալի պատկերները, որոնք տեղի ունեցան Հյուսիսային Ամերիկայի հարձակման ժամանակ՝ Իրաքի, Սիրիայի, Եմենի, Աֆղանեստանի և նախքան դա՝ Բալկյան երկրներում: Սակայն այդտեղ ոչ մի նմանություն Բոլիվարյան աշխարհամսում չենք կարող տեսնել: Աշխատավարձերի և գների անհավասարակշռությո՞ւն, անպայման քիչ չափով գոյություն ունի: Բարձր ճգնաժա՞մ: Այո, բուրսախաղ և հիմնական սննդամթերքների արհեստական պահպանում՝ թանգացման նպատակով, սև շուկան, այն նույնն ինչ Չիլիում է եղե՞լ, համաձայն եմ: Իհարկե, սրանց կողքին պետք է ասել, որ միլիոնավոր ընտանիքներին, յուրաքանչյուրին երեք շաբաթը մեկ անգամ, մեկ սննդային կապոց է տրվում պետության կողմից, որը պատրաստվում է թաղային կոմիտեների միջոցով: Այս կապոցները 10 տեսակ սննդամթերք են պարունակում և չնչին գնով են վաճառվում՝ 20 սենթով: Այո ընդունում ենք, որ աշխատավարձերը ցածր են, սակայն դրա կողքին հիմնական սննդամթերքը, հոսանքը, բենզինը, գազը և տրանսպորտը շատ չնչին գնով համարյա զրոյի չափով է տրամադրվում ժողովրդին: Խոստովանում ենք, որ սրանք չեն բավարարում և շատ դժվարություններ կան ու շատ սխալներ են թույլատրվել մեծ տնտեսական քաղաքականության բնագավառում: Այս սխալմունքներից կարելի է նշել կոռուպցիայի դեմ լուրջ չպայքարելը՝ մասնավոր սեկցիայի և պետական որոշ բաժիններում: Այդուհանդերձ, խոսել մարդկային ճգնաժամերից դատարկաբանություն է, որը նպատակ ունի արժևորել աջ խռովարարների ասածները՝ ձախ հոսանքների միջոցով:
Այս անկարգությունների արմատները որտե՞ղից են գալիս: Ձեր պատասխանը հուսահատական է, և մեղադրում եք Բուլիվարի կառավարությանը, մինչ դեռ Ամերիկայի իմպերիալիզմի կեղծ գործողությունն անտեսում ես: Երբեք չեք կարող դրանք կապել ինձ հետ: Իմ դեմ ծրագրված դիվերսիան Նիքսոնի և Կիսինջերի կողմից, անհամեմատելի են այն ինչ ծրագրում են Թրամփը, Մայք Փենսը, Մայք Պոմպեոն, Էլիոթ Աբրամսը, Ջան Բոլթոնը և Խուան Քրուզը և նրանց զինակիցները: Դուք ամբողջությամբ սխալմունքի մեջ եք, Սպիտակ Տունը լի է մարդասպաներով: Իմ նախագահության ընթացքում գործ եմ ունեցել գործակալների հետ և ոչ թէ գանգեստերների: Դուք չեք կարող հերքել իմպերիալիստական ձևերը, որոնք գործադրվում են իրենց ենթարկելու համար, որոնք անհամեմատելի են այդ քայքայիչ աշխատանքների հետ, որ ունեցան Չիլիի նկատմամբ: Դուք կարծում ե՞ք Նիքսոնը կապնվեց Չիլիի զինված ուժերի հետ հեղաշրջման համար, ոչ, սակայն այդ գործը Թրամփը կատարում է և դա փոքր դավադրություն չէ, և ոչ էլ փոքր հարց է, որ Ձեր ուշադրությունից վրիպի: Մեր կառավարությունը պղնձի արդյունաբերությունը, բանկերը և արդյունաբերության շատ բաժիններ ազգայանցրեց: Ֆոնդային բորսայում կարգ ու կանոն հաստատեց և վալյուտային ռեֆորմներ կատարեց: Երբեք այսօրվա նման ահռելի սակցիաների չենք հանդիպել: Շատ դժվարությունների ենք ընդիմացել ու փորձեր ենք ձեռք բերել և կարողացել ենք պահեստամասեր, դեղորայք և տնտեսական առաջնային ապրանքներ ներմուծել: Ամերիկան միջազգային օրենքները ոտնահարելով մեր արտասահմանյան բոլոր ունեցվածքը բռնագրավել է, նրանք բռնագրավել են նաև Վենեսուելայի նավթի ու նրան ենթակա ընկերությունների վաճառքը: Եվրոպան նույնպես դռները մեր դիմաց փակել է:

Պատրաստեց՝ Ռ. Սարդարյանը

 

Արդեն ավանդույթ ձեւավորվող կիսամյակային մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ: Նա չխուսափեց պատասխանել հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող անգամ ամենասուր հարցադրումներին` սկսած  ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի գրառման շուրջ աղմուկից մինչեւ նախկին ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի տնային կալանքի մասին լուրերին: Դեսպանի ուշագրավ պատասխաններն առանձնացրել է «Իրավունքը»:

«ՄԵՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆ Է, ՈՐՊԵՍԶԻ ՆՄԱՆ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԵՆ»

- Պարոն դեսպան, վերջերս Ոստիկանության, անվտանգության դաշնային ծառայության եւ Ռոսգվարդիայի աշխատակիցները նախկին հատուկ ջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակում ձերբակալել են երեք հայի: Միեւնույն ժամանակ, Գյումրիում մի քանի ամիս առաջ կին էր սպանվել, որում մեղադրվում էր ռուս զինծառայող: Որքանո՞վ է այսօր մեր երկու երկրների ղեկավարությանը հաջողվում նման միջադեպերի բացասական հետեւանքները չեզոքացնել, որպեսզի այն չվերածվի երկու երկրների հասարակություններում որոշակի նեգատիվ տրամադրությունների ստեղծմանը:

-Ինչ վերաբերում է ողբերգական դեպքին Գյումրիում, հետաքննությունը շարունակվում է, ուստի` եկեք սպասենք դրանց արդյունքներին: Իսկ ընդհանուր առմամբ` նման միջադեպերի հարցում, կարծում եմ, կա երկկողմ փոխըմբռնում, որ մեր հարաբերություներում կարող է շատ բաներ տեղի ունենան, բոլորս էլ ողջ մարդիկ ենք, բայց կամի բան, որը մեզ միավորում է` այն սերտ հարաբերությունները, որոնք եղել են դարերով եւ կանայսօր: Իհարկե, այսօր մեր առաջադրանքն է, որպեսզի նման ողբերգական միջադեպերը չքաղաքականացվեն: Ինչպես տեսնում եք, իրենց մեկնաբանություններում Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարությունները շատ զգույշ են: Ամեն ինչ անում ենք, որ քաղաքական լարված մեկնաբանություններ, հայտարարություններ չլինեն: Այս հարցերով աշխատում են իրավապահ մարմինները, եւ սաբավական է: Այլ հարց է, որ մեր հարաբերություններն այնքան սերտ են, որ որոշ ուժեր փորձում են նման միջադեպերին տալ քաղաքական ֆոն: Կրկնում եմ` մեր ղեկավարության տեսակետը հստակ է` դրանք ողբերգական միջադեպեր են, որոնցով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, մեղավորները պետք է կրեն պատիժ, իսկ դրանից մեր երկու պետությունների, երկու եղբայր ժողովուրդների հարաբերությունները չպետք է տուժեն:

– Ի՞նչ կարող եք ասել գազի գնի վերաբերյալ առկա հայ-ռուսական բանակցությունների մասին: Հայ հանրությանմոտ այնպիսի տպավորություն է, որ այն թանկանալու է, բայց միանգամից չեն ցանկանում հայտնել այդ մասին:

– Բանակցություններն ընթանում են մասնակցությամբ` «Գազպրոմի», ՀՀ կառավարության համապատասխան նախարարության ներկայացուցիչների: Բայց այս պահինկարող եմ միայն ասել, որ բանակցություններն ընթանումեն, հավելյալ տեղեկություն չունեմ:

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԷՍԿԱԼԱՑԻԱ ՉԼԻՆԵԼՈՒ ՕԳՏԻՆ»

-Ապրիլյան պատերազմից երկուտարի անց` այսօր սահմանում կրկին որոշակի լարվածություն է նկատվում: Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ունի՞ այսօր որոշակի մեխանիզմներ` թույլ չտալու, որ սահմանում իրավիճակը լարվի:

-Իհարկե, Ռուսաստանը, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լինելով եւ Ադրբեջանի հետ սերտ գործընկերային կապեր ունենալով, նշանակալի դեր է խաղում միջնորդական առաքելությունում, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, որտեղ բոլոր գործողությունները համակարգվում են մյուս գործընկերների հետ, սակայն Մոսկվան չի կարող որեւէ կողմի դիրքորոշումը պաշտպանել: Բայց Ռուսաստանը հանդես է գալիս էսկալացիա չլինելու օգտին,ինչպես նաեւ կողմ է ինտենսիվ բանակցային քայլերով հիմնախնդրի կարգավորմանը: Դրա դրսեւորումներից է նաեւ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Բաքվից եւ Երեւանից գործընկերների հետ, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պարբերականայցերը տարածաշրջան: Մենք մեր կողմից օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, սակայն ամեն ինչ մեզանից կախված չէ: Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին եւ միշտ դեմ է այնպիսի իրավիճակների ստեղծման, որոնք էսկալացիայի ուղիով գնալու ցանկություն կառաջացնեն:

-Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` սահմանում պետք է ներդրվեին մշտադիտարկման մեխանիզմներ: Դրան կողմ էր Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները: Ըստ էության, միայն անհրաժեշտէր, որ Ադրբեջանն էլ կատարի այդ պարտավորությունները, որպեսզի կանխվեն սահմանում զոհերը: Այս առումով հնարավո՞ր է որոշակի ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա:

-Այս հարցերը շատ ակտիվ քննարկվում են` այն մեխանիզմներով, որոնք կան ԵԱՀԿ Մինսկի խմբում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակում: Ես չէիցանկանա խորանալ այդ հարցերի մեջ, որովհետեւ ուղիղ կասեմ` այդ քննարկումներին ներսից տեղյակ չեմ:

«ՉԱՐԺԵ ԶԲԱՂՎԵԼ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ»

– Մամուլում կա տեղեկատվություն, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը Ռուսաստանում տնային կալանքի տակ է: Կհաստատե՞ք այս լուրը:

– Դեսպանատունը պաշտոնական տեղեկություն չի ստացել Միհրան Պողոսյանի տնային կալանքի վերաբերյալ  Ես, ինչպես դուք, կարող եմ հիմնվել լրատվամիջոցների հաղոդումների վրա, սակայն կարծում եմ` ինձանից դա չէ,որ սպասում եք£ Այնպես որ, կարծում եմ` հավանաբար չարժե զբաղվել ԶԼՄ-ների հաղորդումների մեկնաբանությամբ:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան,որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի սոցցանցային գրառումը լայն քննադատության արժանացավ հայկական որոշ շրջանակների կողմից, մինչդեռ նա ընդամենը մեջբերել էր տեղի ունեցած ֆորումի ժանանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններից մեկը:

– Մարիա Զախարովան այս առումով ամեն ինչ բացատրել է, նա նաեւ հետո խոսքերն ամբողջությամբ մեջբերեց: Մինչդեռ մտածել էին, թե հումոր էլ կա այդտեղ: Իրականում ասվել էր հետեւյալը` որ հարցերը պետք է լուծել փոխադարձ հարգանքով եւ գտնել բոլորի կողմից ընդունելի լուծումներ: Դրա համար, կարծում եմ, կտրուկ մեկնաբանությունները կանցնեն, եւ այս առումով մեր հարաբերություններում օբյեկտիվորեն այլեւս հարց չկա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժին՝ Հայաստանում

Աստված աշխարհի հետ խոսել է հայերեն
Ջ. Բայրոն


Ամբողջ աշխարհը գիտի հայի ուժը,
Իսկ հայը տառապում թերարժեքային բարդույթից:
Ն. Բոնապարտ


Հայ ավազակը սուր կացին առած՝
Թուրք ենիչերի ազերի դառած,
Հայոց կաղնին է արմատից հատում,
Հայոց արմատը մայր հողից զատում:
Ն. Պետրոսյան

Համաշխարհային գիտական ազգային գրականությունը ուսումնասիրելիս հաճախ է խոսվում հայերի մասին, որոնց գանգուղեղի անատոմիաֆիզիոլոգիական հատկությունները յուրահատուկ են, ուղեղը իրարից բաժանված է աջ և ձախ կիսագնդերի, կայուն է ես-ի սինթեզը, ունի խիստ էվոլուցիոն տրամաբանական միտք, առանձնանում է ծավալուն հիշողությամբ և էքստրասենսային առավելությամբ:
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի անկախության տարիներին, ոչնչով չարդարացվող մի ժամանակահատված, որտեղ բացահայտվում է հայի բացասական նոր հատկանիշներ: Ընտրեցինք առաջին նախագահին՝ տալով նրան 83% ձայների քվե, սակայն, պարզվեց, որ նա բնության թյուրիմացություն է և աշխարհ է եկել՝ ի դժբախտություն հայ ժողովրդի, թուրքասեր այդ ծերուկը, պատրաստի ծաղկուն Հայաստանի քայաքայման հիմքը դրեց: ՀՀՇ-ական պարագլուխներ՝ միմյանց հրմշտելով վազում են դեպի գործարանները, թե ով ավելի հզոր գործարան կմասնավորեցնի ու կթալանի: Եվ այսպես ”Խավարի տիրակալը” արևմուտքի հետ Հայաստանում ձևավորեց “ժողովրդավարական, սոցիալական” պետություն: 1996թ. ընտրություններում հաղթեց Վ. Մանուկյանը, բայց ԼՏՊ-ն իշխանությունը չհանձնեց, ակամայից հիշում ես Ֆրանսիայի Լյուդովիկոսներից մեկին : Պետությունը ես եմ: ՀՀՇ-ականները գործի դրեցին իրենց գլխավոր զենքը՝ էնֆանտիզմը (մանկամտությունը): Եթե ԼՏՊ չլինի նախագահ, Եվրամիությունը մեզ վարկ չի տա, սփյուռքը կհեռանա մեզանից, ԱՄՆ-ն կվիրավորվի Հայաստանից, Եվրոպան երես կթեքի, Ռուսաստանը կխզի մեր դարավոր կապը, Թուրքմենյան գազ չի տա և այլ մանկապատանեական մտքեր: Երկրորդ նախագահին բերեցին Արցախից, որպես այլ մասնագետ, Վոյինի թալանի բազայի վրա՝ ձևավորեց հայկական ազգային բուրժուազիա: Իսկ 3-րդ նախագահը չուզեց վիրավորել ոչ մի թալանչու, - ինչպես թալանել եք՝ շարունակեք հարստանալ, ինձ չմոռանաք: Միմյանց հաջորդող նախագահներից ոչ մեկին չհետաքրքրեց զբաղվել Գիտությունների Ազգային Ակադեմիայով, բացառությամբ՝ վարչապետ Ա. Մարգարյանի, որը ցանկացավ Ակադեմիան դարձնել հասարակական ի կազմակերպություն, հանել զբաղեցրած շենքից, դարձնել իր սեփականությունը, որին հանդիմանեցին հայ մտավորականները: Հայաստանում Խորհրդային Միության փլուզումից հետո, անցած գրեթե քառորդ դարից ավելին, գիտության նկատմամբ պետական հոգածություն չկա, լավագույն պարագայում անտարբերության գիտության կարևորությունը պետության համար նման ըմբռնում չի եղել, նրա անհրաժեշտության մասին, ոչ մի պետական այրի, չինովնիկի, պետական գործչի ուղեղի կենտրոնում չի գործել, իսկ թալանելու կենտրոնը գործել է անխափան: Մեկ հաշվով գիտության հանդեպ լուրջ վերաբերմունք ստեղծելը պետության ինտելեկտի հարց է: Այսօր պետության ղեկավարման օղակները, որոնք տնօրինում են Հայաստանը, պետք է հասկանան պետության ներկան և ապագան, պետք է մտածել, որ 21-րդ դարում կարող է չունենալ ոչինչ, բայց ունենալ Գիտության Ազգային Ակադեմիա, այդ դեպքում երկիրը կունենա ամեն ինչ: Այսպես են մտածում աշխարհում, բացառություն է կազմում Հայաստանը: Իր դարավոր պատմության ընթացքում, Հայաստանի քարտեզը այդքան փոքր չի եղել, ինչպես այսօրվա Հայաստանն է: Տիգրան Մեծի Հայաստանը 40 անգամ մեծ էր ներկա Հայաստանից: Պարզվում է, որ ունակությունը, մտածելու կարողությունը, գաղափար ստեղծելու, արարելու՝ կապ չունի տարածքի մեծությունից, դա ապացուցեցին կոմունիստները, Հայաստանը կառավարելով 70 տարիների ընթացքում, որ մեր գենային կառուցվածքը չի փոխվել բոլորովին: Ամենակուլ դարեր ապրեց հողագունդը վիթխարի, մենք պայքարով կռվել ենք դաժան դարերի մղձավանջի դեմ և հարատևման ուղին ենք ընտրել: Եկել ենք դարերից, քայլում ենք հաղթական դեպի նոր հազարամյակներ:

Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

Երբ անդրադարձա հոգևորականին և նրա դերին, ասացի, թէ ինչպես գաղափարախոսությունը արդարացրեց ու օրինականացրեց ավելցուկի անհավասար բաշխումը բոլորի՝ ունևորների ու չունևորների մոտ: Դա հաջողվում է մինչև այն կետը, երբ կարողանում է զարգացնել հավատքների մի ցանց, առասպելների նման մի բան: Եթե լավ մտածես, կտեսնես, որ ամենահեշտ բանն է, երբ հավատք ունեցողները վերարտադրում են այն միտքը, որ իրենք արժանի են այն ամենին, ինչ ձեռք են բերել: Երեխա տարիքից դու խիստ տրամաբանական հակասության մեջ ես գտնվել, սակայն քիչ ես դրան ուշադրություն դարձրել: Մի կողմից քեզ վախեցնում էր այն միտքը, որ որոշ երեխաներ սովածության պատճառով լաց լինելով են քնում, մյուս կողմից՝ ամբողջովին հավատացած էիր (մյուս բոլոր երեխաների նման), որ խաղալիքները, հագուստները և քո բնակարանը իրավ քեզ են պատկանում: Մեր մտքում, երբ ասում ենք «Ես այս ինչ բանը ունեմ», կամ «Ես արժանի եմ այն ինչ բանի» նույնն բանն ենք մտածում: Երբ նկատում ենք այն մարդկանց, որոնք զրկված են կյանքի անհրաժեշտ սկզբնական պահանջներից, անմիջապես ցույց ենք տալիս, որ ցավակից ենք ու բարկանում ենք, թէ ինչո՞ւ նրանք էլ բավարար չափով չունեն, սակայն մի վայրկյան մեզ իրավունք չենք տալիս մտածելու, որ նրանց զրկվածությունը արդյունք է այն ընթացքի, որ պատճառ է դարձել մեր շքեղության մեջ ապրելուն: Սա հոգեբանական մի մեխանիզմ է, որտեղ հարուստներին և ուժայիններին (սովորաբար երկուսն էլ մեկ են) համոզում է, որ սա իրավասի, արժանի և անհրաժեշտ է, որ նրանք ավել ունենան, մինչդեռ մյուսները շատ քիչ ունեն:
Շատ ծանր մի ընդունիր: Մարդիկ, երբ իրենց օգտին է՝ շատ հեշտ են իրենց համոզում, որ դա տրամաբանական, բնական և արդարացի է: Սակայն, միևնույն ժամանակ, պատանի տարիքում հանկարծ չհաշտվես այն անհավասարությունների հետ, որոնք արթնացնում են քո զայրույթը: Երբ զգացիր, որ արդեն հանձնվում ես այն մտքին, որ սարսափելի անհավասարությունը անխուսափելի է, հիշիր, թե ինչպես սկսվեցին այս բոլորը: Նորածիններ, որոնք մերկ են ծնվում հասարակության մեջ, որոնց մի մասը թանկագին հագուստներ են հագնում, և պատնեշ է քաշվում իրենց ու մնացածի միջև, որոնք դատապարտված են սովածության, զրկվածության ու թշվառության: Պահպանիր քո զայրույթը խելացիորեն և զգուշությամբ, մինչև այն ժամանակ, երբ ժամանակը հասունանա, որպեսզի մի քայլ կարողանաս անել՝ աշխարհը դարձնելու տրամաբանական, բնական և արդար:

ԱՄՆ-ը չի պաշտպանում համաժողովրդական ժողովրդավարական շարժումը, քանի որ պաշտոնական մամուլում ասվում է. «Չկա որեւէ գործողություն, որը խոսում է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ», - խոստովանում է Պոմպեոն: Դա Վաշինգտոնի բոլոր նվագախմբերն են։  Մի խոսքով, քրեական դավադրություն:

Անհեթեթ խոստովանությունը՝ հայտնել Է Washington Post-ը, որը Պոմպեոյի անզգույշ մեկնաբանությունների ձայնագրություն է ստացել Նյու Յորքում վերջերս կայացած փակ հանդիպման ժամանակ: Նրա անհեթեթ շաղակրատելը տպավորիչ նպատակ է ունեցել.Հանդիպումը կայացել է հրեական խմբավորումների հետ, ըստ երեւույթին, մի շարք միջազգային թեմաներով, ներառյալ Թրամփի վարչակազմի մերձավորարեւելյան քաղաքականությունը: Պոմպեոն, կարծես, չի նկատել, որ իր խոսքերը ձայնագրվում են: Դրա համար էլ նրա մեկնաբանությունները իրականության կտրուկ համահարթեցում են ՝ ցրելով լրատվամիջոցների մեկնաբանությունները, որը մարվել է Թրամփի վարչակազմի կողմից Վենեսուելայում "ժողովրդավարության աջակցության" հայտարարության կոչով։ 

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք անգլերեն լեզվով՝ աղբյուրից https://sputniknews.com/columnists/201906081075731447-pompeo-blabs-venezuela-plot/ 

 

Բաժին՝ Աշխարհում

Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների և պատժամիջոցների ֆոնին հատկապես խոցելի ոլորտ պետք է դիտարկել Հայաստանի բանկային, ֆինանսական համակարգը` կապված ՀՀ-Իրան առևտրաշրջանառության հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարևոր են Հայաստանի շահերի և հետաքրքրությունների տեսանկյունից

«Այս երկու պետությունների հարաբերություններն ուղղակի կամ անուղղակի ազդում են Հայաստանի ներսում որոշակի գործընթացների  վրա։ Բոլորովին վերջերս էլ հայկական բանկերից մեկը պաշտոնական հայտարարություն տարածեց, որից բխում էր, որ Իրանի հետ ոչ միայն բանկային փոխանցումների խնդիր ենք ունենալու, այլ նաև խնդիրներ ենք ունենալու բեռնափոխադրումների հետ», - ասաց Վարդան Ոսկանյանը և հավելեց, որ բեռնափոխադրումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն, հատկապես, երբ հաշվի ենք առնում թուրք-ադրբեջանական շրջափակումը:

Իրանագետն ընդգծեց, որ այդ ռիսկերն առկա են և դրանք պետք է կառավարել։

 

Աղբյուր՝ Արմենպրես լրատվական

 

 

 

Հինգշաբթի, 06 Հունիսի 2019 15:32

Գեղեցիկ և ապստամբ

“Գեղեցիկ և ապստամբ” գիրքը կարճ պատմվածքների հավաքածու է՝ 33 Լատինամերիկացի կանանց մասին: Պատմվածքները պատմություն են ու ոչ զուտ այդ կանանց կենսագրության մասին: Այդ գրքի պատմվածքներից յուրաքանչյուրը արտացոլում է Լատինական Ամերիկայի մեծ պատմության էջերը,  սկսած 1492 թվականից,  երբ եվրոպացի ագրեսորները ներխուժեցին այս երկրամաս և որը շարունակվում է մինչև այսօր: Այս կանանցից որոշները հայտնի են, որպես պետական պաշտոնյաններ, գրողներ, արվեստագետներ և այլն, բայց մնացածը չճանաչված, սակայն մեծ դեր են ունեցել ազատության ու հավասարության համար պայքարում: Բրազիլիայի նախկին նախագահ՝ Դիլմա Ռուսեֆը մեկն է նրանցից: Գրքի հեղինակն է Հերնանդո Քալովասպինա-ն:

Բաժին՝ Կանայք
Էջ 1, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: