Արխիվ Հոկտեմբերի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վ. Սողոմոնյանը “Իրավունք”-ին տված հարցազրույցում նշում է. “Սին են այն հույսերը, թե Ռոբերտ Քոչարյանը ազատվելուց հետո պետք է գնա տուն և զբաղվի բոլորովին այլ բաներով”: Զարմանալի է պարոն Սողոմոնյան, այլ բաներ՝ ի՞նչ նկատի ունեք: Նրա աշխատանքը Հայաստանում ժողովրդի ստեղծած արժեքների թալանն է եղել, իսկ դրսում՝ առյուծաորսը: Եթե հույսեր եք փայփայում նրա վերադարձը Հանրապետության ղեկավարի, որպեսզի իր թալանածը կրկնապատկի, և դու էլ քո բաժին թալանը ունենաս, դա ընդամենը երազանք է: Աշխարհում ընդունված է՝ բարեկիրթ, լուրջ պետության ղեկավարների ըմտանիքների զավակները զբաղվում են գիտությամբ, մշակույթով, պետության քաղաքականությամբ, և ոչ թե իրենց հոր թալանածով՝ բիզնեսի առուծախով: Ռ. Քոչարյանը ոչ միայն վատ նախագահ է եղել, այլ իր մեծամտությամբ և տհասությամբ վիրավորել է մի ամբողջ ժողովրդի: Հայաստանի նախագահի սահմանադրական լայն իրավունքով, բազմած թագավորական աթոռին՝ ասում է. “Հայաստանում տղամարդ չկա”: Մեր ժամանակակից տղամարդիկ կուլ տվեցին այդ վիրավորանքը, չնայած ժողովուրդը՝ յուրաքանչյուրն իր մակարդակով, դրա բանավոր պատասխանը տվեց: Իմ տրամաբանությամբ՝ ազգին վիրավորողը ազգի թշնամին է: Իմ ախատանքային գործունեության տարիներին Սերժերի և Ռոբերտների գոյությունը չեմ էլ նկատել, ով բերեց Հայաստան այդ ամենակուլ թալանչիներին՝ սպարապետ “միջնադարյան կացինը”: Պարոնայք Սողոմոնյաններ, եթե հույս եք փայփայում նրա վերադարձը քաղաքականություն, դա ընդամենը խորտակված երազանք է, պարզորոշ երևում է՝ նրա հետագա կյանքը անցնելու է բանտում, առյուծաորսին սովոր կտրիճը այսուհետ բանտախցիկում մուկ է բռնելու: Պարոն Սողոմոնյան, հիշատակում ես, մեջբերեմ. “պարզ է, որ հանրության առնվազն էլիտայի ստվար զանգվածի համար այս իշխանության գործունեությունն անընդունելի է”: Հստակեցնեմ Ձեր այդ դատողությունը: Այո, էլիտայի միայն այն հատվածը, որը ԼՏՊ-ի, Սերժ Սարգսյանի և Ռ. Քոչարյանի ղեկավարության ժամանակասերն է կամ նրանց թալանի գործընկերն է եղել կամ հարմար պահին ինքն էլ է համաժողովրդական սեփականությունից մի յուղոտ պատառ թռցրել: Թալանով Փարիզի Ելիսեյան թանգարանի նախագծով Հայաստանում կառուցած առանձնատան տիրոջը մի՞թե դուր գան ներկա իշխանությունները, որոնք ամենայն հավանականությամբ այն կպետականացնեն և կդարձնեն մանկապարտեզ, այն պարզ պատճառով, որ Քոչարյանի իշխանության օրոք մասնավորեցվել է 360 մանկապարտեզ, թալանի նախագահի պատկերացմամբ երևի հայոց անգանդը չորացել է, էլ երեխաներ չեն ծնվելու: Ինչպես կարող են իմ նախկին աշխատանքային ղեկավար ընկերները՝ 50 մարդ, դժգոհեն այսօրվա իշխանություններից, որոնց աշխատանքային գրասենյակները (Առևտրի տուն) սեփականաշնորման ծրագրից հանեց Ռ. Քորարյանը և իր թշնամու միջոցով, չնչին արժեքով այն ձեռք բերեց՝ անտեսելով 50 աշխատողների իրավունքները: Նման օրինակներ բազմաթիվ են՝ Քաղաքապետարանի հին շենքը, Սպայի տունը, Արհմիությունների շենքը և շարունակական թվով տասնյակներ: Նշում ենք նաև "Լազարյան ակումբի" դերը, մեջբերեմ. “այդ բացը կար և դրա համար էր, որ մենք մեր գործընկերների հետ միասին որոշեցինք հիմնադրել այդ ակումբը”: Լսիր հարգելի ընկեր, ի՞նչ առնչություն ունեք այդ ակումբի հետ դու կամ Ռ. Քոչարյանը, փաստորեն հմտորեն օգտագործեցիք Կ. Զատուլինի և մյուս ռուս ընկերների միջամտությունը և խորամանկորեն Ռ. Քոչարյանին ռուսամետ դարձրիք՝ պատասխանատվությունից փրկելու համար, փաստորեն այդ տարբերակն էլ չստացվեց, նրանից ինչ ռուսամետ, նա էությամբ դաշնակցական է՝ հակառուս կեցվածքով: Պարոն Սողոմոնյան, Հայաստանում Ռուսաստանի միակ գործընկերները կոմունիստներն են, միգուցե Կ. Զատուլինը մինչև հիմա չի հասկացել, որ կոմունիստները պայքարում են Հայաստանում տարբեր տեսակի արևմտյան հակառուսական գաղափարների տարածողների դեմ: “Եվրոպական կուսակցության” տկարամիտ Տ. Խզմալյանների, Կ. Ռուբինյանների սորոսական թավշամանուկների կազմակերպած երթերի դեմ: Իսկ "Լազարյան ակումբի" որևէ անդամ կանգնե"լ է մեր կողքին կամ դո'ւք Սողոմանյան, երբևիցե աջակցե՞լ եք մեզ: Հասկանալի է, դուք զբաղված եք ձեր գործերով և այդ ակումբը այլևս ձեզ պետք չի, քանի որ Քոչարյանի գործին չի օգնում: Անհասկանալի պնդաճակատություն եք հանդես բերում Ռուսաստանի նախագահի նկատմամբ՝ ծննդյան օրը շնորհավորելու, տան ադնամների հանդիպում: Նա էլ քաղաքավարությունից ելնելով չի մերժում, բայց իր մարդասիրական վարմունքով՝ որքան ջուր է ավելացնում Հայաստանում հակառուսական տրամադրությունների մոլեռանդորեն աճող ջրաղացին: Հարգելի պարոն Սողոմոնյան, մի՛ դժգոհիր մեր այսօրվա իշխանություններից, նրանք ջարդել են պետությունը օլիգարխիկ կառավարման կոռուպացված շարունակական շղթան և բացել են երեք նախագահների կողմից և սարքված հյուսված “Գոլդյան հանգույցը” ծավալուն աշխտանք են կատարում՝ ժողովրդին պատկանող արժեքները թալանչիներից վերադարձնելու ժողովրդական պետությանը:


Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

Վերջերս լույս է տեսել Ջորջ Մոիոյի գիրքը «Ավերակներից դուրս գալը: Նոր քաղաքականություն ճգնաժամային ժամանակների համար» անվան տակ: Նա իր գրքում բացատրություններ է ներկայացնում նեոլիբարալիզմի տեսության առաջացման մասին: Նա ասում է, այն պատկերացումը, որ մարդը իր բնույթով մրցակցային ու ինդիվիդուալիստ է, այնքան էլ վնասակար պատկերացում չէ, այլ հակասում է հոգեբանության, ներվաբանության ու էվուլացիոն կենսաբանության ձեռք բերումների հետ: Նա ասում է մարդիկ իր նման տեսակ սիրողներ են, սակայն մենք կարիք ունենք մի նոր կարեկցության պատմության և ընդհանուր զարգացմանը, որպեսզի հաղթահարենք նեոլիբերալիզմի պատմության պրոպագանդային:
1947 թվականին Ֆրեդրիխ Հայքը և ուրիշները միասին ստեղծեցին «Մոնտ Փերլին» նեոլիբերալական միությունը, նեոլիբերալները ունենալով հարուստ մի քանի հովանավորողներ` ստեղծեցին համաշխարհային մի ցանց: Մտավոր կենտրոններ ստեղծեցին ու համալսարանների ֆակուլտետներին դրամական հովանավորություններով գրավեցին դեպի իրենց, գլխավոր խմբագիրներին ու լրագրողներին հրավիրեցին իրենց նիստերին ու իրենց հաջողվեց որպես խորհրդատուներ մարդ ներկայացնել քաղաքական հիմնական նախարարություններում: Նրանք գիտեին, որ մինչև այն ժամանակ, որ Կինեզյան սոցիալ դեմոկրատները ընդունվել են լայն մասշտաբով կուսակցությունների ու քաղաքական խավերի կողմից, նրանք ոչ մի չանս չունեն անմիջական հաջողությունների հասնելու: 30 տարվա ընթացքում ստեղծեցին իրենց ցանցերը, մեկնաբանությունները ավելի լավացրին ու անընդհատ ավելի շատ մարդ ներգրավեցին իրենց օղակներում: Գիտեին, որ երբ տնտեսական ու քաղաքական ճգնաժամերը վրա հասնեն, իրենք պատրաստ են լինելու դրանց դիմագրավելու համար: Ինչպես Ֆրիդմանն է ասում՝ «Երբ ժամանակը հասավ, որ պետք է փոխվեք... ձեր տրամադրության տակ է լինելու պատրաստի ալտերնատիվ»: Սակայն ամենակարևոր մի բան ունեին, որ դիմացինը չուներ՝ նոր պատմություն: Յուրաքանչյուր սերնդի համար քաղաքական պատմությունները պետք է ժամանակակից լինեն ու փոխարինվեն, այն պատճառով, որ նրանց քաղաքականությունը առօրյա վիճակից դուրս է գալիս, կոռուպացվում կամ հարձակումների հետևանքով թուլանում է:
Նեոլիբերալիզմը իր բնույթով մի տեսակ խաբեբայություն է, որը միայն իր շահերն է հետապնդում, մի տեսակ զարդարված ու բարդ տեսություն է, որը հարուստները իրենց շահագործման արարքը արդարացնում են դրանով և իրենց ազատում են դեմոկրատիայի սահմանափակումներից՝ հարկայինից, հսկողությունից, աշխատողների համար հարմար աշխատավարձ և հարմար պայմաններ ստեղծումից, կենդանի էակների կարևորելուց և բոլոր այն հարգալից վերաբերմունքից, որը անհրաժեշտ է ունենալ միմյանց հանդեպ:

Նկարում՝ Իրանի Մարիվան քաղաքի ցույցերից մի պատկեր:

 

Աշխարհի տարբեր երկրներում լայնածավալ ցույցեր են կազմակերպվում Սիրիայում Թուրքիայի ներխուժման դեմ, նրանք բողոքում են քուրդերի տեղահանման համար, շատ լրատվամիջոցներ այս օրերին վերհիշում են Թուրքիայի կողմից կազմակերպված ցեղասպանությունը հայերի դեմ, օրինակ Հոկտեմբերի 10-ին, BBC լրատվամիջոցում իրանցի քաղաքական մեկնաբանը վերհիշեց հայոց ցեղասպանությունը և նշեց, որ Էրդողանի մոտ դեռ նման հակումներ գոյություն ունեն և դատապարտելի է:
Իրանի տարբեր քաղաքներում, հատկապես քրդաբնակ քաղաքներում և մայրաքաղաք Թեհրանում Թուրքիայի ագրեսիայի դեմ տարբեր ցույցեր են կազմակերպվել, ցույցեր են տեղի ունեցել նաև Թեհրանում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ըստ Իրանական լրատվամիջոցների Իրանի ավելի քան 16 քաղաքներում նման ցույցեր են տեղի ունեցել և դեռ շարունակվում են բողոքները Թուրքիայի ագրեսիայի դիմաց:

Բաժին՝ Աշխարհում

Ամիսներ շարունակ սպառնալիքներից հետո Թուրքիան PKK-ի դեմ պայքարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին իր ռազմական հարձակումները սկսեց Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում: Միաժամանակ նրանք օդային ռմբակոծություններ են իրականացնում այդ շրջաններում: Հիմնական հարցը այն է, որ արդյո՞ք այս հարձակումը կանխագուշակելի էր, եթե այո, ինչո՞ւ Սիրիայի քուրդերը կրկին անգամ վստահեցին ամերիկացիներին և Սիրիայի կենտրոնական իշխանության հետ համագործակցելու փոխարեն վստահեցին ամերիկացիներին ու նախագահ Թրամփին և վերածվեցին, որպես ԱՄՆ-ի ցամաքային ուժը Սիրիայում: Քուրդերի թիկունքի դատարկումը ԱՄՆ-ի կողմից կարելի է որպես ետևից դավաճանական հարված համարել ու կրկին համոզվել, որ ԱՄՆ-ը վստահելի գործընկեր չի կարող լինել:
Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը ուղղված է ցանկացած այլ պետության կամ երկրի ազգային միասնականության և տարածքային ամբողջականության մասնակի կամ ամբողջական խախտման դեմ: Այս միջազգային փաստաթղթում հաստատվում է, որ ըստ «Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի» «Ոչինչ չպետք է վավերացնի կամ խրախուսի ցանկացած գործողություն, որը մասնակի կամ ամբողջական խախտում է ինքնիշխան և անկախ պետությունների տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը, իր գործողություններում պահպանելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը»:
Թուրքիան հերթական անգամ ապացուցեց, որ ինքը հեռու է քաղաքակիրթ պետություն կոչվելու իրավունքից և ոչ մի տարբերություն չկա ներկայիս Թուրքիայի և երիտթուրքական կառավարության միջև։ Հույս ունենանք, որ քաղաքակիրթ Եվրոպան դասեր կքաղի պատմության էջերից։
Սիրիայի ճգնաժամի և երկրի տարբեր շրջաններում ահաբեկչական ու զինված տարբեր խմբերի աշխուժացումով, հենց սկզբից Սիրիայի պետությունը և բանակը համաձայնվեց, որ քրդական շրջանների ղեկավարումը հանձնել քուրդերին և նրանք ահաբեկչական խմբերի դեմ պայքարի ընթացքում չեզոք դիրք ունենան Սիրիայի պաշտոնական պատերազմի ժամանակ ահաբեկիչների հետ ու հավատարիմ մնան Սիրիայի ամբողջականությանը:
Թուրքիան նախկինում քանի հարձակում է իրականացրել քրդաբնակ քաղաքների վրա, որոնցից կարելի է հիշատակել Էֆրին քաղաքի վրա հարձակումը, որտեղ բնականաբար քրդական զինված ուժերը չէին կարող դիմադրել ՆԱՏՕ-ի անդամ և Թուրքիայի կլասիկ բանակի դեմ: Էֆրինը բռնագրավվեց ու ոտնահարվեց Սիրայի ամբողջականությունը: Սիրիայի քրդական որոշ կուսակցությունների ղեկավարությունը Ամերիկայի հույսով մնացին ու Դամասկոսի իշխանության հետ չհաշտվեցին ու ծանր պարտություն կրեցին:
Թուրքիան իր այս հարձակումով նպատակ է հետապնդում գրավել հետևյալ քաղաքները՝ Կուբանի, Սերին, Էյն Իսա, Ղամիշլի, Դերզոր, Ռեղա և ԹելԱբիզ և նավթային շրջան՝ Ռեմիլանը: Նրանք նպատակ ունեն նաև փախստականներին տեղափոխելով իրենց գրավված տարածքներ փոխեն բնակչության կազմը ի վնաս քուրդերի և ունենալ իերն ենթակա շրջաններ:
Մենք գտնում ենք, որ այս ներխուժումը պետք է դատապարտվի աշխարհի բոլոր երկրների հատկապես սահմանամերձ երկրների, Ռուսաստանի, Եվրոխորհրդի, արաբական ամբողջ աշխարհի և ՄԱԿ-ի կողմից ու միևնույն ժամանակ գործնական քայլեր պետք է վերցնվեն Թուրքիայի ներխուժումը դադարեցնելու ուղղությամբ: Մեր հայ հայրենակիցները Սիրիայում նաև գտնվում են վտանգի ներքո, ողջունում ենք ՀՀ արտգործախարարության դատապարտումը և այդ ուղղությամբ վերցրած գործնական քայլերը: Ողջունելի է նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատապարտումը, որը կատարվեց հոկտեմբերի 10-ին կառավարական նիստի ժամանակ:

Հայ Ձախ Ֆորում, 2019 թ. Հոկտ. 11, Երևան

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցն ու դրա մանրամասները գրավել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեռուստաաստղի և իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի այցին անդրադարձել են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսին են «Daily mail»-ը, «Reuters»-ը և այլն:

«Daily mail»-ը  ներկայացրել է Քարդաշյան քույրերի այցի գրեթե բոլոր մանրամասները: Լրատվամիջոցն անդրադարձել է Քիմ և Քորթնի Քարդաշյանների ընդունելությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչպես նաև Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուն:

Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցին անդրադարձել են նաև այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Metro» պարբերականը:

«The Straits Times»-ի, «E news»-ի,  «Evening standart»-ի  ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ Քարդաշյանն իր երեխաներին մկրտել է Էջմիածնում:

Քարդաշյան քույրերի այցի մանրամասները հայտնվել են նաև «Daily Star», «Euroweb», «People» և այլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Քարդաշյանը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Երևանում անցկացվող WCIT 2019 համաժողովին: Հեռուստաաստղը և նրա քույրը Հայաստան կատարած այցի ընթացքում նաև հասցրել են իրենց երեխաներին մկրտել Էջմիածնում:

Աղբյուր՝ armenpress.am

Բաժին՝ Կանայք
Չորեքշաբթի, 09 Հոկտեմբերի 2019 23:38

Իրանում գազի խոշոր հանքավայր Է հայտնաբերվել

Իրանի հարավային նահանգում գազի խոշոր հանքավայր Է հայտնաբերվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային նավթընկերության հետախուզման դեպարտամենտի տնօրեն Սայեդ Սալեհ Հենդիին:
«Գազի հսկայական պաշարներ են հայտնաբերվել Իրանի հարավի Ֆարսի նահանգում` այդ տարածաշրջանում մեկ տարվա ակտիվ հետախուզումից հետո»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, Իրանի գազախույզները ենթադրում են, որ գազի պաշարները կբավականացնեն Թեհրանի կողմից 16 տարվա սպառման համար:
Բացի այդ, նշվում Է, որ հետագա մանրամասնությունները կներկայացնի Իրանի ազգային նավթընկերութան կառավարիչ տնօրենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուր՝ armenpress.am

Պատկերացրու մի չինացի բրդի հողագործ գործատու, որը հողատիրոջից վարկ է վերցրել արտադրության գործընթացը առաջ տանելու, ապրանք, աշխատանք, հող և անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար, որպեսզի նոր գործ դնի: Այստեղ ճշգրտորեն ի՞նչ է կատարվում: Պարզ է, որ գործատուն տիրոջից փող է պարտք վերցնում այն հույսով, որ բրդի արտադրության ու վաճառքից հետո, կկարողանա պարտքը վերադարձնել: Ամենայն դեպս, եթե այս հարցին ուզենաս տնտեսական շրջանակներում դիտել, պետք է ասես, որ նա փոխանցման արժեքը ապագայից է պարտք անում և քաշում է ներկային:
Եթե որոշված լինի այս գործընթացքը, պատկերացնենք որպես երևակայական-գիտական ձևի մի տեսաֆիլմ, կլինի բուրդ հավաքող հողագործին այսպես պատկերացնել, որ նա ապագային դիտում է կիսաթափանցիկ թաղանթի միջոցով և շատ դժվար է տեսնում թաղանթի այն կողմը ինչ է սպասվում: Մեր գործատուն, առիթը տեսնելով, հիմա ձեռքը բարձրացնում է և մատները դնում է թաղանթի վրա և հետո մի հանկարծակի հարվածով ձեռքը տանում է թաղանթի մյուս կողմը: Նա մնում է ներկա ժամանակում, սակայն ձեռքերը անցնում են ապագայի միջով: Երբ ձեռքերն այն կողմ գնացին, մի քիչ փոխանակման արժեքից վերցնում է և ուրիշ հանկարծակի շարժումով ձեռքերը թաղանթի ներսից վերադարձնում է ներկա ժամանակ:
Այս ենթադրությամբ, եթէ մեր գործատուն բավարար չափով տեսած լինի ապագան, ձեռք բերած բուրդի վաճառքը կարող է այնքան հաջող լինել, որ նախատեսում էր, և բավարար չափով փոխանակման արժեք կարտադրի, որ պարտքը վերադարձնի: Իսկ եթե սխալվի և չկարողանա այնպիսի ապագա ստեղծել, որ փոխանակման արժեքը դրա մեջ լինի, ուրեմն նա այս ժամանակացույցը խախտել է: Եվ ինչպես յուրաքանչյուր երևակայական-գիտական մասնագետ քեզ կասի, սա մի ոչ ոչ է (այսինքն ոչ հնարավոր է և ոչ էլ ընդունելի): Եթե չկարողանա պարտքը մուծել, բիզնեսում կպարտվես:
Եթե գործատուներին որպես ժամանակ ճանաչողներ պատկերացնենք, որոնք դառնում են ժամանակի ճանապարհորդ, բանկատերերը առանց կասկածի նրանց ճամբորդության գործակալներն են: Մեր երևակայական-գիտական պատմության մեջ գործատուների անսահման փառասիրությունը թարգմանվում է (նմանվում է) անսահման փոխանակման արժեքի, որը անջատվում է ապագայից և ժամանակի թաղաթի միջոցով բերվում է ներկա ժամանակներին: Ընտանիքի անդամներից կարելի է քիչ գումար պարտք վերցնել, ընկերներից ու համագործակիցներից նույպես, սակայն անվերջ ու մեծ վարկեր վերցնելը հեշտ չէ, և սա հենց այն տեղն է, որտեղ մուտք են գործում բանկատերերը:

 

«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած ԵԱՏՄ անդամ-պետությունների եւ Իրանի նախագահներին «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի վտանգների մասին իրազեկման ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը թույլ չտվեց երթը շարունակել դեպի Բաղրամյան 26։

Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ քաղաքում իրականացվում է ուժեղացված ծառայություն, օրենքի ուժով արգելում են մոտենալ Բաղրամյան 26-ին։

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը նշեց, որ կկարդան իրենց հայտարարության տեքստը, այն լրատվամիջոցների միջոցով կհասնի ՀՀ ժամանած օտարերկրյա պետությունների լիդերներին։

«Մենք այստեղից կընթերցենք հայտարարության տեքստը ռուսերենով, նաեւ պարսկերեն պաստառներ ունենք, եւ կոչ ենք անում նաեւ Իրանին պայքարել Սոսոսի գործունեության  դեմ»,–նշեց Մալյանը։

Ակցիայի մասնակիցները Stop Soros գրություններով փուչիկներ բաց թողեցին եւ ավարտեցին իրենց ակցիան։

Աղբյուր՝ news.am

Բաժին՝ Հայաստանում
Կիրակի, 06 Հոկտեմբերի 2019 14:13

"ՎԵՏՕ" շարժման գլուխգործոցը

Օրերս “ՎԵՏՕ” շարժման ղեկավար՝ Նարեկ Մալյանի նախաձեռնությամբ, հայրենասիրական մի երևույթի ականատես եղանք: Հայաստանի սորոսյան “բաց հասարակության հիմնադրամի” գրասենյակի առջև բացվեց հրեական ծագումով ամերիկացի՝ Ջորջ Սորոսի կավե արձանը: Երևույթի ենթատեքստում պարզորոշ երևում էր ծաղրանքը և դառը հումորը՝ մեր պետական այրերի կարճատեսությունը և պատահական չի, որ “ՎԵՏՕ” շարժման ղեկավարները մտահոգված են, որ Ջորջ Սորոսը Հայաստանում այլևս իշխանության մաս է: Սակայն ո՞վ է Սորոսի հայաստանյան գործակալը՝ ազգադավ, շեյթան, անվերջ սողալով մեր կյանքում, խեղկատակելով Սորոսին՝ դառնում է հակաազգային չարիք, նա լիզում է Սորոսի գարշապարը և սրբորեն կատարում նրա պահանջը: Նա դեմ է մեր ազգային իդեալին, երբ անհավասար պայքարում ենք երկրի ճակատագրի համար: Նա Սորոսի դոլլարների հմայքից դառնում է ստորաքարշ ստրուկ և զուրկ են բարոյականությունից և վաղուց իրենց անունը գրել են դժողքի պատին՝ “Հայ տեսակի Սորոսի գործակալ”: Պարոն Վարչապետ, նրանք հիվանդ, հոգեխախտ ազգայնամոլներ են, նրանց գիտակցությունը ձևավորվել է կրքերի, զգացմունքների և այդ օրինակ հատկանիշներից նրանք ի վիճակի չեն ըմբռնելու իրենց բաժին հասած դժբախտությունների պատճառները և կարող են զոհվել իրենց կողմից չգիտակցված չարիքների պատճառով:
Պարոն Վարչապետ, Ձեր գործունեության ճանապարհին՝ Վանեցյաններ և Սասուն Միքայելյաններ շատ են հանդիպելու, արդեն ջարդել ես պետության օլիգարխիկ կոռուպցիոն շարունակական շղթան, բացել ես Հայաստանում ձևավորված “Գոլդյան հանգույցը” շարունակիր քայլերդ, բայց մաքրելով կողքերդ զանազան թազի թուլեքից և շուն շանգյալներից: Իմ պատկերացմամբ քո “աքիլեսյան գարշապարը” խարդավանքի քրմապետ ԼՏՊ է և իր գարշանքի խառնարան Կարապետ Ռուբինյանները: Հուդայական առեղծված թրաշամանուկ, մեծամիտ, եսասեր, քազնազարական հոգեբանությամբ՝ Սորոսի գործակալ Դանիել Իոննիսյաններին եթե չպարժես, որոնք ունեն քայլափոխում ոտնատակ են ընկնում և վխտում են քո շրջապատում, նրանք հարմար պահին թիկունքից հարվածելու են, իսկ շեյթան՝ Տիգրան Խզմալյանի պահվածքը շատ նման է այն դասական նկարին՝ “ավանակը վազում է իր ճակատից կախված գազարի ետևից”: Պարոն Վարչապետ, ազգովի հիշենք Դանտոնի թևավոր խոսքը.”Հաղթելու համար հարկավոր է համարձակություն, համարձակություն և կրկին համարձակություն”:


Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

Կառավարության շենքի առջեւ սակավաթիվ նստացույցեր անցկացնող եւ ԱՄՆ ու Եվրոպայի փողերն «արդարացնող» գրանտակերներին ու նրանց տերերին չի հաջողվի վատացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Այս մասին ասել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը Հայաստանում ՌԴ դեսպանության շենքի մոտ անցկացվող ցույցի ընթացքում՝ ի պաշտպանություն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անցկացման, որը տեղի է ունենում հոկտեմբերի 1-ին Հայաստանի մայրաքաղաքում։

Ղազարյանը նշեց, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը ամեն կերպ փորձում են հեռացնել Հայաստանը Ռուսաստանից՝ գիտակցելով, որ հենց ՌԴ-ն է տարածաշրջանում կայունության եւ Հայաստանի անվտանգության երաշխավորը. «Մենք թույլ չենք տա նրանց իրենց շահերը մտցնել օրակարգ, լինի դա Ստամբուլյան կոնվենցիան, թե նման այլ նախաձեռնություններ։ Այդ ամենը ժամանակավոր է, եւ նրանք են ժամանակավոր, իսկ հայ-ռուսական հարաբերությունները, որ դարերի խորքն են գնում, հավերժ են»։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն իր հերթին նշեց, որ երկար տարիներ Հայաստանում Արեւմուտքի միջոցներով կազմավորվել են տարբեր քաղաքական ուժեր, որոնք աշխատել են ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլ նաեւ հենց Հայաստանի դեմ. «Այդ քաղաքական ուժերն աշխատել եւ աշխատում են պետության շահերի դեմ։ Մեր քաղաքական ուժը պատրաստ է միավորվել բոլորի հետ, ովքեր պատրաստ են պայքարել օտարերկրյա այդ գործակալների դեմ։ Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին լինել զգոն, քանի որ այդ ուժերն իրենց ցանցերն են գցել Հայաստանում եւ աշխատում են պետական շահերի դեմ»։

Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը միացել էր բողոքի մասնակիցներին, նշեց, որ սա պատմական օր է Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի համար։

«Մենք ելնում ենք այն փաստից, որ Ռուսաստանը մեր ամենակարեւոր ռազմավարական դաշնակիցն է, եւ այն ուժերը, որոնք փորձում են փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, պետք է իմանան, որ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս նման կարգի ոտնձգությունների անցակացման դեմ: Մեր ժողովուրդը 300 տարի շարունակ իր հայացքն ուղղել է Ռուսաստանի կողմը»,- ընդգծեց Սաֆարյանը:

Մասնակիցներն իրենց հետ բերել էին հայկական դրոշներ, Հայաստանի Կոմկուսի դրոշները եւ «Ընդմիշտ Ռուսաստանի հետ», «Ո՛չ հակառուսական սադրանքներին» ու «Ողջունում ենք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցներին» գրառումներով պաստառներ:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանության շենքի առջեւ ակցիա է ընթացել ի պաշտպանություն երկրի եվրասիական ինտեգրացիայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի: Ակցիայի կազմակերպիչներն էին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի Սոցիալական արդարության կուսակցությունը, Հայաստանի Միասնական առաջադեմ կոմունիստական կուսակցությունը:

Առավոտյան Մատենադարանի շենքի առջեւ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեության դեմ ակցիա էր անցկացրել «ՎԵՏՕ» շարժումը: Կեսօրին մոտ Հանրապետության հրապարակում Կառավարության շենքի առջեւ էին հավաքվել չգրանցված Հայաստանի Եվրոպական կուսակցության ակտիվիստները, որոնք արդեն դեմ են Երեւանում ԵՏՄ գագաթնաժողովի անցկացմանը: Սակայն այս ակցիային մասնակցում էր միայն 6-7 մարդ:

Աղբյուր՝ news.am

Էջ 2, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: