Արխիվ Հոկտեմբերի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Չիլիում արդեն վաղուց է, որ ժողովուրդը սկսել է բողոքել սոցիալական ու տնտեսական անարդարության դեմ: Վերջին 10 օրվա ընթացքում, երբ իշխանությունը մետրոյի տոմսերի գները բարձրացրեց ու հասցեց մեկ դոլար 17 սենտի, սկսվեցին ժողովրդական ցույցերը, նրանք սկսեցին բողոքել հարուստների ու աղքատների տարածության ավելացմանն ու տնտեսական ու հասարակական անարդարությունների դեմ: Միայն ուրբաթ օրը, հոկտեմբերի 25-ին մայրաքաղաք Սանտիագոյում մոտ մեկ միլիոն մարդ էր մասնակցում այդ ցույցերին:
Սանտիագոն ունի մոտ 6 միլիոն բնակչություն և զինված ուժերը արտակարգ վիճակ հայտարարելով՝ քաղաքի հսկողությունը իր ձեռքում է վերցրել: Զինվորականների մեջտեղ գալը առաջին անգամն է տեղի ունենում Չիլիի ռազմական դիկտատոր «Ագոստո Փինոշեյի» 1973-1990 թթ.-ին փողոցներ դուրս գալուց հետո: Ցույցերին միացել են նաև տաքսիների ու բեռնատարների վարորդները: Ցույցերի ընթացքում մահացել են 18 հոգի և ձերբակալվել են մոտ 7 հազարը: Չիլիի մյուս քաղաքներում նույնպես նման ցույցեր են տեղի ունենում և ճգնաժամային վիճակ է առաջացել աբողջ երկրում:
Այս ցույցերի հետևանքով Չիլիի նախագահ Սեբաստիա Պիներան խոսել է հասարակական մի շարք բարեփոխումների մասին ու խոստացել և հայտարարել է, որ մի շարք աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու է: Նա հայտարարել է նաև, որ հետ է վերցնելու իր առաջարկը հոսանքի և բժշկական ծառայությունների սակագների բարձրացման մասին, որը նախկինում հայտարարել էր պետությունը: Նա ներեղություն է խնդրել ժողովրդից ու հայտնել, որ ժողովրդի արդար հասարակական պահանջների մասին պատգամը ըմբռնել է: Նա ընդիմադիր կուսակցություններին համատեղ մի նիստ է հրավիրել, սակայն ամենամեծ ընդիմադիր կուսակցությունը՝ Չիլիի Սոցիալիստական Կուսակցությունը բոյկոտել է այդ նիստը: Նախագահը ցրել է իր կաբինետը:
Չիլիում մեծ անհավասարություն գոյություն ունի ժողովրդի միջև՝ հասարակական որոշ բնագավառներում, հատկապես առողջապահության, կրթության ու թոշակառուների: Չնայած Լատին Ամերիկյան երկրների մեջ Չիլին լավ նյութական վիճակում է գտնվում, սակայն առողջապահության ու կրթության ոլորտների մասնավորեցումը, սկզբնական ծառայությունների գների բարձրացումը և թոշակառուների թոշակի նվազեցումը դրդեց ժողողովրդին փողոց դուրս գալ ու բողոքել նեոլիբերալիստական այս քաղաքականության դեմ:

Ցուցարարները գդալներով հարվածելով կաթսաների վրա՝ իրենց բողոքն են արտահայտում իշխանության հանդեպ, բողոքի այս ձևը դիկտատոր Փինոշեյի ժամանակվանից է մնացել և այժմ օգտագործվում է այն:
Ժողովուրդը մարտահրավեր է նետել երկրի տնտեսական անարդար նեոլիբերալիստական համակարգին: Ըստ պաշտոնական տվյալների՝ 16 ավտոբուս այրվել է և մետրոյի 10 կայաներ հարձակման են ենթարկվել: Երկրի մետրոպոլիտենը այժմ փակ վիճակում է գտնվում: Նախագահը հայտարարել է, որ երկիրը պատերազմական վիճակում է գտնվում: Ցույցերում մեծ տեղ են գրավում դպրոցների աշակերտությունը և համալսարանների ուսանողները:

Բաժին՝ Աշխարհում

Լիբանանի ապստամբությունը զուտ վերջին դեպքերի հետևանքով չի առաջացել, նման երևույթներ եղել են, որոնք վերջապես հասարակական պայթյուն առաջացրեց Լիբանանում: Լիբանանի երևույթը կարող է դաս լինել Հայաստանի իշխանության համար, որը որոշ առումներով հետևում է նեոլիբերալիստական քաղաքականությանը:
Լիբանանը մոտ 30 տարի տառապում էր նեոլիբերալական քաղաքականությունից, որը գործադրվում էր իշխանավորների կողմից: Այդ քաղաքականությունը հենված է պարտքի վրա, որը վերցվում էր Լիբանանի բանկերից, միջազգային կառույցներից՝ երկրի հիմքերը կառուցելու նպատակով և մյուս կապիտալների ներդրումների հիման վրա: Նման քաղաքականության մոդելը ներկայումս կարող ենք տեսնել նաև Հայաստանում: Լիբանանի պետության ամբողջ քաղաքականությունը հենված է աջակցելը բանկերին, անշարժ գույքին և զբոսաշրջիկությանը: Բացթողում եղավ արդյունաբերության, ինդուստրիայի և գյուղատնտեսության ոլորտում: Կարելի է ասել, որ պետությունը ստեղծեց այնպիսի համակարգ, որը հենված էր սպառողության վրա՝ հիմք ունենալով դրսից փող պարտք վերցնելով:
Նման քաղաքականությունից տպավորություն է ստեղծվում, որ երկրում տնտեսական աճ է արձանագրվում և հարցերը լավ առաջ են ընթանում: Սակայն, երբ սկսվում է պարտքերի, օգուտների կամ շահույթի վերադարձնելու ժամանակը, առաջ են գալիս բյուջեի հսկա բացեր և իրավիճակը փոխվում է: Այդ քաղաքականությունների հետևանքով Լիբանանը պարտքերի ամենաբարձր մակարդակին է հասել: Լիբանանը ունի մոտ 160 տոկոս համախառն արտադրության պարտք: Լիբանանի 52 տոկոս բյուջեի մաքուր արտադրությունը մուծվում է պարտքի տոկոսների համար: Այսինքն երկրի ծախսերի կեսը հատկացվում են վերցրած վարկերի շահույթը վճարելու նպատակով: Բյուջեի մյուս մնացած կեսը հատկացվում է աշխատավարձերին, սոցիալական ծախսերին և մյուս ենթակառույցներին: Այդ շահույթը հիմնականում տրամադրվում են լիբանանյան բանկերին, որոնք պատկանում են իշխող կապիտալիստ դասակարգին: Այս կապիտալիստ դասակարգը դաշինք է կնքել աղանդավորական կուսակցությունների հետ, ներքին պատերազմից հետո այս կուսակցություններն են, որ ղեկավարում են երկիրը: Այսպիսով ժողովուրդը հարկ է վճարում և գործնականում այս հարկերը տրամադրվում են բանկատերերին և դրանց միջոցով են շահագործվում ժողովուրդը: Լիբանանում գոյություն ունի անհավասարության ամենաբարձր մակարդակը, այսինքն հարուստը շատ հարուստ է և աղքատը շատ աղքատ: Լիբանանը միջին եկամուտով երկիր է: Լիբանանն ունի լավ բնական պաշարներ, որով կարող է լավ տնտեսություն ունենալ: Դժվարությունն այնտեղ է, որ դասակարգային շահագործման մակարդակը բարձր է: Երկրի բնակչության մեկ տոկոսը տիրում է բանկերի ունեցվածքի 51 տոկոսին: Դա նշանակում է, որ երկրի մեծ հնարավորությունները մեկ տոկոսի հսկողության ներքո է գտնվում: Բանկերում պահ դրված գումարների 78 տոկոսը պատկանում է բնակչության 10 տոկոսին: Շատ տվյալներ կան, որ խոսում են Լիբանանում անհավասության մասին: Երկրում մեծ արտագաղթ և 35 տոկոսանոց աղքատություն գոյություն ունի: Լիբանանի ժողովրդի մեկ չորրորդը գտնվում են Լիբանանից դուրս: Այդ արտագաղթողները գտնվում են Եվրոպայում, Կանադայում, Ավստրալիայում և Սաուդիան Արաբիայում:
Երկու տարի առաջ Լիբանանի Հանրապետությունը ավելի շատ վարկեր պահանջեց, սակայն բանկերը մեծ ցանկություն չցուցաբերեցին վարկեր տրամադրելու, որովհետև դրանց վերադարձը պետության համար դժվար էր: Այդ կապակցությամբ պետությունը Փարիզում կազմակերպեց միջազգային «Սադր» համագումարը, որտեղ մասնակցում էին լիբանանյան բանկերը, Արժույթի Միջազգային Հիմնադրամը, Եվրոպական որոշ երկրներ ու արաբական պետություններ: Համագումարը շատ վարկեր ստանալու նպատակով էր կազմակերպվել: Վարկ հատկացնողները ասացին, որ «Մենք պատրաստ ենք 12 միլիարդ դոլար վարկ հինգ տարով տրամադրել Լիբանանին, միայն այն պայմանով, որ բյուջեի պակասը հասացնեք կեսի»: Այդ նպատակով Լիբանանի հանրապետությունը հարկեր սահմանեց վառելիքի, էլեկտրականության ու հաղորդակցության վրա, որպեսզի իջեցնի ընդհանուր ծառայությունների ծախսերը: Այնուհետ պետությունը վարկ ստանալու նպատակով սկսեց այդ պայմանները ստեղծել: Սակայն շատ ընդիմադիր կուսակցություններ և ժողովրդի մեծ մասը դեմ գնաց պետության որոշմանը և սկսեցին ցույցերը, որոնք շարունակվում են մինչ օրս: Այս ցույցերին մեծ դերակատարություն ունեն աշխատավորների արհմիությունները և ձախ հոսանքը: Ցույցերի հետևանքով պետությունը չկարողացավ հարկեր սահմանելու քաղաքականությունը առաջ տանել: Ժողովրդի լոզունգն էր՝ «Եկեք բողոքենք, մերժենք հարկերը»:
Ժողովուրդը պահանջում է պետության հրաժարականը, սակայն դեռ իշխանությունը դիմադրում է: Իշխանությունը երկու ելք ունի՝ կամ պետք է հրաժարվի կամ էլ դաժանորեն ժողովրդին ճնշի:
Այս իրավիճակի ալտերնատիվը կարող է լինել այն, որ ստեղծվի մի անցումային փուլ, որտեղ մեծ բանկերի վրա հարկեր են նշանակվելու և հովանավորել արդյունաբերության օբեյկտներին և ուժեղացնել հասարակական ծառայությունները, հովանավորել ինդուստրիան ու գյուղատնտեսությունը որպեսզի բարելավվի արտադրողական ուժերի վիճակը: Ազգայնացման քաղաքականությունը նաև կարելի է առաջ տանել, օրինակ հաղորդակցությունը պետականացնել և այլն:
Խորը ուսումնասիրելով Լիբանանի դեպքերը, հնարավոր է ներկայիս իշխանությունը որոշ դասեր քաղի դրանցից ու հասկանա վարկերի ու պարտքեր վերցնելու մեծ վտանգը, որը կարող է սպառել մեր հայ ժողովրդին ու պետականությանը, դա կարող է մեծ դժգոհություններ ու ցույցեր առաջացնել ու ի վերջո Հայաստանի ներկա իշխանության խորտակման պատճառ դառնալ: Հուսով ենք մեր պետական այրերը դաս վերցնելով Լիբանանի դեպքերից կվերանայեն իրենց պարտք վերցնելու քաղաքականությունը, որը ուզեն թէ չուզեն ժողովրդի շահագործման ու ճնշման պատճառ են դառնալու՝ անկախ իշխանավորների կամքից ու բարի ցանկություններից:

Պատրաստեց՝ Ռուբիկ Սարդարյանը
29/10/2019

Որքան էլ ցավալի է, ստիպված ենք խոստովանել, որ 21-րդ դարի սկիզբը կենսաբանական հախուռն փոփոխությունների ժամանակաշրջան դարձավ, ինչը կործանարար ազդեցություն թողեց նաև հայ անհատին, որպես մետաֆիզիկական երևույթի մտածողության և հակումների վրա: Կան անհատներ, որոնք իրենց պատկերացնում են մոլորակի ամենահզորն ու խելացին և ինքն է զարդարում մեր դարը: Կարդում ես արցախյան գեներալ՝ Վիտալի Բալասանյանի հարցազրույցը Փաշինյանի մարտական թևի գործողություններին, րոպե առաջ պատասխան կտրվի, իսկ հեղափոխական տեռորի գործիչներին հստակեցնում է վերջնագրով. “մեկ անգամ ներեցինք ահաբեկիչներին, երկրորդ անգամ ֆիզիկապես կոչնչացնենք”, մեկ ուրիշ անգամ Նիկոլ Փաշինյանին պիտակավորում է ազգային էպոսի հերոսներից մեկի՝ վախկոտ Վերգոյի կերպարով: Երևույթը ողբերգական է և նման է բարիկադի երկու հատվածներում թշնամաբար տրամադրվածներին: Եթե այս ամենը լուրջ ընդունենք, անհեթեթությունը կդառնա իրականություն և կվերածվի ազգային ողբերգության: Միթե ավարտվել է բանակցությունների բոլոր հնարավոր տարբերակները: Ընդունենք այն պարզ իրողությունը, որ Նապոլեոն Բոնապարտի դերակատարը Նապոլեոն Բոնապարտ չի և ոչ էլ ամեն զինվորական գործիչ՝ Գ. Ժուկով Կամ Հ. Բաղրամյան: Հարգելի արցախյան գեներալ, այնպիսի տպավորություն է, համենայնդեպս ինձ համար, որ Դուք Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկում երեխաներին զբաղեցնելու նպատակով “գեներալ-գեներալ” եք խաղում, կամ հիշել եք հայ դասականներին, ուզում եք նմանվել Հ. Թումանյանի “Սուտլիկ որսկանին” և Դ.Դեմիրճյանի “Քաջ Նազարին”, որոնք ամենայն հավանականությամբ այս օրերին Արցախում են գտնվում դաշնակցական մի խումբ գործիչներ՝ նրանց ներկայությունից ոգևորված, ցանկանում եք նմանվել նրանց, որոնք 100 տարի առաջ խոստացան Ստամբուլը սարքել արյան ծով, իսկ այսօր ժամանակացույցը մոռացել են: 1920թ. դեկտեմբերի 2-ին Թուրքիայի հետ կնքեցին Ալեքսանդրապոլի խայտառակ դաշնագիրը՝ պետության գանձարանը թալանեցին ու փախան Հայաստանից: Արգելակներդ պահի՛ր պարոն արցախյան գեներալ, խորհուրդ կտամ գնալ Հունաստան, որտեղ Դելֆյան պալատի պատին գրված է Ապոլոնի խոսքերը՝ ”Ճանաչիր ինքդ քեզ”, իսկ կողքի հարևանությամբ՝ փիլիսոփա Սոլոնի աֆորիզմն է՝ “Ոչինչ չափից ավելի”, այս աֆորիզմները այսօր ձեր ըմբոստ կեցվածքին անհրաժեշտ են: Հիշատակում եմ, որ Նիկոլն ու Իլհամը շատ փոքր են, որ որոշեն Արցախի կարգավիճակը: Այո նրանք չեն կարող որոշել, բայց պետք է հասկանալ ու ընկալել և ուրիշ տեղ չփնտրել, արցախյան հարցի լուծումը գտնվում է Մոսկվայում: Պարոն գեներալ, եթե մենք ընտրել ենք պետության ղեկավարներ, շատ ամոթ է այդ ինստիտուտը վարկաբեկել, անկախ նրա ով լինելուց: Եթե մենք այդքան տանջանք ու տառապանքի դիմացանք, խարդավանքի քրմապետ ԼՏՊ-ին, որը օրինականացրեց երկրում թալանը և իր շրջապատով թալանեց երկիրը, գարշանքի խառնարան՝ երկրորդ նախագահ Ռ. Քոչարանը թալանի բազայի վրա ձևավորեց հայկական բուրժուաներ, որոնք այսօր նրա նվիրյալներն են: Երկրի թալանը նոր ավելի կատարելագործված հիմքի վրա դրեց Հուդայական առեղծված 3-րդ նախագահ՝ Սերժ Սարգսյանը:
Եթե այդ ավազակների արարքը ժողովուրդը լռակյաց տարել է և համակերպվել է դրա հետ: Իսկ ինչո՞ւ չպետք է ընդունենք Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը, քո պիտակավորած վախկոտ Վերգոն, որը Դավթի թուր կայծակիով ջարդեց 20 տարուց ավել Հայաստանում Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի կողմից և ձևավորած պետությունը շարունակական ղեկավարելու կլանային շղթան և իր թիմով ցանկանում է ետ բերել թալանածը և օգտագործել պետության զարգացման համար: Հասկանալի է պարոն գեներալ, քո պայքարը կլանի վերականգնման համար է, զուր ջանքեր, այն շատ նման է պատմական արխիվում գտնվող Քսեր-Քսեռի արշավանքին, պարտության պատճառը արտահայտել ծովի ջուր ծեծելով: Հարգելի արցախյան գեներալ, եթե քեզ պես իր կերպարին սիրահարված զինվորական գործիչը Հայաստան պետության ղեկավարությանը վիրավորում է, անգամ վերնագիր է ներկայացնում, Սեֆիլյանի պես հոգեխախտ, բնության թյուրիմացությունը ՌԴ-ի դեմ կռվելու և հաղթելու մտքեր ունի, Ռուբինյանները և Տ. Խզմալյանները Գյումրիից ռուսական զինակայանը հանել են պահանջում, Սորոսի զավակները՝ Դանիել Իոննիսյանի կերպարով Պուտինի վրա դռներ փակելու առաջարկություններ են անում, այդ թաղի թուլեքը թութք հիվանդության պես կառչել են հայոց պետականության հաստ աղիքի վերջնամասից և տհաճություն են պատճառում, ամեն քայլափոխում ոտնատակ են ընկնում և շատ նման են գոմաղբի վրա հավաքվող կապտավուն ճանճերին, դրանց պետք է ցախավելով մաքրել քաղաքական դաշտից ու նետել աղբանոց, եթե Փաշինյանի կողմից անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկվի, Արցախի հարցի լուծումը կդառնա եվրոպայում Խրիմյան հայրիկի արձանագրած “թղթե շերեփը” և կտեղափոխվի 22-րդ դար:


Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

2012 թվականին Սիրիայի Դեմոկրատ Ուժերը (SDF) քրդերի ղեկավարությամբ Սիրիայի հյուսիսային մասում հիմնադրեցին «ՌՈԺԱՎԱ» ինքնավար մարզը: Հիմնադրման ժամանակվանից Թուրքիան անընդհատ առիթներ է փնտրել ոչնչացնելու այս ինքնավար մարզը և Սիրայի ժողովրդական շարժումը: Ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի, այդ շարժումը ղեկավարվում է PKK –ի կողմից, սակայն իրականում այնտեղ պայքարը ղեկավարվում է քրդական PED` Դեմոկրատիկ Միացյալ Կուսակցության կողմից Ռոժավայում: Իհարկե որևէ կասկած չկա, որ քրդական այս կուսակցության ու PKK-ի միջև գոյություն ունի համընդհանուր գաղափարախոսություն և միասին պայքարում են Սիրիայի ամբողջության կազմում դեմոկրատիկ ֆեդերացիայի հիմնադրման համար, որը ինչ որ տեղ կարող է ընդունելի լինել և հանդուրժելի լինել նաև Սիրիայի կենտրոնական իշխանության կողմից: Թուրքիայի ներկայիս իշխանությունը՝ Էրդողանի գլխավորությամբ այդ ազատագրական շարժումը անվանում են ահաբեկչական, որը կեղծ ու շինծու գնահատական կարելի է համարել:
Ռոժավան ունի մոտ 50000 քառակուսի կիլոմետր տարածություն և գտնվում է Սիրայի հյուսիս արևելյան շրջանում, դե ֆակտո ճանաչվում է որպես ինքնավար մարզ: Դրա մեջ են ընդգրկվում ինքնակառավարություն հատկապես «Էֆրին», «Ջազիրա», «Եփրատես», «Ռեգա», «Տաբկա», «Մանբիջ» և «Դեր Զոր» ենթաշրջանները: Ռոժավայի ինքնավար շրջանի մայրաքաղաքն է Ղամիշլին:
2011 թվականին Սիրայի բողոքներից ու ցույցերից հետո Սիրիայի հյուսիսում և հյուսիս արևելյան տարածքներում երեք շրջան իրենց ֆեդերատիվ շրջաններ հայտարարեցին՝ 1-Ջազիրա, 2-Ֆերատ և 3-Էֆրին շրջանները: Հետագայում այս երեք ֆեդերալ շրջանները «Կանտոն» անվան տակ էին ղեկավարվում և վերածվեցին վեց կանտոնների՝ Ղամիշլի, Տել Աբիզ (Գերի Սեփի), Էֆրին, Կուբանի և Շահբա: Այս շրջանների բնակչության մեծ մասը քրդեր չեն ու որոշ շրջաններում քուրդերը մեծամասնություն չեն կազմում, սակայն կառավարվում են Ռոժավա շրջանի հիմունքներով:
Ռոժավան բառացիորեն նշանակում է արևմուտք և վերաբերում է Սիրիայի Քրդստանին, կամ այն ինչ քրդերն են անվանում Քուրդստանի արևմուտք: Ենթադրվում է, որ այս շրջանում ապրում են 2-3 միլիոն քուրդ բնակչություն:
Քրդերի կառավարման համակարգը ինչպիսի՞ն է
2012 Թվականին Սիրիայի հոյւսիսային քրդաբնակ նահանգներից կենտրոնական իշխանության ուժերի դուրս գալուց հետո, այս նահանգները գտնվեցին քրդերի հսկողության ներքո: Ազատագրված շրջանները կոչվեցին «Կանտոն»: Կանտոնը մի տեսակ փոքր երկրի կառուցվածք է, որը համարվում է Սիրիայի հյուսիսային ու արևելյան շրջանների դեմոկրատիկ կոնֆեդացիոններ:
Սիրիայի հյուսիսային շրջանի դեմոկրատիկ կոնֆեդերացիաններից հայտնի կանտոններից մեկը Կուբանին է, որի դիմադրողականությունը դաեշականների դիմաց համաշխարհային համբավ ձեռք բերեց: Այն ժամանակ Սիրիայի Քրդստանի քաղաքական համակարգը դեմոկրատիկ ինքնակառավարման անվան տակ ճանաչվում էր, որպես «Ռոժավա»: Ռոժավայում օրինական ու հասարակական հարաբերությունների հիմքը կապված է մի հասարակական պայմանագրի հետ և հասարակության կառավարումը դեմոկրատիկ ինքնակառավարման ձևով է ու սկսում է թաղային փոքր հասարակություններից: Սակայն այն ինչ այսօր Սիրիայի հյուսիսային ու արևելյան մասերում դեմոկրատիկ ֆեդերացիոններ են կոչվում, հիմնվել են երեք կանտոնների միացումից՝ Ջազիրե, Կուբանի և Էֆրին:
2016 Թվականի մարտ ամսին Ռոժավայի բոլոր կանտոնների դեմոկրատիկ ինքնավարությունների ներկայացուցչական խմբերը (Սիրիայի Քուրդստան) որպես քուրդերի, արաբների, ասորիների, հայերի ու թուրքմենների ներկայացուցիչներ հավաքվեցին Սիրիայի հյուսիսային շրջանում և ստեղծեցին մի հիմնադիր խորհրդարան, որը բաղկացած էր 31 հոգուց: Այդտեղ ճշտեցին առաջին ընտրությունների ժամկետը: Հիմնադիր Խորհրդարանի ղեկավարությունը կազմված էր երեք հոգուց՝ երկու տղամարդ ու մեկ կին: Հետագայում որոշվեց հիմնադիր խորհրդարանի համար երկու ղեկավար լինի՝ մեկ տղամարդ ու մեկ կին: Դրանից հետո ամբողջ քաղաքական միավորների ղեկավարությունը բաղկացած է եղել երկու հոգուց, մի մարդ և մեկ կին: Ըստ Ռոժավայի հասարակական պայմանագրի, Սիրիայի դեմոկրատիկ ֆեդերացիան իրեն պարտական է զգում երեք չափանիշների կամ սկզբունքների՝ 1-Էկոլոգիական, 2-Դեմոկրատիայի և 3-Կանանց ազատության:
Շատերը այն կարծիքին են, որ քանի կին ունենալու և աղջիկների պարտադիր ամուսնության արգելակումը նման իսլամական ու ավանդական հասարակության մեջ, դեմոկրատիկ կոնֆեդերացիայի ձեռքբերումներից է համարվում: Այս ֆեդերացիայի լեգիմիտությունը պայմանավորված է աշխարհագրական այս տարածքների ժողովրդական հասարակությունների ու խմբերի քվերակություններից, ազատ և ժողովրդական ընտրությունների միջոցով: Ռոժավայի հասարակական պայմանագրի մյուս կետերից մեկը՝ եղած բոլոր լեզուների օգտագործումը և ուսուցումն է հասարակական ու քաղաքական բոլոր մակարդակներում: Ռոժավայի յուրաքանչյուր կանտոն ունի իր թաղային, քաղաքային ու տարածքային միությունները, որոնք իրենց հերթին ընտրվում են ժողովրդավարության սկզբունքների հիման վրա: Գոյություն ունեն ժողովրդավարական տարբեր ընտրություններ քաղաքապետարանների, տեղային խորհուրդների և «Ազգերի Դեմոկրատիկ Համագումար»-ի համար:
Ըստ դեմոկրատիկ կոնֆեդերացիայի և ինքնավարության գաղափարի կողմնակիցների, ղեկավարման այս ձևը այն շրջանների համար, որոնք քաղաքական աշխարհագրական տեսակետից ցրիվ են ու միասնական չեն, ավելի գործնական է՝ կենտրոնացած համակարգերի համեմատ, որովհետև ունակ է տարատեսակ հատվածներին իրար շուրջ հավաքել ու մասնակից դարձնել քաղաքական կառույցներում:
Ֆեդերալ քաղաքական համակարգի ընդունումը քրդերի միջոցով չընդունվեց Սիրիայի պետության կողմից:

Բոլիվիայի գործող նախագահ Էվո Մորալեսը պետության ղեկավարի ընտրություններում հաղթում է: Այս մասին վկայում են տվյալները, որոնք երկրի Բարձրագույն ընտրական դատարանը հրապարակել է  քվեաթերթիկների 99,9 տոկոսի ստուգումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ այդ տվյալների՝ Մորալեսը ստացել է ձայների 47,07 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան՝ 36,51 տոկոսը: Ընդդիմադիր թեկնածուից Մորալեսն առաջ է անցել ավելի քան 10 տոկոսային կետով, ինչը նրան հաղթանակ է երաշխավորում ընտրությունների արդեն առաջին փուլում:

Բոլիվիայում նախագահական եւ խորրդարանական ընտրություններում քվեարկությունը տեղի է ունեցել կիրակի, առաջին նախնական արդյունքները հրապարակվել են տեղամասերը փակելուց հետո գրեթե 4 ժամ անց: Դրանց հրապարակումից հետո Մեսան հայտարարել է, որ քվեարկության արդյունքները իրեն պետք է թույլ տան անցնել երկրորդ փուլ: Մորալեսն իր հերթին ասել է, որ այդ պահին դեռեւս չհաշվարկված գյուղական շրջանների բնակիչների ձայները իրեն հաղթանակ են երաշխավորում արդեն առաջին փուլում: Ըստ երկրում գործող օրենքների՝ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների 50 կամ 40 տոկոսը՝ պայմանով, որ ամենամոտ մրցակցից տարբերությունը կազմում է 10 տոկոսային կետից ոչ պակաս:

Երեքշաբթի երեկոյան Բարձրագույն ընտրական դատարանը հրապարակել էր ձայների արագ հաշվարկի նոր նախնական տվյալներ, որոնց համաձայն՝ Մորալեսը ստանում էր առաջին փուլում հաղթելու անհրաժեշտ թվով ձայներ: Այս արդյունքների հրապարակումից հետո երկրում բռնկվել էին ցույցեր: Մորալեսը չորեքշաբթի երկրում արտակարգ իրավիճակի ռեժիմ էր մտցրել եւ ընդդիմությանը մեղադրել պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: Մեսան հայտարարել էր, որ չի ճանաչում իր մրցակցի հաղթանակն առաջին փուլում:

 

 

Բաժին՝ Աշխարհում

Ի՞նչ են անում բանկատերերը: Նախկինում մարդիկ կարծում էին` բանկատերերը նման են միջնորդների այն մարդկանց միջև, որոնք ոչ մի կերպ կարիք չունեն կանխիկ գումարի և այն մարդկանց միջև, որոնք խնայված գումար չունեն և կարիք ունեն փող պարտք վերցնելու, և այսպիսով պահ դրված գումարները պահ դրողներից վերցնում և տալիս են վարկ վերցնողներին, քիչ շահույթ են տալիս պահ դնողներին ու ավելի շատ վերցնում են վարկ վերցնողներից և այդ տարբերությունից շահ են ձեռք բերում: Սա նույն գործն է, որ վաղ անցյալում բանկատերությունը դրանով սկսվեց, սակայն հաստատ այն գործը չէր, որ այսօրվա բանկատերերը զբաղվում են դրանով:
Արի ենթադրենք Միրիամը հեծանիվ է արտադրում և մի բանկատերից ուզում է, որ 5 տարով 500000 ֆունտ վարկ տրամադրի, որպեսզի սարքավորումներ գնի, որոնք նրան հնարավորություն կտան հեծանիվի մարմինը ածխածնի մանրաթելից պատրաստել, որպեսզի ավելի թեթև լինի ու ամուր: Հարց, բանկատերը որտեղի՞ց է 500000 ֆունտ բերում, որպեսզի նրան վարկ տրատամադրի, պատասխանելու համար մի շտապի ասել «մյուս հաճախորդները որ բանկում գումար են պահ դրել»: Ճիշտ պատասխանը այս է՝ «ոչ մի տեղից, օդի քամուց»:
Ի՞նչպես, այսքան հասարակ: Բանկատերը միայն մի 5 թիվ հինգ հատ զրո էլ դրա ետևից շարում է Միրմիամի անունի կողքին և նրա հաշվի համարը գրանցում է էլեկտրոնային տեղեկատվության բազայում կամ ընդհանուր գրքում: Այդ տեղեկատվության բազան ցանկագրում է հաճախորդների հաշիվների մնացած գումարները: Երբ Միրմիամը հաշիվը ստուգելիս տեսնում է 500000 ֆունտ բանկոմատի սարքի վրա աչքով է անում ուրախանում է և անմիջապես գումարը փոխանցում է սարքավորման սարքող մարդու հաշվին: Հենց այսպես հասարակ, կես միլիոն ֆունտ կարծես օդի քամուց ստեղծվում է:
Մի հանճարեղ տնտեսագետ մի ժամանակ ասել էր, որ «Այն գործընթացը, որով բանկատերերը փող են սարքում այնքան հասարակ է, որ մարդու միտքը զարմացնում է»: Այդպես էլ կա: Բանկատերերի կախարդական ուժը, որը նրանց թույլ է տալիս մի գրչի շարժումով կամ ստեղնաշարի (keyboard) վրա քանի կոճակ սեղմելով փող ստեղծել, դա մեզ վախից դողացնում է: Գիտես ինչո՞ւ, որովհետև դժվար է հավատալ, որ արժեքը ոչնչից է առաջանում: Բայց թող վերադառնանք այն պահին, երբ բանկատերը 500000 ֆունտ ստեղծեց մի կախարդական ձեռնափայտով: Ուրիշ խոսքով, բանկատերը ներկայիս Միրիամին՝ գործատուին իր հեծանիվ վաճառելու ծրագրով այնպես է դասավորում, որ նստի ժամանակի թաղանթի մոտ և դրա միջոցով հասնի այն Միրիամին, ով կարող է հինգ տարի հետո էլ գոյություն ունենալ, այսինքն մի հաջողակ հեծանիվ արտադրող ընկերության, որը ղեկավարում է լավ եկամուտ ունեցող բիզնես, և կես միլիոն ֆունտ այնտեղից թռցնել և այսօրվան բերել և հեծանիվի աշխատանքում կապիտալ ներդնել և այսպիսով ապագա այն Միրիամին թույլ տա վերածվել հենց նույն հաջողակ բիզնեսմենի: Սակայն այն պայմանով, որ դրա փոխարեն Միրիամը կես միլիոն ֆունտ հինգ տարվա համար պարտք մնա, որպեսզի մի ցանկացող գործատուից վերածվի հաջողակ բիզնեսմենի, բանկատերը նրանից վերցնի շահույթը և բանկային մնացած ծախսերը:
Քանի որ բանկատերերը վարկ հատկացնելու համար իրենց չեն սահմանափակում ներկա փոխանակման արժեքով, բավարար պատճառ ունեն, որ վարկերը նույն ձևով՝ մի քանի հարված հասցնելով ստեղնաշարի կոճակներին մուծեն և ավելի շատ մարդկանց վարկ տրամադրեն և ավելի շատ գումար ստեղծեն տնտեսության համար և ավելի շատ շահույթ ապահովեն իրենց համար: Ճիշտ լաբորատորիայի մկների նման, որոնք հասկացել են, որ սեղմելով լծակին կստանան մի կտոր սնունդ և իրենց գործը այնտեղ կհասնի, որ անընդհատ լծակը կսեղմեն, բանկատերերն էլ հենց այս վարկն են հատկացնում:

 

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետի տանն այսօր նշվում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 70-ամյակը։

1949 թվականի հոկտեմբերի 1-ին չինական կոմունիստական հեղափոխական առաջնորդ Մաո Ցզե-Դունը Պեկինի Տիանանմեն հրապարակում հայտարարեց Ժողովրդական Հանրապետության հիմնադրման մասին։

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունն իր ելույթում նշեց, որ 2020 թվականին կկառուցեն միջին ապրող հասարակություն:

 «Դա նշանակում է յուրաքանչյուր մարդու մեկ շնչին ընկնող եկամուտը պետք է հասնի աշխարհի միջինին՝ դրա հետ մեկտեղ վարելով լավ սոցիալական քաղաքանություն»,- նշեց նա։

Դեսպանն ընդգծեց, որ Չինաստանը ներկայումս ավելի քան 100 երկրի համար համար 1 առևտրային գործընկեր է և աշխարհում ավելի քան 200 տեսակի արտադրողական ապրանքի համար 1 արտադրողը։ «Չինաստանը վարում է լայն, բայց իրավահավասար և փոխշահավետ միջազգային համագործակցություն բոլոր պետությունների հետ։ Մենք բարեկամներ ու գործընկերներ ունենք ողջ աշխարհում»,- ընդգծեց Թիան Էրլունը։

Միջոցառումն ուղեկցվեց նաև հայ և չինական ժողովրդական երգերով, որոնք հնչեցին և՛ չինարեն, և՛ հայերեն։

Կոմունիստական կուսակցության Կենտգործկոմի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում  ասաց, որ հայ-չինական հարաբերությունները դինամիկ զարգանալու հեռանկարներ ունեն՝ նշելով այս տարի չինական ապրանքները ներմուծումը կազմել է 9,5 տոկոս։

«Մենք մեր չինացի ընկերներին առաջարկում ենք քննարկել «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու հարցում ներդրումներ կատարելու և տարեկան մինչև 20 հազար տոննա կաուչուկ ստանալու և դրա մի մասը Չինաստան առաքելու համար»,- ասաց Սաֆարյանը։

Ըստ նրա՝ սա հնարավորություն կտա տնտեսապես հիմնավորել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը, և այն կարող է լինել Մետաքսի ճանապարհի մի բաղադրիչ, ինչն էլ հնարավորություն կտա Պարսից ծոցի նավահանգիստն ավելի կարճ ճանապարհով մոտեցնել Սև ծովին։ Հարցին, թե այս ծրագիրը գործնական փուլո՞ւմ է, միության նախագահն ասաց, որ այն դեռևս խոսակցությունների փուլում է թե՛ կառավարությունում, թե՛ չինացի գործընկերների հետ։

Աղբյուր՝ https://a1plus.am 

Իշխանությունների պատասխանը եղել են բռնաճնշումներ՝ Բոգոտայի պետական և մասնավոր համալսարանների ուսանողների նկատմամբ։

Կոլումբիայի ոստիկանությունը հինգշաբթի ռեպրեսիայի է ենթարկել հազարավոր կոլումբիացի ուսանողների, որոնք ցուցաբերել են կոռուպցիայի մերժումը եւ նախագահ Իվան Դուկեին խնդրել են հետեւել 2018 թվականի համաձայնագրերին, որոնք ուղղված են երկրում կրթության ամրապնդմանը:

"Ուսանողները քայլում են ոստիկանության դաժանության, համալսարաններում վարչական կոռուպցիայի դեմ եւ կառավարության հետ ստորագրված համաձայնագրերը լիովին պահպանելու համար", - ասել է Բոգոտայի իրավապաշտպան ցանցի ներկայացուցիչ Գիլերմո Ֆոնսեկան:

Բողոքի ցույցերի ժամանակ մի քանի լրագրողներ ահաբեկվել են անհայտ սուբյեկտների կողմից, որոնք ցանկացել են, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունները չտեղեկացվեն աշխարհին։

Չնայած իրավիճակին բնորոշ ռիսկին ՝ ուսանողներին հաջողվել է այդ կերպարներին հեռու տանել այն վայրերից, որտեղ ցույցեր են անցկացվել ։

Բոգոտայում, երկրի մայրաքաղաքում, ցույցերը զանգվածային էին, քանի որ երեք հիմնական պետական համալսարանների, մասնավորապես շրջանի համալսարանի, ազգային համալսարանի եւ մանկավարժական համալսարանի ուսանողների միաձուլման շնորհիվ:

Խաղաղ ցույցերի ճանապարհորդություն Վիլյավիսենսիո քաղաքում: Ցույցն անց է կացվում Լոս-Լյարոս համալսարանի ուսանողների կողմից, որը Կոլումբիայի երկրորդ պետական համալսարանն է:

Բողոքի ցույցերը ավելի մեծ թափ  են ձեռք  բերել՝  շնորհիվ մասնավոր հաստատությունների ուսանողների մասնակցության:

2018 թվականին Դուկեի վարչակազմը ուսանողների հետ պայմանավորվել է շուրջ 1,3 մլրդ ԱՄՆ դոլար ներդնել Կոլումբիական կրթական համակարգի ամրապնդման գործում:

Այս հանձնառությունը զանգվածային ցույցերի հետևանք է եղել, որոնց ընթացքում ուսանողները փորձում էին խուսափել բյուջեի հետագա կրճատումից ։ 

Սակայն իր խոստումը չկատարելու փոխարեն աջ նախագահը մինչ օրս խուսափում էր Կոլումբիական կրթության բարեփոխումների իրականացումից ։

Աղբյուր՝https://www.telesurenglish.net/news/Colombia-Students-Demand-Duque-Fulfill-2018-Agreements-20191011-0003.html?utm_source=planisys&utm_medium=NewsletterIngles&utm_campaign=NewsletterIngles&utm_content=8

Բաժին՝ Աշխարհում

Թուրքիայի ագրեսիան և Ամերիկայի դավաճանությունը քուրդ ժողովրդի հանդեպ ու նրանց մենակ թողնելը Թուրքիայի ներխուժման դիմաց, պետք է դաս լինի Հայաստանում որոշ հակառուսական ուժերի համար, որոնց կարծես հիմնական առաքելությունը հայ ժողովրդին կտրելն է Ռուսաստանից: Նրանք, եթե իրոք հայ ազգի ու ժողովրդի շահերն են հետապնդում, չպետք է մեծ ակնկալիքներ ունենան Ամերիկայից ու Եվրոպական որոշ երկրներից և իրենց համար արդեն պետք է պարզ դարձած լինի, որ Ամերիկան երբեք չի կարող վստահելի գործընկեր լինել Հայաստանի համար: Ամերիկայի ու Եվրոպայի նպատակը Հայաստանին անջատելն է Ռուսաստանից ու իրեն ենթակա երկիր դարձնելն է:
Քրդերը Ամերիկայի հույսով էին մնացել ու իրենց հարաբերությունները խզել կամ թուլացրել էին Սիրիայի կենտրոնական իշխանության հետ, որոնք պայքարում էին մի կողմից դաեշական ու ահաբեկչական խմբերի և մյուս կողմից Ամերիկայի ու Թուրքիայի կողմից դրդված ուժերի դիմաց: Բաշար Ասադի իշխանությունը և բանակը համաձայնել էին, որ քրդաբնակ շրջանների կառավարումը դեմոկրատիկ ֆեդերացիայի հիմունքների հիման վրա հանձնեն քրդերին, սակայն քրդական որոշ կուսակցությունների ղեկավարներ  հակառակ քուրդ ժողովրդի շահերին՝ իրենց հույսը դրել էին ամերիկացիների վրա և հույսեր էին փայփայում, որ նրանց օգնությամբ կհասնեն անկախության կամ ինքնավարության:
Արդեն Սիրիայի որոշ քրդական կուսակցությունների ղեկավարներ Ամերիկայի իշխանությանը անվանում են դավաճաներ և կրկին սկսել են բանակցել Սիրիայի կենտրոնական իշխանության հետ, որն ունի Ռուսաստանի և Իրանի հովանավորությունը և որոնք պայքարում են Ամերիկայի «Նոր Մերձավոր Արևելք» ծրագրի դեմ, որում ԱՄՆ-ը հետապնդում էր՝ ստեղծել իրենց հլու հնազանդ երկրներ մերձավոր արևելքում և պետք հասնեին մինչև Սիրիային ու վերջում Իրանին ենթակա դարձնելը, սակայն Իրանի և Ռուսաստանի ջանքերի շնորհիվ ձախողվեց նրանց ծրագիրը և աստիճանաբար հետ են նահանջում  իրենց ծրագրից ու դիրքերից:
Հուսով ենք մեր հայ հակառուս ուժերը կվերանայեն իրենց մոտեցումները և հեռատեսորեն կքննարկեն Սիրիայի դեպքերը ու դաս կքաղեն ներկայիս անցուդարձերից:


Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 14/10/2019

 Մայրաքաղաքի Հ. Թումանյանի անունը կրող տիկնիկային թատրոնի շենքը իր նպատակին մասնակի է ծառայում: Այն դարձել է ժամանակակից արևմուտքի գեյ –շոուների և այլ տարատեսակ խմբերի բեմահարթակ: Մետալի աշխարհահռչակ պիոներ Varder խումբը, որը հայտնի է Սատանիստական ուղղվածության երգացանկով, Երևանում գտնվելիս հանրային աղմուկի ալիք բարձրացավ և կազակերպիչները ստիպված տիկնիկային թատրոնի փոխարեն այլ տեղ փնտրեցին: Երևանի կենտրոնում Օպերայի հարևանությամբ մեծ պաստառով գովազդվում է Անատոլի Եվդակիմովի գեյ-շոուն, որտեղ վայրը չի նշվում, կա միայն տիկնիկային թատրոնի տարբերանշանը, եթե որևէ առիթ՝ այն կարող է տեղափոխվել դարձյալ Օպերայի հարևանությամբ Գալլիի ակումբը: Գեյ-շոուի ղեկավարը իր հարցազրույցներից մեկում ասել է, որ հանրությունը սիրում է սեքսուալությունը, և եթե ես ունեմ գեղեցիկ սեքսուալ մարմին, ապա հանդիսատեսը կրկնակի գոհ է, երբ սկզբում տեսնում է ինձ, իսկ վերջում սեքսուալ տղամարդու:   Տիկնիկային թատրոնի տնօրեն՝ միամիտ կերպարի դերակատար Ռ. Բաբայանը թատրոնի դահլիճը վարձակալության տալիս չի պահանջում և չի ուսումնասիրում՝ որտեղից են այդ խմբերը, ինչ ծրագրեր ունեն և պատճառաբանում է, որ այդ քայլը կդիտվի գրաքննություն: Ինձ մտահոգում է այն հանգամանքը, թե ինչպես այդ արևմուտքի գեյ-շոուները, Սատանիստական և մանկապիղծների այդ խմբերը սև ագռավների պես՝ հրմշտելով կարող են ներխուժել Օպերա և Արևմուտքի այդ կենցաղավարական աղբով կեղտոտել բեմահարթակը:

Դե ձեզ տեսնեմ Հայոց մշակույթի կտրիճներ:

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

Բաժին՝ Մշակույթ
Էջ 1, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: