Արխիվ Հունիսի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Ավելի քան կես դար առաջ, երբ սոցիալիստներ Տոնի Բենը և Միքայել Ֆուտը բանկերի ազգայնացումից էին խոսում, որոշները նրանց վրա ծիծաղում էին ու անհնարին էին համարում դա, սակայն դրա իրականանալուց հետո, այսօր դա սովորական երևույթ է թվում բոլորին: Այսպիսով սոցիալիստական տնտեսության տարրը ընդունվեց Անգլիայում: Բացի բանկերից նաև ազգայնացվեցին բուրսաները: Բոլորը համոզված են, որ այս սոցիալիստական տնտեսության երկու տարրերը մեծ դերակատարություն ունեցան անգլիացիների լավ ապրելու վրա: Անգլիայում աստիճանաբար սկսեցին սովորել հարկեր վճարել, անվճար առողջապահություն ու բժշկություն, անվճար կրթության ծառայությունների հաստատելը, ծերանոցների հիմնադրելը, ոստիկանական և այլ ծառայություններ սկսեցին աշխատել, որպես սոցիալիստական տնտեսական բաղադրիչներ:
1970 ականներին Անգլիայում որոշ սոցիալիստական տնտեսության կողմեր իրենց ցույց տվեցին: Արհմիությունները երկխոսության մեջ մտան պետության հետ աշխատավարձերի, սննդամթերքների սուբսիդների, շաբաթվա մեջ երեք օր ոչ աշխատանքային օրվա հարցերիի, գների, եկամուտների քաղաքականության կապակցությամբ: Այս պայքարի արդյունքում պետությունը ստիպված եղավ մի շարք աշխատատեղեր ստեղծել, որովհետև մասնավոր սեկցիան շահագրգռված չեր աշխատատեղեր ստեղծելու հարցում: Պետությունը ամեն տեղ գոյություն ուներ:
Եթե մենք ճիշտ չգնահատենք պետության դերը տնտեսոթյունում և այս հարցին 21-րդ դարում դիտենք 20-րդ դարի չափանիշներով ու տակտիկաներով, դատապարտված ենք պարտության: Դեմոկրատ սոցիալիստները հավատացած են, որ տնտեսությունը և հասարակությունը պետք է դեմոկրատիկ ձևով քայլ վերցնեն ընդհանուր հասարակության պահանջները բավարարելու համար և ոչ թէ չնչին փոքրամասնության շահերի համար:
Վերոհիշյալ փաստերը նկատի առնելով պետք է ընդունենք, որ Հայաստանը կարող է դասեր քաղել Անգլիայում և Եվրոպական շատ երկրներում հաստատված և գոյացած մի շարք սոցիալիստական տնտեսական բաղադրիչներից, որոնք նպաստում են կապիտալիստական այդ երկրներում ժողովրդի ավելի լավ ապրելուն: Այսինքն նախքան սոցիալիզմին հասնելը հնարավոր է կապիտալիստական երկրներում ստեղծել սոցիալիստական տնտեսական տարրեր: Նիկոլ Փաշինյանի գլխավորած պետությունը նաև ունի այդ պայմանները ստեղծելու նման տարրեր:
Կոմունիստները, ձախ հոսանքները, սոցիալիզմի համակիրներն ու առողջ մտավորականները Հայաստանում, կարող են այս ուղղությամբ օգտավետ լինել և ժողովրդի մեջ ստեղծելով հանրային դրական կարծիք սոցիալիստական տնտեսական համակարգի կապակցությամբ, օժանդակել իշխանությանը Անգլիայի, Շվեդիայի, Դանիայի ու շատ երկրների նման Հայաստանում նաև ստեղծվեն սոցիալիստական տնտեսության բաղադրիչներ՝ ժողովրդի լավ ապրելու նպատակով և խրախուսեն պետությանը բարձրացնելու իր դերակատարությունը տնտեսական հարցերում, որը կնպաստի ժողովրդի կենսամակարդակի վրա: Դա կնպաստի նաև սոցիալիստական տնտեսական համակարգի առաջացմանը ապագայում և ի վերջո դեմոկրատիկ սոցիալիզմի կառուցմանը Հայաստանում:


Ռուբիկ Սարդարյան
Թեհրան հուլիս 2018

Հյաստանում Խոշոր բուրժուազիան դեռևս այն միակ դասակարգն է որ ունի դասակարգային գիտակցություն և իր շահերին զոհում է երկրի ամբողջ բնակչությունը։ Ձախ ակումբը միավորում է համախոհների, ովքեր համոզված են որ Հայաստանի ճգնաժամի պատճառը 25 տարի իշխող ազատական քաղաքականությունն է, որը սերմանել է էկգոիզմ, միայն սեփական շահերը բավարաելու մղում։ Առայժմ այլընտրանք է՝ մասնավորեցման ու սեփականաշնորհման դադարեցումը, խոշոր ձեռնարկությունների պետականացումը, հանքերի միայն պետական շահագործումը, եկմուտների հավասար բաշխումը, հասարակական վերահասկողությունը բյուջեի վրա, մյուս դասակարգերի և խավերի ներգրավումը իշխանության ձևավորման մեջ, և բարձրացնելով համայնքային գիտակցությունը, երկիրը դուրս կբերի ճգնաժամից:

Վահան Իշխանյան

Հայաստանի բոլոր խոշոր լրատվամիջոցները՝ հեռուստատեսություններ, խոշոր ինտրնետ պորտալներ, խոշոր փողատերերի ձեռքին են, իսկ մի մասը ուղղակի Սերժի ընտանիքինն են։ Մյուս «անկախ» կոչվող մամուլի հիմնական մասն էլ կապված է բազմաթիվ գործարքներով փողատերեի հետ։ Իսկ նոր Կառավարությունը գրեթե չունի լրատվական աջակցություն, ընդմանը մի փոքրիկ թերթ է, իսկ նրանք ովքեր գիտեն թե ինչ կարող է անել լրատվական արշավը, մանավանդ Հայաստանում, ուր լրագրողները չունեն էթիկայի կոդեքս և շատերը պատվերով սուտ ու կեղծիք են տարածում, կհասկանան թե ինչ ծանր վիճակում կարող է հայտնվել կառավրությունը։ Իսկ ով չգիտի, տեղեկացնենք, որ լրատվական գրոհը կարող է պատերազմներ հրահրել, ու նաև կառավարություն տապալել։ էս իրավիճակում, ի՞նչ խոսքի ազատության մասին է խոսքը, այսինքն, խոսքի ազատության՝ հեռուստատեսային հեռարձակումների իրավունք են ունենում միայն խոշոր փողատերե՞րը։ Այդ ինչպե՞ս է, որ բողոքում են շաքարի մոնոպոլիայի դեմ, բայց հենց խոսքը վերաբերում է մեդիաների մոնոպոլիային, և հենց կառավարության անդամը փորձի քննադատել որևէ հեռուստատեսության, ակտիվիստներն ու լրագրողները ընդվզելով վերածվելու են մոնոպոլիայի ու խոշոր փողատերերի շահերի պաշտպանների։
Լրատվական բնագավառը լուրջ բարեփոխումների կարիք ունի, և դա չի կարող միայն կառավարության գործը լինել։
 
Վահան Իշխանյան
 
 
 

 

«Մենք միշտ երաժշտություն ենք համարել որպես տարր, որը մեզ միավորում է ինչպես մեր երկրների միջև, այնպես էլ մեր երկրների ներսում», - ասել է FIMA- ի տնօրեն Գաբրիելա Ալթունան:

Էկվադորի, Պերուի եւ Չիլիի անդեացի արվեստագետները միասին հավաքվում են Խաղաղության եւ ինտեգրման համերգին `նվիրված Էկվադորի եւ Պերուի միջեւ 1998 թ. ստորագրված խաղաղության պայմանագրի 20-ամյակին:

«Ալթուրասի (FIMA) երաժշտության միջազգային փառատոնից մենք միշտ երաժշտությունն ենք համարել որպես մի տարր, որը մեզ միավորում է ինչպես մեր երկրներին, այնպես էլ մեր երկրում», - ասաց FIMA- ի տնօրեն Գաբրիելա Ալթունան:

«Այս դեպքում մենք միանում ենք Չիլիի, Էկվադորի եւ Պերուի երաժիշտներին` ապավինելով նրանց արվեստը խաղաղության եւ ինտեգրման համար »: 

Նրանց թվում են Չիլիի երգիչ-երգահան, կոմպոզիտոր եւ երաժշտագետ Ֆաբիոլա Գոնսալեսը, Էկվադորի երաժիշտ, հետազոտող եւ երգչուհի Կարլոս Գրիջալվան եւ երեք պերուացի երաժշտագետ:
 
Նյութն ամբողջությամբ ընթեցեք հետևյալ հղումով՝ https://www.telesurtv.net/english/news/Peru-Andean-Artists-Unite-In-Peace-And-Integration-Concert-20180627-0026.html
 
Աղբյուրը՝ TeleSur լրատվական
Բաժին՝ Մշակույթ

Տնտեսական համակարգի կողմնակիցներին կարելի է բաժանել երկու խմբի՝ ձախ և աջ: Սրանցից յուրաքանչյուրին նաև կարելի է բաժանել տարբեր մակարդակի ու շերտերի: Հայաստանի կոմունիստներին, ձախերին ու սոցիալիզմի համակրողներին կարելի է համարել Հայաստանի ձախ ուժեր, որոնք հիմնականում կողմնակից են պետության միջամտությանը, հասարակությանը ծառայություններ ցուցաբերելու և սահմանափակելու որոշ կապիտալիստների տնտեսական չարաշահումները: Նրանք կողմ են անվճար կրթության ու առողջապահության համակարգերին ու մտածում են, որ յուրաքանչյուր պետության պարտականությունը պետք է լինի իր բնակչությանը աշխատանքով ու բնակարանով ապահովելը: Նրանց մշակած ու ներկայացրած տնտեսական քաղաքականությունը՝ ի տարբերություն աջ ուժերի, ավելի շուտ ուղղված են աշխատավորների, սովորական ժողովրդի ու միջին խավերի շահերի պաշտպանության ուղղությամբ: Նրանք մշակում են տարբեր օրենքներ՝ պաշտպանելու սովորական ժողովրդի ու աշխատավորների իրավունքները, գործարանատերերի ու արտադրամիջոցների սեփականատերերի դիմաց: Հայաստանում նման օրենքների բացը շատ է զգացվում: Ձախ ուժերը կողմ են աշխատավորական ուժեղ արհմիությունների, քաղաքացիական հասարակության և ոչ պետական կառույցների ստեղծմանն ու նրանց դերակատարության բարձրացմանը: Սա պետք է օրենքով ամրագրված լինի ժողովրդական պետության կողմից: Ձախ ուժերը պետք է նպաստեն ու օժանդակեն ժողովրդական պետությանը նման ծրագրերի ու օրենքների մշակմանն ու հաստատմանը:
Հայաստանի ձախ ուժերը հնարավոր է որոշ տարաձայնություներ ունենան վերոհիշյալ հարցերի ու անցյալի, ներկայի ու ապագայի տարբեր հարցերի շուրջ, դա բնական երևույթ է ու չպետք է բացասական համարել: Դժբախտաբար կապիտալիստական ուժերի հակասոցիալիստական պրոպագանդան ու անցյալում սոցիալիզմի որոշ սխալներ պատճառ են դարձել, որ մեր ժողովուրդը լավ չճանաչի սոցիալիզմի տնտեսության համակարգի առավելությունը կապիտալիզմի նկատմամբ: Եթե ձախ ուժերին հաջողվի գտնել ու ճանաչել իրար ու սկսեն միմյանց հետ համագործակցել տարբեր ընդհանուր հարցերում, հատկապես ապագայի խորհրդարանական ընտրություններում, հնարավոր է որոշ հաջողությունների հասնեն ու հասարակական լծակներ ունենալով կկարողանան ազդել հասարակության կարծիքի վրա՝ ի օգուտ ձախ ուժերի ու աշխատավորների: Ձախ ուժերին այս գործը վաղ թէ ուշ կհաջողվի, որովհետև նրանք ավելի արդար են ու կողմնակից են երկրի հարստությունը ավելի արդար ձևով բաժանել ժողովրդի միջև:
Հայաստանի երկու կոմունիստական կուսակցությունները, անկախ ձախ ուժերը և սոցիալիզմին համակրողները պետք է զգացած լինեն համախմբվելու անհրաժեշտությունը, հատկապես խորհրդարանական ընտրություններում միասնական ճակատով հանդես գալու նպատակով: Նրանք կարող են արդար տնտեսական համակարգի սկզբունքները քարոզել և միևնույն ժամանակ դեմոկրատիկ քաղաքականության կողմնակիցը լինել: Ձախ ուժերը մեծ մասամբ քննադատաբար են մոտենում սոցիալիզմի անցյալի որոշ սխալների նկատմամբ, բայց միշտ պետք է հիշեցնել նաև այդ համակարգի դրական կողմերը, որոնք կարողացել էին հետամնաց ու ֆեոդալական Հայաստանը դարձնել զարգացող մի երկիր՝ բարձր մակարդակի արդյունաբերությամբ: Միշտ պետք է բազմակողմանիորեն նայել անցյալին:
Հույսով ենք ձախ ուժերի ներկայացուցիչները կկարողանան միասնական քայլեր վերցնելով հասնել որոշ հաջողությունների: Լավ կլինի նրանք չհիմնականացնելով իրենց մեջ գոյություն ունեցող որոշ հակասություններ, սկսեն երկխոսել ու առաջին փուլում իրենց շահերից ելնելով՝ միասնական հանդես գան առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Նրանցից յուրաքանչյուրի պարտականությունն է նախաձեռնել ստեղծելու այդ երկխոսության հնարավորությունը: Հետագայում ցուցաբերելով բարձր հանդուրժողականություն և գիտակցություն՝ կարող են անդրադառնալ յուրաքանչյուր տարաձայնության ու լուծումներ գտնեն համախմբվելու և մշտական ճակատ կազմելու ուղղությամբ:


Ռուբիկ Սարդարյան

Թեհրան 30/06/2018

2018թ. հունիսի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի Վետերանների միավորման 13-րդ համագումարը, այն կայացավ Երևանի "Մոսկվայի տան" դահլիճում: Համագումարի աշխատանքներին հրավիրված էր Հայաստանի Աաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ՝ Վազգեն Սաֆարյանը: Ստորև ներկայացնում ենք նրա ելույթը հայերեն և ռուսերեն լեզուներով:

Հարգելի ներկաներ

Թույլ տվեք Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության անունից ջերմորեն ողջունել Ձեզ` ՀՀ վետերանների միավորման 13-րդ համագումարի պատգամավորներիդ, հյուրերին և ցանկանալ համագումարին արդյունավետ աշխատանք և հաջողություններ Ձեր բոլոր ձեռնարկումներում: Մեր հասարակության ավագ սերնդի ներկայացուցիչներից համալրված աշխատանքի և պատերազմի վետերանների միավորումը հանրապետության ամենամասսայական հասրակական կազմակերպությունն է և լուրջ դերակատարություն ունի մեր հանրային կյանքում:

Մենք մեծ ակնածանքով ու հարգանքով ենք վերաբերվում մեր ավագ ընկերների վաստակին ու ներդրմանը:

Հարգելի ընկերներ, ինչպես գիտենք.

վերջին հարյուր տարում Հայաստանը ունեցել է երեք հանրապետություն .

Առաջին հանրապետություն գոյատևել է 1918-1920 թթ.

Երկրորդ հանրապետությունը ներառել է 1920-1990 թթ.

Երրորդ հանրապետությունը սկիզբ է առել 1991թվականից և շարունակվել մինչև 2018թ-ի գարունը:

Գնահատելով այս տարվա ապրիլ -մայիս ամիսներին, մեր ժողովրդի քաղաքացիական անհնազանդության և թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր կառավարության գործառույթները, որոշ քաղաքական վերլուծաբաններ համարում են, որ հիմք է դրվում Չորորդ հանրապետությանը:

Հարգելի վետերաներ

Ձեր հայրենանվեր աշխատանքով է կայացել մեր Երկրորդ հանրապետությունը` Խորհրդային Հայաստանը, որը շատ ուսանելի դասեր ուներ, այն մեր ժողովրդի սխրանքների և արարումների պատմությունն է, մեր հայրերի ու մայրերի ավագ սերնդի անմնացորդ աշխատանքով կերտած հասարակարգը և իրավամբ այդ 70 տարիների ժամանակահատվածը համարվում է մեր ժողովրդի հինգ հազար ամյա պատմության ոսկե դարը:

Ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս հիշելու մեր հայրենիքի սոցիալիստական ժամանակահատվածի ձեռքբերումների մասին` արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության , գիտության և կրթության, զարգացած ենթակառուցվածքների, սահմանադրորեն ամրագրված սոցիալական երաշխիքների տրամադրման` աշխատանքի ապահովման, անվճար կրթության և առողջապահության, անվճար բնակարանով ապահովելու, արժանապատիվ կենսաթոշակի տրամադրման և այլ նորմեր, որոնք նպաստում էին մարդու ունակությունների և ներուժի բացահայտմանն ու իրացմանը:

Հայաստանի ժողովրդական տնտեսության մեջ աշխատում էին 1,642 մլն մարդ, որից արտադրության ոլորտում 1,057 մլն մարդ, իսկ բուն արդյունաբերության մեջ`495 հազար մարդ: Արդյունաբերության մեջ մեծ էր մեքենաշինության տեսակարար կշիռը `26.4%, թեթև արդյունաբերությունը`23.5%, սննդի արդյունաբերությունը `19.6 %, քիմիականը `7.9%:

Հայաստանի արդյունաբերական արտադրանքի 60 % ապահովում էին հանրապետական ենթակայության ձեռնարկությունները, իսկ 40 % `միութենական: Համեմատության համար նշենք , որ ներկայիս համխառն ներքին արդյունքի մեջ, արդյունաբերության մասնաբաժինը կազմում է 18%, իսկ Երկրորդ հանրապետության ազգային եկամուտը, երեք անգամ գերազանցում էր այսօրվա համախառն ներքին արդյունքը: Հայաստանի հողային ֆոնդը ներկայումս կազմում է 446 հազար հեկտար, դրա առնվազն 30 % չի մշակվում, այդ թվում նաև հողատեսքեր Արարատյան դաշտավայրից: Եվս մի բնագավառի մասին կցանկանայի խոսել, դա ավիացիայի մասին է : Խորհրդային Հայաստանը ուներ զարգացած ավիացիա 6000 աշխատակիցներով, որից 700 օդաչուներ, այդ ավիացիան սեփական ուժերով իրականացնում էր 3.5 մլն , իսկ այլ ընկերութունների հետ 5.5 մլն ուղեվորների փոխադրում: Հայաստանում գործում էին 13 մեծ ու փոքր օդանավակայաններ: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պարկն ուներ 100 ավելի ինքնաթիռներ, որոնցից 4 `Իլ – 86, 14 ` Տու-154, 11 `Տու -134, 28` Յակ -40 և տասնյակ փոքր ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Ներկայումս Հայաստանն ունի երկրի ղեկավարին սպասարկող ընդամենը 1 ինքնաթիռ:

Բնակչության 1/3 համարվում է աղքատ, գործազրկության մակարդակը աշխատունակ բնակչության մեջ 18% ավելին է: Աշխատունակ բնակչության 5-ից 6 մարդը աշխատանք է փնտրում և հասկանալի է թե ինչու է ժողովուրդը արտագաղթում: Ըստ պաշտոնական վիճակագրության վերջին երկու տարում Հայաստանից արտագաղթել են 24 000 քաղաքացի: Այս իրավիճակում առավել ծանր է կենսաթոշակառուների սոցիալական վիճակը, դուք, հարգելի վետերաներ, դա ամեն օր զգում եք Ձեր կյանքի վրա:

Հայաստանյան կյանքի սոցիալ - տնտեսական անբարեհույս վիճակն էր, որ պարարտ հող հանդիսացավ այս տարվա գարնանը կայացած թավշյա հեղափոխության համար:

Հարգելի ընկերներ, սիրելի վետերաններ, ներհայաստանյան կյանքի իրավիճակը, ՀՀ նորանշանակ կառավարության ջանքերը ուղղված կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի, քաղաքացիական հասարակության կայացմանը, բոլորիս պետք է մղի պայքարել հանրային կյանքի ստվերոտ կողմերի վերացման, արդյունաբերության վերականգնման, տնտեսական կապերի զարգացման, պետության կարգավորիչ դերի բարձրացման և այլ կառուցողական գործառույթների միջոցով Հայաստանը կրկին արդյունաբերական երկիր դարձնելու, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանն ու ներգաղթի համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, էապես կմեծացնի համախառը ներքին արդյունքը, որն էլ բավարար հիմք կդառնա մեր ժողովրդի սոցիալական խնդիրների լուծման համար, կենսաթոշակների և աշխատավարձների բարձրացման, անվճար բուժօգնության և կրթության ծավալների մեծացման համար:

Уважаемые ветераны

Позвольте мое выступление закончить на русском языке.Ветераны ВОВ и труда в Армении заслуживают самого высокого уважения и почета.Армянский народ, вместе с другими народами СССР достойно участвовал в Великой Отечественной Войне. Из Советского Союза во время ВОВ были призваны в армию 500 тыс. армян ,а(в армиях союзников – еще 100 тыс. ),из которых 270 тыс.положили жизнь на алтарь победы. Из числа армян в ходе войны были созданы армянские национальные дивизии - 89-я ,409 – я,408 – я, 390-я и др. с боями они прошли от предгорьев Кавказа до Берлина и Балкан. А гордость нашего народа , Таманская 89-я дивизия дошла до поверженого Берлина и под стенами Рейхстага, победившие солдаты танцевали армянский национальный танец “Кочари”. Из армянской воинской среды вышли 106 героев Советского Союза, 27 кавалеров ордена “Славы” трех степеней, более 70 генералов , пять маршалов СССР - И.Х. Баграмян, А.Х. Бабаджанян, С.С. Худяков (Ханферянц), С.Х. Аганов, адмирал Флота СССР И.С.Исаков и многие другие блестящие военные, которые внесли достойную лепту в Великую Победу советских народов. За проявленные мужества и отвагу на фронтах Отечественной войны более 70 тысяч армянских солдат и офицеров были награждены боевыми орденами и медалями.

Свой вклад в победу внесли и армяне зарубежья, они жертвовали крупные суммы для Советской Армии (танковые колонны “Сасунци Давид” и “Генерал Баграмян”, несколько эскадрилий были переданы СССР иранской армянской диаспорой).

Армянские воины участвовали во всех основных битвах решивших судьбу ВОВ. Наши воины защищали Москву, Ленинград, Сталинград, Севастополь. Сражались на Курской дуге, на Днепре, приняли участие в освобождении Украины , Белоруссии, Молдовы, Прибалтики, с честью выполнили интернациональный долг на территориях европейских государств, приняли участие в разгроме империалистической Японии.

По окончании Великой Отечественной войны в 1945г. Руководители Советского Союза вновь вернулись к вопросу о несправедливом отношении ведущих Западных держав к армянам и отданным Турции армянским территориям. 17 декабря 1945г. Советский Союз не продлил мирный договор с Турцией, заключенный в 1921г. Кроме ряда причин, учитывалось и то обстоятельство, что армянский народ внес большой вклад в победу в Великой Отечественной войне.

Несмотря на исход Великой Отечественной войны, западная дипломатия, следуя своему политическому курсу, в очередной раз помешала выходу СССР к южным морям, чем выстроила новые преграды на пути к осуществлению вековых чаяний армян. Так, во время Потсдамской конференции 22 июня 1945г. У. Черчиль заявил И.Сталину, чтобы он не пугал Турцию поднятием вопроса о территориях армян, а пару лет спустя добавил, что претензии на армянские земли в Турции - это посягательство против целостности Турции. Ему вторил президент США Г. Трумен, заявивший, что восточная граница Турции - это граница США.

В советский период развития, двусторонние отношения между армянским и русским народами были подняты на новый уровень. Взаимопрокникновение культур и выстраивание нового формата

общественных отношений позволило расширить границы развития экономики, науки и техники в соответствии с мировыми стандартами, а где-то и опережать их.

После драматического распада СССР армяно-российские отношения разввиваются в новых реалиях и имеют тенденцию к рассширению во всех сферах. Армения является стратегическим союзником России , является членом ОДКБ, ЕАЭС и др. Россия занимает первое место во внешнеторговом обороте Армении с удельным весом 26 %.

Уважаемые ветераны войны и труда , позвольте еще раз поздравить вас с проведением вашего сьезда и выразить надежду , что вновь избранное руководство приложит максимум усилий для выполнения поставленных сьездом задач. Мы высоко ценим заслуги Председателя ВОВ и труда господина Семена Николаевича Есаяна и уверены , что он достойно будет представлять ваши интересы в нашем обществе и за рубежом.

С уважением Сафарян Вазген.

 

 

Բաժին՝ Հայաստանում

Ոստիկանությունը բերման է ենթարկել ՀՀ երրորդ նախագահի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին:

Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, Երևանի Սայաթ Նովա փողոցից»,- ասաց Ահարոնյանը:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, որը վերագրվում է նրան բերման ենթարկելու ոստիկանության գործողությանը: 

Այդ և մյուս ձեռբակալությունների մասին դիտեք տեսանյութում:

 

Բաժին՝ Հայաստանում

Տարբեր գաղափարախոսությամբ կուսակցությունների, անկախ հասարակական միավորների ու մտավորականների գոյությունը, ցանկացած երկրի զարգացման մակարդակի որոշման չափանիշներ են: Հիմա մեր հայրենիքում դա ստեղծվում է և պահն է, որ բոլորս լավ հասկանանք ու բարձր գնահատենք ու թիկունք կանգնենք այդ մթնոլորտի առաջացման ղեկավարներին ու առաջնորդներին, անկախ նրանից, որ մենք հավանում ենք նրանց քաղաքական կամ տնտեսական գաղափարախոսությունը թէ ոչ: Կարծում եմ բոլորս պետք է ընդառաջենք նրանց ստեղծած դեմոկրատիան, որն ամեն կերպ աշխատում են ամրապնդել Հայաստանում: Բոլոր կուսակցություններն ու քաղաքական ու հասարակական ուժերը պարտավոր են հովանավորել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ժողովրդական շարժմանը, որովհետև նրանք ցանկանում են քաղաքական դեմոկրատիա, քաղաքական արդարություն և թափանցիկ մթնոլորտ ստեղծել երկրում ու մենք ինչ գաղափարախոսության տեր էլ որ լինենք, մեր գաղափարները իրականացնելու նախապայմանը պետք է համարենք ազատ, արդար ու թափանցիկ քաղաքական մթնոլորտի գոյությունը, առանց որի՝ որևէ քաղաքական ուժ չի կարող գոյատևել ու զարգանալ կամ գոնե արծարծել իր գաղափարները:
Քաղաքական արդար մթնոլորտում ժողովուրդը հնարավորություն կունենան ծանոթանալու բոլոր տեսակի գաղափարների հետ: Իշխանության պարտականությունը կլինի ստեղծել ոչ թէ փողի ուժի դեմոկրատիա, ինչպես գոյություն ունի ԱՄՆ-ում կամ որոշ զարգացած երկրներում, այլ քաղաքական հավասար հնարավորություններ բոլոր քաղաքական ուժերի համար: Պետք է բոլորս խրախուսենք և օգնենք Հայաստանի երիտասարդ ու առողջ իշխանավորներին, որ հեռու մնան նեղմտություններից ու անկախ իրենց գաղափարներից հավասար հնարավորություններ ստեղծեն բոլոր ուժերի համար:
Հուսով ենք՝ մեր երկրում կկայանա քաղաքական դեմոկրատիան ու արդարությունը, որից հետո պետք է ձգտենք դեպի տնտեսական արդարությանը, որին հասնելու համար շատ դժվարությունների ու արգելքների ենք հանդիպելու, որովհետև շատ մեծահարուստներ և տնտեսական լծակներ ունեցողներ հեշտ չեն հրաժարվի իրենց անարդար լծակներից: Մասնավորեցումը և պետական դիրքի մեծացումը ուժեղ հակասությունների մեջ են մտնելու: Սոցիալական արդար որոշ տարրեր գոյություն ունեն Անգլիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում ու շատ այլ երկրներում, որտեղ պետությունը կարևորում է սովորական ժողովրդի սոցիալական կյանքը և աշխատում է իր ձեռքում պահելով որոշ տնտեսական ու նյութական լծակներ՝ մատակարարել սոցիալական ծառայություններ սովորական ժողովրդին ու ապահովել նրանց աշխատանքով, կրթությամբ, ու նորմալ կյանքով: Մեր երկիրը չի ուզում դառնալ իմպերիալիստական, անարդար ու դասակարգային մեծ տարբերությամբ մի երկիր: Մենք ունենք ազգային բազմաթիվ չլուծված հարցեր, մենք ուզում ենք մեր ժողովուրդը ապրի գոնե նորմալ մարդավայել կյանքով, մեզ անհրաժեշտ է լինել միասնական: Այս բոլորին հասնելու համար պատմությունը ստեղծել է մեծ հնարավորություն ներկայումս, պետք է բարձր գնահատենք, ամրապնդենք քաղաքական դեմոկրատիան ու արդարությունը և ձգտենք հասնել տնտեսական արդարությանը ու այդ ձևով երաշխավորենք մեր ազգային հարցերը արդար լուծել, միջազգային բարձր նորմեր ունեցող ու հզոր երկիր ունենալու դիրքերից:


Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 26 Մայիս 2018 Թ.

Բնապահպան Սիլվա Ադամյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահ­մանված բնապահպանական հարկի գծով բեռի նվազեցմանը, նշեց, որ ընդհանուր առմամբ հարկերի նվազեցմանը թեև կողմ է, սակայն կոնկրետ այս որոշումը ոչ հեռատես քայլ է համարում:

«Հայաստան մտնում են հիմնականում հին մեքենաներ՝ բնապահպանական տարբեր խնդիրներով, և որքան հին է մեքենան, այնքան արտանետումներն ավելի շատ են: Ես հասկանում եմ, որ Կառավարությունը սա միտումնավոր չի անում, պարզապես խնդիրը խորապես չեն ընկալում: Ինչ-որ պոզիտիվ միջավայր ստեղծելու համար արվում են որոշումներ, որոնք կարող են ավելի վատ հետևանքներ ունենալ»,- ասաց նա:

Սիլվա Ադամյանը նշեց, թե համաձայն է, որ նոր մեքենաներն ավելի քիչ բնապահպանական հարկ վճարեն քան հները, և նկատեց, որ հատկապես մարզերում 25 տարվա վաղեմության մեքենաներ կան:

Ըստ բնապահպանի` այս հարցը որոշելուց առաջ պետք է քննարկում լիներ  բնապահպանների հետ, սակայն նրանց հետ չեն խոսել:

«Ես ներկայիս կառավարության հետ որևէ շփում, եզրագիծ դեռ չեմ տեսել՝ չնայած մայիսի 22-ին մի քանի տասնյակ բնապահպաններով նամակով դիմել ենք վարչապետին՝ խնդրելով հանդիպում բնապահպանական խնդիրները քննարկելու համար, բայց այդ նամակին նույնիսկ պատասխան չկար: Ես չգիտեմ՝ պատճառն ինչ է, գուցե զբաղվածությունն է, բայց ես չեմ կարծում, որ կշիռ ունեցող փորձագետների նամակը կարելի է այդպես անտեսել»,- ասաց նա և նշեց, որ դեռ սպասում են նամակի պատասխանին:

Ինչ վերաբերում է մասնավորապես հենց նախարարության հետ աշխատանքին, ապա Սիլվա Ադամյանը նշեց. «Նախարարությունն ընդհանրապես անցել է ընդհատակ և չի շփվում բնապահպանների հետ: Պոզիտիվ միջավայր կոնկրետ բնապահպանության ոլորտում մենք չենք տեսնում, չկա այդ միջավայրը, և չկան համագործակցության քայլեր, բնապահպանության նախարարությունը մի կողմի վրա է, հասարակական կազմակերպությունները՝ մի կողմի վրա՝ իրենց խնդիրներով»,- ասաց նա:

Բնապահպանը նկատեց, որ թեև մշտապես «կռիվների» մեջ էին նախորդ վարչապետի կառավարության հետ, բայց կապը կար: «Չնայած կոնֆլիկտային իրավիճակ էր նախարարության հետ, բայց բնապահպանները ներկա էին լինում քննարկումներին»,- ասաց Սիլվա Ադամյանը: 
Բաժին՝ Կանայք

2018թ. մայիսի 5-ին լրացել է գիտական կոմունիզմի տեսության հիմնադիր՝ Կարլ Մարքսի ծննդյան 200-ամյակը:

Մարքսը մահացել է 1883թ. մարտի 14-ին, ծննդյան 65-ամյակի նախօրյակին:

Մարքսի թաղման ժամանակ նրա մերձավոր ընկեր ու համախոհ Ֆրիդրխ Էնգելսն ասել է. <<Նրա անունը և գործը կապրեն դարերով>>:

            Իսկապես, 100 տարի անց, երկրագնդի բնակչության համարյա կեսը հետևում էր մարքսիզմի դավանանքին;

Այժմ էլ Մարքսի ազդեցությունը հսկայական է:

            Մինչև Մարքսը, տիրում էր այն տեսակետը, որի համաձայն աշխարհը կառավարում են գաղափարն ու բանականությունը;

Բայց Մարքսը փոխել է պատմության նկատմամբ եղած հայացքը, տվել է դրան մատերիալիստական հիմնավորում:

Հասարակության կյանքում առավելապես կարևոր են տնտեսական ասպարեզը, արտադրության մեջ մարդկանց ձևավորված կապերը:

Մարդկության զարգացման շարժիչն արտադրողական ուժերի առաջընթացն է:

Մարքսը բացահայտել է արտադրական հարաբերությունների մակարդակին արտադրողական ուժերի համապատասխանելու համընդհանուր օրենքը;  

Դրանք միասին ձևավորում են արտադրության եղանակը, որը որոշում է հասարակության վերնաշենքը՝ քաղաքականությունը, իրավունքը, մշակույթը, գաղափարախոսությունը և դրանց համապատասխան հիմնարկությունները;

Ըստ Մարքսի մարդկության պատմության միջուկը հետևողականորեն փոփոխվող հասարակական տնտեսական համակարգերն են:

Այժմ դա ընդունված ճշմարտություն է, իսկ Մարքսի անունը որպես դրա հայտնագործող, հաճախ, նույնիսիկ չի հիշատակվում:

<<Կոմունիստական կուսակցության մանիֆեստում>> Մարքսը զգուշացնում էր. <<Մի ուրվական է շրջում Եվրոպայում, կոմունիզմի ուրվականը; Թող տիրապետող դասակարգերը ցնցվեն կոմունիստական հեղափոխության առջև: Պրոլետարները դրանում ոչինչ չունեն կորցնելու, բացի իրենց շղթաներից: Նրանք ձեռք կբերեն ամբողջ աշխարհը>>:

Մարքսի բոլոր աշխատություններում տրվել է սոցիալիզմի ծավալուն հիմնավորումը:

Մարքսի հիմնական գաղափարները չեն կարող սպառվել: Դրանք հավերժ են, ինչպես Արքիմեդի, Կոպերնիկոսի, Գալիլեյի, Ջորդանո Բրունոյի հայտնագործությունները:

Մարքսիզմի դրոշի ներքո շարունակում են զարգանալ Չինաստանը, Վիետնամը, Կուբան, Հյուսիսային Կորեան:

Ավելորդ չեմ համարում նշել, որ Ռուսաստանի դաշնության նախագահի ընտրությանը ութը թեկնածուների թվում մասնակցում էին երեք կոմունիստ կամ այնպիսինները, որոնք կապված էին նրանց հետ:

Մարքսի տեսության գլխավոր գաղափարները հաստատվում են: Գլոբալ կապիտալը շարունակում է շահագործել աշխարհը; գունավոր հեղափոխությունները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Ուկրաինայում և Սիրիայում ընթացող իրադարձությունները վկայում են Արևմուտքի ագրեսիվ ձգտումների մասին:

Մարքսի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ    միջազգային մամուլն ավելի ընդգծված կերպով անդրադարձել է, Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգեդլսի գործունեությանը, նրանց ստեղծած պրոլետարական հեղափոխության, կոմունիզմի մասին գիտական տեսությանը;

Կարլ Մարկսն ու Ֆրիդրիխ Էնգելսը, որոնք պատմության մեջ հայտնի են մնացել որպես գիտական սոցիալիզմի ու գիտական կոմունիզմի տեսության հիմնադիրներ, հիշատակվում են ՙՄարքսիզմի դասականներ՚ ընդհանուր անվամբ:

Կ. Մարքսը 1852 թ. իր ՙԼուի Բոնապարտի բրյումերի տասնևութը՚ աշխատության սկզբում գրում էր.. ՙԻնչ-որ տեղ Հեգելը նկատում է, որ ամբողջ մեծ համաշխարհային-պատմական իրադարձություններն ու անհատները, այսպես ասածª երևում են կրկնակի անգամ: Նա մոռացել է ավելացնելª առաջին անգամ որպես ողբերգություն, երկրորդ անգամª որպես ֆարս՚:

Մարքսը նկատում է նաև, որ մարդիկ կերտում են իրենց սեփական պատմությունը, բայց նրանք դա չեն անում ինքնաբերաբար, նրանց հարկ է լինում գործել ոչ թե իրենց ընտրած իրադրության ժամանակ, այլ իրենց ընտրությունից անկախ այն իրադրությունների մեջ, որոնք անմիջապես շրջապատում են նրանց:

Եվ պետք է ասել, որ վերոհիշյալ իրողությունից ելնելով, առանձնապես սովետական տարիներին հայ պատմագրությունը քիչ ուշադրություն է դարձրել, այն պրոբլեմին, թե մարքսիզմի դասականները ինչպիսի ուշադրություն են դարձրել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների առնչությամբ Հայկական հարցին:

Նկատի ունենալով այդ հանգամանքը, կամենում եմ շատ համառոտ կերպով լրացնել մեր պատմագրության մեջ եղած այդ բացը:

Կ. Մարկսը և Ֆ. Էնգելսը 1850 թ. հունվարի 31-ին ՙՄիջազգայն տեսություններ՚-ի մեջ գրել են հետևյալը. ՙ1848 և 1849 թթ. շարժումները Ռուսաստանին այնպես ուժգին ներքաշեցին եվրոպական քաղաքականության մեջ, որ նա այժմ պետք է որքան հնարավոր է իրականացնել իր հին ծրագրերը Թուրքիայի, Կոստանդնուպոլսիª այդ ՙնրա տան բանալու՚ վերաբերյալ, որպեսզի նրանք ընդմիշտ չդառնան անկատարելի /անիրագործելի/:

Հակահեղափոխության հաջողությունները և Արևմտյան Եվրոպայում հեղափոխական կուսակցությունների ամեն օր աճող ուժը, իրª Ռուսաստանի ներքին դրությունը և նրա ֆինանսների վատ վիճակը հարկադրում են նրան դիմել արագ գործողությունների՚:

Այնուհետև, Մարքսն ու Էնգելսը գրում են, որ Թուրքիայի դեմ պատերազմն անհրաժեշտաբար կդառնա եվրոպական պատերազմ: Ավելի լավ սուրբ Ռուսիայի համար, որն այդ կերպ հնարավորություն ձեռք կբերի տևական ժամանակով հաստատվել Գերմանիայում, այնռեղ եռանդով հասցնի հակահեղափոխության վերջը, օգնել Պրուսիային նվաճել Նևշտատելը և վերջին հաշվով շարժվել դեպի հեղափոխության կենտրոն Փարիզի վրա:

Մարքսն ու Էնգելսն ընդգծում են, որ այդպիսի եվրոպական պատերազմում Անգլիան չի կարող չեզոք մնալ և հանդես է գալու Ռուսաստանի դեմ:

Իսկ Անգլիան,- նշում են նրանք,- Ռուսաստանի համար ամենավտանգավոր հակառակորդն է՚

Մարքսն ու Էնգելսը գրում են նաև, որ ՙեթե կոնտինենտի ցամաքային բանակները կթուլանան Ռուսաստան ներխուժելու դեպքում, ընդարձակվելով ավելի ընդարձակ տարածքի վրա, եթե նրանց առաջ շարժվելը դեպի Ռուսաստան տեղի ունենա լեհական հին սահմանից, նրանց կսպառնա 1812 թվականի կրկնությունը և համարյա լիակատար ոչնչացման, ապա Անգլիան հնարավորություն ունի Ռուսաստանին հարված հասցնելնրա ամենաթույլ տեղում:

Անգլիան կարող է շվեդներին դրդել ետ նվաճել Ֆինլանդիան, որի նավատորմի առջև բաց են Պետերբուրգն ու Օդեսան:

Ինչպես հայտնի է, ռուսական նավատորմն աշխարհում ամենից թույլն է և Կրոնշտադն ու Շլիսելբուրգը կարելի է գրավել հեշտությամբ: իսկ առանց Պետերբուրգի և Օդեսայի Ռուսաստանը վերածվելու է կտրված թևերով հսկայի:

Ասվածին Մարքսն ու Էնգելսն ավելացրել են հետևյալը. ՙՌուսաստանը չի կարող յոլա գնալ առանց Անգլիայի նույնիսկ վեց ամիս, ինչպես իր հումքի իրացման, այնպես էլ արդյունաբերական ապրանքների գնման համար, որն արդեն պարզորոշ կերպով դրսևորվել էր Նապոլեոնի ձեռնարկած կոնտինենտալ շրջափակման ժամանակ և որն ավելի մեծ աստիճանի ուժ ունի ներկա ժամանակում:

Կտրվելով անգլիական շուկայից, Ռուսաստնը մի քանի ամիս անց, կհայտնվի շատ ծանր դրության մեջ: Իսկ Անգլիան, ընդհակառակը, ոչ միայն կարող է մի որոշ ժամանկ յոլա գնալ առանց ռուսական շուկայի, բայց նա կարող է ստանալ ամբողջ ռուսական հումքն այլ շուկաներից:

Ինչպես տեսնում ենք, գրում են Մարքսն ու Էնգելսը,- Ռուսաստանը, որից այպես վախենում են, այնքան էլ վտանգավոր չէ (Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 9(ռուսերեն), էջ 203-204):

Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսն ուշադրությամբ հետևել են Թուրքիայի տիրապետության տակ գտնվող ժողովուրդների, այդ թվում նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարի ընթացքին և դատապարտել են եվրոպական խոշոր տերություններին, որոնք Հայկական հարցն արդարացի լուծելու փոխանեն օգտագործել են Իրենց շահերի համարª Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոցով:

Մարքսն ու Էնգելսը վճռականորեն պաշտպանել են թուրքական բռնակալության դեմ հայ ժողովրդի մղած պայքարը, այդ մասին, 1850-ական թվականներից սկսած, եվրոպական մամուլում հրապարակած բազմաթիվ հոդվածներով ու աշխատություններով:

Թուրքական բռնակալության դեմ հայ ժողովրդի մղած պայքարի և այդ առնչությամբ Հայկական հարցի մասին Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի արտահայտած տեսակետը, գնահատականները ներկայացնելու համար կպահանջվի գրել մի ամբողջ հատոր:

Սակայն, ներկա աշխատության համար նախատեսված ծավալը նկատի ունենալով, կամենում եմ ընթերցողի ուշադրությանը ներկայացմել ընդամենը մի քանի գնահատական, որը մոտավոր պատկերացում կտա պարզելու Մարքսի ու Էնգելսի դիրքորոշումը Հայկական հարցի վերաբերյալ:

Կ. Մարքս. ՙՀույները, հայերը, սլավոնները և արևմտաեվրոպացիները, որոնք հիմնադրվել են ծովային մեծ նավահանգիստներում, իրենց ձեռքին են պահում ամբողջ առևտուրը և նրանք վճռականորեն ոչ մի հիմք չունեն շնորհակալություն հայտնելու թուրքական բեյերին ու փաշաներին դրանով զբաղվելու հնարավորության համար: Հեռացրե'ք բոլոր թուրքերին Եվրոպայից, առևտուրը դրանից ոչնչով չի տուժի՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 9(ռուսերեն), էջ 25):

Այս դիտողությամբ Մարքսը պատասխանել է եվրոպական մամուլում հանդես եկած այն հեղինակներին, որոնք պնդել են սուլթանի կառավարության դրական դերը հույներին, հայերին, սլավոններին և արևմտաեվրոպացիներին առևտրի ասպարեզում հովանավորելու և նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Մարքսն ընդգծել է թուրքերի եկվոր լինելը և նշել է, որ առևտրով զբաղվող վերոհիշյալ ազգերի ներկայացուցիչները Միջերկրական ծովի ափերին վաղուց են հաստատվել:

Կ. Մարքս. ՙԹուրքերն այդ երկրի բնիկները չեն: Փոքր Ասիայում և Հայաստանում նրանք բնակվում են միայն վերջին չորս հարյուրամյակների ընթացքում՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 9(ռուսերեն), էջ 5):

Հենվելով գիտական փաստերի վրա, Մարքսը եվրոպական քաղաքական պատմագրության մեջ առաջիններից մեկն է եղել, որ հիմնավորել է թուրքերի եկվոր լինելը և պաշտպանել է հայերի անկապտելի իրավումքը որպես Հայաստանի բնիկ ժողովուրդ:

Կ. Մարքս. ՙԵթե Ռուսաստանը Կարսի` Հայաստանի այդ շատ հարուստ և առավել յուրացված մասի հետ միասին տիրի նաև Բաթումին, նա ի վիճակի կլինի խափանելու Տրապիզոնի միջոցով կատարվող առևտուրն Անգլիայի և Պարսկաստանի միջև և կարող է գործողության հենակետ ստեղծել ինչպես Անգլիայի, այնպես էլ Փոքր Ասիայի դեմ՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 9(ռուսերեն), էջ 117):

Այստեղ Մարքսը բացահայտել է Կարսի նշանակությունը Ռուսաստանի համար և ընդգծել է, որ Անգլիան իր շահերից ելնելով աշխատել է խանգարել Ռուսաստանին հաստատվելու Թուրքիայի արևելյան տարածքներում և այդպիսի պայմաններում նրան բոլորովին չի հետաքրքրել հայ ժողովրդի ճակատագիրը:

Կ. Մարքս. ՙԵթե Կարսը Էրզրումի բանալին է, ապա Էրզրումը Կոստանդնուպոլսի բանալին է և միաժամանակ այն կենտրոնը, որտեղ խաչաձևվում են Անատոլիայի ստրատեգիական ու առևտրական ճանապարհները՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 11(ռուսերեն), էջ 637):

Մարքսը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ 19-րդ դարի ընթացքում Ռուսաստանը երեք անգամ պատերազմ է մղել Թուրքիայի դեմ և երեք անգամ էլ գրավել է Էրզրումը, որը, սակայն, Անգլիայի ճնշման արդյունքով զիջել է Թուրքիային:

Մարքսը մեծ տեղ էր տալիս Էրզրումի ստրատեգիական դիրքին և կարևորել է այն հանագանաքը, թե ում ձեռքին կլինի այդ ամրոցը:

Ի միջի այլոց, հարկ եմ համարում նկատել, որ Էրզրումի վերաբերյալ նույն տեսակետն է ունեցել հայ նշանավոր զորահրամանատար Միքայել Լորիս-Մելիքովը, որը 1878 թ. գրավել էր Էրզրումը և կամենում էր դարձնել Արևմտյան Հայաստանի մայրաքաղաք:

Կ. Մարքս. ՙԳյումրին մի ամրոց է, որը հատուկ կառուցված է թուրքերից պաշտպանվելու համար՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 9(ռուսերեն), էջ 639):

Ֆ. Էնգելս. ՙՂորանը և նրա վրա հիմնված մուսուլմանական օրենսդրությունը տարբեր երկրների աշխարհագրությունը և ազգագրությունը հանգեցնում են երկու երկրների և երկու ազգի` հավատացյալների ու անհավատների բաժանելու հասարակ և հարմար ֆորմուլայի: Իսլամն անհավատներին օրենքից դուրս է հայտարարում և մշտական թշնամական վիճակ ստեղծում մուսուլմանների և անհավատների միջև՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 10(ռուսերեն), էջ 167):

Ֆ. Էնգելս. ՙԱմբողջությամբ վերցրած թուրքերի բնածին ատելությունը ՙգյավուրների՚ նկատմամբ այնքան է ուժեղ, նրանց սովորույթները և պատկերացումները եվրոպականից այնքան են տարբերվում, որ քանի դեռ երկրում թուրքերը մնում են կառավարող ազգ, նրանք չեն ենթարկվի այն մարդկանց, որոնց իրենց հոգում արհամարում են, նրանց մի քանի անգամ իրենցից ցածր համարելով: Արհամարանքի այդ զգացումը տարածվել է նույնիսկ բանակի կազմակերպման վրա, այն բանից հետո, երբ նա եվրոպական տեսք է ընդունել: Շարքային թուրքը նույնքան ատում է գյավուրների կազմակերպությունը, որքան հենց իրենց` գյավուրներին՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 11(ռուսերեն), էջ 491):

Դեռևս 1894 թ. Ժնևում Ֆ. Էնգելսի ՙՍոցիլիզմի զարգացումը ուտոպիայից դեպի գիտություն՚ աշխատությունը հայերեն թարգմանող ու տպագրող Հովսեփ Աթարբեկյանցը դիմել էր Ֆ. Էնգելսին, խնդրելով ՙԿոմունիստական կուսակցության մանիֆեստի՚ հայերեն հրատարակության համար գրել առաջաբան:

Ֆ.Էնգելսը 1894 թ. նոյեմբերի 23-ին  պատասխան նամակում մերժել է  Հ. Աթարբեկյանցի խնդրանքը և գրել է հետևյալը. ՙՈրքան էլ շնորհակալ եմ Ձեզանից Հայաստանի դրության վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ տալու համար, այնուամենայնիվ, չեմ կարող ճիշտ և խելացի համարել` դատողություններ անել այնպիսի բաների մասին, որոնք իմ սեփական ուսումնասիրությունների արդյունքը չեն: Մանավանդ տվյալ դեպքում, երբ խոսքը ճնշված ժողովրդի մասին է, որը դժբախտության բերումով գտնվում է թուրքական դեսպոտիզմի Սցիլլայի և ռուսական դեսպոտիզմի Խարիբդայի միջև, ընդ որում  ռուսական ցարիզմը  չարաշահում էª հանդես գալով  ազատատարի դերում, իսկ  լակեական ռուսական մամուլը, ելնելով ցարիզմի ագրեսիվ  նպատակներից,  բաց չի թողնում առիթը օգտագործելու հայերի ազատագրության վերաբերյալ արտահայտած կարեկցանքի յուրաքանչյուր խոսք՚:

Բայց եթե անկեղծորեն ասենք,- շարունակել է Էնգելսը,- իմ անձնական կարծիքն է, որ Հայաստանի ազատագրումը թուրքերից,  ինչպես նաև ռուսներից, հնարավոր կլինի միայն այն օրը, երբ կտապալվի ռուսական ցարիզմը՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 39(ռուսերեն), էջ 271):

Այսպիսով, նկատի ունենալով հայ ժողովրդի ծանր վիճակը,  Էնգելսը հայ ժողովրդի ազատագրումը պայմանավորում էր ռուսական ինքնակալության տապալմամբ:

 Փաստորեն Էնգելսը հայ հեղափոխականներին մատնացույց էր անում ցարիզմի տապալման կարևորությունը,  որով էլ հնարավոր կլիներ  արևմտահայերի ազատագրումը թուրքական դեսպոտիզմից: Սա նշանակում էր, որ  Արևմտյան Հայաստանի ազատագրումը  սերտորեն կապված է ռուսական հեղափոխության հաղթանակի հետ: Միայն Ռուսաստանի հաղթանակած հեղափոխությունը կարող է օգնել  արևմտահայերի ազատագրությանը:

Ըստ էության, Ֆ. Էնգելսն այն համոզմանն էր, որ եվրոպական ոչ մի տերություն շահագրգռված չէ  Հայկական հարցի լուծմամբ: Դա հնարավոր էր միայն Ռուսաստանի  հեղափոխության հաղթանակով:

Ֆ.Էնգելսն իր նամակով արևմտահայության ազատագրման գործում բարձրացնում էր  ռուսական հեղափոխության դերը, ցարիզմի տապալման առաջնային անհրաժեշտությունը, որոնց արդյունքով  կբացվեր արևմտահայության ազատագրության ճանապարհը:

Հարկ եմ համարում ընթերցողի ուշադրությանը ներկայացնել մի փաստ ևս, որի վրա մեր պատմագրությունը շատ քիչ ուշադրություն է դարձրել:

Կ. Մարքսը մշտապես քննադատել է Հայկական հարցում Անգլիայի քաղաքականությունը: Այս կապակցությամբ նա ուշադրություն է դարձրել Ղրիմի պատերազմի ընթացքում անգլիական մամուլի հրապարակումներին, որոնցում քարոզվում էր այն միտքը, թե Ռուսաստանն այն միակ երկիրն է, որ փոքր ժողովուրդներին թուրքական լծից ազատելով, նպատակ ունի նրանց ստրկացնել ու ձուլել, իսկ Թուրքիայում նրանք ազատ գոյության ու զարգացման հնարավորություն ունեն:

Եվ իբրև այդ տեսակետի ապացույց անգլիական մամուլը 1853 թ.  ասպարեզ է բերել իբր Կիլիկիայի հայկական թագավորության ժառանգորդ ավանտյուրիստ ոմն Լևոն Լուսինյանին, տարածելով նրա կոչը ուղղված արևմտահայերին:

Եվ որպեսզի ցույց տա Հայկական հարցում անգլիական դիվանագիտության ամբողջ խարդավանքը, Կ. Մարքսը  հարկ է համարել հրապարակել Լ. Լուսինյանի կոչը, որն ամբողջությամբ մեջբերվում է ստորև:

Լևոնը, Աստծո ողորմածությամբ Հայաստանի և այլնի գերագույն իշխանըª Թուրքիայի հայերին.

Սիրելի եղբայրնե'ր և հավատարիմ հայրենակիցնե'ր: Մենք արտահայտում ենք մեր կամքը և բուռն ցանկությունը, որպեսզի դուք մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանեք ձեր երկիրը և սուլթանին ընդդեմ հյուսիսային բռնակալի:

Հիշեցե'ք եղբայրներ, որ Թուրքիայում գոյություն չունեն մտրակներ, որ թուրքերը չեն ցավեցնում ձեր ռունգները և չեն վարկաբեկում ձեր կանանց ոչ գաղտնի, ոչ բացահայտ:

Սուլթանի իշխանության տակ ծաղկում է մարդկայնությունը, հյուսիսային բռնակալի իշխանության տակ ոչինչ չկա, բացի գազանային բռնություններից: Դրա համար էլ հանձնեցե'ք ձեզ Աստծո ողորմածությանը և անձնազոհությամբ մարտնչեցե'ք հանուն ձեր երկրի ազատության և ձեր այժմյան իշխանի:

Քանդեցե'ք ձեր տները բարիկադներ կառուցելու համար. եթե դուք զենք չունեք, ջարդեցե'ք ձեր տնային իրերը և պաշտպանվեցե'ք դրանցով: Թող Աստված ձեզ առաջնորդի փառքի ճանապարհին: Իմ միակ երջանկությունը մարտնչելն է ձեր շարքերում` ընդդեմ ձեր երկիրը և ձեր հավատը ճնշողների:

Աղոթում եմ Աստծուն, որպեսզի սուլթանը բարյացակամորեն տրամադրվի հավանություն տալու իմ կոչին, քանի որ նրա տիրապետության տակ է պահպանվում մեր կրոնի մաքրությունը, այն դեպքում, երբ հյուսիսային բռնակալի իշխանության տակ մեր կրոնը կկեղծվի:

Հիշեցե'ք վերջապես, եղբայրնե'ր, այս կոչը գրողի երակներում հոսում է քսան թագավորների արյունը, Լուսինյան հերոսների, մեր հավատքի պաշտպանների արյունը: Մենք ձե'զ ենք դիմում. մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանենք մեր կրոնի մաքրությունը՚(Կ, Մարքս, Ֆ. Էնգելս, Երկեր, հատոր 9(ռուսերեն), էջ 141-142):

Ընթերցողին հիշեցնեմ, որ Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը 1877-1878 թթ ռուս-թուրքական պատերազմի նախօրյակին նույնպիսի բովանդակությամբ կոնդակ էր ուղղել արևմտահայերին, որի մասին խոսք է եղել նախորդ էջերում:

Հարկ եմ համարում նշել, որ մեր պատմագրության մեջ դեռևս ամբողջությամբ չեն ուսումնասիրվել ու չի ընդհանրացվել Հայաստանի ու Հայկական հարցի մասին Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի դիտարկումները: Առաջին փորձը ձեռնարկել է ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը 1931 թ. հրապարակած ՙԷնգելսը և Հայկական հարցը՚ գրքում:

Նրանց դիտարկումներին առավել հանգամանորեն անդրադարձել է պատմաբան Սերգեյ Ֆրանգուլյանը 1975 թ. հրապարակած ՙԿ. Մարքսը և Ֆ. Էնգելսը ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարի մասին՚ գրքում, որը նույնպես չի ընդգրկում ամբողջ նյութը:

Ինձ մնում է հուսալ, որ մեր երիտասարդ պատմաբանների մեջ կլինեն ավելի համարձակ ուսումնասիրողներ, որոնք հաշվի չեն առնի մեր օրերում Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի անունների նկատմաբ եղած տաբուն և ընթերցող հանրությանը կներկայացնեն Հայկական հարցի արդար լուծման մասին նրանց վերաբերմունքը:

 

Վլադիմիր Պետրոսյան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

15.05.2018Թ.

 

Էջ 1, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: