Արխիվ Հուլիսի 2017 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Հինգշաբթի, 06 Հուլիսի 2017 11:32

Իրանցի քուրդ աղջիկը 100 դաեշի է սպանել

Դաեշը հայտարարել է, որ Իրանցի այդ քուրդ աղջկա գլխի համար մեծ գումար է հատկացրել: Ըստ «Շարիան նիուզ» լրատվական գործակալության  Ջուանա Պլանին Դանիայի քաղաքական գիտությունների ուսանող է, որը 2014 թվականից Սիրիայի քրդերի կողքին կռվում է դաեշիքի դեմ: Նա 100 դաեշի է սպանել: Նրան սպանելու և գլուխը հանձնելու համար Դաեշը մեծ գումար է հատկացրել: 

Բաժին՝ Կանայք

As the World Turned Upside Down

Left Intellectuals in Yugoslavia, 1988–90

by Helena Sheehan

 

Demonstrators supporting the Constituent Assembly on Palace Square, 5 January 1918. State Museum of the Political History of Russia, St. Petersburg. (The Bolsheviks in Power, p. 107)

This article will be made available online on July 24.

Throughout Eastern Europe, there was an unleashing of pent-up questions, hopes, and fears brewing for decades. There was a sense that the ground was trembling underneath these experiments in socialism. It was clear to most of us that socialism could only survive through radical democratization.…

Բաժին՝ Հայաստանում
Երեքշաբթի, 04 Հուլիսի 2017 13:45

Ինչ է «Ազատություն»-ը

Ազատությունն այն չէ, ինչ որ սիրտդ ուզում է, որ անես, այլ կերպ` «Ազատություն» նշանակում է ստիպված չլինել  անելու այն, ինչ  որ սիրտդ չի ուզում կատարել:

Ժան Ժակ Ռուսո

Բաժին՝ Գիտություն

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Թեթեւ արդյունաբերությունը Խորհրդային Հայաստանի տնտեսության խոշոր ճյուղերից էր: Համաձայն 1985 թվականի պաշտոնական տվյալների, թեթեւ արդյունաբերությունն իր ծավալներով Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում երկրորդն էր` մեքենաշինությունից (էլեկտրատեխնիկա, հաստոցաշինություն, գործիքաշինության, սարքաշինություն, ավտոմոբիլաշինություն) հետո: Եթե մեքենաշինության բաժինը արդյունաբերական արտադրանքի 30,3 տոկոսն էր տալիս, ապա թեթեւ արդյունաբերությունը` 25 տոկոսը: Ընդ որում, 15 տոկոսը միայն կոշիկի արդյունաբերությունն էր: Նշենք նաեւ, որ երրորդ տեղում էր սննդարդյունաբերությունը, որը տալիս էր արդյունաբերական ամբողջ արտադրանքի 18,8 տոկոսը: Սակայն, ի տարբերություն 2000-ականներից վերակագնված և լուրջ զարգացում արձանագրած սննդարդյունաբերության, թեթեւ արդյունաբերության համար երբեմնի հզորությունների վերակագնումն ու արտադրանքի ծավալները երազ կարող են թվալ:

30-40 տարի առաջ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում եւ մի քանի այլ բնակավայրերում գործում էին տեքստիլ, տրիկոտաժի, բամբակե, բրդի եւ այլ մի քանի տասնյակ արդյունաբերության գործարաններ, որտեղ ներգրավված էր Հայաստանի կին ազգաբնակչության մի զգալի մասը: Այս ճյուղի մեջ մտնող կոշկագործությունը, մասնավորապես «Մասիս» ապրանքանիշը Հայաստանի բրենդն էր նախկին ԽՍՀՄ-ում: Ընդ որում, թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունները խորհրդային վերջին տարիներին վերազինվեցին տվյալ պահին նորագույն համարվող հաստոցներով եւ այլ սարքավորումներով: Դժբախտաբար, այս ամենը փլուզվեց հետխորհդրային առաջին տարիներին եւ նման հզորությունների գործարկումն այժմ քիչ հավանական է թվում, թեև այս ճյուղի վերականգնման ուղղությամբ փորձեր եղել են:

Մոտ 20 տարի առաջ փորձ արվեց հայկական թեթեւ արդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունն աշխուժացնել արտերկերյա պատվերներ ներգրավելու` այսպես կոչված տոլինգի միջոցով: Այսինքն, պատվիրատուն հոգում էր հումքի ձեռք բերման, պատրաստի արտադրանքի իրացման ամբողջ ծախսերը եւ վճարում էր միայն գործարանում կատարված աշխատանքի համար: Արտադրանքի վրա թեև գրվում էր «Պատրաստված է Հայաստանում», բայց այն համարվում էր ոչ թե հայկական տվյալ գործարանի, այլ պատվիրատու ընկերության արտադրանքը:

Բնական է, որ այս ճանապարհով հնարավոր չէր զարգացնել այս ճյուղը: Առավել ևս, որ նույն պատվիրատուները ավելի էժան աշխատուժ ունեցող շուկաներում (Չինաստան, Բանգլադեշ եւ այլն) սկսեցին գործել: Բացառությամբ` դժվարությամբ առաջ շարժվող և որոշակի արդյունքի հասած մի քանի թեթևարդյունաբերական ձեռնարկությունների, մյուսները դարձյալ մատնվեցին պարապուրդի:

Թեթեւ արդյունաբերությանը պետական աջակցություն ցույց տալու մասին սկսեցին խոսել մի քանի տարի առաջ, բայց առանց գործնական հետեւանքների: Ավելին, Հայաստանի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում հայկական թեթեւ արդյունաբերական ձեռնարկությունները հնարավորություն չէին ունենում գոնե հավասար մրցակցության մեջ մտնել ներմուծվող արտադրանքի հետ, չխոսելով արդեն ավելի բարենպաստ ռեժիմներ ակնկալելու մասին: Բանն այն է, որ ներմուծվող հագուստը հարկվում է ըստ նրա քաշի, իսկ արտադրվողը` հատով: Այսինքն, մի քանի կգ քաշով մի քանի միավոր ներմուծվող հագուստից և մեկ միավոր տեղում արտադրվող հագուստից գրեթե նույն չափի հարկ է գանձվում:

Ճյուղին պետականորեն աջակցելու մասին վերջերս հայտարարեց ներկայիս վարչապետ` Կարեն Կարապետյանը , ներկայացնելով այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ: Ըստ վարչապետի, արտոնություններ պետք է սահմանվեն տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության և գորգագործության ոլորտների համար: Մարզերում ճյուղի զարգացումը խրախուսելու համար արտոնություններ պետք է լինեն Երևանից դուրս գործունեություն ծավալողների համար, խրախուսվելու են նոր աշխատատեղ ստեղծողներն այստեղ, լինելու է սուբսիդավորում: Կոշկագործության վերաբերյալ ռազմավարություն եւ ծրագիր է մշակվելու:

Դեռ վաղ է խոսել իհարկե, թե ինչպե՞ս և որքանո՞վ կիրականացվի այս ամենը, ինչպիսի՞ արդյունավետություն կունենա: Սակայն մինչ այդ, վերջապես պետք է համարձակություն ունենալ եւ մաքսատուրքի փոփոխությամբ վերացնել տեղական թեթեւ արդյունաբերական ապրանքների նկատմամբ ներմուծողի ունեցած ներկայիս արտոնյալ կացությունը: Խոսքը, մասնավորապես, թուրքական թեթեւ արդյունաբերական ապրանքների նկատամբ մինչեւ 15 տոկոս մաքսատուրք կիրառելու մասին է, ինչը ոչ միայն թույլատրվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից, այլև անհրաժեշտ է մեզ շրջափակման ենթարկած և մեր ապրանքների նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանած երկրի նկատմամբ: Չգիտես ինչու, տարբեր մակարդակներով խոսում ենք թուրքական ժխտողականության դեմ պայքարելու մասին, բայց մեր ներքին շուկան անարգել բաց ենք պահում թուրքական ապրանքների համար: Նման քայլի տնտեսական արդյունքն էլ այն կլինի, որ նախ` հավասար մրցակցություն կստեղծվի տեղականի և ներմուծվողի միջեւ, ապա` թե՛ ներքին շուկայում, թե՛ արտահանման մեջ կավելանա հայկական թեթեւ արդյունաբերական ապրանքների բաժինը, նպաստելով տեղական արտադրության զարգացմանը: Մինչդեռ այս առումով վիճակն այժմ հիասթափեցնող է:

Համաձայն ազգային վիճակագրության հրապարակած ցուցանիշների, 2016-ին Հայաստանում արտադրվել է ընդամենը 12 մլրդ դրամի (մոտ 25 մլն դոլար) հագուստ եւ մանածագործական այլ իրեր, մոտ 1,5 մլրդ դրամի էլ` կաշվե իրեր, հիմնականում կոշիկ: Համեմատության համար` Հայաստան է ներմուծվել 225 մլն դոլարի մանածագործական իրեր (հագուստ եւ կտորեղեն), 34 մլն դոլարի կոշկեղեն, գլխարկներ եւ հովանոցներ, 14 մլն դոլարի` կաշվից եւ մորթուց իրեր: Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Հայաստան է ներմուծվել շուրջ 273 մլն դոլարի թեթեւ արդյունաբերական արտադրանք: Տեղում արտադրվողի եւ ներմուծվողի ծավալների միջեւ նման ահռելի անհավասարությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս: Եթե ներմուծվող հագուստի և ճյուղի մյուս ապրանքների ընդամենը 10 տոկոսը (մոտ 27 մլն դոլար) հաջողվի փոխարինել տեղականով, դա կնշանակի, որ տեղական թեթեւ արդյունաբերությունը առնվազն կկրկնապատկի տարեկան իր` գրեթե նույնքան կազմող ծավալը: Դրա համար բավական է կառավարության առայժմ մեկ` հարկային հավասար պայմաններ ապահովող` վերևում նշված քայլը կատարելը:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ

Սփյուռքի արդի պատմության կարեւոր խորհրդաժողովներից մեկը օրերս տեղի ունեցավ Բեյրութի Թեքեյան կենտրոնում, մասնակցությամբ 6 երկրների 10 պառլամենտականների, նախարարների, հայ, քուրդ, ասորի, եզդի, հույն, Պոնտոսի հույն, քաղդեացի, զազա, թուրք առաջադեմ ղեկավարների։

Վաղուց Լիբանանն ու լիբանանահայությունը այսպիսի խորհրդաժողով չէին տեսել, մանավանդ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող փոթորկալից իրադարձությունների ֆոնին, Հայաստանի սահմաններին այնքա՜ն մոտիկ այս տարածաշրջանում։

Իրաքից ու Սիրիայից ավելի քան 2 միլիոն գաղթականների ու 21-րդ դարի կոտորածներից ու ցեղասպանություններից փրկվածների զանգվածներ պատսպարող «Մայրիների երկիր» Լիբանանը իր ազնիվ զավակներով մասնակից դարձավ հունիս 18-ին` «19 Հունվար» նախաձեռնության քաղաքական ֆորումի խորհրդաժողովի պաշտոնական բացման հանդիսության։ Արեւմտահայերի Ազգային համագումարից բխած այս քաղաքական մարմինը, 2014թ. Բեռլինում տեղի ունեցած ևս մի պատմական համագումարում որոշել էր Սփյուռքի երբեմնի «մայրաքաղաք» Բեյրութում կազմակերպել միջազգային 2-րդ համագումարը։

Մինչ Ռամկավար Ազատական կուսակցության «Հայ իրավանց մարմինը» համաձայնվել էր Թեքեյան կենտրոնի Հրաչյա Սեդրակյանի անվան դահլիճը վարձակալությամբ տրամադրել համագումարի պաշտոնական բացման հանդիսության համար, խարդավանքներով ու նենգափոխություններով լի վերջնական հաջողության ճանապարհի գլխավոր խանգարող տարրերն էին նույնինքն հայանուն մարդիկ նույն կուսակցությունից, որոնք ինչպես 1979թ. Փարիզում տեղի ունեցած համահայկական առաջին համագումարի օրերին, այս անգամ էլ կարելի բոլոր միջոցներով փորձեցին արգելք հանդիսանալ համագումարի կայացմանը։

18 հունիսի առավոտյան ժամը 11-ին սկիզբ առած խորհրդաժողովի բացման հանդիսությանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Արսեն Միխայլովը, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, Հայաստանից ժամանած ականավոր գիտնականներ եւ Հանրային հեռուստատեսության խոսնակ Աբրահամ Գասպարյանը։ «Անյայտ պատճառներով (իբր թե զգուշավոր նկատառումներով) խորհրդաժողովին չմասնակցեցին Լիբանանի ՀՀ դեսպանության աշխատակիցները։ Սակայն, Հունաստանի պառլամենտական եւ Պոնտոսի հույն պատվիրակության հետ, որ գլխավորում էր պատգամավոր Լազարիտիսը, ներկա էին Հունաստանի պաշտպանության նախարարության խորհրդական Կալայիսին։ Վրաստանի պառլամենտական պատվիրակությունը գլխավորում էր Դավիթ Չենչինաձէն։ Մասնակցում էր նաեւ «Միասնական Ջավախք»ը` նախագահ Վահագն Չախալյանի գլխավորությամբ։ Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը ներկայացնում էին նախագահ Մահմուտ Բարզանիի մերձավոր պատգամավոր Ալի Հալոն եւ հայության ներկայացուցիչ պատգամավոր Երվանդ Ամինյանը։

Խորհրդաժողովը իրենց ներկայությամբ պատվեցին նաև Արգենտինայի դեսպան Ռիկարտո Լ"Արիերան, Պաղեստինի ինքնավարության հյուպատոս Ռամզի Մանսուրը, Լիբանանի կանանց հարցերու նախարար, պետական երեսփոխան Ժան Օղասաբյանը, Լիբանանի Հանրապետության նախագահի խորհրդական Հաբիբ Աֆրամը (Ասորական միության նախագահ), «Լիբանանյան ուժեր» կուսակցության նախագահ Սամիր Ջաաջայի անձնական ներկայացուցիչ, պետական երեսփոխան Շանթ Չինչինյանը, ՌԱԿ Շրջանային վարչության ատենապետ Դոկտ. Ավետիս Տաքեսյանը, Ս.Դ. Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Քէոշկերյանը, «Ասորական միություն» կուսակցության նախագահ Իբրահիմ Մրադը եւ ուրիշներ։

Իրենց խոսքերով ու ելույթներով հանդես եկան մասնավորապես Հյուսիսային Սիրիայի ինքնավար մարզից («Ռոճավա») հատուկ ժամանած Տարիա Ղամիշլուն ու իր քրդուհի, խիզախ ղեկավար Հանան Օսմանը («Նեվրուզ»)։ Վերջինս սիրահոժար թարգմանչուհու դերը կատարեց գաղափարական իր հակառակորդ Ալի Հալոյի (Իրաքյան Քուրդիստանի պառլամենտից) ուղերձի ժամանակ…։ Քրդական 5 կուսակցություններին միացան նաեւ «Ազատություն եւ Սոցիալիզմ» կոմունիստական կուսակցության ղեկավարներ Սինան Չիֆթյուրեկն ու Հուսեյն Թոշանը (Դիարբեքիր, Բեռլին)։ Մինչ Անկարայից եւ Ստամբուլից ժամանել էին նշանավոր առաջադեմ մտավորականներ Սայիդ Չեթինօղլուն, Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Ուֆուկ Օրասը, Ալի Բայրամօղլուն (Հրանդ Տինքի հիմնադրամի հաստատողներից), «Նոր Զարթոնք»ի քաջարի անդամ Նորայր Օլկարը, «Աքատեքա»ի պատվիրակներ, նաեւ Գերմանիայից, գլխավորությամբ Իբրահիմ Սեւենի։

Շուրջ 2 ժամ տևած պատմական խորհրդաժողովի պաշտոնական բացման հանդիսության ավարտից հետո, օտարերկրյա մասնակիցները Բիկֆայայի ամառնային նստավայրում ընդունվեցին Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսի կողմից, որ իր զորակցությունը հայտնեց Ցեղասպանության ենթարկված և տարագրված ժողովուրդների միջև երկխոսության եւ պայքարին` հանուն արդարության։

Հազիվ համագումարը վերջ գտած` սկսեցին «կուլիսային» չարանենգ խարդավանքները։ ՌԱԿ «Զարթոնք» թերթի խմբագիրը նախ մերժեց, հետո ճնշման տակ հոժարեց տպել նույն կուսակցության կենտրոնում տեղի ունեցած այս համագումարի մասին գրված հոդվածըՙ պատճառաբանելով Հայաստանի դեսպանի բացակայությունը, Հ.Յ.Դաշնակցության նման…։

Նենգափոխումները շատ չանցած երևացին նաև Հանրային հեռուստատեսության (Հ1) եթերում, որ 8 րոպեանոց նկարահանման մեջ ոչ մի անգամ չէր նշվում Թեքեյան կենտրոնի եւ ո՛չ էլ գլխավոր կազմակերպիչի անունը ու կատարած եռամսյա հսկայական աշխատանքները, առանց որի անկարելի էր այսպիսի խորհրդաժողով կազմակերպելը։ Սակայն բոլոր մասնակիցների շնորհակալական ուղերձներն ու նամակները ամենամեծ բարենիշներն էին կազմակերպիչների համար, երաշխիք` ապագայի կարևոր գործունեության։

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017

 

 

Երկուշաբթի, 03 Հուլիսի 2017 12:07

Նոր իմպերիալիզմ

Ձախակողմյանների մոտ տարածված կարծիք կա, որ աշխարհը մտել է նոր իմպերիալիզմի փուլ: Մատերիալիզմի տեսանկյունից զարմանալի չէ, որ իմպերիալիզմը զարգանում և նոր որակներ է ստանում: Իմպերիալիզմն էլ բոլոր հասարակարգերի նման բնորոշվում է անընդհատ փոփոխությունների գործընթացով, որոնք երբեմն հեռանում են քիչ թե շատ սահմանված շրջանակներից:

1890-ականներին, երբ Անգլիայում բուռն վեճեր էին ծավալվում իմպերիալիզմի մասին, պատմական իրականությունից ելնելով խոսում էին «նոր իմպերիալիզմի» մասին, որպեսզի այն առանձնացնեն նախկին Բրիտանիայի գաղութատիրական կայսրությունից: Այդ ջանքերն ուղղված էին 1875- 1914 թթ․ իմպերիալիզմի ուսումնասիրությանը, որ արտացոլվել են Լենինի, Բուխարինի և Ռոզա Լյուքսեմբուրգի աշխատություններում:

Կապիտալիզմի ներկայիս փուլում պարզ է, որ արդեն իմպերիալիզմի դասական տեսությունները գործնական արժեք չեն ներկայացնում, սակայն որոշ աշխատություններում իմպերիալիզմի ձևաբանական կողմերը երևում են ներկայիս զարգացման ձևերի ու գաղտնիքների մեջ: Աթիլիո Բորոնը «Իմպերիալիզմ և կայսրություն» գրքում գրում է․ «Իմպերիալիզմի չափանիշները, որոնք մեկնաբանվել են դասական աշխատություններում, նույնպես հիմնական են, չնայած ֆենոմենոլոգիական տեսակետից իմպերիալիզմը փոխվել է: Մարքսիզմի տեսակետների համաձայն, գոյություն ունեցող մարտահրավերները համաշխարհային իմպերիալիստական համակարգից պահանջում են, որ աշխարհի ներկա տնտեսության պատմական ձևերն ընկալի իր բոլոր կողմերով»:

Այն, ինչ 21-րդ դարում կոչվում է նոր լիբերալական համաշխարհայնացում, իրականում աշխարհի մոնոպոլիստական-ֆինանսական կապիտալիզմի վերափոխման արդյունքն է: Այս երևույթը Սեմիրա Ամինն անվանում է «Ընդհանրացված մոնոպոլիստական կապիտալիզմ»:    

Այսպիսով, 21-րդ դարում իմպերիալիզմը հասել է մի նոր՝ ֆինանսական ու արտադրության համաշխարհայնացման առավել զարգացած փուլի: Եվ դա կատարվել է այնպիսի ժամանակաշրջանում, որն ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարության մասնագետներն անվանում են «նոր 30-ամյա պատերազմ», որով Վաշինգտոնը որոշել է իր ռազմավարական հսկողության տակ պահել Մերձավոր Արևելքն ու կից տարածաշրջանները: Սա մի նոր՝ մերկ իմպերիալիզմ է:

Բնական է, որ դասականների տեսություններում տարբերություններ կան: Ռոզա Լյուքսեմբուրգի «Կապիտալի կուտակում», կամ Լենինի «Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն փուլ», կամ Բուխարինի «Աշխարհի տնտեսությունը և իմպերիալիզմը» աշխատություններից յուրաքանչյուրում տնտեսական ճգնաժամի յուրովի վերլուծություններ են արվում: Ռոզա Լյուքսեմբուրգի վերլուծությունում հատուկ տեղ է գրավում հավելյալ արժեքի իրականացումը և դրա կապը ոչ կապիտալիստական տարածաշրջանների միաձուլման հետ։

Լենինը և Բուխարինը շեշտը դրել են մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացման վրա, որի մասին Ռոզա Լյուքսեմբուրգը չի խոսում: Բուխարինի տեսությունը հիմնված է «աշխատանքի միջազգային բաժանման և կապիտալի միջազգայնացման վրա»: Այս մասին խոսում է մի մարդ, ով հետագայում անդրադառնալով Մարքսի տեսությանը, հայտարարեց, որ կապիտալիստա-մոնոպոլիստական գործակալների հավելյալ օգուտը ձեռք է բերվում ծայրամասային երկրների ժողովուրդների աշխատուժի շահագործումից:  

Գաղութներում ձեռքբերված հավելյալ շահույթը դառնում է ժամանակակից կապիտալիզմի հովանավորը...

Դրսից ներմուծված կապիտալիզմը, որը պարտադրվել է արևելյան ժողովուրդներին, պատճառ է դարձել, որ նրանք չեն կարողանում Եվրոպայի կամ Ամերիկայի ժողովուրդների նման տնտեսական և հասարակական-քաղաքական զարգացում ապրել: Գաղութներում արդյունաբերության զարգացման կանխումը պատճառ է դառնում, որ պրոլետարիատը սեփական շահերի համար պայքարի չի ելնում: Այդ երկրներում ժողովրդական արհեստներն աստիճանաբար ոչնչացնում են, որպեսզի ասպարեզը բաց լինի իմպերիալիստական երկրների կենտրոնացած արդյունաբերության համար և բնիկ ժողովուրդը ստիպված զբաղվի գյուղատնտեսական աշխատանքներով, սննդամթերք ու հումք արտադրի արտասահմանյան երկրներ արտահանելու համար: Դրսի իշխանություններն արգելք են դառնում հասարակական ուժերի ազատ զարգացման համար և արդյունքում առաջին քայլը լինում է հեղափոխությունը: Այս տեսակետը 1926 թվականին Չինաստանում Մաո Ցզեդունի միջոցով, ապա 1928 թվականին 6-րդ Կոմինտերնում զարգացավ և տարածում գտավ:  

20-րդ դարի վերջում իմպերիալիզմի տեսությունը, որ անվանվում էր նաև կախվածության տեսություն, բխում էր հասարակական հեղափոխության անհրաժեշտությունից: Եվ ինչպես Չեգևարան էր ասում, իմպերիալիստական «արժեքի օրենք»-ից կտրվելը, որը պարտադրում էր մոնոպոլիստական կապիտալիզմը, հիմնվում էր «անհավասար փոխանակման» վրա:

Չնայած կախվածության տեսությունը ներկայացվում էր պարզորեն, նվազ վտանգներով, սակայն կախվածության պատմական իրականությունը ծայրամասային երկրներում անժխտելի էր: Իմպերիալիստական երկրների միջամտությունների հետևանքով դարեր շարունակ երրորդ երկրների տնտեսական վիճակն անկանոն է դարձել և տնտեսական ինքնուրույն զարգացման ուղու վրա լուրջ արգելքներ են դրված:

Հետագայում ի հայտ եկան բազմազգային հսկա իմպերիալիստական գործակալություններ, որոնք կենտրոնանում էին մոնոպոլիստական կապիտալիզմի վրա: Այս երևույթը լավ ուսումնասիրվել է 1966 թվականին՝ վիճակագրական տվյալների հիման վրա: Ըստ այդ ուսումնասիրությունների, 1950-1963 թթ․ Ամերիկայի գործակալությունների կապիտալի արտահանումը 12 միլիարդ դոլարով ավելի քիչ էր ներմուծվող գումարներից: Այս երևույթը լավ պարզաբանվում է նաև Հերի Մագդաֆի 1969 թ․ հրատարակած հայտնի «Իմպերիալիզմի ժամանակահատված» գրքում, որտեղ ցույց է տրված, որ Ամերիկայի ձեռքբերած շահույթը ծայրամասային երկրներում երեք անգամ ավելի է այդ երկրներում նրա ներդրած կապիտալից:

Թվարկված հեղինակներն իրենց աշխատություններում հստակ բացատրում են Ամերիկայի հեգեմոնիայի մասին՝ որպես կասրության ու ռազմական ուժի: Պարզվում է, Ամերիկան 31 երկրում 275 ռազմական հիմնական բազա ունի, որոնց ընդհանուր քանակը 1400 ռազմաբազա է, որտեղ ծառայում է մոտ մեկ միլիոն ամերիկացի զինվոր: Այդ ռազմաբազաները հիմնականում երկու նպատակով են ստեղծվել․ առաջին՝ Ամերիկայի գերիշխանության հեռանկարային ապահովման, երկրորդ՝ անկայունացնելու այն երկրները, որոնք կախվածություն ունեին Խորհրդային Միությունից և Չինաստանից: Բացի այս ամենից, այդ ռազմաբազաները հենարան էին բազմաթիվ երկրների ներքաղաքական կյանքին բացահայտորեն և գաղտնիորեն միջամտելու համար:

Մայքել Հարթը և Անտոնիո Նեգրին «Կայսրություն» գրքում ներկայացնում են իրենց հետմոդեռն թեզիսը, որը նշանակում է՝ իմպերիալիզմը վերածվում է անդեմ մի կատեգորիայի, ինչը կոչվում է կայսրություն: Ըստ նրանց, Ամերիկան կամ որևէ այլ պետություն չի կարող իմպերիալիստական ծրագրի կենտրոն լինել: Այլևս ոչ մի ազգ կամ ժողովուրդ չի կարող աշխարհի ղեկավարը լինել, ինչպես ժամանակին եվրոպական ժողովուրդներն աշխարհն էին ղեկավարում: Այդ հեղինակների կարծիքով, իմպերիալիզմն ավարտվել է․ եթե իմպերիալիզմը չավարտվեր կապիտալի մահը վրա կհասներ: Աշխարհի շուկայի ամբողջովին իրացումը նշանակում է իմպերիալիզմի վերջ:    

Նախկինում Ստեֆան Հիմերը, իսկ վերջերս Էռնեստո Էսկրե Պատինիին ուսումնասիրել են արտադրության միջազգայնացումը գերազգային մեծ ընկերությունների վերահսկողության ներքո, որը արդյունք է հատուկ մոդելի: Այդ մոդելը «ոչ կենտրոնացած արտադրությունն է, կենտրոնացած հսկողության ներքո»: Այսօր նման համակարգի փլուզման վախն ամենուր է: Ամերիկայի հեգեմոնիան ռազմական, տնտեսական ասպարեզներում, որը կարող է անհասկանալի վնասներ պատճառել, նրա հսկողության և ղեկավարման ուժը աշխարհաքաղաքական իրավիճակներում նվազում են:

Հասն աշխարհի ներկայիս վիճակն անվանում է «ճեղքման» իրավիճակ: Դրա վկայությունն է Ամերիկայի պարտությունը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, Դաեշի ստեղծումը Իրաքում և Սիրիայում, Չինաստանի ու Ամերիկայի միջև լարվածության զարգացումը՝ Չինաստանի հարավային ափերի հետ կապված, Ռուսաստանի՝ որպես գերտերության ի հայտ գալը և իշխանությունների սխալ դիրքորոշումները Բրազիլիայում, Կուբայում, Չիլիում և Վենեսուելայում, ինչպես նաև Ամերիկայի անհաջող փորձերը տարբեր երկրներում ռեժիմներ փոխելու գործում:

Այստեղ հարցն այն չէ, որ աշխարհը ճեղքվում է, այլ այն, թե ինչ արագությամբ և մինչև ուր է հասնելու այդ ճեղքումը: Այդ զարգացումը քաղաքագետներն անվանում են իմպերիալիզմի ամենավտանգավոր փուլ:

Թվում է, մեծ ուժերի միջև պատերազմի վտանգը ներկայիս խնդիրը չէ, սակայն անմիջական ու ամենամեծ վտանգն այսօր անկայունությունն է, որն առաջացել է մարդու ամենածանր շահագործումից և իմպերիալիզմի ծավալումից՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Դրանց զուգահեռ անօդաչու օդանավներով պատերազմները, որոնց իրականացման համար ծախսվում է 200 միլիարդ դոլար, ավելին՝ ԱՄՆ-ը նպատակադրել է ժամանակակից դարձնել իր ատոմային զենքը: Այս պայմաններում միանգամայն հավանական է բախումների առաջացումը: Չմոռանանք նաև կլիմայական փոփոխությունները, որ կարող են ապակայունացնել մեր աշխարհը և ճեղքել քաղաքակրթությունը:  

Այս պայմաններում ձախ ուժերի պարտականությունն ընդդիմանալն է, ինչպես Լենինն էր ասում՝ ձախերը պետք է ընդդիմանան բոլոր բնագավառներում․ «հակասություններ, մոտեցումներ, դժվարություններ ու քաոսներ պետք է հաղթահարեն ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, ազգային և այլ բնագավառներում»: Այսինքն՝ պետք է ներքևից համաշխարհային շարժում ստեղծվի՝ իմպերիալիզմի ոչնչացման համար: Պետք է մեր ժամանակներում վերանա կապիտալիստական հասարակարգը և դրան փոխարինի հավասարությունը, խաղաղությունն ու կայունությունն ապահովող մի համակարգ, որտեղ արտադրողները մշտապես կղեկավարեն:    

 

Ամերիկյան Monthly Review ամսագրի նախկին խմբագիր Ջոն Բելամի Ֆոսթեր

Թարգմանեց Վարդան Ղազարյանը

 

Ամերիկյան Monthly Review ամսագրի նախկին խմբագիր Ջոն Բելամի Ֆոսթեր

Թարգմանեց Վարդան Ղազարյանը

Միայն Եվրոպական երկրների բյուջեն առանց ԱՄՆ-ի կազմում է Ռուսաստանի բյուջեի չորս հավասարը և որոշված է հաջորդ տարում այս բյուջեն նույնիսկ ավելացվի:
Չնայած երրորդ անգամն է, որ ՆԱՏՈ-ի բյուջեն անըդհատ ավելանում է, Ռուսաստանի ներկայացուցիչը ՆԱՏՈ-ում այս հակումը մեծ վտանգ համարելով խիստ քննադատեց դա: Ռուսաստանի ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Գրոշկոն հարցազրույց տալով Գերմանական «Դել Վելտ» օրաթերթին՝ քննադատեց այդ իրողությունը: Նա ասաց,- մեզ համար մեծ հարց է առաջանում, երբ ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ մինչև 2024 թվականը ՆԱՏՈ-ի բոլոր անդամներից պահանջում է, որ իրենց երկրների պաշտպանության բյուջեում պետք է ավելացնեն իրենց երկրների մաքուր եկամուտի առնվազն երկու տոկոսը, արդյո՞ք 250 միլիարդ դոլար պաշտպանության բյուջեն, որ հիմա ունեն Եվրոպական Երկրները, չի բավարարում իրենց: Նա դա գնահատեց, որպես միջազգային հարաբերությունների ռազմականացում: Նրանք մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի Ռուսաստանին ներկայացնեն, որպես երկրներ գրավող և զավթիչ մի երկիր. և կարծես դեռ հակառուսական պրոպագանդան շարունակվելու է:

Էջ 3, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: