Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության հայտարարությունը

17 Ապրիլի 2016

Հայ ժողովուրդը հերթական անգամ փառքով դուրս եկավ իր դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական  ռազմական արկածախնդրությունից։ Մեր բանակը պատվով կատարեց իր առաքելությունը՝ թշնամուն արժանի հարված տալով, ջախջախեց նրա նորագույն ռազմական տեխնիկան՝ պատճառելով մարդկային լուրջ կորուստներ։ Ցավոք, ունեցանք տասնյակ զոհեր և վիրավորներ։ Մենք խորապես սգում ենք հայրենիքի համար մարտիրոսված զինվորների կորուստը և զորակցություն ենք հայտնում նրանց հարազատներին։  

Հայ ժողովուրդը Մայր Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և համայն սփյուռքում մեծագույն զարթոնք և վերածնունդ ապրեց, համախմբվեց հանուն իր հայրենիքի պատվի և արժանապատվության պաշտպանության։

Համազգային այս զարթոնքը պետք է պաշտպանել, խորացնել և ուղղորդել հայրենիքի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը, սոցիալական արդարության հաստատմանը, երկրի սոցիալական, տնտեսական կյանքի արմատական վերափոխմանը,  գիտատեխնիկական ներուժի առաջընթացի ապահովմանը, ռազմարդյունաբերական համալիրի ամրապնդմանը և բանակի սպառազինման արմատական վերափոխմանը։

Գտնում ենք, որ ԼՂՀ-ի ազգային ինքնորոշման, ինքնիշխանության հարցի վերջնական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետ և կառուցողական գործունեության շրջանակներում։

Ստեղծված իրավիճակից ելնելով, նպատակահարմար ենք համարում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբն իր մշտական ներկայացուցիչն ունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։

Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից այսուհետև առավել իրատեսական վերաբերմունք՝ ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև ագրեսորի նկատմամբ։

 

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահություն

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: