Դպրոցներ՝ սոցիալիզմի համար

15 Հոկտեմբերի 2015

Ժամանակին Մարքսը նշել է, որ «արհմիությունները սոցիալիզմի համար դպրոցներ են: Բանվորները արհմիություններում սոցիալիստ են դառնում, որովհետև այնտեղ կապիտալիզմի դեմ պայքարը նրանց առօրյա կյանքում, նրանց աչքերի առջև է կատարվում: Բոլոր քաղաքական կուսակցություններն, առանց բացառության, միայն կարճ ժամանակով կարող են զանգվածներին դեպի իրենց գրավել, սակայն արհմիությունները, որ աշխատավորներին են ներգրավում, կարող են հանդես գալ որպես բանվորական կուսակցություն և պայքարել կապիտալիզմի դեմ: Աշխատավորների մեծ մասն այն կարծիքին է, թե որևէ կուսակցությանն անդամագրվելով իր նյութական վիճակը բարելավվելու է: Կարող է նախկինից ավելի լավ զբաղվել երեխաների ուսման ու դաստիարակման հարցերով, ստիպված չի լինի աշխատանք փնտրելու համար գործարանից գործարան գնալ, կամ դռնեդուռ ընկնել, կարող է զբաղվել մտավոր զարգացմամբ, առողջությանը հետևել։ Այդ դեպքում կգիտակցի, որ արդեն սոցիալիստ է դարձել»:

Այն, որ «աշխատավորների իսկական կուսակցությունը» միայն արհմիությունները կարող են լինել, վիճելի հարց է, իսկ այն կարծիքը, որ արհմիությունները հանդես են գալիս որպես «սոցիալիզմի համար դպրոցներ» հստակ է և ընդունելի հետևյալ պատճառներով՝

1-կապիտալիզմի դեմ առօրյա պայքարը բարձրացնում է բանվորների գիտակցության մակարդակը դասակարգային հակասությունների նկատմամբ․

2-արհմիությունները բանվորներին կազմակերպում են, առանց հաշվի առնելու նրանց քաղաքական դիրքորոշումները․

3-նյութական լավ պայմաններն աշխատավորների համար քաղաքական պայքարի հնարավորություն են ստեղծում: Այսպիսով ուժեղ պրոլետարիատ է ձևավորվում՝ պայքարի համար:

 

Պատրաստեց՝ Գուրգեն Ավանեսյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: