Ազգային գաղափարախոսություն (Մաս 3)

28 Օգոստոսի 2017

Հայաստանի տարբեր մասնագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ իրենց տեսակետներն են արտահայտել ազգային գաղափարախոսության մասին: Ստորև ներկայացնում են այդ տեսակետները համառոտ ձևով, որպեսզի կարողանանք պատկերացում կազմել, թէ ինչպես է մտածում մեր մտավորականությունը այդ երևույթի մասին:

ՀՀ Անկախության 21-րդ ամյակին նվիրված մի գիտաժողով տեղի ունեցավ, որտեղ մասնակիցները այդ թեմայի շուրջ իրենց կարծիքները արտահայտեցին ըստ հետևյալի՝

 Գագիկ Հարությունյան՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենը: Ազգային գաղափարախոսությունը հայացքների համակարգ է, որն ուղղված է այս կամ այն երևույթին, և այն ժամանակի ընթացքում կարող է փոխվել:

Ալբերտ Նալչաջյան՝ Հոգեբանական գիտությունների թեկնածու: Հայ ազգային գաղափարախոսության մասերից մեկը պետք է լինի էթնիկական արժեքների ամբողջությունը: Առաջարկում եմ մտածել էթնիկական տնտեսագիտության մասին:

Արթուր Աթանեսյան` Քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ: Տեղեկատվական պատերազմում մենք ունենք իդեա, բայց չունենք արդյունավետ ռազմավարություն:

Արծրուն Հովհաննիսյան՝  ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ: Շատ հանրություններում ազգային գաղափարախոսությունը համարվում է ընդհանուր թշնամու դեմ միավորում:

Մկրտիչ Տոնոյանի՝  Արվեստագետ, ազատամարտիկ: Խոսքով էլ մենք պետք է մտածենք նաև մեր արվեստի միջոցով այլ երկրների ներկայանալու հարցի շուրջ: Իսկ ազգային գաղափարախոսությունը պետք է կառուցվի ազգային ինքնագիտակցության վրա:  

Դավիթ Ջամալյան` ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, ռազմական փորձագետ:  Եթե մենք ուզում ենք ունենալ ազգային գաղափարախոսություն, պետք է նախ կարողանանք հասկանալ, որ ժողովրդավարության պայմաններում ևս հնարավոր է ազգային գաղափարախոսության գոյությունը: Մենք պետք է կարողանանք գտնել ժողովրդավարության և ազգային գաղափարախոսության սինթեզը:

Մհեր Հովհաննիսյան՝ ՀՀԻ փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու : Ազգային գաղափարախոսության իմաստային և բովանդակային բաղադրիչները ընկալելի դարձնելու անհրաժեշտությունը գոյություն ունի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: