Լինենք իրատես ու նպաստենք պետության դրական քայլերին ու մղումներին

10 Նոյեմբերի 2019

Հայաստանում անկախության տարիներին, մանավանդ Հոկտեմբերի 27-ից հետո երկրի զարգացման հիմնական խոչընդոտները և արգելքներն են եղել երկու հանգամանքներ՝ Առաջինը Հայաստանում քրեաօլիգարխիկ իշխանությունները և երկրորդը վերջինիս արևմուտքի կողմից ֆինանսական հովանավորությունը և սորոսականների միջամտությունը՝ Հայաստանին Նեոլիբերալ տնտեսական մոդելի թելադրանքը:
Հայաստանում ժողովրդի պայքարի շնորհիվ և Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ՝ քաղաքական հեղափոխական քայլերի արդյունքում, ոչ ամբողջությամբ, բայց մասամբ սկսվեց վերանալ Հայաստանի ժողովրդի ներքին չարիքը և Հայաստանի զարգացման ներքին արգելքը:
Անկախությունից հետո և քաղաքական հեղափոխությունից դեռ շատ տարիներ առաջ արևմուտքը թե՛ իշխանությունում և թե՛ տարբեր ընդդիմության շարքերում տեղադրեց իր և սորոսի «բաց» հասարակարգի գործակալներին կամ համախոհներին:
Քաղաքական հեղափոխության ընթացքում ակնհայտ էր սորոսակաների դերը, որոնք ակնկալում էին, որ «ռուսամետ» Ռոբերտա-Սերժական իշխանության կործանումով իրենց կհաջողվի Հայաստանին ավելի հեռացնել Ռուսաստանից, մի երկրից, որը հանուն իր անկախության՝ դիմադրում է Ամերիկյան իմպերյալիստական միահեծան գիշատիչ քաղաքականությանը: Այստեղ պիտի շեշտել, որ չարեչար սխալ կլինի Հոկտեմբերի 27-ից հետո քաղաքական դաշինքներին Ռուսամետ համարել:
Քրեաօլիգարխիկ իշխանությանը առաջին հերթին հետաքրքրում էր իր անձնական ու խմբային շահը և այդ իսկ պատճառով պատրաստ են եղել բոլորի հետ ստորագրել ազգակործան այն պայմանագրերը, որը ապահովելու էր նրանց իշխանությունը և թալանի շարունակությունը:
Անմիջապես հեղափոխությունից հետո սորոսականներին հաջողվեց որոշ քայլերով վնասել Հայ Ռուսական հարաբերություններին, այսպիսի օրինակներ ցավոք քիչ չեղան: Բայց իրականություններն Փաշինյանին աստիճանաբար իրատես դարձրին, որի արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը չփոխվեց, որի արդյունքներից մեկը կարելի է համարել Հայաստանի միջոցով Իրանի ներգրավելը և Իրանի նախագահ՝ Ռուհանու մասնակցությունը Երևանում կայացած ԵԱՏՄ-ի ժողովում: Մի բան, որ արևմուտքի և սորոսակաների վրդովմունքի պատճառ դարձան և սկսեցին հակակառավարական, հակա Փաշինյան քայլերի դիմել ու մտածեցին Փաշինյանին փոխարինող մի այլ ալտերնատիվի մասին: Մենք այս իրողությունը լավ պետք է հասկանանք ու մեր բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի սորոսականների ու արևմուտքի ծրագրերը, որոնց մեջ են մտնում հիմնականում նախին իշխանավորների մի մասը՝ չիրականանան:
Այսպիսով նախկին իշխանությունները և արևմտամետ սորոսականները համատեղ քարոզարշավ են սկսել հեղափոխական քայլեր վերցնող ներկայիս իշխանության դեմ, որտեղ նախկին իշխանավորները հույսեր են փայփայում հետ բերել կորցրածը, իսկ սորոսակաները կարող են արգելք լինել ազգային ինքնուրույն պետություն դառնալու ճանապարհին:
Բազմաթիվ լրատվամիջոցներ տարբեր աշխատաձևերով պայքարում են ներկայիս առաջադիմական պետության դեմ, որպես օրինակ կարելի է նշել վերջերս News.am -ում բեմադրված ներկայացումը, որը ուներ հակապետական ու ոչ առաջադիմական բնույթ, որտեղ մակերեսային մոտեցումներով ու քննադատություններով չէին անդրադառնում սորոսականների և արևմուտքի հիմնական նպատակներին ու նեոլիբերալիստական քաղաքականությանը, որտեղ կեղծ արցունք թափելով Հայ-Ռուսական հարաբերությունների վրա, վտանգված էին համարում այն:
Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարար՝ Շոյգունի այցը Հայաստան և Հայաստանի պաշտպանության նախարարության հետ ռազմաբազայի և կրկնապատիկ ընդլայման պայմանգրի ստորագրումը լավագույն ապացույցն է Հայ-Ռուսական հարաբերությունների կայուն և նորմալ վիճակի և այն արտահայտությունը, որ ռուս պաշտոնյանների կողմից եղավ, որ Ռուսական զորքի ներկայությունը Հայաստանում գեղեցկության համար չէ, այլ Հայաստանի ֆիզիկական անվտանգության երաշխիքն է դա, ապացույցն է այդ հարաբերությունների:
Հույս ունենք, որ առաջադեմ ուժերն ու անձիք իրատես լինելով ճիշտ կգնահատեն ներկայիս իրավիճակը և պաշտպանելով պետությանը կնպաստեն՝ մեր երկիրը դառնա անկախ ու ձերբազատված միջազգային չարաշահող ուժերից ու կառույցներից:


Հայ Ձախ Ֆորում, Երևան 09/11/2019

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: