Ապստամբություն՝ Նեոլիբերալիզմի, կոռուպցիայի և ոչ դեմոկրատիկ համակարգի դեմ

08 Նոյեմբերի 2019

Աշխարհում ականատեսն ենք լինում բողոքների՝ ներկա իրավիճակի դեմ և տարբեր ուժերը՝ ձախից մինչև աջ, պահանջում են փոփոխությունների կատարում: Առաջ են եկել դասակարգային պայքարներ՝ տարբեր երանգներով: Սկզբնական շրջանում այս պայքարը տարբեր երկրներում տարբեր պատրվակներով էին արտահայտվում, օրինակ Հնդկաստանում սոխի թանգացման դեմ, Չիլիում մետրոյի տոմսի գնի բարձրացման դեմ, Լիբանանում՝ վաթստապի վրա հարկերի սահմանման դեմ, Իրաքում իշխանավորների կոռուպցիայի դեմ և այլն: Սակայն, այս բոլոր բողոքների միջև մի տեսակ օրգանիկ և դիալեկտիկական կապ գոյություն ունի: Թվում է թէ երիտասարդությունը լավ հասկանում է բոլոր այն խաղերի մասին, որ իշխանավորները՝ ըստ իրենց շահերի, խաղում են իրենց ու երկրի հետ և նրանք ստիպված են մի ալտերնատիվ է փնտրել: Բոլորն զգում են տնտեսական քաղաքականության ազդեցություններն իրենց կյանքի մակարդակի վրա, հատկապես աշխատավորների, աշխատավարձ ստացողների ու միջին դասակարգի կյանք վրա, այդ իսկ պատճառով նրանց լոզունգների մեծ մասը վերաբերում է՝ «Աշխատանք, հաց և ազատություն» լոզունգին: Աշխարհի տարբեր երկրներում ականատեսն ենք լինում այն բանի, որ մարդիկ դուրս են եկել և փողոցներում, գործարաններում, և վիրտուալ ցանցերում բողոքում են անհավասարության ու նեոլիբերալական տնտեսական անարդարության դեմ: Բողոքողների մեծ մասը պատկանում են աշխատող դասակարգին, երիտասարդությանը ու միջին խավին, որոնք ամենամեծ վնասն են ստանում նեոլիբերալական քաղաքականությունից: Նեոլիբերալական քաղաքականությունը տարածված է մարդկանց կյանքի բոլոր ասպարեզների վրա: Մարդկանց 99 տոկոսի գրպաները դատարկվում են ու մեկ տոկոսի գրպաները լցվում գումարներով:
Մի տեսանկյունից թվում է թէ այս շարժումները ինքնաբուխ են, սակայն դրանց արմատները գալիս են տնտեսական շահագործումից ու ոչ դեմոկրատիկ հարաբերություններից: Այս շարժումները հնարավոր է ժամանակավոր ձևով դադարեցվեն, սակայն կրկին գլուխ են բարձրացնելու և շարունակվելու են այնքան ժամանակ միչև այդ երկրներում չստեղծվեն արդար տնտեսական ու քաղաքական հարաբերություններ:
Նման պայմաններում առաջանում են նաև կրոնական ֆանատիզմներ, իսլամական ահաբեկչություններ, նացիոնալիզմի և ծայրահեղ աջի ուժեղացում, ռացիզմ ու ազգայնամոլություն, ցեղային ու կրոնական բախումներ, կենսամթնոլորոտային քայքայում, սառը պատերազմ ու առևտրական պատերազմներ, որոնք կրում են ազգային, միջազգային ու տարածաշրջանային բնույթ:
Սակայն մյուս կողմում գոյություն ունի առողջ պայքար, որը հետապնդում է արդարություն բոլոր բնագավառներում՝ անկախ սեռից, կրոնից ու ազգային պատկանելիությունից ու հենվում են քաղաքացիական հասարակարգի նորմերի վրա:
ՄԱԿ-ի առաջին քարտուղար Անտոնտո Գուտրեշը հոկտեմբերի 25-ին հրատարակված մի հռչակագրում՝ աշխարհի ղեկավարներին զգուշացրել է նոր տեխնոլոգիաների բացասական ազդեցության, հասարակություններում անհավասարության խորացման, կոռուպցիայի ու խտրականությունների մասին և ավելացրել է, որ այս բոլորը պատճառ են դառնում, որ հարյուր հազարավոր մարդիկ փողոց դուրս գան ու ցույցեր կազմակերպեն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: