Խորամանկորեն “Լազարյան” ակումբի կազմակերպումը Հայաստանում դարձյալ չօգնեց Ռ. Քոչարյանին

14 Հոկտեմբերի 2019

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վ. Սողոմոնյանը “Իրավունք”-ին տված հարցազրույցում նշում է. “Սին են այն հույսերը, թե Ռոբերտ Քոչարյանը ազատվելուց հետո պետք է գնա տուն և զբաղվի բոլորովին այլ բաներով”: Զարմանալի է պարոն Սողոմոնյան, այլ բաներ՝ ի՞նչ նկատի ունեք: Նրա աշխատանքը Հայաստանում ժողովրդի ստեղծած արժեքների թալանն է եղել, իսկ դրսում՝ առյուծաորսը: Եթե հույսեր եք փայփայում նրա վերադարձը Հանրապետության ղեկավարի, որպեսզի իր թալանածը կրկնապատկի, և դու էլ քո բաժին թալանը ունենաս, դա ընդամենը երազանք է: Աշխարհում ընդունված է՝ բարեկիրթ, լուրջ պետության ղեկավարների ըմտանիքների զավակները զբաղվում են գիտությամբ, մշակույթով, պետության քաղաքականությամբ, և ոչ թե իրենց հոր թալանածով՝ բիզնեսի առուծախով: Ռ. Քոչարյանը ոչ միայն վատ նախագահ է եղել, այլ իր մեծամտությամբ և տհասությամբ վիրավորել է մի ամբողջ ժողովրդի: Հայաստանի նախագահի սահմանադրական լայն իրավունքով, բազմած թագավորական աթոռին՝ ասում է. “Հայաստանում տղամարդ չկա”: Մեր ժամանակակից տղամարդիկ կուլ տվեցին այդ վիրավորանքը, չնայած ժողովուրդը՝ յուրաքանչյուրն իր մակարդակով, դրա բանավոր պատասխանը տվեց: Իմ տրամաբանությամբ՝ ազգին վիրավորողը ազգի թշնամին է: Իմ ախատանքային գործունեության տարիներին Սերժերի և Ռոբերտների գոյությունը չեմ էլ նկատել, ով բերեց Հայաստան այդ ամենակուլ թալանչիներին՝ սպարապետ “միջնադարյան կացինը”: Պարոնայք Սողոմոնյաններ, եթե հույս եք փայփայում նրա վերադարձը քաղաքականություն, դա ընդամենը խորտակված երազանք է, պարզորոշ երևում է՝ նրա հետագա կյանքը անցնելու է բանտում, առյուծաորսին սովոր կտրիճը այսուհետ բանտախցիկում մուկ է բռնելու: Պարոն Սողոմոնյան, հիշատակում ես, մեջբերեմ. “պարզ է, որ հանրության առնվազն էլիտայի ստվար զանգվածի համար այս իշխանության գործունեությունն անընդունելի է”: Հստակեցնեմ Ձեր այդ դատողությունը: Այո, էլիտայի միայն այն հատվածը, որը ԼՏՊ-ի, Սերժ Սարգսյանի և Ռ. Քոչարյանի ղեկավարության ժամանակասերն է կամ նրանց թալանի գործընկերն է եղել կամ հարմար պահին ինքն էլ է համաժողովրդական սեփականությունից մի յուղոտ պատառ թռցրել: Թալանով Փարիզի Ելիսեյան թանգարանի նախագծով Հայաստանում կառուցած առանձնատան տիրոջը մի՞թե դուր գան ներկա իշխանությունները, որոնք ամենայն հավանականությամբ այն կպետականացնեն և կդարձնեն մանկապարտեզ, այն պարզ պատճառով, որ Քոչարյանի իշխանության օրոք մասնավորեցվել է 360 մանկապարտեզ, թալանի նախագահի պատկերացմամբ երևի հայոց անգանդը չորացել է, էլ երեխաներ չեն ծնվելու: Ինչպես կարող են իմ նախկին աշխատանքային ղեկավար ընկերները՝ 50 մարդ, դժգոհեն այսօրվա իշխանություններից, որոնց աշխատանքային գրասենյակները (Առևտրի տուն) սեփականաշնորման ծրագրից հանեց Ռ. Քորարյանը և իր թշնամու միջոցով, չնչին արժեքով այն ձեռք բերեց՝ անտեսելով 50 աշխատողների իրավունքները: Նման օրինակներ բազմաթիվ են՝ Քաղաքապետարանի հին շենքը, Սպայի տունը, Արհմիությունների շենքը և շարունակական թվով տասնյակներ: Նշում ենք նաև "Լազարյան ակումբի" դերը, մեջբերեմ. “այդ բացը կար և դրա համար էր, որ մենք մեր գործընկերների հետ միասին որոշեցինք հիմնադրել այդ ակումբը”: Լսիր հարգելի ընկեր, ի՞նչ առնչություն ունեք այդ ակումբի հետ դու կամ Ռ. Քոչարյանը, փաստորեն հմտորեն օգտագործեցիք Կ. Զատուլինի և մյուս ռուս ընկերների միջամտությունը և խորամանկորեն Ռ. Քոչարյանին ռուսամետ դարձրիք՝ պատասխանատվությունից փրկելու համար, փաստորեն այդ տարբերակն էլ չստացվեց, նրանից ինչ ռուսամետ, նա էությամբ դաշնակցական է՝ հակառուս կեցվածքով: Պարոն Սողոմոնյան, Հայաստանում Ռուսաստանի միակ գործընկերները կոմունիստներն են, միգուցե Կ. Զատուլինը մինչև հիմա չի հասկացել, որ կոմունիստները պայքարում են Հայաստանում տարբեր տեսակի արևմտյան հակառուսական գաղափարների տարածողների դեմ: “Եվրոպական կուսակցության” տկարամիտ Տ. Խզմալյանների, Կ. Ռուբինյանների սորոսական թավշամանուկների կազմակերպած երթերի դեմ: Իսկ "Լազարյան ակումբի" որևէ անդամ կանգնե"լ է մեր կողքին կամ դո'ւք Սողոմանյան, երբևիցե աջակցե՞լ եք մեզ: Հասկանալի է, դուք զբաղված եք ձեր գործերով և այդ ակումբը այլևս ձեզ պետք չի, քանի որ Քոչարյանի գործին չի օգնում: Անհասկանալի պնդաճակատություն եք հանդես բերում Ռուսաստանի նախագահի նկատմամբ՝ ծննդյան օրը շնորհավորելու, տան ադնամների հանդիպում: Նա էլ քաղաքավարությունից ելնելով չի մերժում, բայց իր մարդասիրական վարմունքով՝ որքան ջուր է ավելացնում Հայաստանում հակառուսական տրամադրությունների մոլեռանդորեն աճող ջրաղացին: Հարգելի պարոն Սողոմոնյան, մի՛ դժգոհիր մեր այսօրվա իշխանություններից, նրանք ջարդել են պետությունը օլիգարխիկ կառավարման կոռուպացված շարունակական շղթան և բացել են երեք նախագահների կողմից և սարքված հյուսված “Գոլդյան հանգույցը” ծավալուն աշխտանք են կատարում՝ ժողովրդին պատկանող արժեքները թալանչիներից վերադարձնելու ժողովրդական պետությանը:


Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: