Համաշխարհային իշխող համակարգի փլուզումը

05 Սեպտեմբերի 2019

Չնայած նրան, որ 2008 թվականի ճգնաժամը նեոլիբերալիզմի կուտակման քաղաքականության ճգնաժամի արդյունք էր, դրա խորքը և ճգնաժամի համաշխարհային տարածումը, ալտերնատիվ չունենալու պատճառով՝ վերջ չտրվեց նեոլիբերալիզմի կյանքին: Ոչ մի կասկած չկա, որ միայն ուժերի հավասարակշռության փոփոխմամբ դասակարգային պայքարում աշխատանքի ու կապիտալի միջև, հնարավոր կլինի կապիտալի իշխանության հաղթահարումը նրա թույլ օղակներում և բանվորական ու սոցիալիստական շարժումների հզորացմամաբ որպես միջազգային մասշտաբով ազդեցիկ ուժ, 2008 թվականի նման ճգնաժամի ժամանակ, վերջ տալ իշխող աշխարհում կապիտալիզմին: Ճգնաժամը անցկացնելուց հետո նեոլիբերալիստական կուտակված համակարգը շարունակեց մնալ, որպես իշխող և ավելի ագրեսիվ համակարգ: Վերջին մի քանի տասնամյակների նեոլիբերալիստական կուտակումը և ֆինանսական կապիտալը կարողացան իրենց հեգեմոնիկ դերակատարությունը տարածել ազգային ու համաշխարհային տնտեսական բոլոր բնագավառներում: Համաշխարհային տնտեսությունը հիմա մուտք է գործել մի փուլ, որը բնորոշվում է՝ «Կայուն անկումով, շահույթագնի խիստ նվազմամբ, տրիլիոններ դոլար սրսկելով ուժեղ կապիտալիստական երկրների կենտրոնական բանկերին որպես ֆինանսական խրախուսանք՝ արտադրության բարձրացման նպատակով, տնտեսական աճի հեռանկար չի նկատվում նույնիսկ հասնելու 2008 թվականից առաջվա մակարդակին: «Համաշխարհային Բանկը» և «Միջազգային Արժույթի Հիմնադրամը» իրենց վերլուծություններում հայտնել են, որ այս տարի աշխարհի տնտեսության աճը ավելի է նվազելու մինչև որոշ հիմնադրամների սնանկացմանը:
Նեոլիբերալիզմի հասարակական ու տնտեսական կարևոր հետևանքներից մեկը դասակարգային ու հասարակական անհավասարությունների ուժեղացումն է յուրաքանչյուր առանձին երկրի կապիտալիստական հիմնական կենտրոններում: Նեոլիբերալիզմը ունի հաղթողներ ու պարտվողներ, հաղթողները այն չնչին մեկ տոկոսանոց փոքրամասությունն է, իսկ պարտվողները լայն աշխատավարձ ստացող մասսաները, կանանց մեծամասնությունը, գաղթականները և միջին դասակարգն է, որոնց մեծամասնությունը կորցնելով իրենց փոքր բիզնեսի հնարավորությունը միանում են աշխատավարձ ստացողների շարքերին: Անհավասարությունների արագ աճը խառնել է լիբերալական դեմոկրատիայի հավասարակշռությունը և հարթակ է պատրաստել տարբեր խմբավորումների, կուսակցությունների ու աջ շարժումների, ծայրահեղական ու նեոֆաշիստական ուժերի առաջացման համար:
Հասարակության դասակարգերի միջև պատմության ամենաշատ անհավասարությունը, որի առաջացման գործոնը վերջին մի քանի տասնամյակների կապիտալիստական նեոլիբերալիզմն է եղել, պատճառ է դարձել, որ լիբերալական դեմոկրատիաները կապիտալիստական հիմնական կենտրոններում գնան դեպի ճգնաժամ և անկում: Լիբերալական դեմոկրատիայի այդ հետընթաց օրինակներից մեկը նույնիսկ նեոֆաշիստական ալիքների բարձրացումից առաջ, Եվրոխորհրդի ծրագրերն են թուլացնելու արհմիությունները ղեկավարող կառույցները, դեմոկրատիան և անդամ երկրների ինքնիշխանության իրավունքները: Հունաստանում և Իտալիայում ժողովրդի կողմից ընտրված կառավարությունների կասեցումը և նրանց պարտադրելը կոշտ տնտեսական խնայողության քաղաքականությունը:


Ռուբիկ Սարդարյան
05/09/2019

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: