Իտալիայի կոմկուսի մոտեցումները եվրախորհրդի մասին

29 Մայիսի 2019

Իտալիայի կոմկուսի առաջին քարտուղար Մարկո Ռիզոն, կուսակցության մոտեցումների մասին մի շարք մտքեր է արտահայտել, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Իտալիայի կոմունիստական կուսակցությունը առանձին ցանկով բոլոր շրջաններում մասնակցեց ընտրություններին՝ նպատակ ունենալով պայքարել Եվրախորհրդի, եվրոյի և ՆԱՏՈ-ի դեմ: Նրանք գտնում են, որ կարող են ալտերնատիվը լինեն այն ձախի, որը դավաճանում է բանվորներին ու այն աջի՝ որն աճում է: Իտալիայի կոմկուսը մասն է կազմում Եվրոպայի կոմունսիտական նախաձեռնության ու Եվրոպայի քաղաքական խմբի: Նրանք համոզված չեն, որ Եվրախորհուրդը և նրա կառույցները կարող են փոխվել ներսից, սա այն մոտեցումն է, որը տարբերում է նրանց Եվրոպային համակրող ձախից: Նրանց մտահոգում է աջի զարգացումը երկրում, սակայն մեծ թերությունը պատկանում է այն ձախին, որ իր պարտականությունը չի կատարել և իրավունք է տվել ժողովրդական ու բանվորական դասակարգերի իրավունքների վրա հարձակումներ կատարել ու ոտնահարել: Նրանք այն ելքը չեն խրախուսում, որ ձախ ուժի մի մասը միանա այն ուժերին, որոնք բանվորների իրավունքները ոտնահարում են: Նրանք ճիշտ չեն տեսնում դեմոկրատական կուսակցության մոտեցումները և համարում են, որ նրանց ղեկավարի փոփոխությունը չի նշանակում, որ նրանց բնութն էլ կփոխվի: Նրանք քննադատում են նաև ռադիկալ ձախին, որն ամեն անգամ ընտրություններին նոր ցանկով, նոր անվամբ ու լոգոյով է հանդես գալիս: Նրանք այն կարծիքին են, որ միայն ուժեղ կոմունիստական կուսակցության վերակագնումը կարող է հարմար ալտերնատիվ լինել:

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: