Լիբերալիստների ձևական պայքարը պոպուլիստների դեմ

14 Ապրիլի 2019

Լիբերալական դեմոկրատիաները, որոնք որոշակի ժամանակ համարվում էին պետությունների ղեկավարման ամենալավ ձևերը, այսօր պաշտպանողական դիրքում են գտնվում: Աջակողմյա ազգային ուժերը գլուխ են բարձրացրել, նրանք հայտարարում են, որ հավատարիմ են ավանդական արժեքներին, որով իրականում կատարում են մշակութային հակահեղափոխական քայլ: Չնայած երկու ուժերի՝ լիբերալների կամ նեոլիբերալների ու աջակողմյա ազգայնականների տնտեսական ծրագրերը նույնն են, նրանց տարաձայնությունների չափից ավել մեծացնելը զանգվածային լրատվամիջոցներում խոսում է այն փաստի մասին, որ նրանց նպատակն է ժողովրդին պարտադրել ընտրություն կատարել նրանցից որևէ մեկի՝ վատի ու վատագունի միջև: «Եվրոպայի Գարուն» շարժումը, աշխարհի բոլոր կոմունսիտները, սոցիալիստները, սոցիալ դեմոկրատներն ու առաջադիմական ուժերը մերժում են այդ երկու ուժերին միատեղ, նրանք առաջարկում են արդար տնտեսական համակարգ, որը կձգտի մարդուն հեռու պահել շահագործումից:
Հայաստանում էլ մենք կարող ենք ականատեսը լինել այս երևույթին, որտեղ իրար հետ մրցում են պոպուլիստները, աջակողմյա ազգայիններն ու նեոլիբերալները: Նրանցից ոչ մի տնտեսական լավ բաներ չենք կարող սպասել: Ներկայիս իշխանությունը իր ջանքերն է գործադրում, հուսով ենք այս երիտասարդ իշխանությունը կըմբռնի նեոլիբերալիստական տնտեսական քայքայիչ էությունը և կփորձի իրականացնել ազգային տնտեսական քաղաքականություն, որը կբխի ժողովրդի շահերից: Այստեղ չենք խոսում և չենք սպասում ներկայիս իշխանությունից իրագործելու ձախակողմյա տնտեսական քաղաքականություն, որովհետև դա նրա գաղափարախոսության ու կարողության մեջ չի տեղավորվում: Ձախերը պետք է օգնեն ու ցույց տան ճիշտ ուղին:


Դոկտ. Ռուբիկ Սարդարյան

Թեհրան, ապրիլ 2019թ.

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: