Սեմինար՝ նվիրված "Հայ Ձախ Ֆորումի" նախագծի քննարկմանը

08 Ապրիլի 2019

2019 թվականի Մարտի 23-ին, Երևանում տեղի ունեցավ սեմինար, որը նվիրված էր Հայաստանի «Հայ Ձախ Ֆորում»-ի նախագծի քննարկմանը: Սեմինարին ներկա էին ձախ հոսանքի ու կուսակցությունների ներկայացուցիչներ ու մտավորակններ:
Սկզբից բարի գալստյան խոսքով հանդես եկավ ՀՀ Առաջադիմական Կոմկուսի առաջին քարտուղար ընկեր Վազգեն Սաֆարյանը: Նա համառոտ կերպով բացատրեց սեմինարի նպատակը: Սեմինարի նախագիծը ներկայացրեց Թեհրանից Դոկտ. Ռուբիկ Սարդարյանը, որից հետո տեղի ունեցան հարց ու պատասխաններ ու մտքերի փոխանակում: Նախագիծը իր մեջ պարունակում էր հետևյալ բաժինները՝

1-Անցյալի պատմություն և քննարկում, որտեղ ներկայացվում էր Սովետական Միության Փլուզման հիմնական պատճառները,

2-Հայաստանի և Արցախի ներկա կարգավիճակը, որտեղ անդրադարձ եղավ Հայաստանի տնտեսական ու հասարական համակարգերին ու նկատվեց, որ նեոլիբերալիստական քաղաքականությունը, որը վարում է ներկայիս իշխանությունը չի կարող ժողովրդի կենսամակարդակը բարձրացնել ու անհրաժեշտ է շեշտը դնել արդյունաբերության վրա՝ հզորացնելով պետության նյութական ու բարոյական կարողությունները: Մենք պաշտպանում ենք, քաղաքական բարեփոխությունները, որոնք երբեմն անվանվում են քաղաքական հեղափոխություն, սակայն կաևոր է այստեղ, որ պետք է առաջանան տնտեսական համակարգային փոփոխություններ, առանց որի դժվար կլինի քաղաքական հեղափոխությունը իր ավարտին հասցնել,

3-Տեսական հարցեր, որի անվան տակ ներկայացվեց աշխարում դինամիկ կյանք ունեցող ձախ հոսանքների նոր մոտեցումները, որոնք կարող են օգտավետ լինել Հայաստանի ձախ ուժերի համար, տեսականորեն դառնալ ավելի հզոր և ժամանակակից,

4- Սոցիալ դեմոկրատները Հայաստանում: Գնահատվեց սոցիալ դեմոկրատիան, որպես ձախ ուժ, հատկապես նրանց տնտեսական գաղափարախոսությունը, որը ձգտում է երկրում առաջացնել արդար տնտեսական համակարգ,

5-Նեոլիբերալիզմը, որպես մի ախտ երկրում, որ հանգեցնելու էլ ժողովրդի էլ ավելի աղքատացմանն ու երկրի հարստության անարդար բաժանմանը,

6-Հայաստանի ձախ ուժերի համագործակցության անհրաժեշտությունը, որտեղ անբավարար է եղել և հարգելով յուրաքանչյուր տեսակետ, նրանք պետք է ավելի շատ շփվեն միմյանց հետ ու համընդհանուր եզրերի շուրջ համագործակցեն հանուն ժողովրդի բարորությանը:


«Հայ Ձախ Ֆորում»-ը գտնվում է իր սկզբնական փուլում և նպատակ ունի մոտեցնել ձախ ուժերին միմյանց հետ ու հանրային կարծիքի վրա ազդել ու ժողովրդին ծանոթացնել արդար տնտեսական համակարգի հետ: Հայ ձախ ֆորումը պետք է կարողանա երկրի կարևոր երևույթների հանդեպ քաղաքական դիրքորոշումներ դրսևորել, ձախ գաղափարախոսության սկզբունքների հիման վրա: Հայ ձախ ֆորումը դինամիկ մի շարժում է, որը անընդհատ պետք է գտնվի զարգացման ու նորացման մեջ: Մենք ողջունելու ենք որևէ առաջարկ ու համագործակցություն այս ուղղությամբ: Իհարկե, հայեցակարգը դեռ իր վերջնական տեսքը չի ստացել ու երբ տարբեր քննարկումներից հետո իր վերջնական տեսքը ստանա, կներկայացնենք մեր սիրելի քաղաքական ուժերի, հատկապես ձախ ուժերի ուշադրությանը, և անպայման դա կարող է ժամանակի ընթացքում անընդհատ բարեփոխվել ու զարգացնել իր մոտեցումները, պահպանելով իր սկզբունքները: 

Ստորև ներկայացվում են նկարներ սեմինարից և տեսանյութ

 

Media

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: