Ի՞նչ է այսօրվա Ամերիկայի պահանջը

10 Դեկտեմբերի 2018

Ի՞նչ է այսօրվա ամերիկյան պահանջը Ճգնաժամի մեջ հայտնված Հայաստանից, որը ուրվագծվեց ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնի հայաստանյան այցից հետո՝ Սիրիա զորախումբ ուղարկել, հողերի վերադարձ, ամերիկյան զենքի վաճառքի առաջարկություն, հարկ չհամարեց Հայաստանի համար մեծ վտանգ ներկայացնող երեք բիոլաբորատորիաները Հայաստանից տեղափոխելու վերաբերյալ հիշատակել և հեռուն գնացող շատ ծրագրեր ու պահանջներ: Տրամաբանենք ինքներս: Անցած մեկ քառորդ դարը բացահայտեց, որ Ամերիկայի միջազգային միանձնյա “Ոստիկան” դառնալը այդպես էլ չհաջողվեց, փոխարենը մեծապես վարկաբեկվեց: Այդ երբեմնի օրինավոր երկիրը իրականում դարձավ մերօրյա “գիշատիչ” մի պետություն, որը գործում է ուժի և սպառազինության դիրքերից: Հողագնդին գիշատիչ պետք չէ: Պատմանական հիշողություններից զուրկ մեր հայրենակիցների մի մասը տենչում է Ամերիկա, Եվրոպա, վայելել Եվրոպական քաղաքակրթությունը՝ անտեսելով նրա կենցաղավարական աղբը և չհասկանալով, թե ինչպես այդ երբեմնի օրինակելի եվրոպան աչքերը բաց գնում է ինքնակործանման: Դեն նետենք քաղաքական դաշտից հորինված առասպելները, բացենք պատմության վարագույրը և տեղափոխվենք 20-րդ դարի 1918-1920 թվականները, երբ Հայաստանը հրաժարվեց մեր դարավոր ավանդական բարեկամ ռուսներից և “վառ” երանգներով գնացինք դեպի Եվրոպա, հրապուրված ընդունեցինք ԱՄՆ մեծահոգի նախագահ Բ. Վիլսոնի առաջարկը, Սենատում 11-3 հարաբերությամբ տապալված Հայաստանի մանդատը: Նրա մշակած ծրագրի 14 կետերում Հայաստանի վերաբերյալ ոչինչ չկար, որդեգրեցինք Սևրի պահմանագիրը, որը հետագայում Լոնդոնի կոնֆերանսում այդ չարաբաստիկ պայամանագրից հրաժարվեցին անգամ այն ստորագրող երկրները և արդյունքում Հայաստանը ղեկավարող արկածախնդիր դաշնակցության անգլուխ ղեկավարները մնացին հիմար խաբվածի վիճակում՝ կորցնելով Հայաստանի տարածքի 70%-ը:
Երկրորդ աշխարհամարտից հետո, Պոդսդամի կոնֆերանսում, հայկական հողերի վերականգնման վերաբերյալ Ի. Ստալինի հարցադրմանը Ու. Չերչիլը կտրականապես պահանջեց, որ չվախեցնեն Թուրքիայի տարածքների հարցով, իսկ երկու տարի անց ԱՄՆ նորընտիր նախագահ Հարի Թրումենը հայտարարեց, որ Թուրքիայի հարավային սահմանը ԱՄՆ- ի սահմաններն են: Այսօր մեր երիտասարդ սերունդը պատմության դասերից անտեղյակ ձգտում է դեպի եվրոպա –արևմուտք: Միթե կարելի է այդքան սխալվել և Հայաստանի հետագա գոյության հարցը դնել արևմուտքի կողմից մշակված և ձևավորված զոհասեղանին: Պարզվում է, որ 300 տարի առաջ հայ մելիքները` Իսրայել Օրու գլխավորությամբ, շատ ավելի խելացի ու դիվանագետ էին , ճիշտ կողմնորոշվող, քան մեր առաջին պետության դաշնակ ղեկավարները և հետխորհրդային Հայաստանի միմյանց հաջորդող թալանչի երեք նախագահները: Երրորդ նախագահը թերևս մի ճիշտ քայլ է արել` Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը թեքելով դեպի Հյուսիս, և սերունդների պարտքն է այն ավելի ամրապնդել, չմտածել անգամ նրա ուղղությունը փոխելու վտանգավոր գործընթացի ուղղությամբ և ռուս ժողովրդի հետ համատեղ զարգացնել մեր տնտեսությունը, որի հետ համատեղ գնում է դեպի նոր հազարամյակներ:
Հասկանալի է՝ այսօրվա սերնդի համար վսեմ, բայց ծանր ու դժվար առաքելություն է արարել ու ստեղծել այս հիմնովին թալանված Հայաստանի հողի վրա, վերստին հայրենիք ու սոցիալական պետություն ստեղծել, ինչպես 70 տարում արեցին հայ կոմունիստները: Դա մի կարգավիճակ է, որին պետք է հասնել գերմարդկային մաքառումներով: Ահա թե ինչու ենք ոգևորվում և հատուկ խորհուրդ ու իմաստ ենք տեսնում մեր հողի վրա դրվող, կառուցվող, կազմակերպվող յուրաքանչյուր գործում, դա լինի տնտեսական, թե մշակութային:

Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: