Բանավեճեր «անցում կապիտալիզմից դեպի սոցիալիզմ և սոցիալիզմի մասին» թեմայով

11 Նոյեմբերի 2018

Ի՞նչ ենք հասկանում անցումից, յուրաքանչյուր համակարգ, որ ուզում է փոխվել ուրիշ մի համակարգի, մի որոշ ժամանակաշրջան պետք է անցնի: Այդ շրջանը նաև բաժանվում է մի քանի փուլերի, առաջին փուլը կոչվում է «կաոտիկ» ժամանակահատված, որտեղ որևէ համակարգ չի իշխում, երկրորդ փուլում արդեն երկրորդ համակարգի կամ նոր համակարգի սաղմերը դրվում են, սակայն դեռ հին համակարգը նաև առկա է, օրինակ Հայաստանը քաղաքականապես և ոչ թէ տնտեսապես գտնվում է այս փուլում: Երրորդ փուլում արդեն իշխում է նոր համակարգը: Սա զարգացման մի երևույթ է, որ գոյություն ունի պատմական բոլոր շրջաններում: Իհարկե Հայաստանի կապակցությամբ դեռ դժվար է խոսել համակարգերի փոփոխության մասին: Տարբեր համակարգի հասարակությունները մյուս համակարգին անցնելու համար պարտադիր պետք է մի անցումային փուլ անցնեն, օրինակ ստրկատիրության հասարակաությունը մի անցումային փուլից հետո է անցել ֆեոդալականի և ֆեոդալականն էլ մի անցումային փուլից հետո է անցել կապիտալիստականի: Սակայն կապիտալիստական համակարգի անցումային փուլը դեպի սոցիալիզմ տարբերվում է իր անցյալի բոլոր անցումային փուլերից ու համակարգից այն առումով, որ անցյալ համակարգերը կարելի է համարել մարդու շահագործումը մարդու կողմից, սակայն առաջիկա անցումային փուլը և հետագա համակարգը ուզում է մարդկային պատմությունը ընդհանրության մեջ փոխել, այսինքն վերացնի մարդու շահագործումը: Բացի դա, սոցիալիզմը ցանկանում է տրամաբանության հիման վրա կառուցել մի համակարգ, որտեղ կենտրոնում է լինելու մարդը: Այս անցումային փուլում փոխվելու են կենտրոններն ու օրենքները, մշակութային, քաղաքական ու տնտեսական հիմնական կառույցները, մարդկանց սովորությունները դասակարգային վիճակի կապակցությամբ:
Անցումային փուլում երկու գործոն կարևոր են՝ 1-Շահագործող խավերի դիմադրողականությունը, որը պետք է լինի կազմակերպված և 2- Հասարակության դիմադրողականությունը, որտեղ նրանց սովորությունները ամենամեծ դժվարություններն են առաջացնում այս անցումային փուլի ժամանակ:
Կապիտալիստական հասարակարգից դեպի սոցիալիստական հասարակարգի անցումը, ձախ ուժերի ամենաթերի կողմերից է եղել: Այսինքն, երբ սոցիալիստական շարժումները իշխանության են հասել ու պարտվել են, պատճառը այն է եղել, որ հարմար պատասխաներ չեն ունեցել անցումային փուլի տեսության հարցի կապակցությամբ և անցումային ճահիճային փուլի մեջ են պարտվել: Այսինքն սոցիալիստական ուժերը կարողացել են իշխանությունները իրենց ձեռքը վերցնել, սակայն անցումային շրջանում չեն կարողացել ճիշտ եղանակներով անցնել այդ շրջանը: Նրանք շատ չեն կարևորել այս անցումային շրջանը: Անցումային փուլի տևողությունը կարող է տարբեր լինել ու կախված է հասարակության մակարդակից, հնարավորություններից, միջազգային հարաբերություններից և այլ գործոններից:
Ինչո՞ւ բանվորական կամ կոմունիստական կուսակցությունները, երբ որոշ երկրներում իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, չեն կարողանում սոցիալիզմը այդ երկրներում հաստատել: Բնական պետք է համարել, որ երբ տեսական հարցերից անցնում ենք պրակիտիկայի, հարցերը բարդանում են, հնարավոր է անցումային շրջանում առաջանան որոշ հակասություններ՝ տեսականի ու պրակտիկայի միջև, լավ օրինակ կարող է լինել Սովետական Միությունը: Սոցիալիզմի ծրագիրն այն է, որ իշխանությունը անցնի աշխատավորներին կամ ժողովրդին, սակայն երբ ուզում է սկսվի անցումային շրջանը, հանդիպում է մի հակասության՝ հասարակությունը իշխանության փորձ չունի, այդ իսկ պատճառով մի կուսակցություն որպես ժողովրդի ներկայացուցիչ գալիս է ու իրեն հավասար է տեսնում ժողովրդի հետ ու աշխատում է կենտրոնացած ձևով և երբեմն մեծամասնության դիկտատորիայով իրեն հարցականի տակ է տանում, որովհետև սոցիալիստական համակարգի տարբերությունը մյուս համակարգերի հետ այն է, որ ուրիշ համակարգերը չեն ասում, որ իշխանության ենք գալու, որ մենք մեզ լուծարենք, սակայն սոցիալիստական համակարգը ասում է, որ ես իշխանության կհասնեմ, կենտրոնական իշխանությունը կստեղծեմ, որպեսզի ամեն տեսակ հնարավորություններ ստեղծվի հասարակության համար և վերջում կլուծարվեմ և ուժը կհանձնեք ժողովրդին: Այս հարցերում նրանք պարտվեցին: Այդ պարտության գործում մեծ դեր ունեն նաև ներքին և արտաքին շահագործողները, որոնց տնտեսական շահերը վտանգի տակ է գտնվում սոցիալիզմի հիմքերը ստեղծելու ժամանակ:
Անցումային փուլի մասին պետք է լավ հասկանալ, որ անցումի սկզբում չպետք է սոցիալիստական մի հասարակարգ պատկերացնել տվյալ երկրում: Ժողովրդական իշխանությունը անցումային շրջանի սկզբում, մի պրոցես է սկսում, որի ընթացքում աստիճանաբար ստեղծվում են սոցիալիստական տարրեր և կառույցներ: Նույն տարրեը կարող են ստեղծվել նաև Եվրոպական կապիտալիստական որոշ զարգացած երկրներում, որտեղ հիմքեր կարող են դրվել սոցիալիզմին անցնելու համար, օրինակ սկանդինավյան երկրներում և այլն:

Դոկտ. Ռուբիկ Սարդարյան

Թեհրան, նոյեմբեր 2018թ.

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: