Հայաստանին անհրաժեշտ է ավելի շուտ տնտեսական համակարգի հեղափոխություն՝ ի օգուտ ժողովրդի

07 Հուլիսի 2018

Հայաստանում քաղաքականապես ինչ որ բավարար չափով գոյություն ունի քաղաքական դեմոկրատիա, կան ընդիմադիր ուժեր, որոնք չեն հետապնդվում, կա ընդիմադիր մամուլ, որը կարողանում է իր տեսակետները արտացոլել և տարբեր քաղաքական կուսակցություններ, որոնցից յուրաքանչյուրը իր հատուկ տնտեսական ու քաղաքական համակարգի կողմնակից է և պրոպագանդում է դա: Ժողովուրդը քաղաքական դեմոկրատիայից շատ դժգոհ չէ:
Ժողովուրդը դժգոհ է աշխատանք չունենալուց, կաշառակերությունից, խտրականություններից, տնտեսական ցածր մակարդակից, տնտեսապես անապահովությունից, սոցիալական, առողջաբժշկական, կրթական ու բնակարանային պայմաններից ու կյանքի պահանջներին չհամապատասխանող անբավարար աշխատավարձերից ու թոշակներից:
Շարժման ղեկավարների առաջնային պարտականությունը պետք է լինի վերոհիշյալ տնտեսական պահանջների բավարարելը: Դա պահանջում է ժողովրդի ու աշխատավորների օգտին տնտեսական ծրագրեր ունենալու հետ: Պրն. Նիկոլ Փաշինյանը հայտատարեց, որ չի հավատում իզմերին, ուրեմն չպետք է համարենք, որ նա և իր թիմը կկանգնեն կապիտալիստների կողքին ու կմշակեն ու կծրագրեն այնպիսի ծրագրեր ի օգուտ կապիտալիստների ու մեծահարուստների: Երկրում դասակարգերի գոյությունը փաստ է և հույսով ենք, որ շարժման ղեկավարները լավ կհասկանան դա և կկանգնեն սովորական մարդկանց կողքին ու հանկարծ իրենց գործը հեշտացնելու համար չանտեսեն դասակարգային մեր հասարակության գոյությունը:
Շարժման ղեկավարների ու ապագա իշխանության գոյատևումը կախված է հենց վերոհիշյալ իրականության ըմբռնումից և ժողովրդի կողքին կանգնելու հետ, որը շատ դժվար գործ է, իսկ կարելի է, որովհետև իրենց թիկունքում կունենան ժողովրդի մեծամասնությանը: Բայց պետք է ուժ գտնեն իրենց մեջ դիմադրելու հայ կապիտալիստների ու մեծահարուստների թելադրանքներին, որոնք անպայման կկատարեն՝ հենվելով իրենց նյութական, դիրքային ու իշխանության գործոնների վրա:
Հուսով ենք՝ շարժման ղեկավարությունը չեն խաբվի արևմտյան երկրների գեղեցիկ նեոլիբերալիստական ու համաշխարհային ու միջազգային արժույթի թելադրանքներին, որոնք ամեն կերպ աշխատելու են Հայաստանին մխրճել պարտքերի մեջ ու ենթարկեն իրենց նեոլիբերալական քաղաքականությանը, որի հետևանքով Հայաստանը պետք է լինի սպառողական ու ենթակա մի երկիր: Նրանք իրենց տնտեսական լծակներով թելադրելու են նաև Ղարաբաղի հարցի լուծում ըստ իրենց շահերի, քաղաքական համակարգն էլ պիտի լինի իրենց հայեցողությամբ, որտեղ հակառուսաստան լինելը կարևոր կետերից է համարվելու:
Հույսով ենք ապագա իշխանությունը գիտակցելով, որ Հայաստանում գոյություն ունի ինչ որ չափով բավարար քաղաքական դեմոկրատիա, ձգտի ստեղծել ու առաջացնել տնտեսական դեմոկրատիա, որտեղ հարստությունը արդար ձևով կբախշվի ժողովրդի միջև և ժողովուրդը կունենա աշխատանք ունենալու իրավունք և բավարար աշխատավարձ ու երկրում կապահովվեն սոցիալ-տնտեսական պահանջները ու մարդավայել կյանքի մակարդակ:


Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 06/05/2018

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: