Աշխատավոր դասակարգը պիտի լինի հեգեմոնիայի տերն ու ուղեցույց տվողը

07 Հուլիսի 2018

Նկատելի է, որ Հայաստանում բանվորական շարժումը երկրի վերջին տասնամյակներում տեղի ունեցած անցուդարձերում չի կարողացել հեգեմոնիկ և ճանապարհ ցույց տվող դիրքում լինել: Չնայած, որ աշխատավոր դասակարգը միշտ այդ անցուդարձերի բեմահարթակում է եղել և մեծ պոտենցիալի ուժ ունի որոշիչ դեր ունենալու համար, սակայն դեռ այն աստիճանի չի աճել կամ չունի այն լծակները, որ կարողանա ուղորդել այդ շարժումները: Աշխատավոր դասակարգը դեռ տառապում է մասսայական անկախ կազմակերպություններ ունենալուց: Այս դասակարգում դեռ թույլ են իր կուսակցություն ստեղծելու կամ եղածը ուժեղացնելու գաղափարը:
Նման պայմաններում առաջին հարցը, որ առաջանում է բանվորական ուժերում, կամ բանվոր դասակարգի կողմնակից ուժերում, այն է, որ ի՞նչ պիտի անել: Ամենաճիշտ պատասխանը, որ այս հարցին տրվում է, հետևյալն է՝ գիտակցությունը պետք է տանել աշխատավոր կամ բանվոր դասակարգի մեջ, բանվորական ղեկավարներին ու առաջնորդներին պետք է խրախուսել ստեղծելու իրենց կազմակերպությունները և հովանավորել նրանց: Այս խոսքերի ասելը բավարար չէ միայն ու դրանց իրականացման համար քայլեր պետք է անել:
Վերոհիշյալ հարցը իրականություն դարձնելու համար, կոմունիստական ու ձախ ուժերի համար այս հարցն է առաջանում, թէ ինչ ճանապարհով հնարավոր կլինի բանվոր դասակարգի մեջ ուժեղացնել համագործակցությունը, ինտեգրացումը և համատեղ աշխատանքները: Սրա պատասխանը այն է, որ պետք է ցուցադրել գիտական սիմվոլներ: Այսինքն երբ ձախ ուժերը պահանջում են բանվոր դասակարգի համագործակցությունը, նախ իրենք պետք է օրինակ ծառայեն այս կապակցությամբ, այսինքն ձախ ուժերը նախ պետք է համախմբվեն հետո բանվորներին համախմբվելու անհրաժեշտություն ներկայացնեն:
Ընդհանուր մի մեծ շարժման մեջ աշխատավոր դասակարգի հեգեմոնիա ունենալու համար անհրաժեշտ է դասակարգային ու հասարակական հարթակ պատրաստել դրա համար, որը ոչ մի քաղաքական կամ ձախ հոսանքի միայնակ ուժի (ինչքան էլ որ ուժեղ լինի) կարողությունների մեջ չէ և համընդհանուր ջանքեր ու համադրություն է պահանջում սովորական ժողովրդի շահերը պաշտպանող ուժերի միջև:
Որևէ կասկած չպետք է ունենալ, որ ձախ ուժերի և կոմունիստների համագործակցությունը և միասնական գործողությունները կարող են հասարակական հարցերի ու քաղաքական անցուդարձերի կապակցությամբ լավ լուծման ելքեր ցույց տան ու միասնական քաղաքական դիրքորոշումներով քաղաքական տարբեր երևույթների նկատմամբ դեպի իրենց գրավեն սովորական ժողովրդին, աշխատավոր դասակարգին և որպես քաղաքական ուժեր կամ կուսակցություններ գտնվեն ավելի լավ դիրքերում ժողովրդին կազմակերպելու նպատակով:
Եթե ձախ կուսակցությունները և ուժերը կարողանան համախմբվել ու համագործակցել իրար հետ, այդ դեպքում բանվորները և աշխատավորները կվստահեն նրանց ու նրանցից մի մասը կմիանան այդ կուսակցությունների կամ ուժերի շարքերը:
Հայաստանի հասարակության առջևում է ծառացած «կախված կապիտալիստական» հարաբերությունների զարգացման մի շրջան: Կապիտալիզմը իր առաջխաղացման ընթացքում իր բնական օրենքներին է ենթարկվում ու կախված չէ որևէ խմբակցության կամ անհատների բարի ցանկություններին: Այս կապիտալիզմը և հատկապես ֆինանսական կապիտալիզմը աշխարհի բոլոր վայրերում ու երկրներում ունի իր միանման օրենքները: Այն մարդիկ, ովքեր Հայաստանում գումարներ են կուտակել, որպես կապիտալ, այդ կապիտալը շրջանառության մեջ դնելու և ավելացնելու նպատակով ուզեն թէ չուզեն հենց նույն գործելակերպն են կիրառելու, որ կապիտալը կիրառում է ԱՄՆ-ում, Եվրոպայում կամ Ժապոնիայում:
Հայաստանի բանվորները մինչև այն ժամանակ, որ չունեն իսկական ընդհանուր երկրի մասշտաբով կազմակերպություն և կառույց լավ օրեր չեն ունենալու: Նման պայմաններում բանվորներից օգտվելու են կապիտալիստական ու նեոլիբերալիստական կուսակցություններն ու կազմակերպություններն: Նեոլիբերալները կարողանում են ազգայնամոլական, կեղծ հայրենասիրական ու կրոնական լոզունգներով խափել աշխատավորներին և օգտագործել նրանց հենց բանվորների շահերի դեմ:
Կյանքից հասած բանվորների բաժինը, նրանց մտահոգությունները, ապագան ու նրանց ընտանիքները ոչ մի նմանություն և ընդհանրություն չունեն իշխանավորների ու կապիտալիստների հետ: Ուրեմն կապիտալիստները չեն կարող աշխատավորների համար ապագա որոշեն և բանվորների համար ճանապարհ ցույց տան: Աշխատավորները իրենք պետք է որոշեն ու արտացոլեն իրենց շահերը, պահանջները, լոզունգներն ու հեռանկարը: Հարցերին տարբեր տեսանկյունից նայելու աղբյուրը և անհրաժեշտությունը հենց այստեղից է բխում, որը իրականում պահանջում է անկախ մի հավաքական ուժ բանվորների համար: Ամենաբնական և տեղ ընկած ձևը աշխատանքներն են փոքրիկ խմբերում ըստ շրջանների, քաղաքների, թաղամասերի ու փողոցների:
Ներկայիս գոյություն ունեցող բանվորական խմբերն ու կազմակերպությունները դուրս են գտնվում բանվորների առօրյա կյանքից ու մտահոգույուններից և հիմնականում նրանք ներկայացնում են ոչ բանվորական քաղաքական խմբերին, որոնք մեծ և լուրջ դերակատարություն չունեն Հայաստանում: Եթե հենց բանվորների ներսից կազմվի իրենց լուրջ բանվորական շարժումը, կառաջանա իսկական ներկայացուցիչներ, որոնք խոսելու են հենց բանվորների լեզվով:


Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 5/07/2018

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: