Ազա՜տ, արդա՜ր, Հայաստա՜ն

28 Ապրիլի 2018

Բոլորս ողջունում ենք այս օրերին ժողովրդական մաքուր շարժմանը, որը սկսվել է Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Բոլորս հույս ունենք, որ քաղաքացիական այս պայքարը առանց արյան ու կորուստների կհասնի իր նպատակին՝ կվերանա կոռուպացված համակարգը Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի կողմից կընտրվի անցումային շրջանի վարչապետ, քաղաքական մթնոլորտը կդառնա ավելի ազատ ու տնտեսական համակարգը ավելի արդար:
Ժողովրդի կյանքի հիմքը հանդիսանում է իրենց տնտեսական մակարդակը: Երկրի հարստությունը մինչ այժմ, ոչ արդար ձևերով է բաժանվել երկրում, աշխատում է մենաշնորհային տնտեսական համակարգ ու տնտեսական լծակների մեծ մասը գտնվում են ուժայինների ձեռքում, որտեղ հանրապետականները մեծամասնություն են կազմում: Չկա պետական հոգատարություն ժողովրդին ապահովելու աշխատանքով ու մինիմոմ կյանքի մակարդակով ապահովելու հարցում: Շարժման մասնակիցների հիմնական լոզունգը ազատ և արդար կարգախոսն է, սակայն դեռ պետք է պարզաբանվի թէ ինչպես կարելի է արդարությունը հաստատել Հայաստանում, սա նոր իշխանության կարևոր անելիքներից մեկը պետք է դառնա, հատկապես ապագա իշխանությունը պետք է տնտեսական արդարություն ապահովի ժողովրդի համար:
Միջազգային փորձը ցույց է տվել, որ լիբերալիստական ու նեոլիբերալիստական տնտեսական համակարգը անկարող են տնտեսական արդարություն հաստատելու հարցում: Դժբախտաբար, շարժման ղեկավարների մոտ էլ ավելի շուտ տարածված են լիբերալիստական ու նեոլիբերալիստական տնտեսական մոդելը, բայց հույսով ենք նրանք կհասնեն այն համոզմունքին, որ տնտեսական արդարությունը հաստատելու համար անհրաժեշտ կլինեն մեծացնել պետության դերակատարությունը ժողովրդի սոցիալական ու տնտեսական հարցերի լուծման ուղղությամբ: Որպեսզի վերոհիշյալ նպատակը իրականություն դառնա, կարծում եմ նոր իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի հետևյալ հարցերի շուրջ՝
1-Ճանաչի մարդու աշխատանք ունենալու իրավունքը և ապահովումը: Աշխատանք չունեցողներին պետք է «Անգործության» նպաստ պետք է տրվի մինչև այն ժամանակ, որ պետությունը աշխատանքի տեղավորի նրան:
2- Աշխատավարձերի կամ ավելի շուտ ժողովրդի եկամուտների տարբերությունը չպետք է 1-5-ի հարաբերությունից անցնի, այսինքն եթե մինիմոմ աշխատավարձը ճանաչվում է 60000 դրամ, ամենաբարձր աշխատավարձի սահմանը չպետք է անցնի 300000 դրամից:
3-Պետք է վերացվեն մենաշնորհները՝ տնտեսական ու հասարակական բնագավառներում:
4-Թափանցիկ ձևով պետք է բացահայտվեն ու ներկայացվեն ժողովրդին այն պաշտոնյանները, որոնք տարիներ շարունակ օգտվելով իրենց դիրքից՝ նյութական չարաշահումներ են իրականացրել:
5-Պարզապես ժողովրդին պետք է ներկայացնել այն ղեկավարներին, ովքեր մարդկանց քվեները գումարով են գնում ու դատապարտեն նրանց: Կարծում եմ սա միայն հանրապետականներին չի վերաբերելու:
6-Պետությունը պետք է համագործակցի մասնավոր տնտեսական սեկտորի հետ, որպեսզի արդյունաբերությունը զարգանա:
7-Պետք է խրախուսվի հայրենական արտադրությունը:
8-Բոլոր բնագավառներում պետք է բարձրացվի պետության դերակատարությունը:


Ռուբիկ Սարդարյան
Թեհրան 28/04/2018

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: