Ամբողջ աշխարհը գիտի հայի ուժը, Իսկ Հայը տառապում է թերարժեքության բարդույթից: Նապոլեոն Բոնապարտ

27 Ապրիլի 2018

        Հարգելի խմբագրություն, կարդացի “Իրատես”-ի թիվ 25 (861) 10-12, 04-2018թ. Նախկին ՀՀՇ-ական “Ղարաբաղ Կոմիտեի” անդամ, հանրաճանաչ քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի հարցազրույցը “Հայաստանը ոչնչացնելու որոշում է կայացվել” խորագրի տակ թղթակից Ռուզաննա Խաչատրյանի հետ: Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը նախկին ՀՀՇ-ականը բնութագրել է այսպես “Արամ Սարգսյանը անկասկած բազմաշնորհ մարդ է, ցույց տվեց, որ ժամանակակից աշխարհի որոգայթներում ճիշտ կողմնորոշվել գիտի”: Հենց սկզբից եմ առաջադրել, նա այստեղ չի գալիս որպես Հայաստանի մարդ,  այլ գործուղված է Բրիտանական թագի կողմից, որը ոչ թե ազգային գործառույթ է իրականացնում, այլ համաշխարհային: Մեր պատկերացմամբ նորընտիր նախագահը բարեկիրթ, կյանքի բովով անցած հայի կերպար է և որոշում է կայացրել ծառայելու իր ժողովրդին, նրա սոցիալական վիճակը փոխելու, որը Ձեր ՀՀՇ-ական պարագլուխների կողմից արդեն 28  տարի թանձր մաախուղի պես ծանրացել է Հայ ժողովրդի ուսերին: Ցավալի է, բայց փաստ է հիշատակում, էն որ Հայաստանը ոչնչացնելու որոշում է կայացվել աշխարհակուլ ուժ համաշխարհային ֆինանսական օլիգարխիան: Պարոն Ա. Մանուչարյան, այդ մասին նոր եք գիտակցում, այն ավելի քան 150 տարի հողագնդի վրա իշխում է, ցավալի պարոն քաղաքական գործիչ, որքան ետ եք մնացել աշխարհի քաղաքական կանքից:

     Հիշեցնեմ 30 տարիների հեռավորությունից պարոն Մանուչարյան, դուք, թատերական հրապարակում ինչպիսի ոգևորությամբ քննադատում էիք կոմունիստներին, վատաբանում նրանց աշխատանքը և հողին հավասարեցնում ու ոգևորված արևմտյան գաղափարներին ծառայելուն, շլացած կանաչ դոլարներից հնչեցնում էինք, Թուրքիան կյանքի ճանապարհ է, ազգային ազատագրական շարժումը հորինված առասպել, Օսմանյան Կայսրությունում Հայերն ապրում էին բարվոք կյանքով բացասվում էր երրորդ ուժի առկայությունը   հռետորին բնորոշ Ձեր բնատուր շնորքն օգտագործելով և ծառայելով արևմտյան ուժերին չէիք մտածում, որ կատարում եք Հայաստանը ոչնչացնող Համաշխարհային ֆինանսական օլիգարխների պատվերը: Թե անջատել էիր ուղեղդ, որ հանկարծ բանականությունդ չարթնանա և չմերկացնի հոգուտ դատարկությունը և դրսի ուժերին ծառայելու մտավոր ամլությունդ: Առանց խղճի խայթի ես համարձակորեն կրկնում եմ, Դուք Ձեր ՀՀՇ-ական արհեստավարժ տղաներով, դժբախտ բացաություն եք Հայոց պատմության քառուղիներում և աշխարհ եք եկել ի դժբախտություն հայ ժողովրդի: Հայրենի հողը արդեն 3 տասնամյակ զգում է Ձեր ավելորդ ծանրությունը և կյանքին հրաժեշտ տալու պահին պետք է փոխվի Ձեր մահախոսականը: Թատերական հրապարակում տասնյակ հազարավոր միտինգավորներին խաբելով, քանդեցիք կոմունիստների կառուցած հզոր Հայաստան երկիրը մենք ջերմուկով կպահենք մեր երկիրը, բոլոր   ՀՀՇ-ականները պետք է դառնան ձեռնարկությունների ղեկավարներ, թեկուզ “պոլի փետ” լինի նա: Միմյանց հրմշտելով, թե ով ավելի շուտ կտիրանա ազգային սեփականության արժեքներին, կազմակերպեցիք պետականորեն հաստատված և օրնականացված պետական գույքի թալանը:

     Հարգելի "Ղարաբաղ Կոմիտեի" ակտիվիստը նորընտիր նախագահին հեգնորեն համատեղում է Բրիտանական  Թագի կողմից գործուղված, իսկ Դու քո գործընկերների և հայ ժողովրդի թուրք զավակ՝ ԼՏՊ-ի հետ 30 տարի առաջ որտեղից էի՞ք գործուղվել, թուրք-իսլամական, թե հրեա-մասոնական միջազգային կառույցների կողմից, թվարկում եք- մեզ հիմա 4 հիմնական գործիքներով են փորձում ոչնչացնել՝ մեկը համապատասխան իշխանության ձևավորմամբ, երբ երկրի իրական ընտրանուն իջեցնում են ներքև: Նույն աշխատաոճով դուք էիք ձեր իշխանության ժամանակ  գործում, Նաիրի կ/թ հարևանությամբ /միջանցահովիկ/ Сквазнячок սրճարանի սուրճի մրուրի մեջ երջանկության փնտրողների ձևավորած երկիրն ինչ պիտի լինի... Իսկ դու հետին թվով աղմուկ բարձրացնելով ցանկանում ես ազգային հերոս խաղալ, իրականում, Դու ընդամենը իդեան կորցրած եղեռնագործ ես, ճգնում ես արկածային հերոս դառնալ: Դժվար խնդիր  է այսօր Խորհրդային գիտական ճշմարտություններ պաշտպանել Ձեզ պես տկարամիտ, Արևմտան հակակոմունիստական գաղափարներով  կաղապարված և շաղախված այդ նստվածքային տիղմով և անհասկանալին հասկանալիի տեղը ընդունելով:

 Հազարամյակների պատմությւոն ունեցած, խավարը մերժող հայ ազգը դարձել է խավարասեր և խավարամիտ, ինչու չենք ցանկանում արթնանալ 30-ամյա գիշերային թմբիրից, ինչու այդ քաղաքական դժբախտ բախտախնդիրների կողմից ձևավորված իշխանություն կոչված եռանկյունին կարողացավ լինել այդքան կենսունակ Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտը վերածվել է անապատի, ընդիմադիր դաշտը մնացել է "կտրիճ Նիկոլին" իր Ելք-ականներով, որոնց չի հետաքրքրում ժողովրդի կենսամակարդակը, սոցիալական վիճակը, շարունակվող արտագաղթը:

Ժողովրդին հուզող հարցերը մնացել են հայոց վշտի անձավում: Կտրիճ Նիկոլը "իմ քայլը" նշանաբանով Գյումրիից հասավ Երևան՝ իր "արքայական" շքախմբով, "նվաճեց"  Ռադիոյի տունը,  տնօրենը առանց հակաճառելու թույլատրեց Նիկոլ Փաշինյանին ռադիոյով ելույթի, սակայն հոգեխախտին բնորոշ մի քանի շարժումներ անելով հրաժարվեց և շարունակեց "իր քայլերը":

    Միտինգավորների առջև ելույթ ունենալով թվարկեց իրենց կողքին կանգնած կազմակերպություններին, անամոթաբար նշելով միավորված կոմունիստներ, այդպիսի կառույց չկա, կոմունիստները նման հոգեխախտների գաղափարը չեն ընդունում: Իսկ իր քաղաքական կնքահայր՝ ԼՏՄ-ն ոչ միայն չի միանում Նիկոլին, այլ մի բան էլ նրան ծաղրում է՝ ասելով ժողովրդին, քաղաքի փողոցները էքսկուրսիա տանելով, որոշել է հիմա էլ Հայաստանի քաղաքները տանել, նման հանճարեղ միտք ուներ Տիգրան Կարապետյանը, որը ժողովրդին Սան էր տանում:

     Ականատես եղանք բողոքի ակցիայի Երևանում՝ Արցախի ներկայացուցչության դիմաց, այնպիսի ամոթալի դավաճանական երևույթի, Ստեփանակերտում դրսևորված սադրիչ, անպարկեշտ վարքագծի, Երևանի բնսկչուհի Ա. Խաչատրյանի կողմից կոսմոպոլիտիզմով և պացիֆիզմով զբաղվող այս կերպարը ինչ նպատակով է գնացել Արցախ, պարզվում է, որ նա մի քանի անգամ եղել է  Բաքվում, ոմն Կարպիս Փաշոյան, որը մանկավարժ էր, ժամանակին պղծում էր մատաղ սերունդի հոգին, այսօր էլ իրեն դրսևորում  է հակաազգային կեցվածք: Հայտնի դավաճան՝ Վահե Ավետյանը, որը մի քանի անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դարձել խաղաղության պլատֆորմ և Խոջալուի համար մի քանի անգամ ներողություն խնդրել Ադրբեջանից: Այդ ազգադավը  մեքենայությունների համար ձերբակալվել է և 5 ամիս դատվել ու խնդրել Ալիևին և Էրդողանին, որ դիվանագիտական միջնորդություն անի, սակայն իր սիրելի թուրք նախարարներից ստացել է երեք մատի կոմբինացիա: "Ժաանգության" նախագահ Ռաֆֆի  Հովհաննիսյանը դարձել է Սեֆիլյանի փրկիչը և Եվրոպական երկրներում փրկություն է փնտրում:  Մեր վրացի հարևանները իրենց մաշկի վրա ազգային "գունավոր" հեղափոխության տեխնոլոգիաների գործունեությունը և այրեցին Ջորջ Սորոսի խրթվիլակը:

      Հայաստանի այսօրվա անկայուն վիճակը լայն հնարավորություն է ստեղծել Արևմտյան գործակալների և շպիոնիկների համար իրենց ծրագրեը իրականացնելու: Նրանք գտնվում են ակտիվ վիճակում և ցանկանում են թափանցել բոլոր բնագավառները: Այսօր հաճախ են հնչում կարգախոս՝ տոլեռանդ երկիր է Հայաստանը: Այդ բառը բժշկական տերմին է, որը նշանակում է չունենք իմունային համակարգ և չենք դիմակայում մեր երկիրը թափանցող օտար երկրների քայքայողների և տեղական ներքին թշնամիների դեմ, որոնք թուլացնում են երկրի անվտանգությունը:

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

 

      

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: