Հայտարարություն

25 Ապրիլի 2018

  Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Հանրապետությունում շարունակվող զանգվածային ցույցերի ու երթերի կապակցությամբ:

   Հանրային դժգոհության զանգվածային այս դրսևորումները արդյունք են հասարակության մեջ տարիների ընթացքում կուտակված  սոցիալ-տնտեսական խնդիրների ոչ արդյունավետ և արդարացի լուծման:

  Հանրային կյանքի բնականոն ընթացքը խաթարող այս գործողությունները հղի են անկանխատեսելի հետևանքներով:

   Մենք ականատես ենք եղել հետխորհրդային երկրներում “գունավոր” հեղափոխություների` Վրաստանում և  Ուկրաինայում, որոնց արդյունքում առկա են եղել տարածքային կորուստներ, տնտեսական վիճակի վատթարացում և այլ բացասական դրսևորումներ:

   Կոչ ենք անում մեր ժողովրդին, որ այս ճակատագրական պահին, երբ մեր տարածաշրջանում առկա են գերտերությունների ռազմավարական շահեր, որոնց զարգացումները կարող են ունենալ բացասական անդրադարձ մեր երկրի վրա, չգնալ հերթական փորձության ճանապարհով, նկատի ունենալով նաև Արցախի հարցի կարգավորման խնդիրը և հարևան պետությունների` մեր նկատմամբ  ունեցած նկրտումները:

  Առաջարկում ենք  ՀՀ իշխանություններին ու ցուցարարների կազմակերպիչներին` ՀՀ Սահմանադրության շրջանակներում, անհապաղ, առանց նախապայմանների սկսել երկխոսություն,, բանակցային սեղանին դնել Հայաստանի զարգացման ծրագիրը, որում ներառել նոր մոտեցումներ` սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ, մեծացնել պետության դերակատարությունն ու պատասխանատվությունը երկրի տնտեսական զարգացման գործում:

   Առաջարկում ենք ՀՀ նախագահին` ստեղծել քաղաքական խորհրդատվական մարմին, որի մեջ ընդգրկել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին` քննարկելու ժողովրդին հուզող հարցերը և դրանով իսկ ձևավորելու Հանրապետության հանրային օրակարգը:

       Ստեղծված իրավիճակը թելադրում է ձևավորել քաղաքացիական  համերաշխության և ազգային վստահության կառավարություն:   

Հայատանի աառաջադիմական միացյալ կոմկուս

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: