Ծանոթանանք Բրազիլիայի կոմկուսի հետ

11 Մարտի 2018
    Բրազիլիայի կոմունիստական Կուսակցությունը ստեղծվել է 1962 թվականին  կուսակցության պառակտումից հետո, նույն անվան ներքո: Բրազիլիայի դիկտատորական ռեժիմի ժամանակահատվածում այս կուսակցությունը անօրինական համարվեց և սկսեցին ձերբակալել, տանջել ու կախաղան բարձրացնել կոմունիստներին: Կոմունիստական Կուսակցության 80 անդամներ մեկնեցին Բրազիլիայի հեռու մի շրջան՝ «Արագույա» և այնտեղից սկսեցին իրենց հակաֆաշիստական պարտիզանական պայքարը, որը տևեց մոտ 7 տարի: Երբ ավարտվեց դիկտատորական ռեժիմը և քաղաքական մթնոլորտը բարելավվեց, կոմկուսը սկսեց իր բացահայտ քաղաքական աշխատանքները, որպես Մարքսիստ-Լենինիստական կուսակցություն, որը պաշտպանում էր կառուցվածքային ռադիկալ բարեփոխությունները: Այն ժամանակվանից մինչ այժմ կոմկուսը կարողացել է պահպանել իր դիրքը, որպես երկրի ազդեցիկ կուսակցություններից մեկը:
Բրազիլիայի կոմկուսը «Սոցիալիզմ և ազատություն» կուսակցության հետ միասին մաս են կազմել առաջադիմական իշխանությունների ժամանակահատվածի կոնգրեսներում (Լոլադոսիլվայի ու Դիլմառուսեֆի ժամանակահատվածում) և բոլոր հարցերում համամիտ են եղել բանվորական կուսակցության հետ: Ներկայումս կոմկուսն ունի 12 պատգամավոր խորհրդարանում, մեկ սենատոր և 80 քաղաքապետ: Կոմկուսը կառավարում է Մարոհայո նահանգը, որտեղ ուսուցիչներն ունեն ամենաբարձր աշխատավարձերը երկրում և որտեղ մաքրվեցին նախկին դիկտատորների անվանումները տարբեր փողոցներից ու տարբեր վայրերից: Կոմկուսից 36-ամյա Մանուելա Դավիլան պատրաստվում է որպես թեկնածու մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին:
 
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: