Հանդիպում՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսանի և Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահության անդամների միջև

15 Փետրվարի 2018

Սույն թվի փետրվարի 12-ին տեղի ունեցավ հանդիպում՝ ՀՀ  նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահության անդամների միջև: Հանդիպման ընթացքում ՀԱՄԿԿ նախագահ՝ Վազգեն Վաֆարյանը բարձրացրեց հարցեր՝ սահմանային խնդիրների մասին, Լեռնային Ղարաբաղի, Հայկական հարցի շուրջ, ինչպես նաև սոցիալական արդարության, երկրի ներկայիս տնտեսական ծանր վիճակից դուրս գալու մասին հարցեր: Այնուհետև ՀԱՄԿԿ նախագահության անդամներից ոմանք իրենց հարցերն ուղղեցին նախագահի թեկնածուին, ՀԱՄԿԿ նախագահի տեղակալ՝ Ս. Խաչատրյանը հիշատակեց նույնիսկ, որ Հայաստանն ունեցել է 14 վաչապետ, սակայն նրանցից միայն Արմեն Սարգսյանն է ասել, որ երկիրը առանց էկոնոմիկայի գոյություն ունենալ չի կարող, նա  նաև հարցեր բարձրացրեց Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց Եղենի չճանաչման մասին, արդունաբերության վերականգնման անհրաժեշտության մասին: Նախագահության մյուս անդամները հարցեր ուղղեցին նախագահի թեկնածուին, թե նա ինչպես է պատկերացնում Հայաստանը 2025 թվականին, ԵՄ և ԵԱՏՄ համատեղման և հեռանկարների մասին, հայկական ավիացիայի զարգացման, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման ու առողջապահական խնդիրների և բուժման մատչելիության գործում պետական հոգածության մեծացման, մշակույթի նկատմամբ պետական աջակցության անհրաժեշտության մասին։ Խոսվեց նաև, որ վերջին շրջանում հայաստանյան մի շարք կուսակցություններ հանիրավի պատեհ թե անպատեհ առիթով խոսում են դեկումունիզացիայի մասին՝ ձգտելով ամեն գնով վերացնել Սովետական Հայաստանը հիշեցնող ցանկացած երևույթ, որոնք դրսևորվում են փողոցների անվանափոխման, մշակութային արժեքների ապամոնտաժման, պատմության խեղաթյուրման, տնտեսական հաջողությունների թերագնահատման և այլն։ Հայ- թուրքական հարաբերությունների զարգացումների մասին, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը մտահոգություն հայտնեց, որ ներկայումս նկատվում է վտանգավոր միտում՝ Հայաստանի հողերը արաբ գործարարներին վաճառելու մասին։ Հայաստանի Երկրորդ Հանրապետության գոյության 70 տարիների փաստը ամենուրեք անտեսվում է, տոնացույցից հանվել են Խորհրդային Հայաստանին վերաբերվող տոները,   մինչդեռ Առաջին հանրապետության մասին ամենուր խոսվում ու գովերգվում է, որը խզում է սերունդների միջև կապը:  Շինարարության ոլորտում մրցույթների անցկացման գործընթացում տեղական կազմակերպությունների համար ոչ նպաստավոր պայմանների մասին։ Ն. Մարտիրոսյանը մտահոգություն հայտնեց երկրի ղեկավարության կազմում կանանց պասիվ ներգրավվածության մասին

       Նախագահի թեկնածու Ա. Սարգսյանը պատասխանեց ներկաների բարձրացրած հարցերին և հույս հայտնեց, որ այսօրինակ հանդիպումները շարունակական են լինելու, որոնց ընթացքում կքննարկվեն երկրի առաջ ծառացած  հարցերը:  Նա հիշեց  Սովետական Միության հաջողությունների և այդ տարիներին որակյալ կրթության մասին, որով նա հպարտանում էր Քեբրիջի համալսարանում ուսանելու տարիներին:    Ա. Սարգսյանը մասնավորապես նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրիների կողմից չպետք է լինի ինքնանպատակ: Դրան զուգահեռ աշխատանքներ պետք է տարվեն ցեղասպանության դրսևորումները աշխարհում կանխելու և ազգերի ինքնորոշման սկզբունքը գերակա դարձնելու ուղղությամբ։  Նա հույս հայտնեց, որ փոքր հաջողության կամ հաղթանակի դեպքում կարող ենք մեծ ներգաղթ ունենալ, կարևորեց կրթական համակարգի արդյունավետության բարձրացումը, դիտելով այն երկրի զարգացման համար կարևոր նախապայման, մեծ նշանակություն տալով ՏՏ ոլորտի զարգացմանը: Հանդիպման մասնակիցները դրական  տպավորություն ստացան ՀՀ Նախագահի թեկնածու՝ Ա. Սարգսյանի պատասխաններից, հաջողություն մաղթեցին նրան երկրի բարձր պաշտոնում ընտրվելու գործում և պատրաստակամություն հայտնեցին ապագա կառուցողական համագործակցության մեջ։  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: