Ո՞վ է Մարատա Հարնեքերը և նրա եզրափակիչ խոսքը ձախ հոսանքի մասին

26 Դեկտեմբերի 2017

Մարատան  չիլիացի հոգեբույժ, գրող և ժուրնալիստ է: Նա սովորել է Փարիզի Լուիս Ալտուսեր համալսարանում: 1968 թվականին վերադառնալով Չիլի սկսել է տարածել Մարքսի և Լենինի գաղափարները, հատկապես ուսանողների, բանվորների ու ֆերմերների շրջանում: Նրա գրքերը և բուկլետները լայն տարածում են գտել հեղափոխական կուսակցությունների ու կազմակերպությունների միջոցով, վերջին 45 տարվա ընթացքում՝ Լատինական Ամերիկայում, Իսպանիայում և այլ երկրներում:

Չիլիում, Ալենդեի դեմ հակահեղափոխական հեղաշրջումից հետո, 1973 թվականին, նա տեղափոխվեց Կուբա ու նշանակվեց հետազոտական «Memoria Popular Latinoamericana» (MEPLA)  կենտրոնի տնօրեն, Հավանայում: Նա բազմաթիվ գրքեր է գրել գերիշխանությունների փորձառությունից, կենտրոնական Լատինական Ամերիկայում և Կոլոմբիայում, և Լատինական Ամերիկայի ձախ քաղաքականության մասին: Նրա որոշ գրքեր թարգմանվել են անգլերեն լեզվով: 2004 թ.-ից մինչև 2011 թվականը ապրեց Վենեսուելայում, հիմնադրեց «Մարիանդա» միջազգային գիտահետազոտական ինստիտուտը և նպաստեց որպես խորհրդատու նախկին նախագահ Չավերզի և տարբեր Վենեսուելական ինստիտուտների համար: Ներկայումս նա ապրում է Վանկուվերում: Նա շատ նյութեր է գրել սոցիալիզմի դեմոկրատիայի մասին: Ընդհանուր առմամբ,  նա 80 գրքերի ու բազմաթիվ բուկլետների հեղինակ է:

Նրա եզրափակիչ խոսքը.  

“Իմ ակնկալիքները քաղաքական ընտրության գործում պահանջում են այնպիսի միջոցներ, որն իր մեջ ընդգրկի մտածելակերպերի կամ մտքերի լայն հորիզոն՝ աշխատող ու առաջ գնացող Լատինական Ամերիկյան շատ պետությունների նկատմամբ: Ես կարծում եմ՝ պետք է ձևավորվի մի նոր ձախ մշակույթ, հանդուրժող և պլուրալիստ մշակույթ,  որը մեզ կստիպի միանալ և ոչ թէ բաժանվել: Մի մշակույթ, որը մեր միասնականությունը կխթանի արժեքների շուրջ, օրինակ համերաշխության, հումանիտարիզմի, հարգանք տարբերության նկատմամբ և միջավայրի պահպանողության համար: Այն տեսանկյունից նայիր հարցին, որպեսզի շահույթ ստանալու շահագռգռվածությունը և շուկայի օրենքը սկզբունքային ուղղեցույց լինեն մարդու ակտիվության համար:

Մենք կարիք ունենք այնպիսի ձախ ուժի, որը վերլուծի և հասկանա, որ ռադիկալ լինելը չի նշանակում, որ հաճախ մեր կարգախոսը լինի ռազմատենչ կամ մեր գործերում կիրառվի ծայրահեղական գործողություններ, որի հետ շատ քչերն են համաձայն և որը վախեցնում է մեծամասնությանը: Այդ ձախ հոսանքը պետք է ունակ լինի իր տեղը տրամադրելու հնարավոր տարբեր սեկտորների և ուժերի, նրանց հանդիպել և միացնել այդ ուժերին, առաջ տանող պայքարում: Այն վերլուծությունը կամ հասկացողությունը, որ մեզանից յուրաքանչյուրը գտնվում է նույն պայքարի ուղղությամբ, մեզ ուժեղացնում է: Դա այն է, ինչը մեզ ռադիկալացնում է: Մենք կարիք ունենք այնպիսի ձախ ուժի, որը հասկանա, որ մենք պետք է պահպանենք մեր հեգեմոնիան, դա այն ինչն է, որ պետք է ասենք և մենք ճնշում գործադրելու փոխարեն պետք է համոզենք: Մենք կարիք ունենք մի ձախակողմյա ուժի, որ հասկանա, որ անցյալի կատարած աշխատանքերից կարևորն այն է, թե մենք միասին ինչ պետք է անենք ապագայում ձեռք բերելու մեր ինքնաիշխանությունը և ստեղծելու այնպիսի մի հասարակություն, որ հնարավորություն ստեղծի մարդու ամբողջական զարգացման ուղղությամբ: Այսինքն 21-րդ դարի սոցիալիստական հասարակություն”:    

Վարդան Ղազարյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: