Մտորումներ սոցիալիզմ կառուցելու պայմանների ու ներկայիս աշխարհի հիմնական փոփոխությունների մասին

19 Հոկտեմբերի 2017

Ստորև ձեզ ենք ներկայացնում Պորտուգալիայի կոմկուսի միջազգային հարաբերությունների ու գործադիր խորհրդի անդամ ընկեր Ալբանու Նունեշի ելույթի կարևոր մասերից, որը տեղի է ունեցել  2015 թվականի մայիսի 24-25-ին «Միջազգային Կոնֆերանսում» Պրահագա քաղաքում: Այս կոնֆերանսը կազմակերպել էր Չեխոսլովակիայի կոմկուսը:
Պորտուգալիայի կոմկուսի տեսակետից աշխարհի ներկա վիճակը ունի չորս հիմնական բնութագրեր՝

1-Սովետական Միության բացակայության հետևանքները և սոցիալիզմի պարտությունը, շահագործողների հակահարձակումը և իմպերիալիզմի ոտնձգությունները,

2- Կապիտալիզմի կառուցվածքի ճգնաժամի խորացումը, որը իր մեջ պարունակում է պարբերական ու երկարատև ճգնաժամեր,

3-Չինաստանի տնտեսության վերելքը,

4-Մասսաների և աշխատավորների դիմակայությունը հատկապես Լատին Ամերիկայում և Եվրոպայում, որոնք հանգեցրել են դրական առաջխաղացումների:
Մենք գտնվում և պայքարում ենք խիստ անկայուն ժամանակահատվածում, օրըստօրե պարզ է դառնում, որ ամենահետամնաց ու ագրեսիվ իմպերիալիզմի մասը կապիտալիզմի ճգնաժամից դուրս պրծնելու նպատակով իր հույսը դրել է ֆաշիզմի վրա: Ֆաշիստական համակարգի պարտադրումը Ուկրանիայում և Ռուսաստանի հետ զինյալ առճակատումը անհանգստացնող է: Տնաքանդ պատերազմի վտանգը շատ լուրջ է:
Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը չպետք է մոռացվեն: Պատերազմը անխուսափելի չէ: Դա կոմունիստների պարտականությունն է, որ ուժեղացնեն իրենց միջազգային համագործակցությունը: Նրանք հավատացած են, որ խաղաղության համար և ֆաշիզմի դեմ պայքարելը շաղկապված է հասարակական ու սոցիալիզմի առաջխաղացման հետ: Պորտուգալիայում 1974 թվականի հեղափոխությունը մեծ ձեռքբերումներ ունեցավ ժողովրդի համար: Չնայաց դրանց ազդեցությունը նվազել է կամ ոչնչացել, սակայն դա Պորտուգալիայի ժողովրդի համար դեռ ներշնչող պայքարի գործոն է համարվում: 39 տարվա աջակողմյան քաղքականությունները և 29 տարվա «Եվրոպայի տնտեսական հասարակության մեջ ինտեգրման» ծրագրերը երկիրը տարել են դեպի տնտեսական աղքատության ու արտադրության հիմքի ոչնչացման և պետական հասարակական ծառայությունների քայքայման: Դրանց հետևանքով կոմունիստական կուսակցությունը ստիպված է եղել աշխատել ազգասիրության առաջադիմական ուղղությամբ, որպեսզի փոխարինվեն այդ քաղաքականությունները:
Այն ինչ անհրաժեշտ է, Պորտուգալիայի կոմկուսի հզորացումն ու ժողովրդային շարժման տարածումն է: Կոմկուսը իր աշխատանքները հիմնականում կենտրոնացրել է զարգացած դեմոկրատիայի ձեռքբերման վրա:
Կապիտալիզմի զարգացումը և քաղաքական ու տնտեսական ուժի կենտրոնացումը, հասարակության դժգոհ խավերի առաջացման և դասակարգային բազաների տարածման պատճառ են դառնում, որոնք ցանկանում են իմպերիալիստական մոնոպոլիստական ընկերությունների ուժերի սահմանափակում: Նման երևույթները առաջացնում են հակասություններ ու ստրեսներ, որոնք հաճախ ավարտվում են հասարակական դժգոհություններով ու անհնազանդություններով: Որոշները մեզանից հարցնում են, որ արդյո՞ք սոցիալիստական կուսակցությանն էլ ընդունում եք համագործակցել ձեզ հետ այս ընթացքում, մենք ասում ենք, ոչ, որովհետև այդ կուսակցությունը անցյալ 29 տարիների ընթացքում համագործակցել և դաշինքի մեջ է եղել հետադեմ ուժերի հետ: Սոցիալիստական կուսակցությունը հավակնում է, որ ձախակողմյա է և իրեն ձախ կուսակցության դիրքից է արծածում, ինչպես որ դա կատարում են նաև մյուս երկրներում: Իսկ մեր կուսակցությունը որևէ քաղաքական ուժին գնհատում է ոչ թե նրա անունով կամ կոչումով, այլ նրա տեղը կամ դիրքը որ ունի դասակարգային պայքարի ժամանակ:
Եվրոպայում նաև ազգային ասպարեզում պայքարը ճակատագրական է: Այն տպավորությունը, թե իբրև հասարակական փոփոխությունները իմպերիալիզմի համաշխարհային լինելու շրջանում, կարող են իրականացվել միայն վերազգային մակարդակով և էլիտարների միջոցով և այլևս պայքարը ազգային ու ժողովրդական մակարդակով ազդեցիկ չեն, մի կողմ է դրվել: Այդ սխալ պատկերացումը մեծ վնասներ է տվել կոմունիստական շարժմանը և ներկայումս էլ տալիս է: Նման տպավորությունը պատճառ է դարձել, որ թերագնահատել ազգային իշխանության հարցը և պայքարը գերազգային կապիտալիզմի և մեծ ուժերի դեմ և դա հող է պատրաստել մանր բուրժուազիայի հետադեմ նացիոնալիզմի առաջացմանը: Այսպիսով մեր ինտերնացիոնալիստական համերաշխությունն ու համագործակցությունը անհրաժեշտություն է դառնում:
Երբ իշխող դասակարգերը բոլոր երկրներում իրենց ուժերը մոբիլիզացնում են հակաաշխատավորական շարժման դեմ, կոմունիստներն ու մյուս առաջադիմական ձախակողմյա ուժերը պարտականություն ունեն գտնեն ընդհանուր ու ազդեցիկ ճանապարհներ իրենց պայքարում: Եվրոխորհուրդը առանց ՆԱՏՈ-ի անհրաժեշտություններ է ստեղծում կոմունիստների համախմբաված աշխատանքի համար: Պատմությունը ցույց է տալիս, որ Եվրոպայում կապիտալիզմի ինտեգրացումը հիմնական գործոնն է եղել Եվրոպայի կոմունիստական կուսակցությունների միջև անհամաձայնությունների առաջացման համար:
Եվրոխորհրդի նկատմամբ տարբեր դիրքորոշումները չպետք է կումունիստների և ձախ ուժերի միջև պառակտման պատճառ դառնան:


                                                                                                                                                                         Պատրաստեց՝ Սևակ Հակոբյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: