Հզոր և հիմունքային կուսակցությունները ընդունում են իրենց անցյալի սխալները և շարժվում են դեպի առաջ

15 Հոկտեմբերի 2017

Արդյո՞ք կուսակցությունները անսխալական են, արդյո՞ք աշխարհում կա մի կուսակցություն, որ իր պատմության ընթացքում սխալված չլինի: Կարծում եմ բոլորս այս հարցերին կպատասխանենք՝ Ոչ:
Սխալների մեծ մասը գալիս է տվյալ պայմաններից ու ժամանակից: Սովետական Միությունում գործող կոմկուսը զերծ չի եղել նման սխալներից ու այդ կուսակցության ներկայիս շատ ղեկավարներ և կենտկոմներ, ընդունելով իրենց սխալները, որպես դինամիկ կուսակցություն բարեփոխումներ են կատարում իրենց մոտեցումներում ու գաղափարախոսություններում, քանի որ կոմունիստական գաղափարախոսությունը դոգմա չէ և զարգանում է ըստ ժամանակի ու պայմանների:
16 Երկրներում առաջին անգամ աշխարհում հաստատվում են սոցիալիստական կարգեր, որոնք ունենում են մեծ նվաճումներ ու այդ 16 երկրներին հավաքում է մի միությունում, որպես Սովետական Միություն: Դա դառնում է աշխարհի երկու գերհզոր ուժերից մեկը: Հաստատվում են անվճար բուժօգնություն, անվճար կրթություն, վերանում է անգրագիտությունը, կանայք ձեռք են բերում իրենց հավասար իրավունքները, վերանում է անգործությունը, զարգանում է ժողովուրդների մշակույթը, վերանում է ռացիզմը և մարդկության համար այլ բացասական երևույթներ:
Նման մի համակարգի ստեղծվելը կապիտալիստական աշխարհին դուր չպիտի գար ու իր շահերից ելնելով չեր կարող հանդուրժել նրա գոյությունը, պարզ է, որ նրանք ամեն գնով պետք է աշխատեին տապալել նման մի միությանը, որտեղ կապիտալիստները տեղ չունեին ու մարդը չեր չարաշահվում ուրիշ մարդու կողմից: Նրանք ստեղծեցին հսկա հակասովետական ու հակասոցիալիստական ինստիտուտներ, որտեղ մասնագետներ էին պատրաստում՝ սովետոլոգ, ու աշխատում էին գտնել խոցելի կետեր այդ մարդկային համակարգը տապալելու ուղղությամբ: Այդ խոցելի ամենահետաքրքիրը նրանց համար դարձավ Սովետական Միության իշխանության ու հատկապես Ստալինի ու երկրի անվտանգության նախարար Բերիայի հալածանքները և անտեղի ու ոչ թափանցիկ դատապարտումները տարբեր հանրապետություններում որպես «նացիոնալիստներ», «հակասովետներ», «հակասոցիալիստներ» և այլն: Մեծ մասամբ այդ դատապարտումները անհիմն էին, կամ բխում էին սխալ տեղեկությունների, վերլուծությունների կամ անձնական քենախնդրությունների հիման վրա: Այս ժամանակահատվածը կոչվում է «դեպրեսիանների» ժամանակահատված:
Ղեկավարների ու իշխանության գլուխ անցած մարդկանց փոփոխությամբ Կոմկուսը զգաց իր սխալները և սկսեց շտկել դրանք: Այդ շտկումները կախված էր լինում նաև նրանից, թէ ինչքանով է կուսակցությունը դինամիկորեն զարգացել ու բարելավել իր մոտեցումները տարբեր ներքին ու արտաքին հարցերում:
Ներկայիս հակասոցիալիստները դեռ շարունակում են չարաշահել ու միշտ կոմունիստների երեսին քաշել այս դեպրեսիայի տարիներին զոհվածների անմեղությունը: 1991 թվականից Սովետական Միության հանրապետությունների անջատումից հետո, Ռուսաստանի կոմկուսը ինքնաքննադատություն է կատարել, դատապարտել է այդ անհիմն դատապարտումները, որի հետևանքվ զոհ են գնացել բազմաթիվ մարդիկ ու ներողություն է խնդրել ժողովրդից:
Տեղի ունեցած սխալը կատարվել է մի քանի կուսակցական լիդերների կողմից ու դատապարտվել է, սակայն դա չի կարող հարցականի տակ տանել սոցիալիստական արդար համակարգի ճիշտ լինելը: Ներկայիս կուսակցականները ավելի զարգացած են քան անցյալի ու պայմանները փոխվել են ու բոլորը զգում են դեմոկրատիայի ու թափանցիկության անհրաժեշտությունը: Երբեմն որոշ սոցիալիստներ կամ կոմունիստներ, երբ մեղադրվում են այդ դեպրեսիանների համար սկսում են պաշտպանվել ու իբրև թէ փաստել, որ այդպես չի եղել և ինչ էլ որ կատարվել է արդարացի է եղել: Սա սխալ մոտեցում է իմ կարծիքով: Նման մի բանավեճերում կոմունիստներն ու սոցիալիստները պետք է հենց իրենք լինեն առաջին մարդիկ, որ ընդունեն անցյալի սխալները և ցույց տան, որ սոցիալիստական համակարգy դինամիկ կամ զարգացող մի համակարգ է ու դասեր վերցնելով անցյալից շարունակում է ստեղծել ավելի բարոք հասարակություն, որտեղ կլինեն քաղաքական ու տնտեսական արդարություն:


Գուրգեն Հովհանիսյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: