Սովետական Հայաստանը մեր պատմության ոսկի շրջաններից է եղել... (Ստեփան Դանիելյան)

14 Օգոստոսի 2017

Սովետական Հայաստանը մեր պատմության ոսկի շրջաններից է եղել, մի շարք պարամատրերով դեմոգրաֆիական 700 0000-ից 70 տարվա ընթացքում արդեն 4 միլիոնի էինք հասնում:
Մշակութային, ճարտարապետական, կրթական, գիտական, քաղաքակրթական, արդյունաբերական և բազմաթիվ այլ ոլորտներում աննախադեպ թռիչք է արձանագրվել: Այդ ամենը մի քանի սերնդի ջանքերով է արվել` մեր հայրերի ու պապերի սերնդի: Որոնք, բնականաբար, սուրբ չեն եղել, եթե իհարկե չհամեմատենք այսօր խորհրդարանում ներկայացված դեմքերի հետ:
Ու ինչ-որ չմոներ (կներեք վիրավորական բառի համար, ինչը ծայրահեղ դեպքերում եմ ինձ թույլ տալիս, ЧМО- ն ռուսերեն հապավում է, բառացի նշանակում է Բարոյական Օրենքներից Զուրկ), իրենց քաղաքական չկայացվածությունը գաղափարական կեղծ շղարշով թագցնելու համար որոշել են նրանց անուններով փողոցները վերանվանել:
Հ.Գ. Սովետական ժամանակաշրջանում ծայրահեղ հակասովետական եմ եղել: Ուսանող ժամանակ ԿԳԲ են մի քանի անգամ կանչել ազգայնական խմբակներին մասնակցելու համար, սակայն անկախ Հայաստանը տեսնելուց հետո ես սկսում եմ վերագնահատել շատ բաներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: