Կրկին վերածնվում է Ձախ քաղաքականությունը…

11 Հուլիսի 2017

 1999 թվականին Ամերիկայի «Սիատել» քաղաքի փողոցներում մոտ 70 հազար հոգի բողոքի ցույց էին կազմակերպել համաշխարհային առևտրի կազմակերպության համաշխարհայնացման քաղաքականությունների դեմ: «Սոցիալիզմի փլուզում»-ից հետո դա կարելի է համարել «հակակապիտալիստական» նոր շրջանի սկիզբ: 2001 թվականին «Ջենուայում» 250 հազար հոգի «ՋԻ 8» խմբի դեմ և 2002 թվականի գարնանը 500 հազար հոգի Եվրոպայում՝ Բարսելոն քաղաքում հակաեվրոպական «Կապիտալիզմ և Պատերազմ» լոզունգներով բողոքի ակցիաններ կազմակերպեցին փողոցներում: Նմանատիպ ցույցեր մինչ այսօր կազմակերպվում են աշխարհի տարբեր երկրների տարբեր քաղաքներում, օրինակ` Լոնդոնում, Բարսելոնայում, Ֆլորանսում, Ջենուայում, Սաուպոլոյում, Ժուհանսբուրգում, Նյու Յորքում, Ստամբուլում և այլ քաղաքներում:

  Աշխարհի մտածող և աշխատավոր ժողովուրդը գիտակցում  և տեսնում է ժողովրդների միջև տնտեսական, հասարակական ու քաղաքական հնարավորությունների բաժանման անհավասարությունը: Տեսնում է, թէ ինչպես համաշխարհայնացումը իր որոշ դրական կետերն ունենալով հանդերձ կարող է խորացնել անհավասարությունը երկրների ու դասակարգերի միջև: Առաջադեմ մարդկությունը անտարբեր չի մնում և իր բողոքի ձանն է բարձրացնում այդ անմարդկային ու միայն կապիտալիզմի շահերը պաշտպանող քաղաքականության դեմ: Այդ վերջին ցույցերից կարելի է մատնանշել G20 երկրների հավաքի ժամանակ մեծ բողոքի ցույցերը Գերմանիայի Համբուրգ քաղաքում:  

  Վերոհիշյալ ցույցերի ու շարժումների տարբերությունները մյուս շարժումներից ու բողոքներից այն է, որ նրանք դասեր քաղելով սոցիալիզմի որոշ անհաջողություններից, հենվում են նորարությունների վրա, նրանք մեծ աղետ են համարում աշխարհի միաբևեռ լինելը ԱՄՆ-ի գլխավորությամբ ու «Աշխարհի Վերջ»-ի շշուկները, որոնք երբեմն արտահայտվում են կապիտալիստական որոշ տեսաբանների կողմից: Ներկայումս տարբեր ձախ հոսանքներ ուսումնասիրում են Մարքսիզմի ու սոցիալիզմի տարբեր կողմերը և աշխատում են նոր եղանակներ առաջարկել տարբեր երկրներում սոցիալիզմի հաստատման կամ վերահաստատաման ուղղությամբ: Պետական բնույթի սոցիալիզմը կամ Մարքսիզմը ժողովրդի պահանջը չէ: Սոցիալիզմի գաղափարախոսությունները և գործնական քայլերը պետք է տեսնել ու կիրառել ժողովրդի կամ մասսաների մասշտաբով ու դա պետք է պատկանի ժողովրդին ու ոչ թէ պետական այրերին: Մարքսիզմը և սոցիալիզմը անընդհատ զարգացման ընթացքում են գտնվում և աշխատում են միշտ զտել իրենց հակաժողովրդական ու ոչ սոցիալիստական գաղափարներից ու տարրերից. այս ընթացքը դեռ շարունակվելու է:

 Տրոտեսկիզմը և որոշ ձախ շարժումներ սկսեցին քննադատել «Ստալինիզմը», իհարկե յուրաքանչյուրը իր եղանակով էր մերժում դա: Ըստ Տրոտեսկիստների` Սովետական Միության պարտության պատճառը քաղաքական բնույթ ուներ և արդյունք էր այն ժամանակաշրջանի ճգնաժամերի, իսկ «Որոշ Ձախ» շարժման տեսակետից այդ պարտության պատճառը հիմնականում այն էր, որ Սովետական Միության իշխանությունը տնտեսական նպատակները գերադասում էր ժողովրդի կյանքի մակարդակից ու բնույթից:

Ձախ հոսանքների մեծ մասը արդեն ընդունում է որոշ սխալներ, որոնք տեղի են ունեցել սոցիալսիտական և Մարքսիստական շարժման մեջ կամ ավելի շուտ սոցիալզիմը իրականացնելու գործում հատկապես Սովետական Միությունում: Այդ սխալներից կարելի է թվարկել հետևյալները՝

1. Սոցիալիստական երկրների ու հատկապես Սովետական Միության պետական սոցիալիզմի կազմավորումը, ժողովրդական սոցիալիզմի փոխարեն,

2.  Տոտալիտար համակարգի ստեղծումը և դեմոկրատիային քիչ արժեք տալը,

3. Երկրի դռների փակումը արտաքին աշխարհի հանդեպ, որտեղ սոցիալիստական երկրներում ապրող ժողովուրդը պատկերացնում էր, որ իրենց երկրից դուրս ինչ որ «դրախտներ» գոյություն ունեն և սոցիալիզմը նրանց զրկել է դրանցից, սա իհարկե հիմնականում հակասոցիալիստական հսկա ապարատի ու հակասովետիզմի աշխատանքների արդյունք էր, բայց նաև սոցիալիստական երկրների սխալ քաղքականության հետևանք, 

4. Միակուսակցական համակարգի գոյությունը,

5. Արտաքին որոշ երկրներում միջամտությունները և հսկա բյուջեների տրամադրումը այդ միջամտությունների համար, որի փայլուն օրինակը Աֆղանստանն է, դրա հետևանքով իջնում էր սոցիալիստական երկրներում ժողովրդի կյանքի կենսամակարդակը,

6. Պրոլետարիատի դիկտատորիայի գաղափարը,

7.  Ստալինի որոշ անտեղի բռնությունները,

  Սոցիալիստական գաղափարախոսությունը դինամիկ և անընդհատ զարգացող գաղափարախոսություն է և կրոնի նման դոգմաններին չի հավատում: Ներկայիս ձախ հոսանքների համակիրներն ու գաղափարախոսները սկսել են լավ գիտակցել կապիտալիզմի էությունը և հակված են ստեղծել այնպիսի մի հասարակություն իրենց երկրներում, որտեղ կլինի տնտեսական ու քաղաքական արդարություն: Կապիտալիստական աշխարհը և գաղափարախոսներն ու լիդերները աշխատում են տարբեր զենքերից օգտվելով շեղել ու իրավունք չտալ ձախակողմյան հոսանքների ուժեղացումն իրենց երկրներում, նրանց կարևոր զենքերից մեկը փողի ուժի օգտագործումն ու նացիոնալիստական ու կեղծ ազգասիրության գաղափարախոսության տարածումն է: Հայաստանում այս փաստը լավ կարելի է նկատել: Փողի ուժով մարդկանց ձայները գնելու, ժողովրդի աղքատիկ վիճակի չարաշահելը և Նժդեհական ու նման հերոսների տեսակետների ու մտքերի տարածումը իբրև գաղափարախոսություն և այլը: Սրանք բոլորը աշխատում են հարմարեցնել իրենց տնտեսական ու քաղաքական շահերի հետ:

Հեղինակ` Վարդան Ղազարյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: