Սոցիալիստական գաղափարախոսները անդրադարձել են նաև հետսոցիալիստական հասարակության բնույթին, սակայն արդյո՞ք այդ հասարակությունը հասանելի է, թէ միայն իդեալներ են: Նման հասարակությունը ներկայումս այնքան աբստրակտ կամ վերացական, ուտոպիա և իրականություններից հեռու է, որ լրջորեն սոցիալիստական շարժումների օրակարգ չի դառնում: Սա չի նշանակում ուտոպիայի մերժում, մարդը առանց ուտոպիայի, առանց երազանքների չի կարող գոյատևել, իսկ մարդը իր ձգտումները, երազանքները, գաղափարները իրականացնելու համար պետք է շարունակ հետևողականորեն աշխատի: Ինչքան հասարակությունը զարգանա, առաջ ընթանա, այնքան էլ մեծանալու են նրա պահանջմունքները, հույսերի ու սպասելիքների մակարդակը և հենց այս ընթացքն է, որ անվերջ է: Խոսվել է ու պատկերացում է կազմվել, որ սոցիալիստական հասարակությանը հաջորդելու է մի այնպիսի հասարակություն,…
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (www.acgrc.am) կողմից ներկայացված հարցերին` Հայաստանի Աառաջադիմական Միացյալ Կոմունիստական կուսակցության նախագահ` Վ. Սաֆարյանի տված պատասխանները: 1. Ինչպիս՞ի դերակատարություն ունի Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում : - Ռուսաստանի Դաշնությունը հանդիսացել է միջնորդ կողմ` 1994 թ. մայիսի 5-ին Բիշքեքում Հայաստանի , Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև կնքված հրադադարի արձանագրության կազմման և պայմանագրի կնքման մեջ, որի արդյունքում 1994թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից դադարեցվեն ռազմական գործողությունները: (Պայմանագիրը համապատասխանաբար ստորագրել են Հայաստանի կողմից` ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Սարգսյան, /1994թ. մայիսի 10-ին / Ադրբեջանի կողմից Մ. Մամեդովը, /1994թ. մայիսի 9-ին/ ԼՂՀ-ի կողմից ` Ս. Բաբայանը /1994թ. մայիսի 11-ին/):…

Ո՞ր դասակարգը

Մի ուրշ կարևոր երևույթ, որ առանց պատասխան է մնացել, այն է, որ սոցիալիզմի «անմիջապես» հաստատման կողմնակիցները հասարակական ո՞ր ուժի օգնությամբ են ուզում սոցիալիզմը հաստատել որևէ երկրում: Ուղղակի կամ անուղղակի բոլոր շեշտադրումները բանվոր դասակարգի վրա է: Սակայն ո՞րն է այս բանվոր դասակարգը և որո՞նք են դրա ներքին շերտերը: Արդյո՞ք դրա մեջ ընդգրկվում են միայն «կապույտ վարիկավոր» բանվորները, թէ «սպիտակ վարանիկավոր» բանվորները կամ էլ «նոր միջին դասակարգը» նաև ընդգրկվում է այդ դասակարգի մեջ: Առաջինի դեպքում բանվոր դասակարգը, այլևս մեծամասնություն չի կազմում և չի կարող իրագործել այն դերը, որ պատմականորեն են նրա համար ճշտել: Երկրորդի դեպքում, այսինքն «սպիտակ վարանիկավոր» բանվորները, եկամուտի մակարդակի, հասարակական…
Հասարակական փոփոխությունների համար փուլերի գոյությունը չի նշանակում, որ մի պատ քաշենք այդ փուլերի միջև, որովհետև հասարակական զարգացումները կամ փոփոխությունները անբաժանելի, շարունակական և իրար հետ կապված ու անվերջ են: Նոր համակարգի հիմնական տարրերն ու կառույցները ձևավորվում են հին համակարգում և կառույցներում: Այս շարունակությունը նմանվում է գույների, որտեղ տարբեր գույների միջև հստակ գիծ չկա, օրինակ ոչ մի գիծ կապույտը կանաչից, կանաչը դեղնից կամ դեղինը կարմրից չի անջատում: Մի տեղ, որ որևէ գույն աստիճանաբար գունաբացվում է մյուս գույնը մգանում է: Մարքսը նաև անդրադարձել է այս իրականությանը և նշել է, որ. «Կոմունիստական հասարակությունը... կապիտալիստական հասարակությունից է առաջ գալիս, այդ իսկ պատճառով ամեն տեսանկյունից՝ տնտեսական,…

Ո՞ր Սոցիալիզմը...

Սոցիալիստական գրականության մեծ մասում, սոցիալիզմի հասկացողությունը դեռևս պարզ չէ: Ապարդյուն կլինի, եթե աշխատենք հստակ պատկերացում կազմել ապագա և հետ կապիտալիստական հասարակության մասին: Այս հարցում գոյություն ունեն երկու տեսակ ծայրահեղական մոտեցումներ: Առաջինը այն է, որ ըստ «Բերնշտայնի»՝ «Նպատակը ոչինչ է ու շարժումը ամեն ինչ» և երկրոդն այն տեսակետն է, որ համոզված են նպատակի ճշտումը կամ ապագա հասարակության պատկերացումը սոցիալիզմի համար պայքարողների ամենակարևոր ներկա պարտականություններից է: Պարզ է, որ երկու տեսակետներն էլ ծայրահեղական ու խնդիրներով լի են: Որևէ կասկած չկա, որ պետք է մոտավոր հասկացողություն և պատկերացում ունենալ սոցիալիստական հասարակության հասարակական, տնտեսական ու մշակութային հատկությունների մասին և միևնույն ժամանակ պարզած լինել դրանց…

Ազգային գաղափարախոսություն (Մաս 3)

Հայաստանի տարբեր մասնագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ իրենց տեսակետներն են արտահայտել ազգային գաղափարախոսության մասին: Ստորև ներկայացնում են այդ տեսակետները համառոտ ձևով, որպեսզի կարողանանք պատկերացում կազմել, թէ ինչպես է մտածում մեր մտավորականությունը այդ երևույթի մասին: ՀՀ Անկախության 21-րդ ամյակին նվիրված մի գիտաժողով տեղի ունեցավ, որտեղ մասնակիցները այդ թեմայի շուրջ իրենց կարծիքները արտահայտեցին ըստ հետևյալի՝ Գագիկ Հարությունյան՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենը: Ազգային գաղափարախոսությունը հայացքների համակարգ է, որն ուղղված է այս կամ այն երևույթին, և այն ժամանակի ընթացքում կարող է փոխվել: Ալբերտ Նալչաջյան՝ Հոգեբանական գիտությունների թեկնածու: Հայ ազգային գաղափարախոսության մասերից մեկը պետք է լինի էթնիկական արժեքների ամբողջությունը: Առաջարկում եմ մտածել էթնիկական տնտեսագիտության մասին:…

Ազգային գաղափարախոսություն

Սուրհանդակ , 16 նոյեմբեր Ազգային գաղափարախոսության սկզբունքները և անկյունաքարը հանդիսանում են` Արդարությունը, Հավասարությունը և Առաջընթացը: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ արդարությունը, որտեղ ամեն ոք օրենքի առաջ պատասխան է տալիս հավասարապես, այսինքն լինի իշխան, հարուստ, պաշտոնյա կամ շարքային քաղաքացի: Որտեղ սոցիալապես աղքատներ և ճորտեր չկան, որտեղ գերակշռում է բարոյականության սկզբունքը: Ազգային գաղափարախոսության մեջ հիմնական շեշտը դրվում էր սոցիալական հավասարության վրա, հիշեցնեմ, որ դա ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ սկզբունքներից տարբերվում է: Հասարակություն, որտեղ չեն լինի չքավորներ և աղքատներ, որտեղ շուկայական հարաբերությունները կարգավորում է պետությունը, ոչ թե անհատը, այսինքն՝ անհատը կարող է կառավարել իր տնտեսությունը, բայց վերահսկվելով պետության կողմից: Այդպիսի համակարգով են աշխատում աշխարհի ամենազարգացած երկրները, օրինակ Շվեդիան, որտեղ աղքատներ…

Ազգային գաղափարախոսություն (Մաս II)

Կարելի է ասել, որ ազգային գաղափարախոսությունը կարող է փոփոխություններ առաջացնել կամ էլ փոփոխությունների դեմ կանգնել, սա փաստորեն գաղափարախոության ինքնության հատկություններից է, որը միևնույն ժամանակ և համախմբող է և տարանջատող: Առաջինի դեպքում ազգային գաղափարախոսությունը մարդկանց հրավիրում է միանալու և միասնականության «Մենք»-ի հետ, պահանջում է ընդհանուրի շահերը և ընդհանուր դիրքորոշումներ է առաջարկում: Այդ դրդապատճառը մեծ մասամբ բխում է նրանից, որ գաղափարախոսությունը կապված է շահերի հետ: Ազգային գաղափարախոսությունը երբեմն տարբեր խմբերի իսկական հակասություններն ու բախումները վարագույրի ետևում է թաքցնում կամ էլ առաջարկում է, որ առնվազն դրանք ժամանակավոր մոռացության տալ: Սա շատ նկատելի է մի հասարակության կամ երկրի գաղափարախոսության մեջ կամ մի ազգում, օրինակ`…
Սովետական Հայաստանը մեր պատմության ոսկի շրջաններից է եղել, մի շարք պարամատրերով դեմոգրաֆիական 700 0000-ից 70 տարվա ընթացքում արդեն 4 միլիոնի էինք հասնում:Մշակութային, ճարտարապետական, կրթական, գիտական, քաղաքակրթական, արդյունաբերական և բազմաթիվ այլ ոլորտներում աննախադեպ թռիչք է արձանագրվել: Այդ ամենը մի քանի սերնդի ջանքերով է արվել` մեր հայրերի ու պապերի սերնդի: Որոնք, բնականաբար, սուրբ չեն եղել, եթե իհարկե չհամեմատենք այսօր խորհրդարանում ներկայացված դեմքերի հետ:Ու ինչ-որ չմոներ (կներեք վիրավորական բառի համար, ինչը ծայրահեղ դեպքերում եմ ինձ թույլ տալիս, ЧМО- ն ռուսերեն հապավում է, բառացի նշանակում է Բարոյական Օրենքներից Զուրկ), իրենց քաղաքական չկայացվածությունը գաղափարական կեղծ շղարշով թագցնելու համար որոշել են նրանց անուններով փողոցները վերանվանել:Հ.Գ. Սովետական…

Ազգային Գաղափարախոսություն (մաս I)

Ազգային Գաղափարախոսության մասին տարաբնույթ և իրար հակասող շատ նյութեր ու կարծիքներ են եղել տարբեր ազգային ու քաղաքական գործիչների կողմից: Այս երևույթի հասկանալը այնքան էլ հեշտ չէ: Դեմոկրատական Սոցիալիզմ կայք էջը ինչպես նախորդ հոդվածում նշել է, որ կաշխատի արտացոլել այս ուղղությամբ հնչած տարբեր տեսակետներ: Սիրով կհրատարակենք յուրաքանչյուր կարծիք կամ միտք այս կապակցությամբ: Հույս ունենալով, որ վերջում կհավաքագրենք նյութերը և որպես եզրակացություն կներկայացնենք մեր հոդվածը: Գաղափարախոսությունը առաջացնում է մի երևույթ, որ կոչվում է «Մենք», այսպիսով գաղափարախոսությունը ժողովրդին հրավիրում է համախմբվելու մի համահավաքում: Այդտեղ մարդիկ կարող են իրար ճանաչել և ուժեղ տրամադրություն ու զգացմունք առաջացնել: «Մենք»-ը կարող է մի դասակարգ, մի քաղաքական կուսակցություն,…
“Դեմոկրատական Սոցիալիզմ” կայք-էջը սկսում է հրապարակումների շարք` ”Ազգային գաղափարախոսության” վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք անվանի հայ գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Ժիրայր Ավետիսյանի Ազգային գաղափարախոսության վերաբերյալ իր գրառումները` տպագրված “Մտորումներ ժամանակների մասին” հրապարակախոսության ժողովածուում: Ընթերցողներին հրավիրում ենք մասնակցել այս թեմայի շուրջ քննարկումներին: - Խորհրդային իշխանության տարիներին, երբ ամբողջ բազմազգ Միությունում ընդունելի և պարտադիր էր միայն մի գաղափարախոսություն, թվում էր, թե չէր կարող անգամ խոսք լինել ազգային գաղափարախոսության մասին: Այդպես էր վիճակը մեր հանրապետությունում, որտեղ այնքան աննկատելի էր տարանջատիչ սահմանը ազգասիրության միջև, որ դա հաճախ պատճառ էր դառնում շատ դեպքերում միտումնավոր շփոթությունների, որոնք հանգեցնում են ողբերգությունների ու կորուստների: Հետպատերազմյան…
Էջ 5, 8-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: