Ի՞նչ կապ կա ազգության և կապիտալիզմի միջև: Զարգացած կապիտալիզմի ժամանակ ազգերի էությունը ավելի է բացահայտվում և արծածվում, մինչդեռ կարծիք կար, որ կապիատալիզմը ազգերին մի կողմ է դնում: Դա փաստ է, որ մենք ականատեսն ենք համաշխարայնացման կամ համաշխարհային շուկայի ժամանակ, երբ ուզում են աշխարհը միացնել իրար և մոտեցնել: Երբեմն էլ հնչում է, որ միասնական մի մարդկության էություն է ուզում ստեղծվել: Սակայն, քանի որ կուրորեն և առանձին-առանձին է դա կատարվում, տեսնում ենք, որ սա կատարվում է «տարաձայնություն քցիր և իշխիր» քաղաքականությամբ: Որոշ երկրներում օրինակ Շվեդիայում, Դանիայում, Անգլիայում և այլուր չնայած մարդիկ պրոլետարացվում (Աշխատավարձ ստացող են լինում) են, սակայն միևնույն ժամանակ ազգային պատկանելությունը…
Հստակ կարելի է ասել, ովքեր ծանոթ են Մարքսի «կապիտալիզմի քաղաքական տնտեսության քննադատությունը և կապիտալիզմի էությունը» աշխատության հետ (Տարբեր Մարքսիստ տեսաբաների գրքերից օգտվելով), նրանք էլ երբեք լավատեսորեն չեն նայի կապիտալիզմին կամ ընդունեն կապիտալիզմի տարբեր ռեֆորմիստական տեսակները: Մարքսիզմի նման տեսությունների ուժեղ կողմն այն է, որ խիստ ձևով քննադատության է ենթարկում կապիտալիզմը, և դրա կողքին գիտնական ու քաղաքական տեսաբան է դաստիարակում: Հայաստանում համարյա թէ չունենք ձախ կամ Մարքսիստ տեսաբան կամ էլ եթե ունենք նրանք հրապարակում չեն կամ էլ տարիքով են ու հին ուսումնասիորւթյուններին են ծանոթ և ժամանակակից ուսումնասիրությունների հետ ծանոթանալու առիթ չեն ունեցել, սակայն այս պրոցեսը զարգացած երկրների ձախերի մոտ ավելի լավ է…
ԱՄն-ի Չիկագո քաղաքում յուրաքանչյուր տարի սոցիալիստների համագումար է տեղի ունենում, որտեղ մասնակցում են հիմնականում Ամերիկացի սոցիալիստները և որոշ արտասահմանյան երկրներից հյուրեր, օրինակ Հունաստանից, Բրազիլիայից, Բելգիայից, Ավստրալիայից, Անգլիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: 2016 թվականի համագումարին մասնակցել էին մոտ 1400 հոգի: 2016 թվականի համագումարի յուրահատկություններից մեկն այն է, որ անց էր կացվում մի շրջանում, որը Բերնի Սանդեզը անվանել էր «Սոցիալիզմի» շրջան: Համագումարը տևեց 4 օր և այդ 4 օրվա ընթացքում 140 դասախոսություններ տեղի ունեցան: Յուրաքանչյուր օր առավոտվա ժամը 9.30-ից մինչև գիշերվա 9.30 տեղի էին ունենում այդ դասալսումները, յուրաքանչյուր մեկ ու կես ժամում 12 դասախոսություն էր լինում տարբեր լսարաններում: Այդ դասախոսությունների ցանկը նախորոք…
Մարքսի մահից հետո և նկատի ունենալով, որ կապիտալիզմը նաև փոփոխությունների է ենթարկվել, արդյո՞ք դեռ Մարքսի տեսակետները վավերական են: Վերոհիշյալ հարցը հաճախ է հնչում: Պետք է ասել, որ եթե վավերական ու արժեքավոր չլինեին աշխարհի շատ հայտնի գիտնականներ ու հետազոտողներ Մարքսի ետևից չէին գնա ու չէին կարդա: Ուրիշ օբեյկտիվ մի իրականությունն էլ այն է, որ մենք մոտ 300 տարի է, որ ճանաչում ենք կապիտալիզմը, որպես աշխարհում սփռված ու տիրող համակարգ: 300 տարի է, որ իրեն ու իր տրամաբանությունը պարտադրում է աշխարհին ու բոլոր երկրներին: Մարքսը և մենք այն կարծիքին ենք, որ հնարավոր է կապիտալիզմը գիտականորեն հնարավոր է ճանաչել և ճանաչելի է: Կապիտալիզմի…
Ավելի բացահայտվեց ՀՀԿ-ի, ՀՅԴ-ն և Ծառուկյան դաշինքի հակաժողովրդական էությունը:Հոկտեմբերի 2-ին, երբ ժողովուրդը սգում էր Շառլ Ազնավուրի մահը, խորհրդարանի երեք կուսակցությունները ՀՀԿ-ն, Ծառուկյան դաշինքը և ՀՅԴ-ը ամենահարմար պահը նկատեցին` նախորոք իրար հետ համաձայնեցված ու պատրաստած մի օրինագիծ հաստատել խորհրդարանում, որի նպատակն էր դեմն առնել ու թույլ չտալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անց կացնել Հայաստանում: Ո՞րոնք են նրանց դրդապատճառը այդ գործողության համար, հետևյալ գործոնները կարելի է նշել այդ ուղղությամբ՝1-Երևանի քաղաքապետարանի կամ ավագանու ընտրությունները ցույց տեվցին, որ նրանց իրական ձայները ամբողջովին վերցրած՝ չի անցնելու 20 տոկոսի շեմը (ՀՅԴ՝ 1.62, Ծ.Դ. 6 և ՀՀԿ-ն էլ մեծ հավանականությամբ 3-4 տոկոսից ավել ձայն չեր բերելու, այդ իսկ…
Տրամաբանությունների զարմանալի հակասություններ. ժողովրդի վարչապետը պատասխան է պահանջում երկրորդ նախագահից երկիրը թալանելու և մարտիմեկյան դեպքերի համար, իսկ երբեմնի “միակ հայ տղամարդը” հակադրվում է հարցադրմանը, թե “նոր բռնապետ ենք ստացել` դասական բոլշևիկ, Նիկոլը բոլշևիզմ է անում”: Պարո´ն Քոչարյան բոլշևիզմը ինչո՞ւ եք կապում ձեր մարտիմեկյան խարդավանքների, երկիրը թալանելու և պատասխանատվությունից խուսափելու հետ: Պարզապես այսօրվա Նիկոլ փաշինյանի կերպարում մարմնավորված է հայ ժողովրդի անսահման ատելությունը միմյանց հաջորդած երեք նախագահների նկատմամբ` անկախության 27 տարիներին կուտակված աղքատության, թշվառության, արտագաղթի և երկրի ընդերքի շարունակական թալանի պատճառով, Նիկոլին դասեցին ազգային հերոս: Պարո´ն վարչապետ, պարզապես Ձեզ պակասում է պետականատեր, պետականամետ գաղափարներով զինված մեր ժամանակի նոր Գ. Աթարբեկյան, որ մաքրեք…
Արդյո՞ք նվազում է Լատին Ամերիկայի թեքումը դեպի ձախ: Դեպի ձախ թեքումը սկսվել է 21-րդ դարի առաջին տասնամյակում Հոգո Չավերզի մոտեցումներով, որին հետևեցին մյուս Լատին Ամերիկայի երկրները: Ձախ ռադիկալ ուժերը լավ դիրքեր ձեռք բերելով այդ տարածաշրջանում՝ կարողացան համեմատ անցյալի, դուրս գալ Իմպերիալիստական ու հատկապես Ամերիկյան իպպերիալսիտական ուժերի լծի տակից: Նրանք, երբ հասան իշխանության, կարողացան ձեռք բերել իրենց քաղաքական անկախությունը: Այս անկախացումների շնորհիվ էր, որ Կուբան կարողացավ դիմագրավել ԱՄՆ-ի ավելի քան 50 տարվա սանկցիաները: Տնտեսական տեսանկյունից այս երկրները կարողացան թռիչքային ձևով զարգանալ, անցյալում Ամերիկան առժույթի միջազգային հիմնադրամի և համաշխարհային բանկի միջոցով այդ երկրների կառուցվածքը վերցրել էր մի լծակի իր ձեռքում, հատկապես ցածր…
Ձախերի մեջ կան տեսական տարբեր հարցեր ու առօրյա հարցերի մասին տարբեր կարծիքներ: Ի՞նչպիսի հարցերի վրա են կենտրոնացած ձախերը և որոնք են իրենց խնդիրները: Այն ձախը, որն ուզում է կապիտալիզմի դեմ պայքարել, ի՞նչպիսի հնարավորություններ և առիթներ ունի այս կապակցությամբ: Ո՞րոնք են հիմունքները, ստրատեգիանները և մոտեցումները դասակարգային պայքարի ու այլ հարցերի շուրջ: Ի՞նչպես հնարավոր կլինի աշխարհը փոխել, արդյո՞ք Մարքսի տեսակետները դեռ այժմեական են ու արժեք են ներկայացնում: Եթե մարքսիստական ճամբարում դիտենք այս հարցը, պետք է ասել, որ տեսական մակարդակում մենք ականատես ենք մի տեսակ վերականգնման, վերադարձ դեպի Հեգելին ու Մարքսին, առանց որևէ միջնորդների, որոնք մինչև այժմ հանդիսացել են նրանց և տարբեր տեսակի…
Ամերիկան հովանավորելով և ամեն տեսակի օգնություններ ցուցաբերելով Նիկարագուայի պետության աջակողմյա հակառակորդներին՝ աշխատում է տապալել օրինական իշխանությունը և իրեն ձեռնտու մի իշխանություն պետության գլուխ կանգնեցնել: Նրանք հենվելով ժողովրդի որոշակի դժգոհությունների վրա՝ աշխատում են բախումներ ստեղծել ու դրա հիման վրա պահանջում են նախագահ Դանիել Օրտեգայի հրաժարականը: Երկու ամիս առաջ, աշխարհի շատ լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Նիկարագուայում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք, որոնք տեղադրված են եղել ազգային անկախ համալսարանում: Նիկարագուայի նախագահը, որպես Սանդենիստական կուսակցության նախագահ «Եվրոնիուզի» հետ ասուլիսում բացահայտեց սեպտեմբերի առաջին շաբաթում Ամերիկայի միջամտությունները հատկապես աջակողմյա հակառակորդներին նյութական օգնություններ ցուցաբերելու մասին փաստերը, որը օրինական իշխանության տապալելու նպատակ է հետապնդում: Նրանք աշխատում են հեղաշրջում կազմակերպել:…
Ամերիկայի ձախ ֆորումը կոնգրես է Ամերիկայի ձախ տեսաբանների, քաղաքագետների և ձախ հոսանքների ներկայացուցիչների, որը կայանում է յուրաքանչյուր տարի, որտեղ ամեն տարի հատուկ թեմաների շուրջ մտքերի փոխանակում, հետազոտական թեմաններ, քննարկումներ, ապագայի համար առաջարկներ ու եզրակացություններ են կատարվում, օրինակ 2016 թվականի թեմաներն էին՝ «ապստամբություն, զայրութ, հեղափոխություն և մեր ուժերը կազմակերպենք»-ն էր: Այս ֆորումները լավ են ընդառաջվում, օրինակ 2016 թվականի մասնակիցները ավելի քան 4500 հոգի էին, տեղի ունեցավ 390 սեմինար և տարբեր պանելներ (Panels), որտեղ տարբեր թեմանների շուրջ քննարկումներ եղան: Այս սեմինարների ու պանելների մեծ մասը առկա են «Յու Տյուբում» և հետաքրքրվողները կարող են ավելի մանրամասն դրանց մասին իմանալ: Այդ ֆորումները ցույց են…